i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱԺՆԻ ԵՎ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(1-ին մաս)
Սույն Համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կնքվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Իրականացնող գործընկեր) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (այսուհետ` ԵԱՀԿ) միջև, որոնք միասին կոչվում են Կողմեր:
Նկատի ունենալով, որ Իրականացնող գործընկերը ողջունում է «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի համայնքի ազգաբնակչության միջև գործընկերության հաստատում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացումը և համաձայնել է, ըստ անհրաժեշտության, համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարական այլ մարմինների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ` Ծրագրի արդյունքներին հասնելու նպատակով, և հաստատում է, որ այդ արդյունքներին հասնելը պայմանավորված է իր կողմից նման ակտիվ համագործակցությամբ,
նկատի ունենալով, որ ԵԱՀԿ մասնակից Պետությունների կողմից վստահվել է Ծրագրի իրականացման ֆինանսական և վարչական մոնիտորինգը,
նկատի ունենալով, որ ձեռք է բերվել համաձայնություն, որ Կողմերը համատեղ իրականացնում են Ծրագիրը, որի համար ԵԱՀԿ-ն ստացել է արտաբյուջետային միջոցներ ԵԱՀԿ մասնակից Պետությունների կողմից,
ՈՒՍՏԻ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ, հաշվի առնելով և հիմնվելով սույն Համաձայնագրում սահմանված` Կողմերի ներկայացուցչությունների, երաշխիքների և փոխադարձ համաձայնության վրա, Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Ծրագիրը
Սույն Համաձայնագրի առարկա հանդիսացող Ծրագիրը նկարագրված է 1-ին Հավելվածում (Ծրագրի փաստաթուղթ) և 2-րդ Հավելվածում (Գործունեության պլան), որոնք կազմում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2
Ծրագրի տևողությունը
Ծրագրի տևողությունը կազմում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից հետո տասներկու (12) օրացուցային ամիս: Ծրագրի իրականացումն սկսվում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից երեք (3) օրացուցային օր հետո:
ՀՈԴՎԱԾ 3
Իրականացնող գործընկերոջ պարտականությունները
1. Իրականացնող գործընկերը պետք է ստանձնի սույն Համաձայնագրում և նրա Հավելվածներում նկարագրված խնդիրները` այնտեղ սահմանված ժամկետներում և եղանակով:
2. Իրականացնող գործընկերը պետք է մասնակցի 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված` Ծրագրի Գործադիր ղեկավար կոմիտեի հանդիպումներին ոստիկանության պետի մակարդակով:
3. Իրականացնող գործընկերը պետք է պատասխանատու և հաշվետու լինի ԵԱՀԿ-ին` երաշխավորելու համար, որ ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված բոլոր սարքավորումները և ապրանքները կօգտագործվեն բացառապես սույն Համաձայնագրում և նրա Հավելվածներում նկարագրված նպատակներով: Իրականացնող գործընկերոջ սույն պարտավորությունը պետք է ուժի մեջ մնա սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց կամ դրա դադարելուց անկախ:
4. Իրականացնող գործընկերը Ծրագրով իր պարտականությունների կատարման համար պետք է աշխատանքի ընդունի անհրաժեշտ անձնակազմ և անհրաժեշտության դեպքում պետք է ուղղակիորեն պայմանագրային հարաբերությունների մեջ մտնի նրանց հետ` որպես գործատու: Նման անձնակազմը պետք է աշխատի Իրականացնող գործընկերոջ վերահսկողության և պատասխանատվության ներքո: ԵԱՀԿ-ն ոչ մի դեպքում չպետք է պատասխանատու լինի Իրականացնող գործընկերոջ կողմից Ծրագրով ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքի ընդունված անձնակազմի համար:
5. Հնարավորության սահմաններում Իրականացնող գործընկերը պետք է երաշխավորի, որ սույն Ծրագրով իրականացվող ուսումնական ծրագրերի մասնակիցները կշարունակեն իրենց համապատասխան գործառույթները Իրականացնող գործընկերոջ կառույցներում ուսումնական դասընթաց(ներ)ը անցնելուց առնվազն տասներկու (12) օրացուցային ամիս հետո, և որ Արաբկիրի ոստիկանության պետը պետք է շարունակի իր գործառույթների կատարումը առնվազն մինչև Ծրագրի իրականացման ավարտը:
6. Ծրագրի իրականացման, նրա մոնիտորինգի և Ծրագրի ազդեցության հետագա գնահատման նպատակներով Իրականացնող գործընկերը պետք է թույլատրի ԵԱՀԿ-ին, նրա պաշտոնյաներին և փորձագետներին անսահմանափակ մատչելիություն բոլոր հնարավոր գրագրության, տեղեկատվության և վայրերի նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ նման մատչելիությունը սահմանափակվում է կանոնակարգերով և ազգային օրենսդրությամբ` ելնելով հանրային և/կամ ազգային անվտանգության նկատառումներից:
7. Իրականացնող գործընկերը ԵԱՀԿ պաշտոնյաներին և փորձագետներին, որոնք ընդգրկված են Ծրագրի իրականացման մեջ, պետք է անվճար ապահովի համապատասխան գրասենյակային տարածքով Արաբկիրի ոստիկանության բաժնում:
8. Իրականացնող գործընկերը պետք է ապահովի բոլոր հարմարությունները և մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ԵԱՀԿ-ին Ծրագրի իրականացման մոնիտորինգն իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 4
ԵԱՀԿ պարտավորությունները
ԵԱՀԿ-ն պետք է.
1. իրականացնի սույն Համաձայնագրի Հավելվածներում սահմանված խնդիրները.
2. գնի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները և այլ ապրանքները, ինչպես նշված է սույն Համաձայնագրի Հավելվածներում, ԵԱՀԿ գնումների կանոնների համաձայն.
3. համակարգի և մոնիտորինգ իրականացնի Ծրագրի իրականացման և հատկացված միջոցների պատշաճ կառավարման նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Բյուջեն և վճարումները
1. Ծրագրի բյուջեն պետք է սահմանվի սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում: ԵԱՀԿ-ն ոչ մի դեպքում չպետք է կրի Ծրագրի իրականացման համար 1-ին Հավելվածում սահմանված գումար(ներ)ը գերազանցող ծախսերը:
2. Ծրագրի հաստատումը և դրա իրականացման մեկնարկը չպետք է պարտավորություն հանդիսանան ԵԱՀԿ-ի համար` իրականացնել Ծրագիրը կամ դրա որևէ մասը:
3. Ծրագրի գործողությունների համար միջոցների օգտագործումը պետք է ենթակա լինի ներքին և արտաքին աուդիտի, ինչպես կարող է պահանջվել ԵԱՀԿ ֆինանսական կանոններով:
ՀՈԴՎԱԾ 6
Հաշվետվության կարգը
1. Ի լրումն սույն Համաձայնագրի 1-ին և 3-րդ Հավելվածներում սահմանված հաշվետվության պահանջների` Իրականացնող գործընկերը, ըստ պահանջի, պետք է ներկայացնի հաշվետվություններ, որոնք կներառեն.
ա) ձեռնարկված գործողությունների հակիրճ նկարագիրը.
բ) տեղեկատվություն նպատակներին հասնելու վերաբերյալ.
գ) գործողություններով ստեղծված ազդեցության գնահատումը. ներառյալ տեղ գտած որևէ խնդիրը կամ հաջողությունը:
2. Պատմողական հաշվետվությունները պետք է ներկայացվեն երկու օրինակից. մեկը` հայերեն, մեկը` անգլերեն:
3. Ծրագրի իրականացումն ավարտելուց հետո` երեսուն (30) օրվա ընթացքում, Կողմերը պետք է պատրաստեն վերջնական ֆինանսական հաշվետվություն, որը պետք է պարունակի Ծրագրի ֆինանսական վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն, ներառյալ եկամուտը, ծախսերը և չծախսված հաշվեկշիռը: Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի նաև լրացուցիչ տեղեկատվություն` կապված ԵԱՀԿ կողմից Ծրագրի իրականացման նպատակով սարքավորումները և/կամ ապրանքները Իրականացնող գործընկերոջը որպես սեփականություն փոխանցելու հետ:
4. Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է կազմվի անգլերեն, երկու (2) օրինակից, յուրաքանչյուր Կողմի համար` մեկական:
ՀՈԴՎԱԾ 7
Սարքավորումները և այլ ապրանքները
1. Բոլոր սարքավորումները և այլ ապրանքները, որոնք գնվում են ԵԱՀԿ կողմից, համաձայն վերը նշված 4-րդ հոդվածի 2-րդ կետի, ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, գանձումներից, հարկերից և այլ վճարներից:
2. Ծրագրի շրջանակում ԵԱՀԿ կողմից, համաձայն վերը նշված 4-րդ հոդվածի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ի կետի, գնված սարքավորումները և/կամ ապրանքները Իրականացնող գործընկերոջ կողմից նշված վայր առաքվելուց երեսուն (30) օրվա ընթացքում ԵԱՀԿ-ն պետք է մատչելի դարձնի նշված սարքավորումները և ապրանքները Իրականացնող գործընկերոջ համար, իսկ Իրականացնող գործընկերը պետք է տիրապետի սարքավորումները և ապրանքները:
3. ԵԱՀԿ կողմից սույն Համաձայնագրով գնված սարքավորումները և ապրանքները տիրապետելիս Իրականացնող գործընկերը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը` զերծ պահելով ԵԱՀԿ-ին որևէ պահանջից, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում է սարքավորումների և ապրանքների կամ դրանց հետ կապված շահագործումից և պահպանությունից, վարելով ճշգրիտ գույքագրման հսկողության տվյալներ, որոնք վերաբերում են սարքավորումներին և ապրանքներին: Նշված տվյալները, ըստ պահանջի, պետք է մատչելի լինեն ԵԱՀԿ-ին:
4. Ծրագրի իրականացումն ավարտելուց հետո Ծրագրի իրականացման նպատակներով սույն Համաձայնագրով ԵԱՀԿ կողմից գնված սարքավորումների և/կամ ապրանքների հանդեպ սեփականության իրավունքը ԵԱՀԿ կողմից պետք է փոխանցվի Իրականացնող գործընկերոջը: Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի այդ փոխանցման բոլոր մանրամասները:
ՀՈԴՎԱԾ 8
Պարտավորությունը
1. Իրականացնող գործընկերը պետք է ԵԱՀԿ-ին զերծ պահի որևէ հայցից, կորստից և վնասից, որոնք ԵԱՀԿ-ն կարող է կրել որպես ուղղակի կամ անուղղակի հետևանք Ծրագրում իր մասնակցությունից կամ դրանից բխող հանգամանքների արդյունքում:
2. Իրականացնող գործընկերը և նրա վերահսկողության տակ գտնվող անձնակազմը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ ԵԱՀԿ հեղինակության և կարգավիճակի վրա:
3. Իրականացնող գործընկերը պետք է ապահովի և պահպանի համապատասխան ապահովագրություն երրորդ կողմի պարտավորության նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 9
Հրապարակայնությունը
ԵԱՀԿ կողմից Ծրագրի գործունեության ֆինանսավորումը պետք է լուսաբանվի Ծրագրի հետ կապված ցանկացած տպագիր նյութում: Իրականացնող գործընկերն իր տպագիր նյութերում, ելույթներում ու մամուլի հրապարակումներում կամ լրատվության այլ համանման միջոցներով պետք է հիշատակի ԵԱՀԿ մասնակցության վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 10
Հաղորդակցությունը
Ծրագրի իրականացման հետ կապված հաղորդակցությունը պետք է հասցեագրվի հետևյալ կերպով.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար`
Գեներալ-մայոր Էդուարդ Ղազարյան
Երևան, 375025, Նալբանդյան փողոց, 135
Հեռախոս` +374 1 58 71 25
Ֆաքս` +374 1 58 71 25, 54 81 37
Էլ. փոստ` staffmia@arminco.com
ԵԱՀԿ-ի համար`
Կարել Հոֆստրա
Երևան, 375009, Տերյան փողոց, 89
Հեռախոս` +374 1 54 10 62, ներքին` 115
Ֆաքս` +374 1 54 10 61
Էլ. փոստ` Carel.Hofstra@osce.org
ՀՈԴՎԱԾ 11
Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրից մեկնաբանումից, իրականացումից և/կամ կիրառումից ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները պետք է Կողմերի միջև լուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Այն դեպքում, եթե Կողմերին չի հաջողվում վեճը լուծել բանակցային ճանապարհով, այն լուծվում է արբիտրաժային դատարանի միջոցով: Արբիտրաժային դատարանը ղեկավարվում է UNCITRAL արբիտրաժային կանոններով:
Նշանակող մարմին պետք է լինի Հաագայի արբիտրաժային դատարանը: Արբիտրների քանակը պետք է լինի մեկը (1): Դատավարության վայր պետք է հանդիսանա Վիեննան. Ավստրիա: Դատավարության ժամանակ օգտագործվող լեզուն պետք է լինի անգլերենը: Արբիտրի որոշումը պետք է վերջնական և պարտադիր լինի Կողմերի համար:
ՀՈԴՎԱԾ 12
Արտոնությունները և անձեռնմխելիությունը
Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող դիտվել որպես ԵԱՀԿ-ի և նրա աշխատակազմի համար սահմանված արտոնությունները և անձեռնմխելիությունը սահմանափակող:
ՀՈԴՎԱԾ 13
ՈՒժի մեջ մտնելը, դադարեցումը և փոփոխումը
1. Սույն Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և պետք է ուժի մեջ մնա մինչև սույն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը, եթե Կողմերից մեկը չի դադարեցնում վաղաժամկետ` այդ մասին ոչ պակաս, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ գրավոր ծանուցում տալու միջոցով, կամ անմիջապես ԵԱՀԿ կողմից` Իրականացնող գործընկերոջ կողմից սույն Համաձայնագրով պարտավորությունները լրիվ կամ մասնակիորեն չկատարվելու դեպքում: Դադարեցման դեպքում ԵԱՀԿ` Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր պարտավորությունները պետք է անմիջապես դադարեն:
2. Ծրագրի իրագործելիությունը կասկածի տակ դնող կամ Ծրագրում էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Իրականացնող գործընկերը, նախքան Ծրագրի իրականացումը շարունակելը կամ նախքան նման փոփոխություններ մտցնելը, պետք է ստանա ԵԱՀԿ գրավոր համաձայնությունը: Սույն Համաձայնագրի բոլոր փոփոխությունները պետք է ենթակա լինեն երկու Կողմերի համաձայնությանը և ամրագրվեն սույն Համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունում, որը կկազմի նրա անբաժանելի մասը: Ցանկացած նման արձանագրություն պետք է ուժի մեջ մտնի սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված ընթացակարգի համաձայն:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Երևան քաղաքում, 2007 թ. մարտի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն: Երկու տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ անհամաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007թ. մայիսի 29-ին:
ԵԱՀԿ
Հավելված 1
._______________________________________________________.
| ԵԱՀԿ Երևանի գրասենյակ |
|_______________________________________________________|
|Ծրագրի վերնագիրը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ|
|ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ (ԱՐԱԲԿԻՐԻ ՇՐՋԱՆ, ԵՐԵՎԱՆ) |
._______________________________________________________.
Ընդհանուր տեղեկություններ
._______________________________________________________________________.
|Ծրագրի N: | ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ |
|Ծրագրի անվանումը: Անվտանգության և |Անունը: Քարել Հոֆստրա |
|ոստիկանության գործունեության |Պաշտոնը: Ռազմաքաղաքական |
|ռազմաքաղաքական հարցերը |գործունեության հարցերով Ծրագրի |
|Աշխարհագրական տարածքը: Հայաստան |համակարգող |
|Թեմատիկ կատեգորիան: Ոստիկանության |Էլ.-փոստը: carel.hofstra@osce.org |
|աջակցությունը |Հեռախոսը: (37410) 54 10 65/64/63/62|
|Մեկնարկման ժամկետը: Ֆինանսավորումը | |
|ստանալուց անմիջապես հետո | |
|Ավարտման ժամկետը: Ծրագիրը սկսելուց | |
|12 ամիս հետո | |
|Ֆինանսավորման ընդհանուր պահանջները:| |
|(ԵՎՐՈ-ով): 536,393 | |
|Իրականացնող գործընկերը: Հայաստանի | |
|Հանրապետության ոստիկանությունը | |
|Շահառուները: Արաբկիրի համայնքի | |
|բնակչությունը | |
._______________________________________________________________________.
1. Հիմնական տեղեկությունները և հիմնավորումը
Սույն ծրագիրը պայմանավորված է այն հիմնավորումով, որ ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել համայնքի-հանրության-քաղաքացիների և նրանց կարիքների վրա, ոստիկանության աշխատանքը մատուցել նրանց նաև որպես հաշվետվողականության սկզբունքների վրա հիմնված ծառայություն և լիարժեքորեն հարգել մարդու իրավունքները:
«Համայնքային ոստիկանության» մոդելը հանդիսանում է մտածելակերպ և կազմակերպչական ռազմավարություն, որը թույլ է տալիս ոստիկանությանը և համայնքի բնակչությանը միասնական ուժերով լուծելու հանցագործության, կարգազանցության հետ կապված խնդիրները նոր եղանակներով և որակապես բարելավելու համայնքի յուրաքանչյուր բնակչի կենսակերպը: Պրակտիկան ցույց է տվել, որ ոստիկանությունը պետք է նպաստի հասարակական կարգի, հասարակության անվտանգության և ապահովության համակարգի բարելավմանը:
Նախատեսված ծրագրի իրականացումը համապատասխանեցվելու է 2001 թ.-ի սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդի Նախարարների հանձնաժողովի կողմից ընդունված Ոստիկանության էթիկայի Եվրոպական կանոնակարգի և 10-րդ հանձնարարականի դրույթներին: Ծրագրով նախատեսված է հասնել հետևյալ նպատակների իրագործմանը.
* Ոստիկանությանը սերտացնել հանրության հետ և խթանել հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ,
* Բարելավել ոստիկանության և բնակչության միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը,
* Բարելավել ոստիկանության կարողությունները հանցագործությունը կանխելու հարցում,
* Խթանել այս հարցերի շուրջ առավել սերտ համագործակցությունը Եվրախորհրդի հետ, որին անդամակցում է Հայաստանը:
Ծրագրով նախատեսված առաջադրանքները հիմնվելու են այն առաջարկությունների իրականացման վրա, որոնք արվել են նախկինում Կարիքների Գնահատման Առաքելությունն իրականացրած ԵԱՀԿ փորձագիտական խմբի կողմից: Ծրագրով նախատեսված աշխատանքները տարվելու են երկու ուղղությամբ. «ներքին» ոլորտում տարվող գործունեությունը նպատակաուղղվելու է աշխատանքային ընթացակարգերի և մեթոդների վրա, իսկ «արտաքին»-ը անդրադառնալու է ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև փոխազդեցության հարցերին: Ծրագրի ենթակառուցվածքը հիմնվելու է «Հենակետերի» հայեցակարգի վրա, որը թարգմանաբար անվանում ենք «Թաղային գրասենյակ»: Այս առաջարկությունն արվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Տվյալ հայեցակարգով նախատեսվում է ապահովել թաղային տեսուչների և ոստիկանության բաժնի հանցագործությունների կանխարգելման ծառայությունների ապակենտրոնացված տեղակայումը, որի նպատակն է դրանք առավել մատչելի դարձնել բնակչության համար և առավել հեշտացնել բնակչության ակտիվ մասնակցությունը իրենց թաղամասերի հանցագործության և հանրային անվտանգության հիմնախնդիրների բացահայտման և լուծման հարցում:
2. Ծրագրի նպատակները
1. Իրականացնել ԵԱՀԿ-ի Կարիքների գնահատման առաքելության կողմից արված առաջարկությունները, որոնց համաձայն Երևան քաղաքի Արաբկիրի շրջանում պետք է ներդրվեն «Համայնքային ոստիկանության» մոդելի տարրերը:
2. Ստեղծել վերոհիշյալի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, միևնույն շրջանում վեց ոստիկանական հենակետեր հիմնելու միջոցով:
3. Ծրագրի արդյունքները և առաջադրանքները
.____________________________________________________________________.
| Արդյունք 1. Եվրոպայի ոստիկանական էթիկայի և մարդու իրավունքների |
|ստանդարտների մասին Հայաստանի ոստիկանների իրազեկվածության մակարդակի |
|բարձրացումը |
.____________________________________________________________________.
Առաջադրանք 1.1. Ապահովել ընթացիկ փորձագիտական և խորհրդատվական օգնություն «Համայնքային ոստիկանության» մոդելի վերաբերյալ
* Իշխանություններին և ոստիկանության ղեկավարությանը (հանրապետական և շրջանային մակարդակներում) տրամադրել փորձագիտական և խորհրդատվական աջակցություն «Համայնքային ոստիկանության» մոդելի մասին,
* Ապահովել ռազմավարական ուղղորդում «ՀՈ» մոդելը շրջանային մակարդակում ներդնելու համար, ինչպես նաև իշխանություններին ապահովել օրենսդրական և վարչական ընթացակարգերի մասին խորհրդատվություն երկրի ներսում «ՀՈ» մոդելի հաջող ներդրումն իրականացնելու համար,
* Համագործակցել ոստիկանության ղեկավար մարմինների հետ մոդելի ծավալման /կասկադի/ ռազմավարությունը մշակելու ուղղությամբ:
._________________________________________________________________.
|Աղյուսակ 1.1. 1.1 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ | Եվրո |
|էական ներդրումները | |
|_______________________________________________________|_________|
|Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 1 համայնքային | 106,813|
|ոստիկանության միջազգային փորձագետ (12 շ/մ, աշխատավարձի | |
|և աշխատողների ընդհանուր ծախսերը) | |
|Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 1 համայնքային | |
|ոստիկանության միջազգային վերապատրաստող փորձագետ (12 | |
|շ/մ, աշխատավարձի և աշխատողների ընդհանուր ծախսերը) | |
|_______________________________________________________|_________|
|Պայմանագրային հիմունքներով մեկ տեղացի փորձագետ ոստիկան | 10,800|
|(12 շ/մ) | |
|_______________________________________________________|_________|
|Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 2 փորձագետ, | 75,600|
|BLA (12 շ/մ) | |
|_______________________________________________________|_________|
|Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար միջազգային | 10,000|
|փորձագետների կողմից կատարված այցելության | |
|ճանապարհածախսերը | |
|_______________________________________________________|_________|
|2 թարգմանիչ (12 շ/մ) | 19,200|
|_______________________________________________________|_________|
|Ծրագրի համար մեքենա | 15,000|
._________________________________________________________________.
Առաջադրանք 1.2. Ոստիկանության հրամանատարների հետ կլոր սեղան քննարկումներ
* Վերապատրաստման դասընթացներ «Համայնքային ոստիկանության» հայեցակարգի մասին ղեկավարության, իսկ մյուսը Արաբկիրի շրջանի մակարդակով) կազմակերպում,
* Ոստիկանության էթիկայի մասին Եվրոպական Կանոնակարգի և դրա պրակտիկ կիրառության ուղղությամբ արձանագրված փորձի մասին կլոր սեղան քննարկում (Արաբկիրի շրջան):
.________________________________________________________________.
|Աղյուսակ 1.2. 1.2 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ | Եվրո|
|էական ներդրումները | |
|________________________________________________________|_______|
|Լրացուցիչ ներդրումներ չեն պահանջվում | |
.________________________________________________________________.
Առաջադրանք 1.3. ՈՒսումնական դասընթացների կազմակերպում Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատողների համար
* «Համայնքային ոստիկանության» մեթոդների մասին վերապատրաստման դասընթացների կազմակերպում (չորս),
* Փոփոխությունների կառավարման վերաբերյալ երկու սեմինար,
* Նոր ստանդարտ հաշվետվության ձևաթղթերի մշակումը և ներդրումը,
* Համակարգչային ուսուցման ուղղությամբ վերապատրաստման դասընթացի կազմակերպում 50 աշխատողի համար,
* Ոստիկանների միջև մրցույթի կազմակերպում (պարգևատրում):
._______________________________________________________________.
|Աղյուսակ 1.3. 1.3-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|______________________________________________________|________|
|Վերապատրաստում տեղացի առևտրային մատակարարի հետ | 5,000 |
|պայմանագիր կնքելու հարցերի մասին | |
|______________________________________________________|________|
|25 համակարգչային/տպիչ սարքավորումներ | 25,000|
|______________________________________________________|________|
|Արաբկիրի շրջանի ոստիկանատանը LAN-ի հիմնադրումը | 1,000 |
|______________________________________________________|________|
|Ոստիկանության աշխատողների միջև մրցույթի կազմակերպում | 1,500 |
|/պարգևատրում/ | |
._______________________________________________________________.
Առաջադրանք 1.4. Աջակցության տրամադրում «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման համար
* Ոստիկանության աշխատողների համար «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման վերաբերյալ վերապատրաստման կազմակերպում,
* Աջակցության տրամադրում համակարգչային ձևաթուղթը մշակելու հարցում, որը պետք է փոխարինի հաշվետվության հին ստանդարտներին,
* Հաղորդակցության սարքավորումներ,
* Գրասենյակային սարքավորումներ:
.______________________________________________________________.
|Աղյուսակ 1.4. 1.4-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|_____________________________________________________|________|
|25 շարժական ռադիոսարքերի տրամադրում Արաբկիրի շրջանի | 15,000|
|Տեղամասային տեսուչների համար (ներառյալ, բազային | |
|կայանը) | |
|_____________________________________________________|________|
|Պատճենահանման մեքենա, թղթի ու ներկի /տոների/ բավարար | 3,000|
|պաշար | |
|_____________________________________________________|________|
|10 ցուցատախտակների տրամադրում շրջանի բնակչությանը | 5,000|
|տեղեկատվություն հաղորդելու համար | |
|_____________________________________________________|________|
|10 սպիտակ գրատախտակների տրամադրում տեղամասային | 1,000|
|տեսուչների և տեղացի ոստիկանների կողմից քննարկումներ | |
|կազմակերպելու համար | |
|_____________________________________________________|________|
|Վերապատրաստման նյութերի ապահովում | 4,000|
.______________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Արդյունք 2. Բնակչության հետ ոստիկանության կապերը հզորացնելու համար|
|անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը |
._____________________________________________________________________.
Առաջադրանք 2.1. Արաբկիրի շրջանում /բնակարաններում/ վեց հենակետերի շինարարությունը և սարքավորումը
* Պայմանագրային հիմունքներով տեղացի փորձագետի համալրումը, որը պետք է օգնի շինարարական ծրագրերի նախապատրաստման և շինարարական աշխատանքների վերահսկման հարցերում,
* Շինարարական աշխատանքների (ներառյալ էլեկտրականության, կոյուղու, ջրմուղի համակարգերը) կազմակերպումը,
* Գրասենյակների սարքավորումը առաջնային անհրաժեշտության կահավորմամբ և գրասենյակային սարքավորումներով:
._______________________________________________________________.
|Աղյուսակ 2.1. 2.1.-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|_____________________________________________________|_________|
|Տեղացի փորձագետի համալրում (6 շ/մ) | 6,000|
|_____________________________________________________|_________|
|Շինարարական պայմանագրի կնքում | 60,000|
|_____________________________________________________|_________|
|Առաջնային անհրաժեշտության կահույքի ձեռքբերում | 5,000|
|_____________________________________________________|_________|
|Գրասենյակային առաջնահերթ սարքավորումների ձեռքբերում | 5,000|
._______________________________________________________________.
._______________________________________________________________.
| Արդյունք 3. Ոստիկանության կերպարի մասին և հանրության կողմից|
|ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունքի բարելավումը |
._______________________________________________________________.
Առաջադրանք 3.1. Հանրության հետ հարաբերությունների և լրատվական միջոցների հետ կապերի հաստատման ուղղությամբ ոստիկանության կարողությունների հզորացումը
* Ոստիկանության հրամանատարների համար «Հանրային հարաբերությունների ոլորտում վարվող քաղաքականությունը և ոստիկանությունը» թեմայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,
* Ոստիկանություն-մամուլ փոխհարաբերությունների մասին, Հայաստանի ոստիկանության և մասսայական լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկման կազմակերպումը,
* Հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների վրա հիմնված «ոստիկանություն-մամուլ» փոխհարաբերությունների պատշաճ, արհեստավարժ համակարգի ստեղծման հարցում աջակցության ապահովում:
._______________________________________________________________.
|Աղյուսակ 3.1. 3.1-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|______________________________________________________|________|
|Պայմանագրային հիմունքներով 1 շաբաթ ժամկետով երկու | 10,070|
|միջազգային փորձագետի համալրում (վարձավճարներ, | |
|ճանապարհածախս, ամսական սպառողական վճար) | |
|______________________________________________________|________|
|2 x մեկ պայմանագրային հիմունքներով ոստիկանի համալրում | 10,070|
|PR-ի/մամուլի/ և լրատվության փորձառությամբ, մեկ շաբաթ | |
|ժամկետով (վարձավճարներ, ճանապարհածախս, ամսական | |
|սպառողական վճար) | |
|______________________________________________________|________|
|ՈՒսումնական նյութերի մշակումը և հրատարակումը | 1,500|
|______________________________________________________|________|
|Ներկայացուցչական ծախսերը | 500 |
._______________________________________________________________.
Առաջադրանք 3.2. Հանրության հետ կապերի հաստատման ուղղությամբ տարվող գործունեության համար աջակցության ապահովումը
* Համայնքի հետ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ սովորական տեղեկագրի հրատարակումը,
* Կարճամետրաժ ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը,
* Պամֆլետների, պլակատների տարածումը
.________________________________________________________________.
|Աղյուսակ 3.2. 3.2-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|______________________________________________________|_________|
|Արաբկիրի ոստիկանության տեղեկագրի նախագծման և | 15,000|
|հրատարակման ծախսերը | |
|______________________________________________________|_________|
|Ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծախսերը | 20,000|
|______________________________________________________|_________|
|Պամֆլետների, պլակատների նախագծման և տպագրման ծախսերը | 5,000 |
.________________________________________________________________.
.________________________________________________________________.
| Արդյունք 4. Հանցագործությունների կանխարգելման միջոցառումները |
.________________________________________________________________.
Առաջադրանք 4.1. Տարբեր տեսակի հանցագործությունների կանխարգելման ընթացքում համայնքին առավել ակտիվորեն ներգրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները
* Հանցագործությունը կանխարգելելու ուղղությամբ տվյալ շրջանում նկարահանված ֆիլմերի էկրանավորումը,
* Արաբկիրի շրջանի դպրոցների հետ համատեղ, հանցագործության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
._______________________________________________________________.
|Աղյուսակ 4.1. 4.1-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո|
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|______________________________________________________|________|
|Տեսաֆիլմերի նկարահանման ծախսերը | 2,000|
|______________________________________________________|________|
|Տեսախցիկի և պրոյեկտորի ձեռքբերում ֆիլմարտադրության/ | 4,000|
|ցուցադրման համար | |
|______________________________________________________|________|
|Հանցագործության կանխարգելման ուղղությամբ դպրոցներում | 0 |
|տարվելիք աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների | |
|ձեռքբերումը. մշակվելու է փորձագետների կողմից | |
._______________________________________________________________.
._______________________________________________________________.
| Արդյունք 5. Արդյունքների մոնիտորինգը և գնահատումը |
._______________________________________________________________.
Առաջադրանք 5.1. Արդյունքների մոնիտորինգի և գնահատման աշխատանքները
* Ծրագրի իրականացման ուղղությամբ առաջընթացը պարզելու նպատակով հանրային կարծիքի ուսումնասիրման համար երկու հարցումների կազմակերպումը,
* Մեկ հարցման կազմակերպում Արաբկիրի շրջանի ոստիկանության շրջանում, որի նպատակն է ստուգել համայնքամետ ոստիկանական մեթոդների մասին նրանց ունեցած ըմբռնումները և դրական վերաբերմունքը,
* Ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Խորհրդաժողովի կազմակերպում ծրագրի արդյունքների վերաբերյալ,
* Եռամսյակային գնահատման կազմակերպումը:
.________________________________________________________________.
|Աղյուսակ 5.1. 5.1-ի Առաջադրանքի կատարման համար | EUR |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|_______________________________________________________|________|
|3 x ենթապայմանագրեր հանրային կարծիքի հարցումները | 28,500|
|կազմակերպելու համար | |
|_______________________________________________________|________|
|1 x երկու միջազգային փորձագետի համալրումը պայմանագրային| 3,700 |
|հիմունքներով (10շ/օ) (ճանապարհածախս ամսական սպառողական | |
|վճար) | |
.________________________________________________________________.
._______________________________________________________________________.
| Արդյունք 6. Արդյունավետ կառավարման միջոցով ծրագրի նպատակների լիարժեք|
|իրականացումը |
._______________________________________________________________________.
Առաջադրանք 6.1. Ծրագրի իրականացման համար շարունակական վարչական օժանդակության ապահովումը (CIT ծրագրի հետ ժամկետները բաշխելու հիման վրա)
* Պայմանագրի կնքում տեղացի օժանդակ աշխատակազմի հետ,
* Գրասենյակային տարածքի վարձակալում,
* Գրասենյակային և համակարգչային սարքավորումների և նյութերի գնում, տեղադրում և գործարկում:
.________________________________________________________________.
|Աղյուսակ 6.1. 6.1-ի Առաջադրանքի կատարման համար | Եվրո |
|անհրաժեշտ էական ներդրումները | |
|_____________________________________________________|__________|
|Տեղացի օժանդակ աշխատակազմը (ֆինանսական օգնական, | 16,200|
|ադմինիստրատիվ օգնական, Ծրագրի ազգային համակարգող, | |
|Իրավաբանական աջակցության հարցերով Ազգային աշխատակից) | |
|_____________________________________________________|__________|
|Գործադիր վերահսկիչ հանձնաժողովի հանդիպումներում | 2,000 |
|մասնակիցների ամբողջ ճանապարհածախսը | |
|_____________________________________________________|__________|
|Գրասենյակի հաղորդակցման և անվտանգության ծախսերը | 11,200|
|_____________________________________________________|__________|
|Վառելիք, քսայուղեր և պահեստամասեր ծրագրի մեքենայի | 6,000 |
|համար | |
|_____________________________________________________|__________|
|Գրասենյակային և համակարգչային սարքավորումների համար | 7,440 |
|նյութեր, գրասենյակային պիտույքներ, անհրաժեշտ նյութեր | |
|_____________________________________________________|__________|
|Ներկայացուցչական ծախսերը | 5,000 |
|_____________________________________________________|__________|
|Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ | 4,400 |
|_____________________________________________________|__________|
|Գրասենյակային տարածքի վարձակալումը | 7,500 |
|_____________________________________________________|__________|
|Գրասենյակային կոմունալ ծախսերը | 2,400 |
.________________________________________________________________.
4. Ճշտումներ կատարելու աղբյուրները (Նվաճումների ինդիկատորները)
Քանի որ ծրագրի հիմնական նպատակն է առավելապես բարելավել և առավել ակտիվացնել ոստիկանության և բնակչության միջև փոխհարաբերությունները (դեռևս պետք է սկսել Երևանում մեկ փորձնական ծրագրից), չափազանց կարևոր է բնակչության շրջանում Հայաստանի ոստիկանության կերպարի և ակնկալիքների մասին ճշգրիտ պատկերացումներ ձևավորելը:
Մեկնարկային կետը համարվել է Արաբկիրի շրջանի բնակչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ոստիկանների հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն իրականացվել է 2003 թ.-ին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղական ոչ-կառավարական կազմակերպության կողմից: Այն ներառում էր ավելի քան 1,000 պատասխանորդների հարցումը, որոնք ներկայացվել են որպես վիճակագրորեն ներկայացուցչական ընտրանք: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիարժեք աջակցությամբ և համագործակցությամբ: Հարցաթերթիկը համապատասխանեցվել էր միջազգայնորեն փորձված մոդելին:
Հաշվի առնելով այն փաստը, որ մինչև նախնական հարցումն իրականացնելը և նախքան ծրագրի համար ակնկալվող մեկնարկային ժամկետը պետք է անցներ երկու կամ ավելի տարի, ծրագիրը սկսելուց հետո նախատեսվում է իրականացնել հերթական հարցումը: Մյուս հարցումը իրականացվելու է ծրագիրը սկսելուց 9 ամիս հետո: Այս հանրային հարցումները համարվելու են նվաճումները գնահատելու հիմնական ինդիկատորը: Էականն այստեղ այն է, որ այս հանրային հարցումների արդյունքները հրապարակվեն հանրության շրջանակներում:
5. Ենթադրությունները և ռիսկերը
._________________________________________________________________________.
|Ենթադրություն |
|ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների կողմից ստանձնած բարձր մակարդակի քաղաքական |
|պարտավորություններին համապատասխան, ըստ Եվրոպայի անվտանգության |
|Կանոնադրության պարբերություն 44-ի, որն ընդունվել է Ստամբուլի |
|գագաթաժողովում 1999 թ.-ի նոյեմբերին, ինչպես նաև Բուդաբեշտում 2001 թ.-ի |
|դեկտեմբերի 4-ին Նախարարների խորհրդի ժողովում ընդունված Որոշում 9-ի |
|համաձայն, Ծրագիրը ենթակա է լիարժեք ֆինանսավորման: |
| |
|Ռիսկը |
|Անբավարար ֆինանսավորումը անհնար կդարձնի Ծրագրի լիարժեք իրականացումը: |
| |
|Առաջարկվող հակամիջոցառումը |
|Ծրագրի իրականացումը կսկսվի անհրաժեշտ ֆինանսավորման զգալի մասը (օրինակ, |
|50%) հաստատապես պահանջելու դեպքում, և հետագա ներդրումների հաստատակամ |
|ակնկալիքների առկայության դեպքում: Հաշվի առնելով վերոհիշյալը, ԵԱՀԿ-ն |
|բացահայտ կերպով նախատեսում է, որ Ծրագրի հաստատումը և մեկնարկումը չի |
|ենթադրում ամբողջությամբ իրականացնելու պարտավորություն: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Ենթադրություն |
|Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի ոստիկանությանը օրենքի կիրարկման |
|բազմաթիվ ժամանակակից միջոցներով, մեթոդներով և եղանակներով ապահովելու |
|վրա: Ընթացիկ օրենսդրությունը և նորմատիվային բազան թույլ կտա ապահովել |
|դրանց արդյունավետ գործնական կիրառումը: |
| |
|Ռիսկը |
|Ներկա օրենսդրության և նորմատիվային բազայում առկա բացթողումները և |
|հակասությունները կարող են խոչընդոտել որոշ գործունեության իրականացումը կամ|
|նվազեցնել դրանց ազդեցությունը: |
| |
|Առաջարկվող հակամիջոցառումը |
|Նորմատիվային և օրենսդրական բազայի շուրջ իրավիճակը մշտապես վերահսկվելու է|
|կոնկրետ հիմունքներով: Գործառնությունների հարցերով Ծրագրի ղեկավարը |
|հաղորդակցվելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, |
|ներկայացնելով իր կարծիքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության |
|նորմատիվային բազայում առկա բացթողումների մասին, որպեսզի արդյունքում |
|հնարավոր լինի իշխանություններին ներկայացնել այդ բացթողումները լրացնելու |
|մասին առաջարկությունները: Ինչ վերաբերում է իրավական բազային, օրենսդրական |
|նախագծման և հաստատման ցիկլը կարող է գերազանցել ծրագրի կարճատև ժամկետը |
|(12 ամիս): |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Ենթադրությունը |
|Ոստիկանները/տղամարդիկ և կանայք/ և ոստիկան սպաները, որոնք օժանդակություն|
|են ստացել Ծրագրի գործունեության արդյունքում, եթե չկան Հայաստանի |
|Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի կողմից սահմանված բացառիկ |
|հանգամանքներ, պետք է մնան իրենց զբաղեցրած պաշտոններում և չպետք է |
|նշանակվեն այլ պաշտոններում, կամ չպետք է ուղարկվեն կենսաթոշակի, կամ չպետք |
|է կամավոր կերպով հեռանան իրենց ծառայությունից, առնվազն 18 ամիս ժամկետով, |
|որպեսզի հնարավոր լինի նկատել փորձնական բարելավումները նրանց |
|կարողությունների և հմտությունների կատարելագործման առումով: |
| |
|Ռիսկը |
|Վերապատրաստված կադրերի վերանշանակումները, որոնք կարող ենք հանգեցնել |
|Ծրագրի ազդեցության նվազեցմանը և փոշիացմանը: |
| |
|Առաջարկվող հակամիջոցառումը |
|Ծրագրի շրջանակներում, Կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի նման|
|տեսակի վերանշանակումներից ձեռնպահ մնալու համար: Վերապատրաստման դասընթացին|
|մասնակցելու համար ընտրված յուրաքանչյուր անձ, պետք է համաձայնություն տա |
|այն մասին, որ ոչ մի դեպքում կամավոր չի հեռանալու իր ծառայությունից |
|վերապատրաստումն ավարտելուց հետո 18 ամսվա ընթացքում: Վերանշանակման |
|դեպքերում, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը պետք է կանխավ տեղեկացվի այդ մասին և |
|անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ստանա իրենց մտահոգությունը|
|արտահայտելու համար: Ծրագիրը հիմնված է գործընկերայնության ոգու վրա և |
|Կառավարության անունից հանդես եկող գործընկեր կառույցը լիարժեքորեն պետք է |
|գիտակցի այն փաստը, որ նա պետք է հավասար պատասխանատվություն կրի նախատեսված|
|նպատակներին լիարժեքորեն հասնելու ճանապարհին Ծրագրի ազդեցության հարցում |
|անկումային իրավիճակ կամ ձախողում առաջացնելու համար: |
._________________________________________________________________________.
6. Հորիզոնական բնույթի հարցեր
Հայաստանի կառավարությունը, որը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից, պետք է իր համաձայնությունը տա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետևյալ նախապայմանների վերաբերյալ:
> Մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համապատասխան մատչելիություն ապահովի պաշտոնյաների հետ հանդիպումների, արձանագրություններից օգտվելու և անհրաժեշտ տեղամասեր այցելելու հարցում, համագործակցության համաձայնեցված շրջանակներում և ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:
> Ֆիզիկական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ ծրագրի իրականացման մեջ ընդգրկված միջազգային փորձագետների ֆիզիկական անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար:
> Պաշտոնավարության շարունակականությունը Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար մասնակիցների թեկնածության առաջադրումը պետք է ուղեկցվի իրենց կազմակերպությունների կողմից ներկայացվող երաշխավորագրով առ այն, որ նրանք պետք է շարունակեն իրենց գործառույթները առնվազն մեկ տարի վերապատրաստումն ավարտելուց հետո: Ծրագրի իրականացման ընթացքում, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը պետք է կանխավ տեղեկացվի ռոտացիայի, վերանշանակման, կենսաթոշակի նշանակման բոլոր տեսակի դեպքերի մասին կամ ավագ պաշտոնյաներին իրենց ծառայությունից ազատելու մասին (սկսած փոխգնդապետի կամ համազոր աստիճանից) և պետք է հնարավորություն ունենա իր առարկությունն արտահայտելու համար, եթե տվյալ ռոտացիան, վերանշանակումը, կենսաթոշակի անցնելը կամ ծառայությունից կամավոր հեռանալը ակնկալվում է, որ կթողնի բացասական ազդեցություն Ծրագրի իրականացման վրա: Եթե վերապատրաստման դասընթացի մասնակիցը վերանշանակվում է, կենսաթոշակի է անցնում կամ կամավոր կերպով հեռանում է ծառայությունից, ապա Կառավարության անունից որպես գործընկեր հանդիսացող կառույցից կարող է պահանջվել ԵԱՀԿ-ին վերադարձնել վերապատրաստման համար կատարված ծախսերը, որն իր հերթին հնարավորություն կտա ռեսուրսներ ապահովել վերանշանակված կամ կամավոր կերպով հեռացած իրավահաջորդ աշխատակցին վերապատրաստելու համար, որն էլ անհրաժեշտ է Ծրագրի ազդեցությունը պահպանելու համար:
Ներկա ծրագրի իրականացումը ենթակա է ԵԱՀԿ-ին բավարարող պայմաններով վերոհիշյալ նախադրյալների կատարմանը կամ հավանական կատարմանը: Եթե նախապայմաններից մեկի կամ մի քանիսի իրականացումն անհնար է դառնում, ապա ԵԱՀԿ կարող է իր հայեցողությամբ, շարունակել, կասեցնել կամ դադարեցնել ծրագրի կամ դրա բաղադրիչների իրականացումը:
7. Իրականացման ձևերը
7.1 Ժամկետները
Ծրագիրը պետք է մեկնարկի Իրականացման մասին Պայմանագիրը ստորագրելուց հետո: Ստորագրումը պետք է տեղի ունենա այն դեպքում, երբ կկատարվեն բավարար ֆինանսական ներդրումներ շոշափելի և կայուն արդյունքներ ապահովելու համար (օրինակ, ծրագրի բյուջեի 50%): Ներկա Ծրագրի իրականացումը ենթակա է ֆինանսավորման հատկացմանը արտաբյուջետային միջոցների կամ կանոնավոր բյուջետային ֆինանսավորման միջոցով: Ծրագրի գործունեությունը պետք է իրականացվի ըստ առկա ֆինանսավորման ծավալների: Այս Ծրագրի մասին ԵԱՀԿ-ի կողմից տրված հավանությունը հետևաբար չի համարվում ԵԱՀԿ-ին պարտադրող պայման առ այն, որ ԵԱՀԿ-ն պետք է իրականացնի Ծրագրում թվարկված գործունեությունը կոնկրետ սահմանված ժամկետներում:
Ծրագրի իրականացման առաջընթացը գնահատվելու է եռամսյակային գնահատման միջոցով (ծրագիրն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում): Այս նպատակի համար փորձագետներ են ուղարկվելու դոնոր պետությունների կողմից: Գնահատման գործընթացի արդյունքում արված առաջարկությունները ներկայացվելու են ծրագրի բոլոր կողմերին:
7.2 Գործընկերային հարաբերությունների շրջանակը
Ծրագիրն իրականացվելու է Երևանի ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից: Վիեննայի ԵԱՀԿ Քարտուղարության Ոստիկանության Ռազմավարական Կենտրոնը (SPMU) անհրաժեշտության դեպքում ապահովելու է համապատասխան խորհրդատվությամբ և օժանդակությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանդիսանալու է Կառավարության անունից համագործակցող տեղական կազմակերպությունը:
Հայաստանի կառավարությունը պետք է հոգա բոլոր մաքսատուրքերի և այլ գանձումների վճարման հարցերը, որոնք կապված են այս Ծրագրի ներքո գնված սարքավորումների ներմուծման, փոխադրումների, ձեռքբերման, պահեստավորման հետ, ինչպես նաև մնացած հարակից ծախսերը:
Ներկայիս Ծրագրի Կատարման ձևի ընտրությունը պայմանավորված է հետևյալ սկզբունքներով.
* ապահովել էական հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցություններով և որոշումների համատեղ կայացմամբ,
* ապահովել պայմանագրերի, գնման պատվերների անհապաղ ձևակերպումներով, ինչպես նաև տրամադրված ծառայությունների կամ ապրանքների համար ժամանակին կատարվող վճարումներով,
* ներառել ֆինանսական հաշվետվության այնպիսի համակարգ, որը բնութագրվում է թափանցիկությամբ, իրատեսական ժամկետներում վճարումների և հատկացումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև բյուջետային հոդվածների/կատեգորիաների ծածկագրերի և ծրագրերի միջև ֆոնդերի փոխանցման հնարավորությամբ,
* թույլ է տալիս իրատեսական ժամկետներում ստանալ հետադարձ արձագանք տրամադրված աջակցության ազդեցության մասին և ապահովել տեղում տրամադրվող աջակցության մոնիտորինգը:
Նախատեսվում է ստեղծել Գործադիր վերահսկիչ հանձնաժողով (ԳՎՀ), որի նպատակն է վերահսկել ծրագրի նպատակների լիարժեք նվաճման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Դրա կազմը հիմնված է գործընկերային մոտեցման, արդյունավետության և լիարժեք թափանցիկության վրա, որով էլ պայմանավորված է ներկա ծրագիրը: Այն նախագահելու է ԵԱՀԿ ղեկավարը, ընդ որում մշտական անդամներ են համարվելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, անհրաժեշտության դեպքում, այլ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի Գլխավոր քարտուղարի ոստիկանության հարցերով ավագ խորհրդատուն, ներկայացուցիչներ ԵԱՀԿ ֆինանսավորող մասնակից պետություններից, և քաղաքացիական հասարակությունից: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է գործադիր լիազորությունը ստանձնեն իրենց համապատասխան կազմակերպությունների կողմից: Հանձնաժողովը, պետք է.
* վերանայի և հաստատի ծրագրի իրականացման առաջընթացի մասին Ծրագրի Փորձագետի կողմից ներկայացված հաշվետվությունները,
* մանրամասնորեն վերահասի ծրագրի գործունեության արդյունքները և ազդեցությունը,
* հաստատի բյուջեում կատարված այն էական փոփոխությունները, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների օգտագործման զգալի փոփոխություններին,
* քննարկի և հաստատի հաջորդ ժամանակաշրջանի աշխատանքային ծրագիրը,
* գնահատի տեղում տիրող իրավիճակի փոփոխությունները և շահառու Կառավարության համագործակցության մակարդակը և համապատասխանաբար վերափոխի Ծրագրի ռազմավարությունը,
* վերացնի տեխնիկական և քաղաքական բնույթի վերջնական խոչընդոտները, որոնք կարող են հետաձգել Ծրագիրը կամ այլ կերպ կարող են խանգարել ծրագրի իրականացման հարցում:
Ծրագրի իրականացումը վերահսկելու ընթացքում իր անմիջական ներգրավվածությունը պահպանելու նպատակով, հանձնաժողովի հանդիպումները կազմակերպվելու են Երևանում` չորս ամիսը մեկ անգամ:
Այս ծրագրի ներքո կազմակերպված ուսումնական գործուղումների և վերապատրաստումների արդյունքում օգտված ազգային փորձագետները ներկայացնելու են հաշվետվություններ իրենց ուսուցման և վերապատրաստման մասին, որտեղ պետք է ներառվի այցելած վայրերի, ուսումնասիրած օբյեկտների համառոտ նկարագիրը, ինչպես նաև այն միջոցառումների նկարագիրը, որոնք իրենց կարծիքով կարևոր են իրենց կառույցներում բարելավումներ կատարելու առումով և հետագա ուսուցման կարիքն ունեն: Կառավարության անունից հանդես եկող գործընկեր/իրականացնող կազմակերպությունը պետք է ապահովի այս հաշվետվությունների ժամանակին նախապատրաստումը և ներկայացումը Ծրագրի փորձագետին:
7.3 Այլ միջոցառումներ
Ծրագրի իրականացումն օժանդակվելու է հետևյալի միջոցով.
* Ծրագրի երկու պայմանագրային միջազգային փորձագետ (12 շ/մ) (ներառյալ ճանապարհածախսը),
* Մեկ տեղացի ոստիկան փորձագետ,
* Տեղացի օժանդակ աշխատակազմ (ֆինանսական օգնական, ադմին-օգնական, ծրագրի ազգային համակարգող, իրավաբանական հարցերով ազգային աշխատակից (ժամանակի բաշխմամբ),
* 2 թարգմանիչ (12 շ/մ յուրաքանչյուրը),
* Ծրագրի մեքենան (ներառյալ վառելիք, պահպանություն, պահեստամասեր)
* Գրասենյակային տարածքի վարձակալում (ներառյալ կոմունալ ծառայությունների, հաղորդակցության և անվտանգության ծախսերը (ծախսերի բաժանում),
* Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ (ներառյալ նյութեր, գրասենյակային պիտույքներ, առօրյա գործածության նյութեր և պահպանություն (ծախսերի բաժանում):
Ստեղծվելու է Ծրագրի Վերահսկիչ խումբ, որի կազմում ընդգրկվելու են Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, ԵԱՀԿ ոստիկանության խորհրդատուն, ԵԱՀԿ տեղացի ոստիկան մասնագետները, Համայնքապետը կամ նրա տեղակալը, դպրոցներից մեկի տնօրենը, և 1-2 այլ անդամներ համայնքներից: Այս խումբը ծրագրի հետագա ընթացքում կարող է վերածվել «քաղաքացիների խորհրդատվական խմբի»: Ծրագրի վերահսկողության խումբը պետք է երաշխավորի տեսակետների և գործընկերային հարաբերությունների առկայությունը այն նպատակով, որ համայնքի հետ միասին մշակվեն Արաբկիրի շրջանի ոստիկանության բաժնում ներդրվող ոստիկանական գործելակերպը: Նրա գլխավոր իրավասությունը համարվելու է բացառիկ խորհրդատվության ապահովումը, և այն իրավունք չի ունենալու ոստիկանության առօրյա գործունեությանը միջամտելու հարցում:
Կառավարության անունից հանդես եկող գործընկերային կառույցը (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) - պատասխանատվություն է կրելու ծրագրի արդյունքում Կառավարության առջև ծագած պարտավորությունների կատարման համար, այսինքն.
* ԵԱՀԿ-ի կողմից արված խնդրանքի դեպքում ծրագրի գործունեության ազդեցության մասին հաշվետվությունները ներկայացնել ESC-ին,
* երաշխավորել, որ վերապատրաստման դասընթացների համար թեկնածուների առաջադրումը և համապատասխան միջոցառումները կատարվեն ժամանակին և պատշաճորեն,
* երաշխավորել, որ ուսուցման միջոցառումների մասնակիցները ներկայացնեն համապատասխան հաշվետվություններ իրենց ուսուցման մասին և իրենց փորձագիտական կարողությունները փոխանցեն իրենց գործընկերներին,
* երաշխավորել, որ վերապատրաստված աշխատակիցները մնան իրենց պաշտոններում փոխհամաձայնեցված ժամանակաշրջանի ընթացքում:
7.4 Ելքային ռազմավարությունը
Համայնքամետ ոստիկանության մեթոդների ներդրումը պահանջում է առնվազն միջնաժամկետ ռազմավարություն: Չնայած ներկա ծրագիրը շահագրգիռ մարմինների համար հանգեցնելու է կոնկրետ օգուտների, դրա կենսունակությունը կախված է լինելու ամբողջ երկրում նոր մեթոդների վերջնական տարածման հանգամանքից: Սրա համար պահանջվելու է Հայաստանի իշխանությունների լիարժեք պարտավորվածությունը և զգալի միջազգային աջակցությունը երկարատև ժամանակահատվածով:
Սույն ծրագրի շրջանակներում լուծվելիք խնդիրները հավանության են արժանացել Հայաստանի ոստիկանության համակարգի աջակցության ոլորտում գործող խոշոր դոնոր կառույցների, ինչպես օրինակ, ԵՄ-ի և ԱՄՆ կառավարության կողմից: Ինչպես նաև, ծրագրով նախատեսված նպատակները լիովին համընկնում են նշված դոնոր կառույցների նպատակների հետ, և ծրագրի ընթացքում ձեռք բերված առաջընթացը կպահպանվի այս դոնոր կառույցների կողմից իրականացվող հետագա գործունեության միջոցով:
Եվրոպայի Հարևան Երկրների Քաղաքականության (ENP) ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հանձնաժողովը ներկայումս Հայաստանի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ մշակում է Հայաստանի գործողությունների ծրագիրը: Հայաստանի համար նախատեսված գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքներում, որպես առաջնահերթ միջոցառումներ, նշված են Հայաստանի արդարադատության և Ներքին գործերի ոլորտում համագործակցության ապահովումը, ինչպես նաև Օրենքի իշխանության և Մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի հզորացումը:
Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության հարցին, ապա Եվրոպայի Հարևան Երկրների և Փոխգործակցության Ֆինանսավորման Ծրագիրը (ENPI), որը նախատեսված է Հարևան երկրների քաղաքականության և գործողության ծրագրերի մշակման համար, 2007 թ.-ից սկսած զգալիորեն ավելացնելու է այն ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվելու են ENP գործընկեր-երկրներին, այդ թվում` Հայաստանին:
8. Բյուջեն
._______________________________________________.
|Հոդվածը |Բյուջեն (Եվրոյով)|
|_____________________________|_________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը|209,413 |
|_____________________________|_________________|
|Ընդհանուր գործառնական ծախսերը|174,680 |
|_____________________________|_________________|
|Ընդհանուր ակտիվները և |137,400 |
|սարքավորումները | |
|_____________________________|_________________|
|Գրասենյակի ընդհանուր ծախսերը | 14,900 |
|_____________________________|_________________|
|_____________________________|_________________|
|Ընդամենը Ծրագրի համար |536,393 |
._______________________________________________.
Բյուջետային բացվածքը
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.1 |
|_______________________________________________________|
|Միջազգային աշխատակազմ 106,813|
|Տեղացի աշխատակազմ 10,800|
|ամսական սպառողական վճար 75,600|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 193,213|
|Ճանապարհածախսը 10,000|
|Ծառայությունները 19,200|
|Ընդհանուր գործառնական ծախսերը 29,200|
|Ընդամենը նյութական ակտիվները 15,000|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 15,000|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 1.1-ի համար 237,413|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.2 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Ընդհանուր գործառնական ծախսերը 0|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 1.2-ի համար 0|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.3 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0 |
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 6,500|
|Ծառայությունները 1,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 7,500|
|Ընդամենը նյութական ակտիվները 25,000|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 25,000|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 1.3-ի համար 32,500|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.4 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Նյութերը 4,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 4,000|
|Նյութական ակտիվները 15,000|
|Մանր սարքավորումները 9,000|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 24,000|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 1.4-ի համար 28,000|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.1 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 6,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 6,000|
|Նյութական ակտիվները 65,000|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 65,000|
|Այլ գրասենյակային ծախսերը 5,000|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 5,000|
|Ընդամենը առաջադրանք 2.1-ի համար 76,000|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.1 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0 |
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 21,640 |
|Ներկայացուցչական ծախսերը 500 |
|Ընդամենը գործառնական ծախսերը 22,140|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 3.1-ի համար 22,140|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.2 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 40,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 40,000|
|Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 3.2-ի համար 40,000|
._______________________________________________________.
._________________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.1 |
|_________________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 2,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 2,000|
|Նյութական ակտիվները 4,000|
|Ընդամենը գույքի (ակտիվների)/սարքավորումների ծախսերը 4,000|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 4.1-ի համար 6,000|
._________________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.1 |
|_______________________________________________________|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0|
|Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 32,200|
|Ընդամենը գործառնական ծախսերը 32,200|
|Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը 0|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 0|
|Ընդամենը Առաջադրանք 5.1-ի համար 32,200|
._______________________________________________________.
._______________________________________________________.
|ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.1 |
|_______________________________________________________|
|Տեղացի աշխատակազմ 16,200|
|Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 16,200|
|Ծառայություններ 13,440|
|Նյութեր 13,200|
|Ներկայացուցչական ծախսերը 5,000|
|Ընդամենը գործառնական ծախսերը 31,640|
|Մանր սարքավորումներ 4,400|
|Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը 4,400|
|Վարձ 7,500|
|Կոմունալ ծառայությունները 2,400|
|Ընդամենը գրասենյակային ծախսերը 9,900|
|Ընդամենը Առաջադրանք 6.1-ի համար 62,140|
._______________________________________________________.
----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում