Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿ ...

 

 

110.0690.220908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 սեպտեմբերի 2008 թվականի N 690-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի հեռակա ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն կանոնները սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 2-ի

N 690-Ն հրամանով

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` վճարովի հիմունքով և առանց ընդունելության քննությունների` Նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի)` որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա:

3. Հաստատություն կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք:

4. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը Հաստատություններ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) 2007 թվականի հուլիսի 6-ի N 629-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» կամ ընդհանուր հիմունքներով:

5. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում` 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

6. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

ա/ դիմում,

բ/ կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

գ/ չորս լուսանկար (3x4 չափսի),

դ/ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող և անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական),

ե/ փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).

Դիմորդը, անհրաժեշտության դեպքում, կարող է ներկայացնել նաև.

ա/ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ,

բ/ նպատակային ընդունելության իրավունքը հաստատող փաստաթուղթ,

գ/ տեղեկանք աշխատանքի վայրից:

7. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

8. Հաստատության դիմորդը` ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:

Անկախ ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովն իր որոշմամբ առանձին դիմորդների կարող է ազատել վերոնշյալ վճարից:

9. Դիմորդների ընդունելության գործընթացը կազմակերպվում է 2008 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 8-ը` ըստ Հաստատության կողմից հաստատված ժամանակացույցի:

10. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների` տվյալ Հաստատությունում:

11. Հատկացված տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված մրցութային առարկաներից գնահատականներ ունեցող դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային առարկաներից առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

ա/ ըստ մասնագիտությունների մրցութային առարկաների ցանկով սահմանված հաջորդականության` առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (մասնագիտական տեխնիկական կրթության (արհեստագործական) դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,

բ/ մանկավարժական մասնագիտությունների համար` համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2008 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:

12. Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկայի գնահատականի փոխարեն հաշվի է առնվում «Ռուսաց լեզու» առարկայի գնահատականը:

13. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 27.08.1999թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին համապատասխան:

14. Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը:

15. Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
02.09.2008
N 690-Ն
Հրաման