Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ...

 

 

040.1154.171008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1154-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ու հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1154-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված պետությունների ցանկում ներառված պետությունների (այսուհետ` օտարերկրյա պետություն)` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու հատուկ պայմանները:

2. Սույն կարգում հատուկ պայմաններ են համարվում օտարերկրյա պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը` առանց հրավերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից դիվանագիտական կամ ծառայողական (պաշտոնական, հատուկ) անձնագրեր ունենալը:

3. Հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու իրավունքից օգտվում են օտարերկրյա պետությունների հետևյալ քաղաքացիները`

1) օտարերկրյա պետության` ծագումով հայ քաղաքացիները` հայկական ծագումը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա պետության` ծագումով հայ քաղաքացիների մերձավոր ազգականները (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ)` անմիջական ազգակցությունն ապացուցող պաշտոնական փաստաթղթերի հիման վրա.

3) օտարերկրյա պետության դիվանագիտական և ծառայողական (պաշտոնական, հատուկ) անձնագրեր ունեցող քաղաքացիները, եթե չի գործում տվյալ օտարերկրյա պետության հետ այդ անձանց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը` օտարերկրյա պետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության գտնվելու վայրի նստավայր պետությունում հավատարմագրված օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հայտագրի հիման վրա.

4) օտարերկրյա պետության պաշտոնական պատվիրակությունների անդամները` օտարերկրյա պետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության գտնվելու վայրի նստավայր պետությունում հավատարմագրված օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հայտագրի հիման վրա.

5) օտարերկրյա պետության այն քաղաքացիները, ովքեր աշխատում են դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություններում` այդ կազմակերպությունների գլխակայանների կամ ներկայացուցչությունների հայտագրերի հիման վրա.

6) օտարերկրյա պետության այն քաղաքացիները, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում նպաստում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև տնտեսական կապերի զարգացմանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջնորդագրին ի պատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հանձնարարականի հիման վրա.

7) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հայեցողությամբ` առանց հրավերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող է տրվել նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Միացյալ Թագավորությունում, Նոր Զելանդիայում, Շենգենի համաձայնագրի երկրներում (բացառությամբ Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի) և Շվեյցարիայի Համադաշնությունում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող` օտարերկրյա պետությունների (բացառությամբ Աֆրիկայի մայրցամաքի (բացառությամբ Եգիպտոսի), Աֆղանստանի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի) քաղաքացիներին: Նման դիմողներից պահանջվում են այդ բնակության իրավունքն ապացուցող փաստաթղթեր, որոնք կցվում են գործին, և նրանց հետ անցկացվում է հարցազրույց.

8) այլ կատեգորիայի անձանց` համաձայն օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության, օտարերկրյա պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հանձնարարականի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու համար դիմում-հարցաթերթիկին կցվում են սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերի պատճենները:

5. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու գործընթացը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 5-ի N 1268-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1154-Ն
Որոշում