Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, այսուհետ` Կողմեր.

հիմնվելով այն համոզմունքի վրա, որ մշակույթի, արվեստի և զանգվածային հաղորդակցության բնագավառներում համագործակցությունը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնմանը, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը,

նկատի ունենալով երկու պետությունների միջև երկարատև պատմական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երաժշտարվեստի, թատերարվեստի, գեղարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման, ժողովրդական արհեստների, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ, էստրադային և կրկեսային արվեստի, ինչպես նաև հումանիտար գործունեության այլ տեսակների բնագավառներում համագործակցության զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կնպաստեն Կողմերի պետություններում գործող ստեղծագործական միությունների և միավորումների, ոչ կառավարական կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը և զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կհամագործակցեն մշակույթի և արվեստի առանձին մասնագիտությունների գծով աշխատակիցների պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառներում, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պայմանագրերով և արձանագրություններով սահմանելով աշակերտների, ուսանողների, ասպիրանտների և մանկավարժների երկկողմ փոխանակումների սկզբունքները, ինչպես նաև կաջակցեն Կողմերի պետությունների մշակույթի և արվեստի ուսումնական հաստատությունների միջև ուղիղ համագործակցությանը:

Կողմերը կնպաստեն ուսումնական ստեղծագործական ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող մշակութային ակցիաների և միջոցառումների /կուրսեր, մրցույթներ, փառատոներ/ մասին տեղեկատվության փոխանակմանը և Կողմերի ներկայացուցիչների մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվող կոնֆերանսներին, կոլոքվիումներին, նստաշրջաններին և գիտական գիտելիքների փոխանակման այլ ձևերին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը միմյանց փոխադարձաբար կտեղեկացնեն մշակույթի, զանգվածային հաղորդակցության և մտավոր սեփականության բնագավառում գործունեության գերակա ուղղությունների, գիտական հետազոտությունների արդյունքների մասին, այդ նպատակով կանցկացնեն համատեղ գիտագործնական և ստեղծագործական սեմինարներ, կոնֆերանսներ և գիտաժողովներ, կաջակցեն գիտական աշխատությունների ժողովածուների հրատարակությանն ու թարգմանությանը` կիրառելով համագործակցության ձևերի բազմազանությունը:

 

Կողմերը կնախատեսեն սոցիալ-մշակութային և այլ բնագավառներում փոխկապակցված համալիր միջոցառումների իրականացում, ներառյալ յուրաքանչյուր Կողմի մշակութային-տեղեկատվական դաշտի տվյալների բազայի հասանելիության ապահովումը համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն կապահովեն մշակութային արժեքների հասանելիությունը մյուս Կողմի պետության քաղաքացիների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն` իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում, կհամագործակցեն մյուս Կողմի պետության տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձնելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կապահովեն Կողմերի պետությունների տարածքներում ապրող ժողովուրդների ազգային, էթնիկ, կոնֆեսիոնալ մշակույթների ազատ և իրավահավասար զարգացումը, պայմաններ կստեղծեն Հայաստանի Հանրապետությունում ռուս ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց և Ռուսաստանի Դաշնությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց ազգային ինքնության պահպանման, զարգացման և արտահայտման համար:

Կողմերը, հնարավորության սահմաններում կաջակցեն նշված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Կողմերի պետությունների տարածքում զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործմանը, ինչպես նաև մեթոդական և այլ օգնություն կցուցաբերեն յուրաքանչյուր Կողմի պետության ազգային փոքրամասնությունների մշակույթի և արվեստի գործիչների միավորումների և միությունների, մշակույթի կենտրոնների հիմնադրման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն կինեմատոգրաֆիայի բնագավառում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարության ենթակայության տակ գտնվող ազգային կինոարխիվների միջև:

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն.

- կինեմատոգրաֆիայի աշխատողների ստեղծագործական միությունների և համապատասխան հաստատությունների միջև համագործակցության համար,

- երկու պետություններում կազմակերպվող գործընկեր-պետությունների կինեմատոգրաֆիստների և արվեստի գործիչների, ֆիլմերի մասնակցությանը միջազգային կինոփառատոններին` համաձայն այդ փառատոների կանոնակարգի,

- կինոնախագծերի իրացմանը և կինոարտադրության փոխանակմանը` ոչ առևտրային հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն իրենց պատմամշակութային ժառանգության հուշարձանների և օբյեկտների պաշտպանության, պահպանության և վերականգնման բնագավառում:

Կողմերը կփոխգործակցեն մշակույթի բնագավառում միջազգային նախագծերի իրականացման շրջանակներում:

Համագործակցության ձևերը, փորձագետների խմբերի ձևավորումը, աշխատակարգը կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան հաստատությունների միջև առանձին պայմանագրերով և համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գրադարանների միջև գրափոխանակմանը, գրադարանային գործին նվիրված գրադարանավարների և մատենագիրների մասնակցությանը գիտագործնական կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինարներին մասնակցությանն աջակցելու ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կաջակցեն զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցների, հրատարակչությունների, գրատարածման կազմակերպությունների և պոլիգրաֆիկ ձեռնարկությունների միջև ուղիղ համագործակցությանը, այդ թվում` փոխադարձ մասնակցությանը գրքի ցուցահանդեսներին և տոնավաճառներին, տպագիր արտադրանքի ցուցադրություններին և այլ համանման միջոցառումներին: Համագործակցության կոնկրետ ձևերն ու պայմանները կորոշվեն մասնակիցների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կաջակցեն ժողովրդական ստեղծագործության բնագավառում կապերի ընդլայնմանը, ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդեսների, ստեղծագործական սեմինարների կազմակերպմանը, Կողմերի պետությունների տարածքում անցկացվող ժողովրդական ստեղծագործության փառատոներին և երգի տոներին ազգագրական /ֆոլկլոր/ համույթների մասնակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերի լիազորված ներկայացուցիչները կկնքեն առանձին պայմանագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանա դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման հետ կապված բոլոր տարաձայնությունները Կողմերի միջև լուծվում են բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այս դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Կատարված է Մինսկ քաղաքում, 2007 թվականի մայիսի 21-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 12-ին:

 

 

pin
''
21.05.2007
Միջազգային պայմանագիր