Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ավանդական ջերմ, բարեկամական փոխհարաբերություններից,

ղեկավարվելով ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու ցանկությամբ,

ելնելով բարենպաստ և փոխշահավետ զարգացման և հավասարության շահագրգռվածությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, համաձայն իրենց պետությունների գործող օրենսդրությունների, իրականացնում են փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն ճարտարապետության, տարածքների կառուցապատման, տեխնիկական ենթակառուցվածքների և տարածաչափական պլանավորման բնագավառում հետևյալ հիմնական ուղղություններով`

* տեղեկատվության` երկկողմ կանոնավոր փոխանակման ապահովում և օրենսդրական ու իրավական հարցերի վերաբերյալ համատեղ հետազոտությունների կատարում,

* միջազգային չափանիշներին համապատասխանող գիտատեխնիկական նորմատիվների և քաղաքաշինական ծրագրերի ու փաստաթղթերի համատեղ մշակում,

* կայուն տարածաչափական պլանավորման սկզբունքների ներդրմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում,

* փորձի և տեղեկատվության փոխանակում բնակավայրերի միջավայրի ճարտարապետական-տարածաչափական որակի մակարդակի բարձրացման, պատմական կենտրոնների ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման, տեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, քաղաքաշինական գործունեության կառավարման սկզբունքների մշակման, ինչպես նաև տարածքների տարածական և բնապահպանական կայունության բարձրացմանը նպաստող այլ միջոցառումների իրականացման բնագավառում,

* համագործակցություն սողանքներ ունեցող շրջանների գրանցման ու մոնիտորինգի իրականացման գործունեություն իրականացնելիս և սողանքային, էռոզիոն ու ապահարային գործընթացների սահմանափակման միջոցառումների իրականացում,

* համագործակցություն և տեղեկատվության փոխանակում լանդշաֆտի կառուցապատման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համագործակցություն են իրականացնում շինարարության բնագավառում` հետևյալ հիմնական ուղղություններով.

* համագործակցության շրջանակները որոշելու նպատակով երկկողմ ուսումնասիրությունների իրականացում շինարարության, կառուցվածքների և շինանյութերի արտադրության բնագավառում,

* տեղեկատվության փոխանակում ծրագրերի և տենդերների առանձնահատկությունների վերաբերյալ,

* Կողմերի տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունների օգտագործում փոխշահավետ համագործակցության խթանման համար,

* շինարարական կազմակերպությունների մասնաճյուղերի և համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության և երրորդ երկրների տարածքներում` շինարարությանը մասնակցելու նպատակով,

* աջակցություն շինարարության և շինարարական արդյունաբերության բնագավառում ոչ կառավարական կազմակերպությունների և ճյուղային միությունների միջև կապերի հաստատմանը,

* համագործակցություն և փորձի փոխանակում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի և շինությունների ուժեղացման և վերականգնման, սեյսմակայունության ապահովման բնագավառում,

* համագործակցություն շահագործվող շենքերի էներգատարողության նվազեցման և արդիականացման բնագավառում,

* համագործակցություն սեյսմակայունության բնագավառում կառուցվածքների և շենքերի ժամանակակից տեխնիկական լուծումների մշակման և կիրառման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համատեղ հետազոտությունների իրականացում և փորձի փոխանակում բնակարանային քաղաքականության իրականացման ընթացքում` հետևյալ հարցերում.

* բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների գործունեության կատարելագործում,

* բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում,

* շենքերի տեխնիկական ստուգման և անձնագրավորման բնագավառում փորձի փոխանակում,

* սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում,

* բնակարանային քաղաքականության ոլորտում օրենսդրության կատարելագործում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համագործակցում են համատեղ ցուցահանդեսների և բիզնես-ֆորումների, գիտական հետազոտությունների և հրատարակությունների կազմակերպման գործում` պատմական և ճարտարապետական ժառանգության, ժամանակակից ճարտարապետության, տարածքների կառուցապատման ու տեխնիկական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի և Բուլղարիայի շինարարական շուկաների ներկայացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ, որի նպատակը կլինի սույն Համաձայնագրին համապատասխան համագործակցության թեմատիկայի և համատեղ մշակված ծրագրի հետ կապված ուսումնասիրությունը, աշխատանքների համակարգումը և իրականացումը` դրա համար ներգրավելով իրավասու պետական մարմինները, ինստիտուտները և կազմակերպությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև աշխատանքների և այլ ծառայությունների ֆինանսավորումը կկատարվի պայմանագրային հիմունքով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում բոլոր հարցերը կլուծվեն փոխշահավետության սկզբունքով, բարեկամական բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և գործում է երեք տարի ժամկետով:

Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա երեք տարով, եթե Կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում, 2006 թ. սեպտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, որոնցից յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն. ընդ որում` երկու բնօրինակներն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում սույն Համաձայնագիրը մեկնաբանելու համար կօգտագործվի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 20-ից:

 

 

pin
''
27.09.2006
Միջազգային պայմանագիր