Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0181.181008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.

1. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Դմիտրի Մեդվեդևի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` 2008 թվականի հոկտեմբերի 20-ից 21-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 1+10 ձևաչափով կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվության:

 

18 հոկտեմբերի 2008 թվականի

ՆԿ-181-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.10.2008
N ՆԿ-181-Ա
Կարգադրություն