Սեղմել Esc փակելու համար:
«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱ ...

 

 

040.1083.021008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1083-Ն

 

«ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(2-րդ մաս)

 

13. ՄԱՆՈՄԵՏՐԵՐ

 

126. Կաթսաների և սնուցման գծերի վրա տեղակայվող մանոմետրերը պետք է ունենան 2,5 ոչ ցածր ճշգրտության դաս:

127. Մանոմետրերն այնպիսի սանդղակով պետք է ընտրվեն, որպեսզի աշխատանքային ճնշման դեպքում դրանց սլաքը գտնվի սանդղակի միջին` երրորդ մասի վրա:

128. Մանոմետրի սանդղակի վրա կարմիր գիծ են անում կաթսայում թույլատրված ճնշմանը համապատասխանող բաժանմամբ` հաշվի առնելով հեղուկի սյան կշռից առաջացած լրացուցիչ ճնշումը: Կարմիր գծի փոխարեն թույլատրվում է մանոմետրի իրանի վրա ամրացնել կամ զոդել կարմիր ներկված մետաղական թիթեղ, որը քիփ ամրացված է մանոմետրի ապակուն` սանդղակի համապատասխան բաժանմունք վրա: Ապակու վրա ներկով կարմիր գիծ գծելն արգելվում է:

129. Մանոմետրն այնպես են տեղակայում, որ դրա ցուցմունքները տեսանելի լինեն սպասարկող անձնակազմին, ընդ որում` մանոմետրի թվացույցը պետք է գտնվի ուղղաձիգ կամ էլ 30 աստիճան առաջ թեքումով հարթության վրա:

130. Մինչև 2 մ բարձրության վրա (հաշված սպասարկման հարթակից) տեղադրվող մանոմետրերի իրանների տրամագիծը պետք է 100 մմ-ից ոչ պակաս լինի, 2-5 մ բարձրության վրա` 160 մմ-ից ոչ պակաս, իսկ 5 մ բարձրության վրա` 250 մմ-ից ոչ պակաս:

131. Յուրաքանչյուր շոգեկաթսայի վրա պետք է տեղադրվի մանոմետր, որը հաղորդակցվում է կաթսայի շոգու տարածքի հետ միացնող սիֆոնային խողովակի միջոցով կամ այլ համանման` հիդրավլիկ փակաղակով հարմարանքի միջոցով:

132. Հեղուկ վառելիքով աշխատող կաթսաների մոտ վառելիքը փողրակներին (այրիչներին) առբերող խողովակաշարի վրա ըստ վառելիքի ընթացքի վերջին փականային մարմնից հետո տեղակայում են մանոմետրեր:

133. Մանոմետրերը չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում`

1) մանոմետրի վրա չկա կապարակնիք կամ դրոշմ` ստուգման անցկացման վերաբերյալ.

2) մանոմետրի ստուգման ժամկետն անցել է.

3) մանոմետրի սլաքը դրա անջատման դեպքում չի վերադառնում սանդղակի զրոյական ցուցմունքի վրա` տվյալ մանոմետրի թույլատրելի սխալանքի կեսը գերազանցող մեծությամբ:

134. Ջրատաքացուցիչ կաթսաների վրա մանոմետրերը տեղադրում են`

1) կաթսա` ջրի մուտքի վրա փակման մարմնից հետո.

2) կաթսայից տաքացված ջրի ելքի վրա` մինչև փակման մարմինը.

3) շրջանառու և լրասնուցման պոմպերի ներծծող և մղման գծերի վրա: Յուրաքանչյուր շոգեկաթսայի համար մանոմետրը տեղադրում են կաթսայի սնուցումը կարգավորող մարմնի սնուցող գծի վրա: Կաթսայական տեղակայանքում 2 տ/ժ-ից փոքր շոգեարտադրողականությամբ` մի քանի կաթսաների առկայության դեպքում թույլատրվում է ընդհանուր սնուցող գծի վրա մեկ մանոմետրի տեղադրում: Շոգեկաթսաների և ջրատաքացուցիչ կաթսաների սնուցման գծերի վրայի մանոմետրերը պետք է հստակ երևան սպասարկող անձնակազմին:

135. Կաթսաների անմիջական մոտակայքում երկրորդ սնուցման պոմպի փոխարեն ջրմուղի ցանցի օգտագործման դեպքում այդ ջրմուղի գծի վրա պետք է տեղակայվի մանոմետր:

136. Մանոմետրի ստուգումն իր կապարակնքմամբ (դրոշմմամբ) իրականացնում են 12 ամիսը մեկ անգամից ոչ քիչ: Բացի դրանից, 6 ամիսը մեկ անգամից ոչ քիչ, կազմակերպությունը պետք է իրականացնի աշխատանքային մանոմետրերի ստուգում` ստուգված աշխատանքային մանոմետրի միջոցով, որոնք ունեն ստուգվող մանոմետրի հետ միատեսակ թվացույց և ճշգրտության դաս: Ստուգման արդյունքները գրանցվում են վերահսկողական ստուգումների մատյանում: Մանոմետրերի աշխատանքի սարքինության ստուգումը եռաքայլ ծորակների կամ դրանց փոխարինող փականային փականների օգնությամբ պետք է իրականացվի հերթափոխի ընթացքում մեկ անգամից ոչ հազվադեպ:

137. Գազային վառելիքով աշխատող կաթսաները պետք է հագեցված լինեն հսկիչ և չափիչ սարքերով` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների համաձայն:

 

14. ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՀՍԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ

 

138. Ջրատաքացուցիչ կաթսաներում ջրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափեր են տեղադրվում` դեպի կաթսա ջրի մուտքի և ելքի վրա: Կաթսայից ջրի ելքի վրա ջերմաչափը պետք է տեղադրվի կաթսայի և փականային մարմնի միջև: Կաթսայատանը երկու կամ ավելի կաթսաների առկայության դեպքում բացի դրանից ջերմաչափեր են տեղադրում ընդհանուր մատակարարող և հետադարձ խողովակաշարերի վրա: Այդ դեպքում յուրաքանչյուր կաթսայի հետադարձ խողովակաշարի վրա ջերմաչափի տեղադրումը պարտադիր չէ:

139. Շոգեկաթսաները սնուցող խողովակաշարերի վրա տեղադրում են սնուցող ջրի ջերմաստիճանը չափող ջերմաչափեր:

140. Նախնական տաքացում հեղուկ վառելիքով աշխատելու դեպքում վառելիքամուղը սարքավորում է ջերմաչափով, որը չափում է վառելիքի ջերմաստիճանը փողրակներից առաջ:

 

15. ԱՐՄԱՏՈՒՐՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱԳԾԵՐ

 

141. Կաթսաների և խողովակաշարերի վրա տեղադրված արմատուրը պետք է ունենա նշագրում, որում պետք է նշված լինի`

1) անցման պայմանական տրամագիծը.

2) միջավայրի պայմանական կամ աշխատանքային ճնշումը և ջերմաստիճանը.

3) միջավայրի հոսքի ուղղությունը:

Արմատուրի ղեկանիվի վրա պետք է ցույց տրվի դրանց բացման և փակման պտույտի ուղղությունը:

142. Կաթսայի շոգեմուղի վրա տեղակայում են փակիչ փական կամ սողնակ: Շոգեմուղի փական մարմինները տեղադրում են կաթսային հնարավորին չափ մոտ:

143. Սնման խողովակաշարի վրա տեղադրվում են հետադարձ փական և փակման մարմին:

144. Մի քանի սնուցող պոմպերի առկայության դեպքում, որոնք ունեն ընդհանուր ներծծող և մղող խողովակաշարեր, յուրաքանչյուր պոմպի ներծծման և մղման կողմերում տեղադրում են փական մարմիններ: Սնուցման կամ շրջանառու կենտրոնախույս պոմպերի ճնշումային կարճախողովակի վրա` մինչև փակման մարմինը տեղադրվում է հետադարձ փական:

145. Սնուցման խողովակաշարը պետք է ունենա խողովակաոստեր` խողովակաշարի վերևի կետից օդը բաց թողնելու համար, ինչպես նաև խողովակաշարի ներքևի կետերից ջրի դատարկման գծեր:

146. Յուրաքանչյուր կաթսա սարքավորում են հետևյալ խողովակաշարերով`

1) կաթսայի արտափչման և ջրի բացթողնման (արտահեղման) համար կաթսայի աշխատանքի դադարեցման դեպքում.

2) կաթսայից օդը հեռացնելու համար վառման ժամանակ.

3) շոգետարներից կոնդենսատի հեռացման համար.

4) ջրի և շոգու փորձանմուշների վերցման համար.

5) շահագործման ընթացքում ռեագենտների և լվացող նյութերի` կաթսայի քիմիական մաքրման դեպքում ներածման համար:

147. Արտափչման և դրենաժային խողովակաշարերի համակարգը պետք է ապահովի ջրի և նստվածքների հեռացման հնարավորությունը կաթսայի ստորին մասերից: Դրենաժային խողովակաշարերի պայմանական անցման տրամագիծը պետք լինի 25 մմ ոչ պակաս:

148. Յուրաքանչյուր դրենաժային խողովակաշարի վրա տեղադրում են փակման մարմին (փական, սողնակ): Փակման մարմինները մոնտաժվում են հնարավորինս կաթսային մոտ: Կաթսայի և փակման մարմնի միջև խողովակաշարի հատվածում չպետք է լինեն կցաշուրթային միացումներ, բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են այդ խողովակաշարը կաթսային կամ փակման մարմնին կապելու համար:

149. Կաթսայում կամ ջրատաքացուցիչում օդի հնարավոր կուտակման տեղերում պետք է տեղադրվեն օդի հեռացման տեղակայանքներ: Ապահովիչ փականների միջով օդի հեռացման դեպքում նման սարքվածքների առկայությունը պարտադիր չէ:

150. Շոգեմուղի այն տեղամասերում, որոնք կարող են անջատվել փակման մարմնի միջոցով, նախատեսվում են կոնդենսատի հեռացումն ապահովող դրենաժներ: Յուրաքանչյուր դրենաժային խողովակաշարի վրա պետք է դրվի փակման մարմին:

151. Ցանցային ջրի ընդհանուր խողովակաշարին միացած յուրաքանչյուր ջրատաքացուցիչ կաթսայի մատակարարման և հետադարձ խողովակաշարերի վրա մոնտաժված են մեկական փակման մարմին (փական կամ սողնակ):

152. Կաթսայի խողովակների պատերի գերտաքացման և դրանում ճնշման բարձրացումը կանխելու համար այն դեպքում, երբ կաթսայի և փականի (սողնակի) միջև ստիպողական շրջանառության համակարգում ցանցային պոմպերը պատահականորեն կանգ են առել, ջուրն անվտանգ տեղ հեռացնելու համար պետք է տեղակայվի փակման սարքվածքով խողովակաշար:

 

16. ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՐՄԱՏՈՒՐՆԵՐ, ՀՍԿԻՉ ԵՎ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

 

153. Յուրաքանչյուր ջրատաքացուցիչ (ջերմափոխանակիչ) պետք է ապահովվի հետևյալ արմատուրով`

1) առաջնային ջերմատարի կողմից (տաքացման կողմի վրա` փակման փական (սողնակ), մանոմետր և ջերմաչափ, եթե առաջնային ջերմատար է հանդիսանում ջուրը.

2) տաքացվող ջրի կողմից` մանոմետրով, ապահովիչ փականով, որը բացառում է ճնշման բարձրացման հնարավորությունը ծավալային տիպի ջրատաքացուցիչի տաքացվող մասում թույլատրելիից 10 %-ով ավելի բարձր և ջերմաչափով` տաքացված ջրի ելքի վրա.

3) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ենթակա ճնշման շոգեկաթսաների, ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքներում օգտագործվող բոլոր չափիչ սարքերը ենթակա չեն չափագիտական հսկողության և վերահսկողության` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի:

 

17. ԿԱԹՍԱՅԻ ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

154. Կաթսաների սնման և լրասնման ջրի որակի և մշակման վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է կաթսան շահագործող կազմակերպության համար: Շոգեկաթսաների սնող ջրի որակը պետք է համապատասխանի աղյուսակ N 1-ում բերված ցուցանիշներին: Կաթսայական տեղակայանքի սեփականատերը պարտավոր է սահմանել պարբերական վերահսկողություն ցանցային ջրի որակի նկատմամբ` դրա խախտման դեպքերում ապահովելով որակի անհապաղ վերականգնման միջոցառումների իրականացումը: Ջրի մշակման արդյունավետ և տնտեսապես հիմնավորված տեխնոլոգիայի և դրա իրականացման սարքավորումների ընտրությունը` կախված սնուցման ջրի որակից, նախագծման և (կամ) շահագործման փուլում կարող է կատարել մասնագիտացված կազմակերպությունը, որը պետք է կազմի հրահանգ կաթսայի ջրաքիմիական ռեժիմների վարման վերաբերյալ: Ջեռուցման նպատակով օգտագործվող ջրատաքացուցիչ կաթսաների համար օգտագործվող ցանցային ու լրասնուցող ջրի որակը պետք է համապատասխանի աղյուսակ N 2-ում բերված պահանջներին: Եթե կաթսայական տեղակայանքը իրականացնում է նաև կենցաղային նպատակների համար տաք ջրամատակարարում, ապա առաքման կետում ջրի որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին (գրանցում N 10002340):

 

Աղյուսակ N 1

 

Շոգեկաթսաների սնող ջրի որակի ցուցանիշներ

 

._____________________________________________________________.

|Ցուցանիշ                         |Աշխատանքային ճնշում ՄՊա    |

|                                 |___________________________|

|                                 |0.9     |1.4  |2.4  |4     |

|_________________________________|________|_____|_____|______|

|Թափանցիկությունը (ոչ պակաս), սմ  |30      |40   | 40  |40    |

|_________________________________|________|_____|_____|______|

|Ընդհանուր կոշտություն, մկգ/էկվ/կգ|30      |15   | 10  | 5    |

|_________________________________|________|_____|_____|______|

|Երկաթի պարունակությունը          |չի      |300  |100  |50    |

|(գումարային Fe), մգկ/կգ          |նորմա-  |     |     |      |

|                                 |վորվում |     |     |      |

|_________________________________|________|_____|_____|______|

|Լուծված թթվածնի պարունակությունը |50      |30   |20   |20    |

|(2 տ/ժ և  ավելի գոլորշու         |        |     |     |      |

|արտադրողականությամբ կաթսաների    |        |     |     |      |

|համար) մգկ/կգ                    |        |     |     |      |

|_________________________________|___________________________|

|pH արժեքը 25 oC ջրի ջերմաստիճանի |8.5-ից մինչև  10.5         |

|ժամանակ                          |                           |

|_________________________________|___________________________|

|Նավթամթերքների պարունակությունը, |5       |3    |3    |0.5   |

|մգկ/կգ                           |        |     |     |      |

._____________________________________________________________.

 

155. Այն կաթսաները, որոնք չունեն խնայարար և այն կաթսաները, որոնք ունեն թուջյա խնայարար, լուծված թթվածնի պարունակությունը պետք է լինի մինչև 100 մկգ/կգ` ցանկացած վառելիքի այրման դեպքում:

156. Առանձին դեպքերում, մասնագիտացված կազմակերպության կողմից հիմնավորված,կարող է pH մեծության համար թույլատրվել նվազեցում մինչև pH 7,0 արժեքը:

157. Ջրատաքացուցիչ կաթսաների ցանցային և լրասնուցող ջրի որակը պետք է բավարարի աղյուսակ N 2-ում բերված պահանջներին:

158. Այն ջերմային ցանցերում, որտեղ ջրատաքացնող կաթսաները աշխատում են զուգահեռ արուրային խողովակներով ջրատաքացուցիչների հետ, ցանցային ջրի pH վերևի արժեքը չպետք է գերազանցի 9.5 ցուցանիշը:

159. Ջրային ռեժիմը պետք է ապահովի շոգե և ջրատաքացուցիչ կաթսաների, ջերմություն օգտագործող սարքերի և խողովակների աշխատանքն առանց դրանց տարրերի վնասման` դիրտի և նստվածքների կամ էլ մետաղի կոռոզիայի հետևանքով: Շոգե- և ջրատաքացուցիչ կաթսաների տաքացման ներքին մակերեսների վրա առաջացող նստվածքների մաքրման պարբերականությունը և մաքրման տեխնոլոգիան պետք է ընտրվի համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների:

 

Աղյուսակ N 2

 

Ջրատաքացուցիչ կաթսաների ցանցային և լրասնուցող ջրի որակի

ցուցանիշներ

 

._______________________________________________________________.

|Ցուցանիշ                         |Ջերմամատակարարման համակարգ   |

|                                 |_____________________________|

|                                 |բաց           |փակ           |

|                                 |_____________________________|

|                                 |Ցանցային ջրի ջերմաստիճանը, oC|

|                                 |_____________________________|

|                                 |115   |  150  |  115  |  150 |

|_________________________________|______|_______|_______|______|

|Թափանցիկությունը (ոչ պակաս), սմ  | 40   |   40  |   30  |   30 |

|_________________________________|______|_______|_______|______|

|Կարբոնատային կոշտությունը`       |800   |  750  |  800  |  750 |

|մկգ/էկվ/կգ pH ի հետևյալ  արժեքի  |      |       |       |      |

|դեպքում                          |      |       |       |      |

|_________________________________|_____________________________|

|1. ոչ ավել 8.5                   |  չի թույլատրվում            |

|2. 8.5 ավելի                     |                             |

|_________________________________|_____________________________|

|Երկաթի պարունակությունը          |300   |  300  |  600  |  500 |

|(գումարային Fe), մգկ/կգ          |      |       |       |      |

|_________________________________|______|_______|_______|______|

|Լուծված թթվածնի պարունակությունը,| 50   |   30  |   50  |   30 |

|մկգ/կգ                           |      |       |       |      |

|_________________________________|_____________________________|

|pH-ի արժեքը 25 oC ջրի            |7.0-ից մինչև |7.0-ից մինչև   |

|ջերմաստիճանի ժամանակ             |8.5          |11.0           |

|_________________________________|_____________________________|

|Նավթամթերքների պարունակությունը, |           1.0               |

|մգկ/կգ                           |                             |

._______________________________________________________________.

 

160. Անհրաժեշտ է վարել մատյան (ամփոփագիր) ջրամշակման ջրի վերլուծության արդյունքների գրանցման համար, ջրամշակման սարքավորման սպասարկման գործողությունների և կաթսաների արտափչման վերաբերյալ: Կաթսայի յուրաքանչյուր կանգառի դեպքում դրա տարրերի ներքին մակերևույթների մաքրման համար ջրամշակման մատյանի մեջ պետք է նշվեն դիրտի և խարամի տեսակն ու հաստությունը:

161. Թարմ ջրի ռեզերվային գծերի վրա, որոնք միացած են փափկեցված ջրի կամ կոնդենսատի գծերին, ինչպես նաև սնող բաքերին, տեղադրվում են երկու փակման մարմին, իսկ դրանց միջև` հսկող ծորակ: Փակման մարմինները պետք է գտնվեն փակ վիճակում և կապարակնքվեն, հսկիչ ծորակը բաց պետք է լինի: Կաթսայի` հում ջրով սնման յուրաքանչյուր դեպքի մասին ջրամշակման մատյանի մեջ գրանցում են կատարում:

162. Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնուցման ջուրը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին (գրանցում N 10002340), եթե նախատեսված չեն այլ նորմեր կաթսայի արտադրող կազմակերպության փաստաթղթերով:

 

18. ՍՆՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

163. Կաթսաները ջրով սնուցելու համար թույլատրվում է կիրառել`

1) կենտրոնախույս և մխոցային պոմպեր` էլեկտրական շարժաբերով.

2) կենտրոնախույս և մխոցային պոմպեր` շոգեշարժաբերով.

3) ձեռքի շարժաբերով պոմպեր.

4) ջրմուղ ցանց:

Պոմպերից մեկի փոխարեն ջրմուղի կիրառումը թույլ է տրվում, եթե ջրի ճնշումը ջրմուղում անմիջականորեն կաթսայի մոտ գերազանցում է աշխատանքային ճնշումը ոչ պակաս, քան 0.1 ՄՊա-ով (1 կգուժ/սմ2): Այդ դեպքում ջրմուղում կաթսաներին անմիջական մոտ պետք է տեղադրվեն փակման փական, հետադարձ փական և մանոմետր:

164. Յուրաքանչյուր սնող պոմպի վրա պետք է ամրացվի ցուցատախտակ, որի վրա պետք է ցույց տրվեն հետևյալ տվյալները`

1) համարանիշն ըստ կաթսայատան սխեմայի.

2) անվանական արտադրողականությունը` ջրի անվանական ջերմաստիճանի դեպքում.

3) առավելագույն էջքը` անվանական արտադրողականության դեպքում.

4) պտուտաթվերի մեծությունը.

5) պոմպից առաջ ջրի անվանական ջերմաստիճանը:

165. Ցանցային պոմպերի քանակը և արտադրողականությունը պետք է նախագծային կազմակերպության կողմից ընտրվի ջեռուցման համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու պայմանով:

166. Ստիպողական շրջանառությամբ ջեռուցման համակարգի համար աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների լրասնուցումը պետք է իրականացվի դեպի խողովակաշար ջեռուցման համակարգի ցանցային պոմպերի ներծծման տեղում, իսկ բնական շրջանառության դեպքում` դեպի ջեռուցման համակարգի հետադարձ խողովակաշար կաթսայի փակման սարքվածքից ոչ պակաս 3 մ հեռավորության վրա:

167. Սնուցող խողովակաշարի փակման մարմնի և ապահովիչ փական չունեցող մխոցային պոմպի միջև պետք է տեղակայվի ապահովիչ փական, եթե ստեղծվող ճնշումը գերազանցում է խողովակաշարի հաշվարկային ճնշմանը:

 

19. ՀՍԿԻՉ ԵՎ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

 

168. Կաթսայական տեղակայանքներում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

169. Կաթսայական տեղակայանքներում կիրառվող հսկիչ և չափիչ սարքերը պետք է համապատասխանեն ստանդարտների պահանջներին` միջավայրի վնասակար գործոնների (ջերմաստիճան, թրթռումներ, խոնավություն և այլն) ազդեցության նկատմամբ: Սարքերի ճշտության դասը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի պահանջներին:

170. Կաթսայի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերում կիրառվող չափիչ սարքերը և կատարող օրգանները ենթակա են նախնական և պարբերական ստուգման (ստուգաչափման)` արտադրող կազմակերպության հրահանգներին համապատասխան:

 

20. ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄԸ

 

171. Կաթսաների և կաթսայական տեղակայանքների առանձին հանգույցների լրակազմ տրամադրվող սարքավորումների արտադրող կազմակերպության փորձարկման մեթոդները և փորձարկման հարաչափերը սահմանվում են արտադրող կազմակերպության հրահանգներով: Փորձարկման հարաչափերի արժեքները չպետք է փոքր լինեն սույն կանոնակարգով սահմանվածներից:

172. Հավաքակցված կաթսայական տեղակայանքները և դրանց առանձին սարքերը պետք է ենթարկվեն թողարկման ստուգումների և փորձարկումների մասնագիտացված կազմակերպության կամ առանձին սարքեր (կաթսաներ, այրիչներ և այլն) արտադրող կազմակերպությունների կողմից, որոնց ընթացքում կարգաբերվում և ստուգվում են`

1) կառավարման համակարգի և սարքերի աշխատանքը աշխատանքային բոլոր ռեժիմներում.

2) անվտանգության ապահովման համակարգի աշխատանքը.

3) ջերմակրի համակարգի հիդրավլիկ կայունությունը` բանվորական ճնշման 1.25 պատիկ մեծությամբ փորձարկմամբ,

4) տեղակայված արմատուրների, շարժիչների, հսկիչ սարքերի աշխատանքը.

5) տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և սույն կանոնակարգին, դրանց հանգույցների վիճակը` արտաքին և ներքին զննմամբ:

Կաթսայական տեղակայանքները համարվում են փորձարկումները հաջող անցած, եթե դրանց արդյունքում հավաստվում է ամբողջ համակարգի կայուն աշխատանքը լրիվ ջերմային հզորությամբ առնվազն 72 ժամ անընդհատ:

173. Ստուգումների և փորձարկումների կազմակերպման ու անցկացման պայմանները սահմանվում են պատվիրատուի և կապալառուի միջև կնքված պայմանագրով: Կաթսաների և կաթսայական տեղակայանքների ստուգումների և փորձարկումների կատարումը կարող է վերահսկվել վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից` վերջինիս կողմից սահմանված կարգով:

174. Ստուգումների և փորձարկումների մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման և փորձարկման բոլոր աշխատանքների, հայտնաբերված և վերացված թերությունների (անսարքությունների) մասին: Արձանագրության տիպային ձևը սահմանում է վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը:

175. Կաթսայատան յուրաքանչյուր կաթսայի և կաթսայական տեղակայանքի համար կազմվում է անձնագիր, որում նշվում են տեղակայանքի և նրա հանգույցների տեխնիկական տվյալները, ինչպես նաև շահագործման ընթացքում կատարված նորոգման, պարբերական ստուգման ու սպասարկման աշխատանքները: Անձնագրի տիպային ձևը սահմանում է վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը: Կաթսաների և տեղակայանքների սարքերի անձնագրերը և արտադրող կազմակերպության փաստաթղթերը պետք է պահվեն դրա սեփականատիրոջ մոտ` կաթսայի շահագործման ամբողջ ընթացքում:

176. Կաթսայական տեղակայանքի շահագործման թույլատրումը կատարվում է ընդունող հանձնաժողովի կողմից, կառավարության 8.05.2003 թվականի N 626-Ն «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:

 

IV. ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

21. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

177. Կաթսայական տեղակայանքները նպատակային օգտագործման ընթացքում (հավաքակցում, ապահավաքակցում, ջերմային էներգիայի արտադրություն, սեզոնային կոնսերվացում, նորոգում և այլն) չպետք է հանդիսանան անթույլատրելի ռիսկի աղբյուր` դրանք սպասարկող անձնակազմի և այլ անձանց կյանքի, առողջության ու գույքի համար:

178. Կաթսայական տեղակայանքների սեփականատերը անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով պարտավոր է գնահատել կաթսայական տեղակայանքներում գոյություն ունեցող վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության ռիսկերը, դրանց ազդեցության հավանականությունը, հետևանքների լրջությունը և դրա նվազեցման (կառավարման) իրատեսական հնարավորությունները` հիմք ընդունելով սույն կանոնակարգի, այլ նորմատիվ ակտերի պահանջները և սարքավորումները արտադրող կազմակերպությունների պահանջները:

179. Կաթսայական տեղակայանքների սեփականատերը պարտավոր է`

1) ապահովել և պահպանել աշխատանքի անվտանգ պայմաններ` համաձայն գործող նորմատիվ ակտերի և ստանդարտների.

2) ապահովել աշխատողների առողջության պահպանումը և անվտանգությունը.

3) ապահովել տեղակայանքների անվտանգության համակարգերի հուսալի աշխատանքը.

4) ապահովել կաթսաների աշխատանքի այնպիսի ռեժիմների վարումը, որոնց դեպքում վնասակար նյութերի արտանետումները միջավայր (մթնոլորտ, հող, ջուր) չեն գերազանցում սահմանված թույլատրելի նորմերը.

5) ապահովել անձնակազմի ուսուցումը, պարբերական հրահանգավորումը և գիտելիքների ստուգումը.

6) համագործակցելով իրավասու մարմինների հետ` սահմանված կարգով կատարել վթարների ու դժբախտ դեպքերի վերլուծություն.

7) անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով ապահովել տեղակայանքների պարբերական սպասարկումը, նորոգումը և ստուգումը, որոնց կատարմամբ ապահովվում է տեղակայանքների անվտանգ աշխատանքը.

8) ապահովել անձնակազմը անհրաժեշտ պաշտպանական միջոցներով և սպասարկման համար անհրաժեշտ արտահագուստով ու գործիքներով.

9) ապահովել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հրահանգների և այլ փաստաթղթերի կազմումը և տրամադրումը անձնակազմին.

10) կազմակերպության ներքին ակտով նշանակել տեղակայանքների անվտանգ շահագործումը և աշխատանքը ապահովող պատասխանատու անձ (եթե տեղակայանքների սպասարկումը պայմանագրով չի պատվիրակվում մասնագիտացված կազմակերպությանը)` սահմանելով նրա պարտականությունները, լիազորությունները և պատասխանատվությունը` հիմք ընդունելով սույն ՏԿ-ի պահանջները.

11) մշակել և ներդնել այլ միջոցառումներ, որոնք իր գնահատմամբ անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար:

180. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանքի սեփականատեր, տեղակայանքի անվտանգության ապահովման համար մինչև դրա շահագործումը սկսելը պետք է`

1) ունենա որակավորված անձնակազմ, որը ուսուցանված է գազի սարքերի, ճնշման տակ գտնվող անոթների անվտանգ շահագործման և տվյալ կաթսայական տեղակայանքի շահագործման կանոններին, կամ ունի կաթսայատան շահագործման մշտական գործող պայմանագիր մասնագիտացված կազմակերպության հետ.

2) անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով գնահատի աշխատավայրում առկա ռիսկերը, կազմի կաթսայատան շահագործման, սպասարկման և վթարային իրավիճակներում անձնակազմի գործողությունների հրահանգ, որի պահանջների կատարմամբ նվազագույնի է հասցվում մարդկանց (այդ թվում` անձնակազմի) կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու ռիսկը:

181. Անձնակազմի գործողությունների հրահանգը պետք է սահմանի անվտանգության ապահովման պայմանները և անձնակազմի գործողությունները կաթսայական տեղակայանքների աշխատանքի հետևյալ շեղումների դեպքերում`

1) կաթսայի կառավարման համակարգի հրաժարումներ կամ սխալ գործողություններ.

2) հրդեհներ, պայթյուններ.

3) վառելիքի, ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ կամ դրանց պարամետրերի անթույլատրելի արժեքներ.

4) էներգակրի պարամետրերի անթույլատրելի արժեքներ.

5) չարտոնված կողմնակի միջամտություններ.

6) այլ արտակարգ իրավիճակներ:

182. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանքի որակավորված աշխատող պարտավոր է իմանալ և գործել ըստ հաստատված հրահանգների, պահպանել աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնները:

183. Կաթսայական տեղակայանքների օպերատիվ սպասարկման պայմանները պետք է համապատասխանեն նրա հզորությանը, կաթսաների ավտոմատացման աստիճանին, հուսալիությանը և արտադրող կազմակերպության հրահանգների պահանջներին: Անկախ ավտոմատացման աստիճանից, սահմանափակ սպասարկումով կաթսայական տեղակայանքներում հաճախակի զննումներ (առնվազն 6 ժամը մեկ) պետք է իրականացվեն հետևյալ դեպքերում`

1) առաջին անգամ գործարկված կաթսայական տեղակայանքներում, շահագործման առաջին երեք ամիսների ընթացքում.

2) արտակարգ իրավիճակներում, երբ հնարավոր են գազամատակարարման կամ ջրամատակարարման ընդհատումներ.

3) զանազան թերություններ ունեցող կաթսայական տեղակայանքներում, որոնք չեն ազդում տեղակայանքի անվտանգության վրա, սակայն նվազեցնում են դրա հուսալիությունը:

 

22. ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

184. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանք շահագործման ընթացքում դրա սեփականատիրոջ կամ մասնագիտացված կազմակերպության կողմից պետք է ենթարկվեն հետևյալ պարբերական ստուգումներին և փորձարկումներին`

1) անվտանգության ապահովման համակարգի փորձարկումներ` ըստ գործարանային հրահանգի, բայց ոչ պակաս տարին 2 անգամ.

2) տեղակայանքի և կաթսայի ներքին ու արտաքին զննում` տարին 1 անգամ.

3) հիդրավլիկ փորձարկում` նորոգումից և կաթսայի մաքրումից հետո.

4) հիդրավլիկ փորձարկում փորձնական ճնշումով` ոչ պակաս 2 տարին մեկ անգամ:

185. Կաթսայի (ջրատաքացուցիչի) արտապլանային (ժամկետից դուրս) տեխնիկական վկայագրումը պետք է իրականացվի այն դեպքերում, եթե`

1) կաթսան չի գործել մեկ տարուց ավելի.

2) կաթսան ապամոնտաժվել է և տեղակայվել այլ տեղում.

3) իրականացվել է ուռչումների կամ ճզմվածքների ուղղում, ինչպես նաև նորոգում կաթսայի հիմնական տարրերի եռակցման կիրառմամբ.

4) փոխարինվել է միաժամանակ էկրանային կամ եռման խողովակների ընդհանուր թվի ավելի քան 50 %-ը, ծխակեզ խողովակների կամ ջրատաքացուցիչի խողովակների 100 %-ը:

186. Կաթսայական տեղակայանքների անվտանգության համար պատասխանատու անձը պետք է ունենան համապատասխան որակավորում, որը հավաստում է իրավասու անձի կողմից տրված վկայականով:

Պատասխանատու անձի նշանակումը ձևակերպվում է ձեռնարկության հրամանով` գրանցելով հրամանի համարը և ամսաթիվը կաթսայի անձնագրի մեջ: Պատասխանատու անձի բացակայության ժամանակ (արձակուրդ, գործուղում, հիվանդություն) նրա պարտականությունների կատարումը պետք է հրամանով դրվի այլ ճարտարագիտատեխնիկական աշխատողի վրա, որն անցել է սույն կանոնակարգի իմացության ստուգում:

187. Պատասխանատու անձը պետք է ապահովի`

1) կաթսաների պահպանումը սարքին վիճակում.

2) կաթսաների պլանանախազգուշական նորոգման և դրանց տեխնիկական վկայագրման նախապատրաստման ժամանակին անցկացումը.

3) ի հայտ եկած անսարքությունների ժամանակին վերացումը.

4) կաթսաների սպասարկումը ուսուցանված և ատեստացիա անցած անձնակազմի կողմից:

188. Պատասխանատու անձը պարտավոր է`

1) պարբերաբար զննել կաթսաներն աշխատանքային վիճակում.

2) ամեն օր աշխատանքային օրերին ստուգել գրանցումները հերթափոխային մատյանում և այնտեղ ստորագրել: Առանց տեղական օպերատիվ անձնակազմի ավտոմատ կառավարման տեղակայանքներում ստուգման պարբերականությունը սահմանվում է տեղական հրահանգներով.

3) աշխատանք վարել անձնակազմի հետ` նրա որակավորումը բարձրացնելու վերաբերյալ.

4) իրականացնել կաթսաների տեխնիկական վկայագրումը.

5) պահպանել կաթսաների անձնագրերը և պատրաստող արտադրող կազմակերպությունների` դրանց հավաքակցման և շահագործման հրահանգները.

6) հակավթարային ուսուցանում անցկացնել կաթսայական տեղակայանքների անձնակազմի հետ.

7) ստուգել կաթսաների շահագործման և նորոգման ժամանակ տեխնիկական փաստաթղթերի վարման ճշտությունը.

8) մասնակցել սպասարկող անձնակազմի ատեստացիայի և գիտելիքների պարբերական ստուգման հանձնաժողովին:

189. Պատասխանատու անձն իրավունք ունի`

1) կաթսաների սպասարկումից հեռացնել այն անձնակազմին, որը հրահանգների խախտում կամ դրանց անբավարար իմացություն է թույլ տալիս.

2) ղեկավարությանը առաջարկություններ ներկայացնել կանոնները և հրահանգները խախտող սպասարկող անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

3) ղեկավարությանը առաջարկություններ ներկայացնել կանոնների և հրահանգների պահանջների խախտումը ծնող պատճառները վերացնելու մասին:

190. Կաթսաների և ջրատաքացուցիչների սպասարկմանը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» պահանջների համաձայն կարող են թույլատրվել միայն 18 տարեկանից ոչ պակաս անձինք, որոնք ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» պահանջների համաձայն անցել են բժշկական ստուգում, ուսուցանված են և ատեստավորված: Կաթսայական տեղակայանքների մեքենավարների և օպերատորների ուսուցանումը և առաջնային ատեստացիան պետք է իրականացվի մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում, ինչպես նաև կազմակերպություններում հատուկ ստեղծված կուրսերում: Գիտելիքների կրկնվող ստուգումները պետք է անցկացվեն տարին մեկ անգամից ոչ հազվադեպ: Գիտելիքների արտահերթ ստուգումներն իրականացվում են`

1) այլ կազմակերպություն անցնելու ժամանակ.

2) այլ տիպի կաթսաների սպասարկմանը անցնելու դեպքում:

191. Կաթսայական տեղակայանքներում պետք է վարել հերթափոխային մատյան` կաթսաների և դրանց սարքավորման ստուգման արդյունքների, ջրացույց սարքերի, ջրի սահմանային մակարդակների ազդանշան տվողների, մանոմետրերի, ապահովիչ փականների, սնուցման սարքվածքների, ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև կաթսաների արտափչման տևողության գրանցման համար: Հերթափոխը հանձնողը և ընդունողը պետք է անպայման ստորագրեն մատյանում կաթսաների և հերթափոխերի հանձնման և ընդունման մասին: Հերթափոխային մատյանի մեջ գրանցվում են կաթսայատան պետի կամ նրան փոխարինող անձնավորության բոլոր հրահանգները կաթսաների թողարկելու կամ դրանց աշխատանքի դադարեցման մասին (բացի վթարային անջատման դեպքերից): Մատյանի գրանցումները ամեն օր ստուգում է շահագործման համար պատասխանատու անձը, ինչի մասին նա գրանցում է կատարում մատյանի մեջ: Ջրացույց սարքերի ստուգումը արտափչմամբ, ինչպես նաև ուղղակի գործողության ջրացույց սարքերի հետ ջրի մակարդակի իջեցված ցուցումների համեմատումն իրականացվում են ոչ պակաս, քան հերթափոխի ընթացքում մեկ անգամ:

192. Ապահովիչ փականների աշխատանքի սարքինության ստուգումը դրա կարճատև «քանդման» միջոցով իրականացվում են կաթսայի յուրաքանչյուր գործարկման ժամանակ, իսկ աշխատելու ընթացքում ոչ ուշ այն ժամկետներից, որոնք սահմանված են արտադրող կազմակերպության փաստաթղթերով: Կաթսաների և ջրատաքացուցիչների աշխատանքն անսարք կամ չկարգավորված ապահովիչ փականներով արգելվում է:

193. Ռեզերվային սնող պոմպերի սարքինությունը ստուգում են դրանց կարճատև գործարկման միջոցով ոչ պակաս, քան հերթափոխի ընթացքում մեկ անգամ:

194. Անվտանգության ավտոմատիկայի սխեմայի և սարքինության ստուգումն իրականացվում է արտադրական հրահանգների համաձայն: Ստուգման արդյունքները գրանցվում են հատուկ մատյանի մեջ:

195. Կաթսան պետք է անմիջապես կանգնեցնել և անջատել պաշտպանության կամ անձնակազմի գործողությամբ` արտադրական հրահանգներով նախատեսված դեպքերում, և մասնավորապես, հետևյալ անսարքությունների դեպքերում`

1) շոգե և ջրատաքացուցիչ կաթսաների համար.

ա. ապահովիչ փականների անսարքության հայտնաբերման դեպքում,

բ. բոլոր սնուցող պոմպերի գործողության դադարեցման դեպքում.

գ. ճեղքվածքների, ուռչումների, եռակցման կարերում բացթողումների, հիմնահեղույսների և կաթսայի հիմնական տարրերի (թմբուկում, կոլեկտորում, խցում, շոգեջրատարաթողնման և ջրաիջուցիկ խողովակներում, հրախողովակում, կրակե տուփի մեջ, հնոցի պատյանում, արտաքին զատիչում, արմատուրում) կապի խզում,

դ. ջահերի մարումը հոցում` խցային վառման դեպքում,

ե. լարման անհետացում բոլոր հսկիչ և չափիչ սարքերում, հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում,

զ. կաթսայական տեղակայանքում սպասարկող անձնակազմին կամ կաթսային սպառնացող վտանգի դեպքում,

է. հրդեհի առաջացման դեպքում,

ը. գազի արտահոսքի կամ արտահոսքի կասկածի կամ արտահոսքի հանգեցնող իրավիճակներում:

2) շոգեկաթսաների համար` սույն կետի «1)» ենթակետում թվարկած դեպքերին ավելացվում են.

ա. ճնշման բարձրացման դեպքում կաթսայի թմբուկում ավելի քան 10 %-ից բարձր, քան թույլատրված է դրա հետագա աճի դեպքում,

բ. ջրի մակարդակի` թույլատրելի ամենացածր ստորին մակարդակից իջնելու դեպքում,

գ. ջրի մակարդակի` թույլատրելի ամենաբարձր վերին մակարդակից բարձրանալու դեպքում,

դ. բոլոր ջրացույց սարքերի աշխատանքի ընդհատման դեպքում:

3) ջրատաքացուցիչ կաթսաների համար, ի լրումն սույն ՏԿ-ի 195 կետի 1) ենթակետի.

ա. կաթսայի միջով անցնող ջրի ծախսի փոքրացում` թույլատրելի նվազագույն արժեքից,

բ. ջրի ճնշման իջեցում` կաթսայի տրակտում թույլատրելիից ավելի ցածր,

գ. կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի բարձրացումով մինչև 20 oC-ից ավելի ցածր հագեցման ջերմաստիճանից, որը համապատասխանում է կաթսայի ելքի կոլեկտորում բանվորական ճնշմանը:

196. Կաթսայի անսարքությունների, կամ անսարքությունների հանգեցնող հանգամանքների դեպքերում, եթե չի դադարեցվում կաթսայի աշխատանքը, ապա կաթսայի սպասարկումը պետք է իրականացվի տեղում մշտական հսկողության ռեժիմով` մինչև անսարքությունների կամ դրանց հանգեցնող հանգամանքների վերացումը:

197. Գազային վառելիքով աշխատող կաթսաների համար գազի մատուցումը կաթսայի գազատարներ պետք է անմիջապես դադարեցվի անձնակազմի կողմից նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության պահանջները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ սահմանված դեպքերում: Օպերատիվ անձնակազմը պետք է գրանցում անի մատյանում կաթսայի վթարային դադարեցման պատճառների և դրանց վերացման համար ձեռնարկված միջոցառումների մասին:

198. Կաթսան պետք է կանգնեցվի կաթսայի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի կարգադրությամբ այն դեպքերում, երբ`

1) խուղակներ են հայտնաբերվում կաթսաների տաքացման մակերեսների, շոգե- և ջրատարաթողնման, ինչպես նաև ջրաիջեցման խողովակներում, շոգետարերում, կոլեկտորներում, սնուցող խողովակաշարերում, ինչպես նաև արմատուրի, կցաշուրթերի և գլոցման միացումների հոսվածքներում և շոգեխուղումներում.

2) շոգեկաթսայի թմբուկում ջրի մակարդակի բոլոր հեռագործ ցուցիչների շարքից դուրս գալու դեպքում.

3) սնուցող ջրի որակի կտրուկ վատացում` սահմանված նորմերի նկատմամբ:

199. Կաթսայի վթարային կանգառի հնարավոր պատճառները և կարգը պետք է ցույց տրվեն արտադրական հրահանգներում: Կաթսայի վթարային կանգառի պատճառները պետք է գրանցվեն մատյանում:

200. Կազմակերպությունը պետք է ապահովի կաթսաների ժամանակին նորոգումը` պլանանախազգուշական նորոգման հաստատված գրաֆիկի համաձայն, և գործարկման ու կարգաբերման աշխատանքների անցկացումը հիմնական նորոգումից, արդիականացումից, վերակառուցումից, վառելիքի տեսակի և ջրային ռեժիմի փոփոխումից հետո: Նորոգումը կատարում են տեխնիկական պայմաններին համաձայն` սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան:

201. Կաթսայական տեղակայանքներում պետք է վարել նորոգման մատյան, որի մեջ մտցվում են տեղեկություններ նորոգման աշխատանքների կատարման և կաթսաների մաքրման և լվացման նպատակով կանգառի մասին:

202. Նորոգման աշխատանքների մասին տեղեկությունները, որոնք բերում են կաթսաների ժամկետից շուտ իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև նյութերի և նորոգման ժամանակ կիրառված եռակցման մասին տեղեկությունները, պետք է մտցվեն կաթսայի մատյան:

203. Կաթսայի թմբուկում, խցում կամ կոլեկտորում, որոնք միացված են այլ աշխատող կաթսաների հետ ընդհանուր խողովակաշարերով (շոգեմուղ, սնող, դրենաժային և ջրթող գծեր և այլն) աշխատանքների իրականացման սկզբից առաջ, ինչպես նաև կաթսայի ճնշման տակ աշխատող տարրերի զննումից կամ նորոգումից առաջ կաթսան պետք է առանձնացվի բոլոր խողովակաշարերից խցափակիչներով կամ էլ անջատվի: Անջատված խողովակաշարերը հարկավոր է խցանել: Գազային վառելիքի աշխատանքի ժամանակ կաթսան պետք է հուսալիորեն անջատված լինի ընդհանուր գազատարից` կաթսայի սպասարկման հրահանգների համաձայն:

204. Վենտիլների, սողնակների և արգելապատնեշների վրա խողովակաշարերի, շոգետարերի, գազամուղների և գազանցքերի, ինչպես նաև ծխածուծերի, արտափչման օդամուղերի և վառելիքի սնուցիչների թողարկման սարքվածքների վրա պետք է կախված լինեն «Չմիացնել` աշխատում են մարդիկ» բովանդակությամբ պլակատներ: Ծխածուծերից, արտափչման, օդամուղերի և վառելիքի սնուցիչների թողարկման սարքվածքներից անհրաժեշտ է հանել հալվող ներդիրները:

205. Կաթսայի անջատման ժամանակ կիրառվող խցափակիչները, որոնք տեղակայվում են խողովակաշարերի կցաշուրթերի միջև, պետք է լինեն համապատասխան ամրության և ունենան ելուստային մաս (պոչամաս), որով որոշվում են դրված խցափակիչի առկայությունը: Կցաշուրթերի և խցափակիչի միջև տեղակայվող միջադիրները պետք է լինեն առանց պոչամասերի:

206. Կաթսայական տեղակայանքի տարրերի (հնոցների և թմբուկների մեջ), ինչպես նաև գազանցքերում, օդանցքներում և ծխագազերի հեռացման խողովակներում աշխատանքները պետք է անցկացվեն դրանց վնասակար գազերից օդափոխելուց և օդի` գազերով հագեցվածության ստուգումից հետո կաթսայական տեղակայանքի տարրերում, գազանցքերում, օդանցքերում և ծխագազերի հեռացման խողովակներում 306 Կ-ից (33 oC) ոչ բարձր ջերմաստիճանում, կաթսայական տեղակայանքի պետի գրավոր համաձայնությամբ (կարգագրով): Հնոցների, թմբուկների, գազանցքերի, օդանցքերի, ծխագազերի հեռացման խողովակների մեջ մնալու ժամանակը, ինչպես նաև հանգստի տևողությունը, որոշում է կարգագիր տվող անձը` կախված աշխատանքի պայմաններից և բնույթից` կարգագրի տեղում նշելով «Հատուկ պայմաններ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 1083-Ն
Որոշում