Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ...

 

 

040.0328.300598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1998 թվական թիվ 328

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1067440 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի Աջափնյակի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 30-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 30-ի թիվ 328 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________

 թիվ                  Ծախսերը                                Գումարը

 ը/կ                                                         (դրամ)

_____________________________________________________________________

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000

   2. Հրատարակչական ծախսեր                                     7000

   3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

   4. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

   6. Գրասենյակային ծախսեր                                     3000

________________________________________________________________________

          ընդամենը                                            41000

 

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (73930 ընտրող x 5 դրամ)                                369650

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (73930 ընտրող x 3 դրամ)                                221790

________________________________________________________________________

          ընդամենը                                           632440

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 30-ի թիվ 328 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________

 թիվ                  Ծախսերը                           Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

_____________________________________________________________________

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                               8000

   2. Տրանսպորտային ծախսեր                                5000

   3. Փոստ, հեռախոս, հեռագիր                              1000

   4. Գրասենյակային ծախսեր                                1000

________________________________________________________________________

          ընդամենը                                       15000

29 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը

      (29 x 15000 դրամ)                                 435000

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1998
N 328
Որոշում