Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ...

 

 

100.0014.120908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008267

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ           ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

                                      ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    7 օգոստոսի 2008 թվականի N 14-Ն    11 օգոստոսի 2008 թվականի N 109-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 435-Ն որոշման 3-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

1) Բժշկական հաստատություններն ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) Ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգը` համաձայն հավելված 2-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 3-ի N 879-Ն և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 2006 թվականի օգոստոսի 8-ի N 116-Ն «Բժշկական հաստատություններն ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաստատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրամանը:

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. օգոստոսի 7-ի

N 14-Ն և

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2008 թ. օգոստոսի 11-ի

N 109-Ն

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (այսուհետ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` առողջապահության նախարարություն) հատկացնում է`

1) Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություններին` Երևանի քաղաքապետարանի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության մարզի տարածքում գործող բժշկական հաստատություններին (բացառությամբ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունների)` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի միջոցով:

i

3. Առողջապահության նախարարության ենթակայության, Երևան քաղաքում գործող, սակայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ենթակայության տակ գտնվող ամբուլատոր և հիվանդանոցային բժշկական հաստատություններին (այսուհետ` գերատեսչական ենթակայության բժշկական հաստատություններ) ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը տրամադրվում են առողջապահության նախարարության կողմից:

(3-րդ կետը փոփ. 25.03.10 թիվ 07-Ն հրաման)

4. Առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի վերաբերյալ առողջապահության նախարարության հաշվապահական հաշվառման բաժնում կազմվում և վարվում է հաշվառման գրանցամատյան (Ձև N 1-ը կցվում է):

5. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու համար ներկայացվում է հայտ (Ձև N 2-ը կցվում է): Սույն կարգի 3-րդ կետում նշված բժշկական հաստատությունները հայտը ներկայացնում են անմիջապես առողջապահության նախարարություն, իսկ սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բժշկական հաստատությունները համապատասխանաբար Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարան:

6. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու համար ներկայացված հայտը (այսուհետ` հայտ) պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

2) հայցվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը:

7. Հայտին կից ներկայացվում են դիմողի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի, առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենները:

i

7.1 Սույն կարգի 7-րդ կետում սահմանված պետական պատվերի տեղադրման պայմանագրի առկայության պահանջը պարտադիր չէ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, ինչպես նաև գերատեսչական ենթակայության բժշկական հաստատությունների համար:

(7.1-րդ կետը լրաց. 25.03.10 թիվ 07-Ն հրաման)

8. Եթե ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա համապատասխանաբար առողջապահության նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի կողմից հայտատուին առաջարկվում է 3-օրյա ժամկետում լրացնել այն:

9. Հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը համապատասխանաբար առողջապահության նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարան մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառները:

10. Հայտը մերժվում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո հայտատուի կողմից չներկայացնելու դեպքում կամ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

11. Սույն կարգի 3-րդ կետում նշված բժշկական հաստատությունների կողմից առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը բավարարելը կամ դրանք մերժելը որոշվում է առողջապահության նախարարության, իսկ 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բժշկական հաստատությունների հայտերը` համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի իրավասու անձի որոշմամբ:

12. Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը ամփոփելով ներկայացված հայտերը, դիմում են առողջապահության նախարարություն` ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու համար: Դիմումի մեջ նշվում է դիմում ներկայացնող պետական մարմնի անվանումը, հայցվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի ընդհանուր քանակը, իսկ դիմումին կցվում են դիմող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականի պատճենները:

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատությունների հայտերը մարզպետարանի կողմից ամփոփվում և ներկայացվում են առանձին:

13. Առողջապահության նախարարություն ներկայացված հայտը բավարարելու դեպքում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ներկայացրած դիմումների համաձայն հատկացվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի փաթեթը առողջապահության նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է հայտ ներկայացնողի կամ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի ձևաթղթերի թիվը ստուգելուց հետո:

14. Բժշկական հաստատությունում սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վերադարձվում են այն մարմիններին, ում կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկները տրամադրվել են բժշկական հաստատությանը:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ վերադարձված, սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները ընդունման-հանձնման ակտով վերադարձվում են առողջապահության նախարարություն:

16. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված կարգով առողջապահության նախարարություն վերադարձված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները տրամադրվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ

 

.______________________________________________________________________.

|Հ/|Ժամանա-   |Տրվող     |Ժամանակավոր |Ժամանա-   |Ժամանա-   |Ժամանա-   |

|հ |կավոր     |ժամանա-   |անաշխատու-  |կավոր     |կավոր     |կավոր     |

|  |անաշխատու-|կավոր     |նակության   |անաշխատու-|անաշխատու-|անաշխատու-|

|  |նակության |անաշխատու-|թերթիկների  |նակության |նակության |նակության |

|  |թերթիկներ |նակության |սերիան և    |թերթիկների|թերթիկներ |թերթիկներ |

|  |ստացող    |թերթիկների|համարը      |տրման օրը,|ստացող    |տրամադրող |

|  |բժշկական  |քանակը    |(նշվում է   |ամիսը,    |պատաս-    |պատաս-    |

|  |հաստա-    |          |ըստ հերթակա-|տարեթիվը  |խանատու   |խանատու   |

|  |տություն  |          |նության     |          |անձի      |անձի      |

|  |կամ       |          |տրված առաջին|          |անուն-    |անուն-    |

|  |պետական   |          |և  վերջին   |          |ազգանունը,|ազգա-     |

|  |կամ       |          |ժամանակավոր |          |ստորա-    |նունը,    |

|  |տարածքային|          |անաշխատու-  |          |գրությունը|ստորա-    |

|  |մարմնի    |          |նակության   |          |          |գրությունը|

|  |անվանումը |          |թերթիկների  |          |          |          |

|  |          |          |համարը և    |          |          |          |

|  |          |          |սերիան)     |          |          |          |

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|1 |     2    |    3     |    4       |   5      |  6       |  7       |

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

|__|__________|__________|____________|__________|__________|__________|

.______________________________________________________________________.

 

Ձև N 2

 

i

ՀԱՅՏ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Իրավաբանական անձի անվանումը -

 

2. Կազմակերպական-իրավական ձևը _

 

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը -

 

4. Գործունեության իրականացման վայրը -

 

5. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը - (որը հայցվում է կազմակերպության կողմից)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենը (առկայության դեպքում).

3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:

 

(2-րդ ձևը փոփ. 25.03.10 թիվ 07-Ն հրաման)

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. օգոստոսի 7-ի

N 14-Ն և

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2008 թ. օգոստոսի 11-ի

N 109-Ն

համատեղ հրամանով

 

ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Սույն ներքին ընթացակարգով սահմանվում է բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը:

2. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լրացման և տրամադրման գործընթացը իրականացնելու համար բժշկական հաստատություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ ստեղծվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժին: Բաժնի առկայության դեպքում ժամանակավոր աշխատունակության թերթիկները տրամադրվում են այդ բաժնի կողմից:

3. Սույն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգով բժշկական հաստատություններին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը պահվում են սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի մոտ կամ բաժնում:

4. Քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վերաբերյալ բժշկական հաստատություններում վարվում է գրանցամատյան (Ձև N 3-ը կցվում է):

5. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած անաշխատունակության դեպքում քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու) օրը բուժող բժիշկը ամբուլատոր բժշկական քարտում կատարում է համապատասխան գրառումներ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման վերաբերյալ, նշում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տալու օբյեկտիվ տվյալները, ախտորոշումը, նշանակված բուժումը, առաջարկված ռեժիմը, կոնսուլտացիաների ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների տվյալները, հիվանդի հաջորդ հաճախման կամ բժշկի տնային այցելության ժամկետը:

6. Սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձը կամ բաժինը ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժում ստացող քաղաքացու համար դուրս է գրում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, գրանցամատյանում լրացնում է անաշխատունակ ճանաչված անձի տվյալները, որից հետո ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվում է բուժող բժշկին` լրացնելու համար: Բուժող բժիշկը լրացնում և ստորագրում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որից հետո այն կնքվում է բուժհաստատության կնիքով: Կնքված և ստորագրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:

7. Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժնի կողմից` ներկայացված էպիկրիզի հիման վրա: Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի կողմից, ապա կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Ստորագրված և կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների համար պատասխանատու անձը կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժինը:

8. Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի սերիան, համարը ու տրման ամսաթիվը նշվում է ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու դեպքում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում` քաղաքացու հիվանդության պատմության մեջ:

9. Տնային պայմաններում ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելու նպատակով ժամանակավոր անաշխատունակության թերթիկները բժշկական հաստատության պատասխանատու անձի կամ տրման բաժնի կողմից բաշխվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկներին, որոնք հիվանդ քաղաքացու կամ նրա հարազատների կանչի հիման վրա կատարած տնային այցելության օրը (անաշխատունակությունը ծագելու) հիվանդի ամբուլատոր քարտում կատարում են սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված գրառումները: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը տնային այցելություն կատարելու օրը իր հետ ունենում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևաթուղթ և տնային այցելությունների ընթացքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գրանցամատյան (Ձև N 4-ը կցվում է): Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ամբուլատոր քարտում կատարված գրառումների հիման վրա հիվանդ քաղաքացուն տնային այցելություն կատարելու ժամանակ լրացնում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և տնային այցելությունների համար նախատեսված գրանցամատյանը: Քաղաքացու աշխատունակության վերականգնման օրը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից ստորագրվում է և կնքվում է բժշկական հաստատության կնիքով: ժամանակավոր անաշխատունակության կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:

10. Բժշկական հաստատություններում բուժող բժիշկների մոտ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կորստի դեպքում կազմվում է ակտ բժշկական հաստատության տնօրենի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ` բուժող բժշկի բացատրագրի հիման վրա: Կատարվածի վերաբերյալ բժշկական հաստատության տնօրենը գրավոր տեղեկացնում է այն մարմիններին, ում կողմից ստացել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկները` կցելով ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ ակտի պատճենը:

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ

 

Ձև 3

 

.__________________________________________________________________________

|N/|Տվյալ             |Այլ               |Հիվանդի   |Տա- |Բնակու-|Աշխատա- |

|N |բուժհաստատության  |բուժհաստատության  |անունը,   |րիքը|թյան   |վայրը և |

|  |կողմից տրված      |կողմից տրված      |ազգանունը,|    |վայրը  |մասնագի-|

|  |ժամանակավոր       |ժամանակավոր       |հայրանունը|    |       |տութ-   |

|  |անաշխատունակության|անաշխատունակության|          |    |       |յունը   |

|  |թերթիկի համարը    |թերթիկի համարը    |          |    |       |        |

|  |__________________|__________________|          |    |       |        |

|  |նախնա-|շարունակու-|նախնա-|շարունակու-|          |    |       |        |

|  |կան   |թյունը     |կան   |թյունը     |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|1 |  2   |    3      |  4   |     5     |     6    | 7  |  8    |   9    |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|1 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|2 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|3 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|..|      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|9 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|10|      |           |      |           |          |    |       |        |

.__________________________________________________________________________

__________________________________________________________________________.

|Ախտորոշում |Բժշկի անուն-ազգանունը  |Ազատված է     |Աշխատանքից |Նշում այդ |

|           |                       |աշխատանքային  |ազատելու   |հիվանդին  |

|           |                       |պարտականու-   |օրացուցային|այլ բուժ- |

|           |                       |թյունների     |օրերի      |հաստատու- |

|           |                       |կատարումից    |ընդհանուր  |թյուններ  |

|___________|_______________________|______________|թիվը       |ուղեգրելու|

|առաջ-|վերջ-|ժամանակավոր|ժամանակավոր|որ     |մինչև |           |վերաբերյալ|

|նակի |նական|անաշխատու- |անաշխատու- |օրվանից|որ օրը|           |          |

|     |     |նակության  |նակության  |       |      |           |          |

|     |     |թերթիկը    |թերթիկը    |       |      |           |          |

|     |     |բացող      |փակող      |       |      |           |          |

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

| 10  | 11  |    12     |    13     |  14   |  15  |    16     |    17    |

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

__________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ

 

Ձև 4

 

.__________________________________________________________________________

|N/|Տվյալ             |Այլ               |Հիվանդի   |Տա- |Բնակու-|Աշխատա- |

|N |բուժհաստատության  |բուժհաստատության  |անունը,   |րիքը|թյան   |վայրը և |

|  |կողմից տրված      |կողմից տրված      |ազգանունը,|    |վայրը  |մասնագի-|

|  |ժամանակավոր       |ժամանակավոր       |հայրանունը|    |       |տութ-   |

|  |անաշխատունակության|անաշխատունակության|          |    |       |յունը   |

|  |թերթիկի համարը    |թերթիկի համարը    |          |    |       |        |

|  |__________________|__________________|          |    |       |        |

|  |նախնա-|շարունակու-|նախնա-|շարունակու-|          |    |       |        |

|  |կան   |թյունը     |կան   |թյունը     |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|1 |  2   |    3      |  4   |     5     |     6    | 7  |  8    |   9    |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|1 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|2 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|3 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|..|      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|9 |      |           |      |           |          |    |       |        |

|__|______|___________|______|___________|__________|____|_______|________|

|10|      |           |      |           |          |    |       |        |

.__________________________________________________________________________

__________________________________________________________________________.

|Ախտորոշում |Բժշկի անուն-ազգանունը  |Ազատված է     |Աշխատանքից |Նշում այդ |

|           |                       |աշխատանքային  |ազատելու   |հիվանդին  |

|           |                       |պարտականու-   |օրացուցային|այլ բուժ- |

|           |                       |թյունների     |օրերի      |հաստատու- |

|           |                       |կատարումից    |ընդհանուր  |թյուններ  |

|___________|_______________________|______________|թիվը       |ուղեգրելու|

|     |վերջ-|ժամանակավոր|ժամանակավոր|որ     |մինչև |           |վերաբերյալ|

|     |նական|անաշխատու- |անաշխատու- |օրվանից|որ օրը|           |          |

|     |     |նակության  |նակության  |       |      |           |          |

|     |     |թերթիկը    |թերթիկը    |       |      |           |          |

|     |     |բացող      |փակող      |       |      |           |          |

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

| 10  | 11  |    12     |    13     |  14   |  15  |    16     |    17    |

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

|_____|_____|___________|___________|_______|______|___________|__________|

__________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.08.2008
N 14-Ն
Հրաման