Սեղմել Esc փակելու համար:
ԲԵՌԼԻՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲԵՌԼԻՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԴ ...

 

 

040.1191.271008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1191-Ա

 

ԲԵՌԼԻՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Իրավական ակտերի մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի N 25 հասցեում գտնվող 50244.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2201.91 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք)` իրենց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.574315 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքը հանձնելով «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո գույքը Հայաստանի Հանրապետության անունից որպես կամավոր գույքային ներդրում «Ընտանեկան բժշկություն» ծրագիր իրականացնելու նպատակով սեփականության իրավունքով հանձնել Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամին` պայմանով, որ «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի նույն շենքում գործել որպես պոլիկլինիկա.

2) Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Բեռլինի Կարմիր խաչի արտասահմանյան համագործակցության բաժնի տնօրենի հետ համատեղ` ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2008
N 1191-Ա
Որոշում