Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ...

 

 

050.0347.261202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 050020397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2002 թվականի N 347-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14 ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

 

.___________________________________________________________________.

|          Ակտիվների տեսակները           |      Ռիսկի կշիռներ       |

|                                        |         (տոկոս)          |

|                                        |__________________________|

|                                        |դրամային    |արտարժութային|

|                                        |ակտիվների   |ակտիվների    |

|                                        |համար       |համար        |

|________________________________________|____________|_____________|

|1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի  |     0      |     0       |

|Հանրապետության դրամով և  առաջին խմբի մեջ|            |             |

|մտնող արտարժույթով, ռուբլով), ինչպես    |            |             |

|նաև  Կենտրոնական բանկի խորհրդի          |            |             |

|համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված  |            |             |

|վճարային փաստաթղթեր (Հայաստանի          |            |             |

|Հանրապետության դրամով և  առաջին խմբի մեջ|            |             |

|մտնող արտարժույթներով)                  |            |             |

|________________________________________|____________|_____________|

|2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական |     0      |     0       |

|բանկում ներդրված ավանդներ, վարկային     |            |             |

|կազմակերպության կանոնադրական հիմնադրամի |            |             |

|համալրման համար բացված կուտակային հաշվի |            |             |

|մնացորդներ և  դրանց գծով հաշվարկված     |            |             |

|տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական     |            |             |

|բանկի նկատմամբ                          |            |             |

|________________________________________|____________|_____________|

|3. Հայաստանի Հանրապետության             |     0      |     -       |

|կառավարության նկատմամբ պահանջներ`       |            |             |

|հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով|            |             |

|հաշվարկված հարկային պարտավորությունների |            |             |

|կանխավճարների գծով                      |            |             |

|________________________________________|____________|_____________|

|4. Տվյալ վարկային կազմակերպությունում   |     0      |     0       |

|պահվող` Հայաստանի Հանրապետության դրամով,|            |             |

|առաջին խմբի մեջ մտնող արտարժութային     |            |             |

|միջոցներով, ինչպես նաև  այլ             |            |             |

|արտարժութային միջոցներով (եթե վերջիններս|            |             |

|հանդիսանում են միևնույն  արտարժույթով   |            |             |

|արտահայտված ակտիվների ապահովում)        |            |             |

|ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային    |            |             |

|պայմանական պարտավորություններ, անավարտ  |            |             |

|ժամկետային գործառնություններ, ինչպես    |            |             |

|նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ     |            |             |

|________________________________________|____________|_____________|

|5. Հայաստանի Հանրապետության դրամով      |     0      |     -       |

|Հայաստանի Հանրապետության կենտրոնական    |            |             |

|բանկի կողմից թողարկված արժեթղթեր,       |            |             |

|Հայաստանի Հանրապետության պետական        |            |             |

|գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո|            |             |

|համաձայնագրերով վաճառված արժեթղթերը)    |            |             |

|և  դրանց գծով հաշվարկված տոկոսների      |            |             |

|________________________________________|____________|_____________|

|6. Պահանջներ Արժույթի միջազգային        |     0      |     0       |

|հիմնադրամի, Համաշխարհային բանկի,        |            |             |

|Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական  |            |             |

|վերակառուցման և  զարգացման բանկի,       |            |             |

|Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան       |            |             |

|զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման |            |             |

|բանկի, Եվրոպական ներդրումային բանկի,    |            |             |

|Եվրոպական ներդրումային հիմնադրամի,      |            |             |

|Սկանդինավյան ներդրումային բանկի,        |            |             |

|Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական     |            |             |

|զարգացման բանկի և  Եվրոպական զարգացման  |            |             |

|բանկի նկատմամբ                          |            |             |

|________________________________________|____________|_____________|

|7. Արտարժույթով Հայաստանի Հանրապետության|     -      |     10      |

|կենտրոնական բանկի կողմից թողարկված      |            |             |

|արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության     |            |             |

|պետական գանձապետական պարտատոմսեր        |            |             |

|(ներառյալ` ռեպո համաձայնագրերով         |            |             |

|վաճառված արժեթղթերը) և                  |            |             |

|դրանց գծով հաշվարկված տոկոսներ          |            |             |

|________________________________________|____________|_____________|

|8. Ռեպո համաձայնագրեր                   |     0      |     0       |

|և  դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե  |            |             |

|տվյալ գործառնությունների դիմաց ստացված  |            |             |

|համապատասխան արժեթղթի ընթացիկ           |            |             |

|(շուկայական) արժեքը                     |            |             |

|հավասար է կամ գերազանցում է             |            |             |

|ռեպո գործառնության արդյունքում          |            |             |

|տրամադրված միջոցների և  վերջինիս գծով   |            |             |

|հաշվեգրված ստացվելիք տոկոսների          |            |             |

|հանրագումարին                           |            |             |

|________________________________________|____________|_____________|

|9. Ռեպո համաձայնագրերով վաճառված        |     0      |     0       |

|արժեթղթեր, եթե տվյալ գործառնությունների |            |             |

|դիմաց ստացված միջոցների, դրանց գծով     |            |             |

|վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար|            |             |

|է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով|            |             |

|վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական)|            |             |

|արժեքին                                 |            |             |

|________________________________________|____________|_____________|

|10. Հայաստանի Հանրապետության            |     10     |     10      |

|կառավարության նկատմամբ պահանջներ կամ    |            |             |

|Հայաստանի Հանրապետության կառավարության  |            |             |

|կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև  |            |             |

|դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք,  |            |             |

|համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006|            |             |

|թվականի մարտի 28-ի թիվ 1/202Լ որոշմամբ  |            |             |

|հաստատված «Հայաստանի Հանրապետության     |            |             |

|կենտրոնական բանկում վարվող բանկային     |            |             |

|հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա      |            |             |

|դրամական պարտավորությունները Հայաստանի  |            |             |

|Հանրապետության կենտրոնական բանկում      |            |             |

|հաշվառելու և  կատարելու կարգի»`         |            |             |

|համարվում են անակցեպտ գանձման ենթակա    |            |             |

|դրամական պարտավորություններ, ինչպես նաև |            |             |

|Հայաստանի Հանրապետության ֆինանսների     |            |             |

|նախարարության կողմից թողարկված փոխանցելի|            |             |

|մուրհակներ, որոնց մինչև  մարումն ընկած  |            |             |

|ժամանակահատվածը մինչև  1 տարի է և  որոնք|            |             |

|ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի    |            |             |

|Հանրապետության կենտրոնական բանկի կողմից`|            |             |

|Հայաստանի Հանրապետության կառավարության  |            |             |

|գանձապետական միասնական հաշվի միջոցներից:|            |             |

|________________________________________|____________|_____________|

|10.1. վերաֆինանսավորում իրականացնող     |     10     |       -     |

|վարկային կազմակերպությունների կողմից    |            |             |

|թողարկված պարտատոմսեր                   |            |             |

|(ներառյալ` ռեպո համաձայնագրերով         |            |             |

|վաճառված արժեթղթերը) և                  |            |             |

|դրանց գծով հաշվարկված տոկոսներ          |            |             |

|________________________________________|____________|_____________|

|11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի  |     20     |     20      |

|Հանրապետության պետական բյուջեից         |            |             |

|բռնագանձման ենթակա գումարների դիմաց     |            |             |

|փոխանցելի Հայաստանի Հանրապետության      |            |             |

|պետական մուրհակներ (ներառյալ` ռեպո      |            |             |

|համաձայնագրերով վաճառված արժեթղթերը),   |            |             |

|վերջիններով                             |            |             |

|ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային    |            |             |

|պայմանական պարտավորություններ, անավարտ  |            |             |

|ժամկետային գործառնություններ, ինչպես    |            |             |

|նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ     |            |             |

|________________________________________|____________|_____________|

|12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական   |     20     |     20      |

|միջոցներ (Հայաստանի Հանրապետության      |            |             |

|դրամով և  առաջին խմբի մեջ մտնող         |            |             |

|արտարժույթներով), ինչպես նաև  ճանապարհին|            |             |

|գտնվող` Հայաստանի Հանրապետության        |            |             |

|կենտրոնական բանկի խորհրդի               |            |             |

|համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված  |            |             |

|վճարային փաստաթղթեր (Հայաստանի          |            |             |

|Հանրապետության դրամով և  առաջին խմբի մեջ|            |             |

|մտնող արտարժույթներով)                  |            |             |

|________________________________________|____________|_____________|

|13. Հայաստանի Հանրապետության տարածքում  |     20     |     30      |

|գործող բանկերում և  օտարերկրյա բանկերի` |            |             |

|Հայաստանի Հանրապետության տարածքում      |            |             |

|գործող մասնաճյուղերում վարկային         |            |             |

|կազմակերպության կանոնադրական հիմնադրամի |            |             |

|համալրման համար բացված կուտակային հաշվի |            |             |

|մնացորդներ և  դրանց գծով հաշվարկված     |            |             |

|տոկոսներ, թղթակցային հաշիվներ հայկական  |            |             |

|դրամով և  ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող     |            |             |

|արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված   |            |             |

|տոկոսներ                                |            |             |

|________________________________________|____________|_____________|

|14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա    |Ա-1+(Պ-1)   |Ա-1+(Պ-1)    |

|կառավարությունների և                    |Ա-1 (Պ-1) 0 |Ա-1 (Պ-1) 0  |

|կենտրոնական բանկերի նկատմամբ            |Ա-2(Պ-2) 20 |Ա-2 (Պ-2) 20 |

|                                        |Ա-3(Պ-3) 50 |Ա-3(Պ-3) 50  |

|                                        |Բ,Ս,Դ(ՆՊ)100|Բ,Ս,Դ(ՆՊ)100 |

|                                        |Վարկանիշ    |Վարկանիշ     |

|                                        |չունեցող 100|չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|15. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա   |ԱԱԱ (Աաա1)- |ԱԱԱ (Աաա1)-ից|

|կառավարությունների և  կենտրոնական       |ից Ա-(Ա3) 0 |Ա-(Ա3) 0     |

|բանկերի նկատմամբ                        |ԲԲԲ+(Բբբ1)- |ԲԲԲ+(Բբբ1)-  |

|                                        |ԲԲԲ-(Բաա3)  |ԲԲԲ-(Բաա3) 20|

|                                        |20 ԲԲ+(Բա1)-|ԲԲ+(Բա1)-ից  |

|                                        |ից Բ-(Բ3) 50|Բ-(Բ3) 50    |

|                                        |Բ- (Բ3)-ից  |Բ- (Բ3)-ից   |

|                                        |ցածր 100    |ցածր 100     |

|                                        |Վարկանիշ    |Վարկանիշ     |

|                                        |չունեցող 100|չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|16. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա    |Ա-1+(Պ-1) 0 |Ա-1+(Պ-1) 0  |

|բանկերի նկատմամբ                        |Ա-2 (Պ-2) 20|Ա-2 (Պ-2) 20 |

|                                        |Ա-3(Պ-3) 50 |Ա-3(Պ-3) 50  |

|                                        |Բ,Ս,Դ (ՆՊ)  |Բ,Ս,Դ (ՆՊ)100|

|                                        |100 Վարկանիշ|Վարկանիշ     |

|                                        |չունեցող 100|չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|17. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա   |ԱԱԱ (Աաա)-ից|ԱԱԱ (Աաա)-ից |

|բանկերի նկատմամբ                        |ԱԱ- (Աա3) 0 |ԱԱ- (Աա3) 0  |

|                                        |Ա+(Ա1)-ից   |Ա+ (Ա1)-ից   |

|                                        |Ա-(Ա3) 20   |Ա-(Ա3) 20    |

|                                        |ԲԲԲ+(Բաա1)- |Բ-ԲԲԲ+       |

|                                        |ից (Բ3) 50  |(Բաա1)-ից    |

|                                        |Բ-(Բ3)-ից   |Բ-(Բ3) 50    |

|                                        |ցածր 100    |Բ-(Բ3)-ից    |

|                                        |Վարկանիշ    |ցածր 100     |

|                                        |չունեցող 100|Վարկանիշ     |

|                                        |            |չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|18. (18-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 276-Ն հորոշում)        |

|________________________________________|____________|_____________|

|18.1. Հայաստանի Հանրապետությանը         |      0%    |     0%      |

|վարկանշային գործակալությունների         |            |             |

|(Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) |            |             |

|կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ  |            |             |

|ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական        |            |             |

|կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |            |             |

|________________________________________|____________|_____________|

|18.2. Հայաստանի Հանրապետությանը         |      0%    |     10%     |

|վարկանշային գործակալությունների         |            |             |

|(Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) |            |             |

|կողմից տրված վարկանիշին համապատասխան    |            |             |

|վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ          |            |             |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ|            |             |

|պահանջներ                               |            |             |

|________________________________________|____________|_____________|

|18.3. Հայաստանի Հանրապետությանը         |     20%    |     30%     |

|վարկանշային գործակալությունների         |            |             |

|(Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) |            |             |

|կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ    |            |             |

|ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական   |            |             |

|կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |            |             |

|________________________________________|____________|_____________|

|18.4. Հայաստանի Հանրապետությանը         |     50%    |     75%     |

|վարկանշային գործակալությունների         |            |             |

|(Ստանդարտ և  Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) |            |             |

|կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ  |            |             |

|ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական   |            |             |

|կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |            |             |

|________________________________________|____________|_____________|

|19. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ |Ա-1+(Պ-1) 0 |Ա-1+(Պ-1) 0  |

|բանկ կազմակերպությունների նկատմամբ      |Ա-2 (Պ-2) 20|Ա-2 (Պ-2) 20 |

|                                        |Ա-3(Պ-3) 50 |Ա-3(Պ-3) 50  |

|                                        |Բ,Ս,Դ (ՆՊ)  |Բ,Ս,Դ (ՆՊ)   |

|                                        |100         |100          |

|                                        |Վարկանիշ    |Վարկանիշ     |

|                                        |չունեցող 100|չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|20. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ|ԱԱԱ (Աաա)-ից|ԱԱԱ (Աաա)-ից |

|բանկ կազմակերպությունների նկատմամբ      |ԱԱ- (Աա3) 0 |ԱԱ- (Աա3) 0  |

|                                        |Ա+(Ա1)-ից   |Ա+ (Ա1)-ից   |

|                                        |Ա-(Ա3) 20   |Ա-(Ա3) 20    |

|                                        |ԲԲԲ+(Բաա1)  |Բ- ԲԲԲ+ (Բաա1|-

|                                        |-ից (Բ3) 50 |ից Բ-(Բ3) 50 |

|                                        |Բ-(Բ3)-ից   |Բ-(Բ3)-ից    |

|                                        |ցածր 100    |ցածր 100     |

|                                        |Վարկանիշ    |Վարկանիշ     |

|                                        |չունեցող 100|չունեցող 100 |

|________________________________________|____________|_____________|

|21. Վարկային գծերի չօգտագործված մասերի  |     50     |     75      |

|հանրագումար                             |            |             |

|________________________________________|____________|_____________|

|22. Վարկային կազմակերպության            |     50     |     -       |

|գործունեության համար անհրաժեշտ սեփական  |            |             |

|շենքեր և  շինություններ հաշվեկշռային    |            |             |

|արժեքով                                 |            |             |

|________________________________________|____________|_____________|

|23. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով      |     50     |     75      |

|հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են|            |             |

|սույն կանոնակարգի հավելված 3-ով         |            |             |

|սահմանված 50/75 տոկոս ռիսկի կշռին       |            |             |

|բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման|            |             |

|նվազագույն պայմաններին                  |            |             |

|________________________________________|____________|_____________|

|24. Այլ պահանջներ Հայաստանի             |     50     |     75      |

|Հանրապետության տարածքում գործող բանկերի,|            |             |

|վարկային կազմակերպությունների և         |            |             |

|օտարերկրյա բանկերի` Հայաստանի           |            |             |

|Հանրապետության տարածքում գործող         |            |             |

|մասնաճյուղերի նկատմամբ և  դրանց գծով    |            |             |

|հաշվարկված տոկոսներ                     |            |             |

|________________________________________|____________|_____________|

|25. Ֆիզիկական և  իրավաբանական անձանց    |     75     |    110      |

|նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային     |            |             |

|պայմանական պարտավորություններ           |            |             |

|(բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային |            |             |

|վարկերի, թանկարժեք մետաղների և  քարերի  |            |             |

|գրավով ապահովված վարկերի), որոնց գծով   |            |             |

|բավարարված են ներքոհիշյալ պայմանները    |            |             |

|միաժամանակ.                             |            |             |

|1) փոխառուի և  նրա հետ փոխկապակցված     |            |             |

|անձանց նկատմամբ պահանջների և            |            |             |

|հետհաշվեկշռային պայմանական              |            |             |

|պարտավորությունների հանրագումարը        |            |             |

|(բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային |            |             |

|վարկերի, թանկարժեք մետաղների և  քարերի  |            |             |

|գրավով ապահովված վարկերի) չի գերազանցում|            |             |

|5 մլն ՀՀ դրամը,                         |            |             |

|2) փոխառուի և  նրա հետ փոխկապակցված     |            |             |

|անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին|            |             |

|բավարարող պահանջների, հետհաշվեկշռային   |            |             |

|պայմանական պարտավորությունների          |            |             |

|հանրագումարը (բացառությամբ` բոլոր տեսակի|            |             |

|հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների|            |             |

|և  քարերի գրավով ապահովված պահանջների)  |            |             |

|չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված  |            |             |

|պահանջների ընդհանուր պորտֆելի 0.2%-ը:   |            |             |

|________________________________________|____________|_____________|

|26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության  |    100     |    150      |

|համայնքների նկատմամբ                    |            |             |

|________________________________________|____________|_____________|

|27. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված|    100     |    150      |

|միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ|            |             |

|________________________________________|____________|_____________|

|28. Հայաստանի Հանրապետության            |    100     |     -       |

|կառավարության նկատմամբ պահանջներ`       |            |             |

|հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով|            |             |

|հաշվարկված հարկային պարտավորություններից|            |             |

|ավելի վճարված գումարների (գերավճարների) |            |             |

|գծով                                    |            |             |

|________________________________________|____________|_____________|

|29. Հայաստանի Հանրապետության            |    100     |    150      |

|կառավարության նկատմամբ պահանջներ կամ    |            |             |

|Հայաստանի Հանրապետության կառավարության  |            |             |

|կողմից ապահովված պահանջներ,             |            |             |

|ինչպես նաև  դրանց գծով հաշվարկված       |            |             |

|տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական   |            |             |

|բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի  |            |             |

|թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված          |            |             |

|«Հայաստանի Հանրապետության կենտրոնական   |            |             |

|բանկում վարվող բանկային հաշիվներից      |            |             |

|անակցեպտ                                |            |             |

|գանձման ենթակա դրամական                 |            |             |

|պարտավորությունները Հայաստանի           |            |             |

|Հանրապետության կենտրոնական բանկում      |            |             |

|հաշվառելու և  կատարելու կարգի»` չեն     |            |             |

|համարվում անակցեպտ գանձման ենթակա       |            |             |

|դրամական պարտավորություններ:            |            |             |

|________________________________________|____________|_____________|

|30. Հիմնական միջոցներ և  ոչ նյութական   |    100     |     -       |

|ակտիվներ հաշվեկշռային արժեքով,          |            |             |

|բացառությամբ 22-րդ կետում նշված         |            |             |

|ակտիվների                               |            |             |

|________________________________________|____________|_____________|

|31. Ոչ ստանդարտ և  կասկածելի դասակարգված|    100     |    150      |

|վարկեր և  դեբիտորական պարտքեր, միջին    |            |             |

|ռիսկային և  բարձր ռիսկային դասակարգված  |            |             |

|արժեթղթեր                               |            |             |

|________________________________________|____________|_____________|

|32. Կանոնակարգ 14-ի 16.2.8.0 ենթակետով  |    150     |    225      |

|սահմանված ներդրումների այն մասը, որը չի |            |             |

|նվազեցվում վարկային կազմակերպության     |            |             |

|հիմնական կապիտալից                      |            |             |

|________________________________________|____________|_____________|

|33. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները,   |    100     |    150      |

|հետհաշվեկշռային պայմանական              |            |             |

|պարտավորությունները և  անավարտ          |            |             |

|ժամկետային գործառնությունները, որոնք    |            |             |

|ընդգրկված չեն 1- 32 կետերում            |            |             |

.___________________________________________________________________.

    (23-րդ կետը փոփ.    16.03.04 թիվ 62-Ն,  12.08.08 թիվ 239-Ն,

21.12.11 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն, 30.11.11 թիվ 325-Ն,

15.12.15 թիվ 276-Ն որոշումներ)

24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումարը:

(24-րդ կետը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, oպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:

(25-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 21.12.11 թիվ 342-Ն որոշում)

27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:

27.1. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ 23-րդ կետում սահմանված աղյուսակի 18.1-ից 18.4-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ` նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:

(27.1-ին կետը լրաց. 15.12.15 թիվ 276-Ն որոշում)

28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ կետերում օգտագործվում են «Ստանդարտ և Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:

(28-րդ կետը փոփ. 21.12.11 թիվ 342-Ն, 15.12.15 թիվ 276-Ն որոշումներ)

29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշերն ամիսը մեկ անգամ` հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները:

(30-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշերը` կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ տողերի առումով` կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

(32-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 21.12.11 թիվ 342-Ն որոշումներ)

33. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալական դոլարը:

34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ` խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

Ռ

Ն3 = _____

Կընդ

բանաձևով,

 

որտեղ`

Ռ - ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի:

(34-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

34.1. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները:

(34.1-րդ կետը լրաց. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

35. Փոխառության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

36-42. (36-42-րդ կետերն ուժը կորցրել են 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց (բացառությամբ` արժութային սվոպի) և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:

(43-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 30.11.11 թիվ 325-Ն որոշումներ)

43.1. Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:

43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:

44. Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում հայկական դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ 2 խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին և երկրորդ խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

 

ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 14»:

 

(կանոնակարգը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

 

Հավելված 2

«Վարկային կազմակերպությունների

գործունեության կարգավորումը,

վարկային կազմակերպությունների

հիմնական տնտեսական նորմատիվները»

կանոնակարգ 14-ի

 

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

2. Վարկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկվեն արտարժութային ռիսկը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

3. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.

1) Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծող ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

2) Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:

3) Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են`

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

4) Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է`

ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

բ. թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

5) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժութային առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

6) Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

7) Ստանդարտ մեթոդաբանության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկվելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ)

որտեղ`

ԱՌ - ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է` ըստ հաշվետու ժամանակաշրջանի օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

8) Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

4. ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով վարկային կազմակերպությունները պետք է հաշվարկեն 4.1-ից 4.8-րդ կետերով սահմանված մեծությունները օրական պարբերականությամբ.

1) Հաշվարկել վարկային կազմակերպության արտարժութային դիրքերը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` համաձայն սույն հավելվածի 3.1, 3.2 և 3.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը` պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.

 

Դ = (Դ1, Դ2, ...,ԴԱ),

որտեղ`

«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են` ըստ արտարժույթների տեսակների,

«Ա» - արտարժույթի տեսակներն են:

2) Ձևավորել այն արտարժույթների` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվարկային գները:

3) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունները` ըստ օրերի.

 

Ln (Փօ / Փօ-1);

որտեղ`

«Փօ» - տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքն է` տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկն է:

4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը` 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով`

 

ԵԻ = 1/250 * SUM(O=1,250) Ln(ՓԻo/ՓԻo-1)

 

որտեղ`

«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

 

Ln(ՓԻo/ՓԻo-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է` ըստ օրերի:

 

5) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Կով ԻԺ = 1/250 * SUM(O=1,250) (Ln(ՓԻo/ՓԻo-1)-ԵԻ)(Ln(ՓԻo/ՓԻo-1)-ԵԺ)

 

որտեղ`

 

Կով ԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ»,»ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 4.4-րդ կետի համաձայն:

6) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

7) Տվյալ օրվա համար վարկային կազմակերպության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև` արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

_____

ՎաՌ = 2.33 \/ Դ*Կով*ԴS

 

որտեղ`

«Դ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով» - վարկային կազմակերպության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ»- վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

8) Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով`

 

Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (ՎաՌ-10;Գ*1/Ն SUM(Ի=1,Ն) ՎաՌԻ)

 

որտեղ`

«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է`

«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները` կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

 

Աղյուսակ 1

 

.____________________________________________.

| Գերազանցող օրերի քանակը      |      Գ      |

|______________________________|_____________|

| 4 և  4-ից փոքր               |      3      |

|______________________________|_____________|

|      5                       |      3.4    |

|______________________________|_____________|

|      6                       |      3.5    |

|______________________________|_____________|

|      7                       |      3.65   |

|______________________________|_____________|

|      8                       |      3.75   |

|______________________________|_____________|

|      9                       |      3.85   |

|______________________________|_____________|

|     10 և  ավելի              |      4      |

.____________________________________________.

(2-րդ հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

 

Հավելված 3

«Վարկային կազմակերպությունների

գործունեության կարգավորումը,

վարկային կազմակերպությունների

հիմնական տնտեսական նորմատիվները»

կանոնակարգ 14-ի

 

50 ՏՈԿՈՍ ՌԻՍԿԻ ԿՇՌԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Վարկային կազմակերպության կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ` վարկ) համարվում է «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ`

1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ` վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ` գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:

2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով` բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:

3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:

4. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտին» համապատասխան:

5. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի` գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:

6. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ` հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) քառասուն տոկոսը:

7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ պարտքերի գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ` հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) հիսուն տոկոսը:

8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի յուրաքանչյուր ժամանակահատվածում/պահի դրությամբ գույքն ապահովագրված է նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:

 

(3-րդ հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.11.2002
N 347-Ն
Որոշում