Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԵՎ ՇԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորին հարգանքն է հավաստում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և պատիվ ունի հայտնելու, որ հաշվի առնելով 2002թ. մայիսի 6-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ սեփականության իրավունքով հողամաս (հատակագիծը կցվում է) տրամադրելու փաստը և հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա Հայաստանի Հանրապետությունը սեփականության իրավունքով դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանն է հանձնում Երևանի Գրիգոր Լուսավորչի 5 հասցեում գտնվող շենքը և հողամասը (հատակագիծը կցվում է):

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի հայտնելու, որ սույն հայտագիրը և 2002թ. մայիսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հողատարածք հատկացնելու մասին նվիրատվության պայմանագիրը կկազմեն Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև, որն ուժի մեջ կմտնի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին ծանուցումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կողմից ստացվելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, օգտվելով առիթից, վերստին իր խորին հարգանքն է հավաստում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Երևան, 3 հոկտեմբերի 2007թ.

 

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն

Բրազիլիա

 

Donation Agreement

by Exchange of Votes between tne Government of the Republic of

Armenia and the Government of the Federal Republic of Brasil on

passing to the property of a lot for the Embassy of the Federative

Republic of Brasil

 

The Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia presents its compliments to the Ministry of External Relations of the Federative Republic of Brazil and has the honor to inform, that taking into consideration the fact that the Federative Republic of Brazil donated the property of a lot (the plan is attached) to the Republic of Armenia on May 6, 2002, and, based on the principle of reciprocity, the Republic of Armenia transfers to the Federative Republic of Brazil the ownership of the building lot on 5 Grigor Lusavorich Street, Yerevan, for Brazilian diplomatic mission (the plan is attached).

 

The Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia has the honor to inform, that this Note along with donation agreement on passing the property of a lot for the Embassy of the Republic of Armenia signed on May 6, 2002, will form an agreement between the Government of the Republic of Armenia and the Government of the Federative Republic of Brazil, which will come into force in compliance with the legislation of the Republic of Armenia from the day when the Federative Republic of Brazil receive the notification on the completion of the domestic procedures.

 

The Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia avails itself of this opportunity to renew to the Ministry of External Relations of the Federative Republic of Brazil the assurances of its highest consideration:

 

Yerevan, 3 October, 2007

 

MINISTRY OF EXTERNAL RELATIONS OF THE FEDERATIVE REPUBLIC OF BRAZIL

Brasilia, FD

 

 

pin
''
06.05.2002
Միջազգային պայմանագիր