Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0322.290598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1998 թվական թիվ 322

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1 Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում «Ասբոցեմենտ» արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 453626 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել ծառայողական բնակարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 505 որոշման:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արարատի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 429040 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42904 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 429040 հազ. դրամ է, որը համապատասխանում է 42904 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 24585 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ`15128 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 490 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2170 հազ. դրամ,

ատացած կանխավճարների գծով` 2760 հազ. դրամ,

համատեղ գործունեության գծով` 2528 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1509 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

2.1. Երևանի կահույքի պատրաստման և նորոգման փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով այն վերակազմավորելով Երևանի կահույքի պատրաստման և նորոգման բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկությունները ընկերության, ինչպես նաև մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողին որոշելու կարգի մասին:

2.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 27800 հազ. դրամ,

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին տարում 13900 հազ. դրամ:

2.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի թիվ 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 226656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Տաքսի 2» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել ստուգման-բացթողման մասնաշենքը (շենքը`182 քառ. մ, հաշվեկշռային արժեքը` 339000 դրամ), 52 տրանսպորտային միջոցը (հաշվեկշռային արժեքը` 5990000 դրամ, ցանկը կցվում է) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3.4. «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալված գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 560, 1997 թվականի մայիսի 20-ի թիվ 138 որոշումներում փոփոխություն կատարելու մասին» թիվ 253 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված9 հիմնական միջոցը (հաշվեկշռային արժեքը` 183775 դրամ, գնահատված արժեքը` 605000 դրամ, ցանկը կցվում է):

3.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 225690 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22569 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 225690 հազ. դրամ է, որը համապատասխանում է 22569 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 969 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 195 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 734 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 40 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

4.1. «Սիսակ» փակ բաժնետիրական ընկերության (Սիսիանի տրիկոտաժի արտադրական միավորում) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմավորելով «Սիսական» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Սիսակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

4.3. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի տեղեկագրում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, հաղթողին որոշելու կարգի մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և մինչև 1998 թվականի հուլիսի 10-ը կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար նախատեսված ներդրումների չափը,

աշխատավորական կոլեկտիվին տրամադրվող սոցիալական երաշխիքները:

4.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի ալրաղաց» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 2144202 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի ալրաղաց» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Երևան, Նար-Դոս 2) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել Երևանի Կենտրոն թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 35 տոկոսի չափով:

5.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1266610 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 126661 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 1266610 հազ. դրամ է, որը համապատասխանում է 126661 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 877595 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 65361 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 4213 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3394 հազ. դրամ,

մատակարարման և կապալառուների նկատմամբ` 741096 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 63531 հազ. դրամ,

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

5.9. Գաղտնի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 29-ից:

 

ՑԱՆԿ

«Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից

առանձնացվող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարության տնօրինությանը հանձնվող

տրանսպորտային միջոցների

__________________________________________________________

 թիվ  Անվանումը     Պետական     Տարեթիվը    Հաշվեկշռային

 ը/կ               համարանիշը                 արժեքը

                                              (դրամ)

__________________________________________________________

  1      2            3            4            5

__________________________________________________________

  1.  ԳԱԶ-24-17     81-28        1988        114551

  2.  ԳԱԶ-24-17     74-83        1988        119110

  3.  ԳԱԶ-24-17     75-48        1988        120302

  4.  ԳԱԶ-24-17     81-33        1989        116041

  5.  ԳԱԶ-24-17     81-72        1989        118931

  6.  ԳԱԶ-24-17     81-86        1989        125198

  7.  ԳԱԶ-24-17     72-41        1988        120928

  8.  ԳԱԶ-24-17     72-44        1988        120928

  9.  ԳԱԶ-24-17     86-47        1989        108680

  10. ԳԱԶ-24-17     81-54        1989        114551

  11. ԳԱԶ-24-17     91-65        1990         93482

  12. ԳԱԶ-24-17     79-91        1989        110260

  13. ԳԱԶ-24-17     81-63        1989        116041

  14. ԳԱԶ-24-17     92-01        1990         93482

  15. ԳԱԶ-24-17     86-24        1990        123252

  16. ԳԱԶ-24-17     81-38        1989        114551

  17. ԳԱԶ-24-11     42-61        1986        122418

  18. ԳԱԶ-24-11     63-75        1987        118574

  19. ԳԱԶ-24-17     68-07        1988        118872

  20. ԳԱԶ-24-11     64-36        1987        118425

  21. ԳԱԶ-24-17     73-94        1988        119080

  22. ԳԱԶ-24-17     04-39        1988        119855

  23. ԳԱԶ-24-17     48-51        1986        119825

  24. ԳԱԶ-24-11     52-40        1987         99204

  25. ԳԱԶ-24-11     61-51        1987         97982

  26. ԳԱԶ-24-11     63-84        1987        118574

  27. ԳԱԶ-24-11     63-91        1987         98574

  28. ԳԱԶ-24-11     65-01        1987        118574

  29. ԳԱԶ-24-11     67-32        1988         96760

  30. ԳԱԶ-24-11     67-38        1988        117620

  31. ԳԱԶ-24-11     67-52        1988        121375

  32. ԳԱԶ-24-11     68-28        1988        118872

  33. ԳԱԶ-24-17     72-56        1988        119110

  34. ԳԱԶ-24-17     79-76        1989        110260

  35. ԳԱԶ-24-11     61-76        1987        118216

  36. ԳԱԶ-24-11     63-80        1987        118574

  37. ԳԱԶ-24-11     64-32        1987         98429

  38. ԳԱԶ-24-11     65-15        1987        120064

  39. ԳԱԶ-24-17     69-84        1988        120064

  40. ԳԱԶ-24-17     74-81        1988        117143

  41. ԳԱԶ-24-11     63-74        1987         98578

  42. ԳԱԶ-24-11     63-77        1987        118574

  43. ԳԱԶ-24-11     65-37        1987        120600

  44. ԳԱԶ-24-17     68-02        1988        118872

  45. ԳԱԶ-24-17     68-29        1988        118872

  46. ԳԱԶ-24-17     69-83        1988        118872

  47. ԳԱԶ-24-17     39-02        1988        127931

  48. ԳԱԶ-24-17     68-15        1988        118782

  49. ԳԱԶ-24-11     63-70        1987        116484

  50. ԳԱԶ-24-11     65-52        1987        120839

  51. ԳԱԶ-24-17     75-41        1988        120302

  52. ԳԱԶ-24-17     81-56        1989        114551

________________________________________________________

      Ընդամենը                              5989989

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի

9-ի թիվ 253 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարությանը հանձնված «Տաքսի 2» պետական փակ բաժնետիրական

ընկերության մասնավորեցման ենթակա գույքի կազմում ընդգրկվող

հիմնական միջոցների

_________________________________________________________________________

թիվ|   Անվանումը     |Տեխնիկական | Շահագործման |  Թիվը | Հաշվեկշռային

ը/կ|                 |համարանիշը |  տարեթիվը   | (հատ) |   արժեքը

|                 |           |             |       |   (դրամ)

____|_________________|___________|_____________|_______|________________

1 |       2         |    3      |      4      |   5   |      6

_________________________________________________________________________

1.  Էլեկտրական

մեխանիկական

      ամբարձիչ         5-8-88710/2    1973          3        52092

2.  Ճնշակ

      (կոմպրեսոր)         155-2135    1984          1         3458

3.  Հիդրավլիկ

      մամլիչ              ԻՕՏ-2435    1973          1         3576

4.  Հղկման-

ողորկման

      հաստոց                3U-634    1973          1        18565

5.  Էլեկտրական

եռակցման

      տրանսֆորմատոր         SU-500    1976          1         6138

  6.  Գարաժային ամբարձիչ     ՆՏ-61    1973          1        40408

  7.  Տրանսֆորմատոր 36 վ.             1971          1         8314

  8.  Խառատային հաստոց     16 կ 20    1983          1        45176

9.  ՈՒղղահայաց

շաղափման

      հաստոց               2 ն-135    1972          1         6050

________________________________________________________________________

      Ընդամենը                                              183775

 

ԿԱԶՄ

 

    Պ. Ղալթախչյան     - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Գ. Նանագուլյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Վ. Ավանեսյան      - ՀՀ տնտեսական և  կառուցվածքային բարեփոխումների

                        նախարար

    Է. Մուրադյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1998
N 322
Որոշում