Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ...

 

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ/ԿԱՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

(2-րդ մաս)

 

ՄԱՍ 4

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 22. ԿՈՂՄԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

 

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողովը:

2. Կողմերի խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի գերագույն մարմինն է հանդիսանում: Այն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ որոշումներ: Այն, մասնավորապես.

ա/ պարբերաբար անցկացնում է Կոնվենցիայի իրագործման և դրա ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների կատարման ուսումնասիրություններ` ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա կուտակված փորձի լույսի ներքո և հիմք ընդունելով գիտատեխնիկական գիտելիքների զարգացումը,

բ/ օժանդակում է Կողմերի ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը և հեշտացնում է այն, 26-րդ հոդվածին համապատասխան սահմանում է տեղեկատվության տրամադրման եղանակը և ժամանակացույցը, քննարկում է զեկույցները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ,

գ/ ստեղծում է այնպիսի մարմիններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի իրագործման համար,

դ/ քննարկում է օժանդակ մարմինների կողմից ներկայացված զեկույցները և իրականացնում է դրանց գործունեության ղեկավարումը,

ե/ հաստատում և փոխհամաձայնությամբ ընդունում է իր և իր օժանդակ մարմինների ընթացակարգային և ֆինանսական կանոնները,

զ/ 30-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան ընդունում է սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխությունները,

է/ հաստատում է իր և իր օժանդակ մարմինների գործունեության ծրագիրն ու բյուջեն և պլանավորում է այդ ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցառումները,

ը/ անհրաժեշտության դեպքում, խնդրում է ազգային, միջազգային, միջկառավարական և հասարակական բնույթ կրող իրավասու կազմակերպությունների և հաստատությունների աջակցությունը և օգտվում է վերջիններիս կողմից տրամադրված ծառայություններից և տեղեկատվությունից,

թ/ խրախուսում և ամրապնդում է այլ համապատասխան կոնվենցիաների հետ գոյություն ունեցող կապերը` միջոցառումների կրկնօրինակումները բացառելու նպատակով,

ժ/ կատարում է նաև գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ համարվել Կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին, փոխհամաձայնության հիմունքներով, ընդունում է իր սեփական ընթացակարգային կանոնները, որոնք իրենց մեջ ներառում են սույն Կոնվենցիայով նախատեսված որոշումների ընդունման ընթացակարգերի մեջ չընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ընթացակարգեր: Այդպիսի ընթացակարգերը կարող են սահմանել, թե ձայների ինչպիսի մեծամասնություն է հարկավոր կոնկրետ որոշումների ընդունման համար:

4. Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստը գումարվում է ժամանակավոր քարտուղարության կողմից, որը հիշատակվում է 36-րդ հոդվածում, և անցկացվում է ոչ ուշ, քան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Երկրորդ, երրորդ և չորրորդ հերթական նիստերն անցկացվում են յուրաքանչյուր տարի, իսկ հետագայում` երկու տարին մեկ անգամ, եթե Կողմերի խորհրդաժողովն այլ կերպ չսահմանի:

5. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այնպիսի ժամկետներում, որոնց մասին որոշումը Կողմերի խորհրդաժողովը կարող է ընդունել իր հերթական նիստին, կամ էլ Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա` պայմանով, որ մշտական Քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու պահից երեք ամսվա ընթացքում դրան հավանություն կտա Կողմերի ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

6. Կողմերի խորհրդաժողովն իր յուրաքանչյուր հերթական նիստին ընտրում է իր Նախագահությունը: Նախագահության կառուցվածքը և պարտականությունները սահմանվում են ընթացակարգային կանոններով: Նախագահությունն ընտրելիս, պատշաճ կերպով հաշվի է առնվում անապատացումից և/կամ երաշտից տուժող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արդարացի աշխարհագրական բաշխման և ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:

7. Միավորված ազգերի կազմակերպությունը, դրա մասնագիտացված կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ հանդիսացող կամ դրանցում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, որոնք սույն Կոնվենցիայի Կողմեր չեն հանդիսանում, Կողմերի խորհրդաժողովներին կարող են ներկայացված լինել որպես դիտորդներ: Ցանկացած մարմին կամ հաստատություն` լինի դա ազգային, միջազգային, կառավարական կամ հասարակական, որի իրավասություններն ընդգրկում է սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներին առնչվող հարցերը և որը մշտական Քարտուղարությանը հայտնել է Կողմերի խորհրդաժողովին դիտորդի կարգավիճակում ներկայացված լինելու ցանկության մասին, կարող է մասնակցել դրան` պայմանով, որ դրա դեմ չի առարկվում Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների ընդունումը և մասնակցությունը կատարվում են ըստ Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված ընթացակարգային կանոնների:

8. Կողմերի խորհրդաժողովը կարող է դիմում ներկայացնել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավասու ազգային կամ միջազգային կազմակերպություններին` խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ 16-րդ հոդվածի «է» կետի, 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 18-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույնով հիմնադրվում է մշտական Քարտուղարությունը:

2. Մշտական Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա/ կազմակերպում է Կողմերի խորհրդաժողովի և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կազմավորված օժանդակ մարմինների նիստերը և դրանց մատուցում անհրաժեշտ ծառայությունները,

բ/ ապահովում է իրեն ներկայացված զեկույցների համախմբումն ու փոխանցումը,

գ/ օժանդակում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների խնդրանքով Կոնվենցիայով նախատեսված տեղեկությունների համախմբման և փոխանցման գործում աջակցության ցուցաբերումը,

դ/ իր աշխատանքը համադրում է այն համապատասխան միջազգային մարմինների և կոնվենցիաների քարտուղարությունների աշխատանքի հետ,

ե/ Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ, ձեռք է բերում այնպիսի վարչական և պայմանագրային պայմանավորվածություններ, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար,

զ/ պատրաստում է զեկույցներ սույն Կոնվենցիայով սահմանված իր պարտականությունների կատարման վերաբերյալ և դրանք ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին, և

է/ կատարում է այլ քարտուղարական գործառույթներ, որոնք կարող է սահմանել Կողմերի խորհրդաժողովը:

3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին նշանակում է մշտական Քարտուղարությունը և միջոցներ ձեռնարկում վերջինիս բնականոն գործունեության ապահովման համար:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ

 

1. Սույնով հիմնադրվում է գիտության և տեխնիկայի կոմիտեն, որը հանդես է գալիս որպես Կողմերի խորհրդաժողովի օժանդակ մարմին և վերջինիս տրամադրում է տեղեկություններ և խորհրդատվություն անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացմանն առնչվող գիտատեխնիկական հարցերի վերաբերյալ: Կոմիտեի նիստերն անցկացվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի հետ միաժամանակ, կրում են բազմակողմանի բնույթ և բաց են բոլոր Կողմերի մասնակցության համար: Կոմիտեի կազմն ընդգրկում է գիտության համապատասխան բնագավառներում իրավասու կառավարությունների ներկայացուցիչները: Իր առաջին նիստին Կողմերի խորհրդաժողովը որոշում է ընդունում Կոմիտեի իրավասության շրջանակների մասին:

2. Կողմերի խորհրդաժողովը, համապատասխան բնագավառներում, կազմում և վարում է փորձով և գիտելիքներով օժտված անկախ փորձագետների ցանկը: Այդ ցանկը կազմվում է փորձագետների նշանակման մասին Կողմերի միջնորդագրերի հիման վրա` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:

3. Կողմերի խորհրդաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել հատուկ հանձնախմբեր Կոմիտեի միջոցով իրեն առանձին հարցերի շուրջ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար, որոնք վերաբերում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում գիտատեխնիկական գիտելիքների առկա դրությանը: Այդ հանձնախմբերի կազմում ընդգրկվում են առանձին փորձագետներ, որոնց ազգանունները ներառված են վերը նշված ցանկում` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը: Փորձագետները պետք է օժտված լինեն տեղերում աշխատանքների իրականացման տեսական և գործնական փորձով և նշանակվեն Կողմերի խորհրդաժողովի կողմից` Կոմիտեի միջնորդությամբ: Հանձնախմբերի իրավասությունների շրջանակի և գործունեության առանձնահատկությունների մասին որոշումներն ընդունում է Կողմերի խորհրդաժողովը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՈՒՄ

 

1. Գիտության և տեխնիկայի կոմիտեն, Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ, պլանավորում է ցանցի մեջ ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան գործող ցանցերի, հաստատությունների, գործակալությունների և մարմինների ուսումնասիրումն ու գնահատումը: Այդպիսի ցանցի առկայությունը կնպաստի Կոնվենցիայի իրագործմանը:

2. 1-ին կետում նշված ուսումնասիրության և գնահատման արդյունքների հիման վրա գիտության և տեխնիկայի կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին տեղական, ազգային և այլ մակարդակների վրա ցանցերի համապատասխան բաղադրիչների ստեղծման և հզորացման ուղիների և միջոցների վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածներում նշված թեմատիկ կարիքների բավարարման նպատակով:

3. Հաշվի առնելով այդ առաջարկությունները, Կողմերի խորհրդաժողովը.

ա/ սահմանում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են ցանցի ստեղծման համար, և դրանց համար առաջարկում է օպերատիվ ընթացակարգեր և ժամանակացույց, ինչպես նաև`

բ/ սահմանում է այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են բոլոր մակարդակների վրա այդ ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

 

ՄԱՍ 5

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Կողմ մշտական Քարտուղարության միջոցով Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի քննարկմանն է ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործման նպատակով իր կողմից ձեռնարկվող միջոցների մասին զեկույցներ: Կողմերի խորհրդաժողովը սահմանում է զեկույցների ներկայացման ժամկետները և ձևը:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները ներկայացնում են, 5-րդ հոդվածին համապատասխան, իրենց կողմից ընդունած ռազմավարությունների նկարագրությունը և այլ համապատասխան տեղեկություններ դրանց իրականացման վերաբերյալ:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, որոնք միջոցառումների ծրագրեր են իրականացնում 9-ից 15-րդ հոդվածներին համապատասխան, ներկայացնում են այդ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված միջոցառումների մանրամասն նկարագրությունը:

4. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ցանկացած պետություն կարող է համատեղ հայտարարություն անել միջոցառումների ծրագրերի շրջանակներում ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային մակարդակների վրա ձեռնարկվող միջոցների մասին:

5. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները ներկայացնում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում աջակցության ցուցաբերման նպատակով ձեռնարկված միջոցների մասին զեկույցներ, ներառյալ տեղեկություններն այն ֆինանսական միջոցների մասին, որոնք իրենք տրամադրել կամ տրամադրում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

6. 1-ից 4-րդ կետերին համապատասխան տրամադրվող տեղեկությունները մշտական Քարտուղարության կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ուղղվում է Կողմերի խորհրդաժողովին և ցանկացած համապատասխան օժանդակ մարմնին:

7. Կողմերի խորհրդաժողովը նպաստում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունների նախապատրաստման և տրամադրման, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հետ կապված տեխնիկական և ֆինանսական կարիքների հատկանշման գործում տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերմանը:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Կողմերի խորհրդաժողովը քննարկում և ընդունում է ընթացակարգեր և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք կարող են պահանջվել Կոնվենցիայի իրագործման հետ կապված խնդիրների լուծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Կողմերը սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած վեճերը կարգավորում են բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց ընտրությամբ:

2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը, որը չի հանդիսանում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած ցանկացած վեճի դեպքում այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչվում են որպես պարտադիր, նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.

ա/ իրավարարական ընթացակարգեր` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ընդունված ընթացակարգերի,

բ/ վեճի հանձնում Միջազգային դատարան:

3. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է հանդես գալ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգին համապատասխան իրավարարական ընթացակարգեր անցկացնելու նմանատիպ հայտարարությամբ:

4. 2-րդ կետին համապատասխան արված հայտարարությունն ուժի մեջ է մնում մինչև իր պայմանների համաձայն ուժը կորցնելը կամ այն հետ կանչելու մասին ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու պահից երեք ամսվա ընթացքում:

5. Հայտարարության, այն հետ կանչելու մասին ծանուցագրի կամ նոր հայտարարության ուժը կորցնելը ոչ մի կերպ չի ազդում Միջազգային դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերի վրա, եթե վեճում ընդգրկված Կողմերն այլ կերպ չպայմանավորվեն:

6. Եթե վեճում ընդգրկված Կողմերը 2-րդ կետին համապատասխան չեն ընդունում նմանատիպ կամ ցանկացած այլ ընթացակարգը, կամ եթե նրանք չեն կարողանում կարգավորել իրենց վեճը վեճի ծագման մասին միմյանց ծանուցելու պահից տասներկու ամսվա ընթացքում, այդ վեճը դրանում ընդգրկված Կողմերից մեկի խնդրանքով ներկայացվում է հաշտեցման` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունված ընթացակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

1. Հավելվածները հանդիսանում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը և, եթե ուղղակիորեն այլ կերպ նախատեսված չէ, սույն Կոնվենցիային կատարված ցանկացած հղումը հանդիսանում է նաև դրա հավելվածներին կատարված հղում:

2. Կողմերը տալիս են հավելվածների դրույթների այնպիսի մեկնաբանություն, որը համապատասխանում է սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքներին և պարտականություններին:

 

ՀՈԴՎԱԾ 30. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:

2. Կոնվենցիայի փոփոխություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստին: Մշտական Քարտուղարությունը առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստը Կողմերին է ուղարկում ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այն նիստից, որին պետք է առաջարկվի այն ընդունել:

3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկության շուրջ փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երեք երրորդի մեծամասնությամբ: Մշտական Քարտուղարությունն ընդունված փոփոխության տեքստն ուղարկում է ավանդապահին, որն այն առաքում է բոլոր Կողմերին վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու համար:

4. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: 3-րդ կետի դրույթներին համապատասխան ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունած Կողմերի համար փոփոխության ընդունման պահին Կողմ հանդիսացող Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ավանդապահի կողմից ստանալու օրվանից իննսուներորդ օրը:

5. Ցանկացած այլ Կողմի համար փոփոխությունն ուժի մեջ են մտնում դրա վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

6. Սույն հոդվածի և 31-րդ հոդվածի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

1. Կոնվենցիայի ցանկացած լրացուցիչ հավելված և որևէ հավելվածում փոփոխության կատարումն առաջարկվում և ընդունվում են ըստ 30-րդ հոդվածով սահմանված Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգի` պայմանով, որ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման հավելվածում առաջարկվող փոփոխությունն ընդունելիս, սույն հոդվածով նախատեսված ձայների մեծամասնությունը կազմում է համապատասխան տարածաշրջանը ներկայացնող քվեարկությանը մասնակցող և քվեարկող Կողմերի երկու երրորդ մեծամասնությունը: Ավանդապահը հավելվածի կամ հավելվածում առաջարկվող փոփոխության ընդունման մասին ծանուցում է բոլոր Կողմերին:

2. 1-ին կետին համապատասխան ընդունված հավելվածները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների, կամ հավելվածներում առաջարկվող փոփոխությունները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներում առաջարկվող փոփոխությունների, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ այն Կողմերի, որոնք այդ ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել են իրենց կողմից այդ հավելվածը կամ փոփոխությունը չընդունելու մասին: Այդ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը:

3. Տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունը, որոնք ընդունվել են 1-ին կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ.

ա/ այն Կողմի, որն այդ վեց ամիս ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել է տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունն իր կողմից չընդունելու մասին, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը,

բ/ ցանկացած Կողմի, որը, 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների և դրանցում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այդ Կողմի համար ուժի մեջ է մտնում այդ հավելվածի կամ փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

4. Եթե հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ, ապա այդ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

1. Բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի, սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:

2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն օգտվում են իրենց ձայնի իրավունքից իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի քննարկման ժամանակ` ունենալով սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների ձայների քանակին հավասար ձայների քանակ: Այդ կազմակերպությունները չեն կիրառում իրենց ձայնի իրավունքը, եթե այն կիրառվում է իրենց անդամ պետությունների կողմից, և հակառակը:

 

ՄԱՍ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 33. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության, դրա ցանկացած մասնագիտացված հաստատության կամ Միջազգային դատարանի ստատուսի, ինչպես նաև տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների անդամ պետությունների կողմից, Փարիզում` 1994 թվականի հոկտեմբերի 14-ից 15-ին: Հետագայում այն բաց կմնա ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում` մինչև 1995 թվականի հոկտեմբերի 13-ը:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման փակման հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Տնտեսական ինտեգրացիայի ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են Կոնվենցիայի Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունն, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:

3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղորեն տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:

4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում ցանկացած Կողմ կարող է հայտարարել, որ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած հավելվածում կատարված փոփոխությունն իր համար ուժի մեջ է մտնում միմիայն վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

23-րդ հոդվածում հիշատակված քարտուղարական գործառույթները ժամանակավորապես կատարվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի դեկտեմբերի 22-ի` թիվ 47/188 որոշման համաձայն ստեղծված քարտուղարության կողմից` մինչև Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստի ավարտը:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

2. Ցանկացած պետության կամ կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ միանում է դրան` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նկատմամբ վերապահումներ չեն կարող արվել:

 

ՀՈԴՎԱԾ 38. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

1. Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարին անցնելուն պես այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղղելով Ավանդապահին:

2. Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դուրս գալու մասին ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարին լրանալուն պես, կամ ավելի ուշ, ինչպես կարող է սահմանվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԱՎԱՆԴԱՊԱՀԸ

 

Սույն Կոնվենցիայի ավանդապահի պարտականությունները կատարում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Փարիզ քաղաքում, 1994 թվականի հոկտեմբերի 14-ին:

 

Հավելված 1

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Սույն Հավելվածի դրույթները կիրառվում են Աֆրիկայի նկատմամբ Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմից` Կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես, 7-րդ հոդվածին համապատասխան, չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն Հավելվածի նպատակներն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա և դրանում սահմանված հատուկ պայմանների լույսի տակ հետևյալն են.

ա/ միջոցների և պայմանավորվածությունների հատկանշում, այդ թվում` Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության բնույթի և դրա հետ կապված միջոցառումների հատկանշում,

բ/ Կոնվենցիայի արդյունավետ և գործնական իրագործման ապահովում` հաշվի առնելով Աֆրիկայում առկա հատուկ պայմանները, և

գ/ օժանդակություն Աֆրիկայի չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման հետ կապված գործընթացների և միջոցառումների իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՖՐԻԿՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները կատարելիս, Կողմերը, սույն Հավելվածի դրույթները կիրառելով, ընդունում են բազային մոտեցում, որը հաշվի է առնում Աֆրիկայում առկա հատուկ պայմանները.

ա/ չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների մեծ թվի առկայություն,

բ/ անապատացման և հաճախակի կրկնվող սաստիկ երաշտների բացասական ազդեցությանն ենթարկված է մեծ թվով երկրներ և Աֆրիկյան մայր ցամաքի զգալի մասը,

գ/ ազդեցության ենթարկված շատ երկրներ չունեն ելք դեպի ծով,

դ/ աղքատության լայնածավալ տարածում առավել տուժած երկրներում, որոնցից մեծ թիվ են կազմում առավել թույլ զարգացած երկրները. զարգացման ոլորտում իրենց խնդիրների լուծման համար այդ երկրները դրամաշնորհների և արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերի տեսքով արտաքին աջակցության կարիք են զգում,

ե/ այդ երկրներում ծանր սոցիալ-տնտեսական պայմանների առկայություն, որոնք սաստկացվում են առևտրի վատթարացվող և փոփոխական պայմանների, արտաքին պարտքի հետ կապված հիմնախնդիրների և քաղաքական անկայունության պատճառով, որոնք հանգեցնում են ներքին, տարածաշրջանային և միջազգային միգրացիայի,

զ/ բնական պաշարներից` որպես ապրուստի միջոցների աղբյուրից բնակչության բարձր կախվածությունը, որը, զուգորդվելով ժողովրդագրական միտումների և գործոնների, ինչպես նաև թույլ տեխնիկական բազայի և ոչ ռացիոնալ արտադրական պրակտիկայի հետ, բնական պաշարների բազայի լուրջ քայքայման է հանգեցնում,

է/ համապատասխան ինստիտուցիոնալ և իրավական բազայի բացակայությունը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, գիտատեխնիկական և կրթական ներուժի անբավարարությունը պայմանավորում են ներուժի զգալի հզորացման անհրաժեշտությունը, և

ը/ անապատացման դեմ պայքարին և/կամ երաշտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներն ու ջանքերը կենտրոնական տեղ են զբաղեցնում ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների զարգացման այլ ազգային առաջնայնությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՖՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների պարտավորվում են.

ա/ անապատացման դեմ պայքարը և/կամ երաշտի հետևանքների վերացումը դիտարկել որպես աղքատության վերացմանն ուղղված իրենց ջանքերի շրջանակներում կիրառվող ամենակարևոր ռազմավարություններից մեկը,

բ/ համերաշխության ու ընկերակցության ոգուն համապատասխան, ընդհանուր շահերից ելնելով, նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային ինտեգրացմանը` անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացման շրջանակներում,

գ/ կատարելագործել և հզորացնել անապատացման և երաշտի հիմնախնդիրներով զբաղվող գործող հաստատությունները, դրանց արդյունավետության բարձրացման և առկա պաշարների ավելի արդյունավետ օգտագործման համար նշված հիմնախնդիրների լուծման նպատակով համապատասխան դեպքերում ներգրավել գործող այլ հաստատություններ,

դ/ նպաստել համապատասխան տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և գործնական մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը տարածաշրջանի պետությունների միջև,

ե/ մշակել արտակարգ ծրագրեր` ուղղված անապատացման և/կամ երաշտից տուժած շրջաններում երաշտի հետևանքների նվազեցմանը:

2. Ի կատարումն Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված ընդհանուր և հատուկ պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները ձգտում են.

ա/ իրենց ազգային բյուջեների շրջանակներում նախատեսել համապատասխան հատկացումներ` հաշվի առնելով ազգային պայմանները և հնարավորությունները և նոր առաջնահերթ խնդիրը, որն Աֆրիկան սույն Կոնվենցիայի ենթատեքստում սահմանել է անապատացման և/կամ երաշտի երևույթների առնչությամբ,

բ/ նպաստել և օժանդակել ավելի լայն ապակենտրոնացման, պաշարների տնօրինման համակարգի վերակառուցման, ինչպես նաև տեղական բնակչության և համայնքների մասնակցության ընդլայնման նպատակով ներկայումս իրականացվող բարեփոխումներին,

գ/ հայթայթել և մոբիլիզացնել նոր և լրացուցիչ ազգային ֆինանսական ռեսուրսներ և առաջնահերթ կարգով ամրապնդել առկա ազգային ներուժը և մեխանիզմները ներքին ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կոնվենցիայի 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն առաջնահերթ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին և այդ ենթատեքստում.

ա/ աջակցություն են ցուցաբերում այդ պետություններին անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման գործում, մասնավորապես, ֆինանսական և/կամ այլ միջոցների տրամադրման կամ դրանց մատչելիության հեշտացման միջոցով, ինչպես նաև, փոխհամաձայնության հիմունքներով և ազգային քաղաքականության հետ համահունչ, էկոլոգիապես ընդունելի համապատասխան տեխնոլոգիաների և «նոու-հաուի» տրամադրման, հարմարեցման և դրանցից ազատ օգտվելու խրախուսման, ֆինանսավորման և/կամ ֆինանսավորման հեշտացման միջոցով` նկատի առնելով աղքատության վերացումը որպես իրենց կողմից որդեգրված կարևորագույն ռազմավարություններից մեկը,

բ/ շարունակում են տրամադրել մեծ քանակությամբ ռեսուրսներ և/կամ ընդլայնել տրամադրվող ռեսուրսների ծավալն անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման նպատակների համար,

գ/ աջակցություն են ցուցաբերում այդ պետությունների ինստիտուցիոնալ բազայի, գիտատեխնիկական ներուժի հզորացման, տեղեկությունների հավաքման և վերլուծության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հնարավորությունների ընդլայնման գործում` անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման նպատակով:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են կամավոր հիմունքներով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին տրամադրել անապատացմանն առնչվող տեխնոլոգիաներ, գիտելիքներ, «նոու-հաու» և/կամ ֆինանսական միջոցներ: Այդպիսի գիտելիքների, «նոու-հաուի» և տեխնոլոգիաների տրամադրմանը նպաստում է միջազգային համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

1. Միջոցառումների ազգային ծրագրերը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների կայուն զարգացման ապահովմանն ուղղված ազգային քաղաքականության մշակման ավելի լայն գործընթացի կենտրոնական և անբաժանելի մասն են հանդիսանում:

2. Ճկուն պլանավորում նախատեսող ռազմավարության մշակման նպատակով, որը թույլ կտա ապահովել տեղական բնակչության և համայնքների մասնակցության ամենաբարձր մակարդակը, իրականացվում է խորհրդակցությունների ակտիվ գործընթաց համապատասխան կարգի պետական մարմինների, տեղական բնակչության, համայնքների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Համապատասխան դեպքերում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետության խնդրանքով այդ գործընթացի մեջ կարող են ներգրավվել աջակցություն ցուցաբերող երկկողմ կամ բազմակողմ հաստատություններ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններն, անհրաժեշտության դեպքում` միջազգային հանրության այլ անդամների հետ համատեղ, իրենց հնարավորությունների սահմաններում ժամանակավորապես կիրառում են սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք ներառում են ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային միջոցառումների ծրագրերի նախապատրաստումը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, միջոցառումների ազգային ծրագրերի ընդհանուր ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում համալիր զարգացման տեղական ծրագրերի մշակմանը ազդեցության ենթարկված շրջանների համար, որոնց հիմքում ընկած են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովող մեխանիզմներն ու աղքատության վերացման ռազմավարությունները: Այդ ծրագրերն ուղղված են տեղական իշխանությունների ներուժի հզորացմանը և տեղական բնակչության, համայնքների ու խմբերի ակտիվ մասնակցության ապահովմանը և դրանցում հատկապես կարևորվում են կրթության և վերապատրաստման, հասարակական կազմակերպությունների ներգրավման և ապակենտրոնացված պետական կառույցների ամրապնդման հարցերը:

2. Համապատասխան դեպքերում միջոցառումների ազգային ծրագրերն ընդգրկում են հետևյալ ընդհանուր դրույթները.

ա/ միջոցառումների ազգային ծրագրերի մշակման համար անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում առկա փորձի օգտագործումը` հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և էկոլոգիական պայմանները,

բ/ անապատացման կամ երաշտի տարածմանը նպաստող գործոնների և առկա ու պահանջվող ռեսուրսների և հնարավորությունների հատկանշում, համապատասխան քաղաքականության, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և այլ միջոցների մշակում, և

գ/ տեղական բնակչության և համայնքների, այդ թվում` կանանց, հողատերերի և անասնապահների մասնակցության և դրանց լիազորությունների ընդլայնում:

3. Միջոցառումների ազգային ծրագրերը համապատասխան դեպքերում նախատեսում են նաև հետևյալ միջոցները.

ա/ աղքատության վերացման նպատակով տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված միջոցներ.

i. եկամուտների ավելացում և զբաղվածության հնարավորությունների ստեղծում, մասնավորապես` համայնքի ամենաանապահով անդամների համար.

- գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքի շուկաների զարգացման միջոցով,

- տեղական կարիքներին համապատասխանող ֆինանսական մեխանիզմների ստեղծման միջոցով,

- գյուղատնտեսության դիվերսիֆիկացիային նպաստելու և գյուղատնտեսական ձեռնարկությունների ստեղծման միջոցով,

- գյուղատնտեսության հետ համատեղելի կամ գյուղատնտեսության հետ չառնչվող տնտեսական գործունեության տեսակների զարգացման միջոցով,

ii. գյուղական էկոնոմիկայի զարգացման երկարաժամկետ հեռանկարների բարելավում.

- արդյունավետ ներդրումների համար խթանների ստեղծման և արտադրության միջոցների մատչելիության ապահովման միջոցով,

- աճին նպաստող գնային և հարկային քաղաքականության և առևտրային պրակտիկայի մշակման միջոցով,

iii. հողային պաշարների վրա ժողովրդագրական ճնշումը թուլացնելու նպատակով բնակչության միգրացիայի բնագավառում համապատասխան միջոցների հատկանշում և կիրառում, և

iv. պարենային անվտանգության ապահովման նպատակով երաշտադիմացկուն կուլտուրաների օգտագործման և չոր հողերի մշակման համալիր համակարգերի կիրառման խրախուսում,

բ/ բնական պաշարների պահպանմանն ուղղված միջոցներ.

i. բնական պաշարների համալիր և ռացիոնալ օգտագործման ապահովում, ներառյալ`

- գյուղատնտեսական հողերն ու արոտավայրերը,

- բուսական ծածկույթն ու կենդանական աշխարհը,

- անտառները,

- ջրային պաշարները և

- կենսաբանական բազմազանությունը,

ii. բնակչության ուսուցում և տեղեկացվածության բարելավում, ինչպես նաև էկոլոգիայի հարցերին նվիրված ուսումնական միջոցառումների անցկացում և բնական պաշարների կայուն և ռացիոնալ շահագործման մեթոդների և գիտելիքների տարածում,

iii. էներգիայի տարբեր աղբյուրների զարգացման և արդյունավետ օգտագործման ապահովում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, հատկապես` արևի և քամու էներգիայի և կենսագազի օգտագործման խրախուսում, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիաների տրամադրմանը, ձեռքբերմանը և հարմարեցմանն ուղղված կոնկրետ միջոցների ձեռնարկում նվազ բնական պաշարների վրա ճնշումը թուլացնելու նպատակով,

գ/ ինստիտուցիոնալ կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցներ.

i. կենտրոնական և տեղական իշխանությունների պարտականությունների և դերի սահմանում հողօգտագործման պլանավորման քաղաքականության շրջանակներում,

ii. ակտիվ ապակենտրոնացման քաղաքականության խրախուսում, որի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններին օժտել կառավարման և որոշումներ կայացնելու լիազորություններով, տեղական համայնքների կողմից ցուցաբերվող նախաձեռնությունների և սեփական պատասխանատվության գիտակցման խրախուսում, ինչպես նաև տեղական կառույցների ստեղծում, և

iii. համապատասխան դեպքերում բնական պաշարների շահագործումը կարգավորող ինստիտուցիոնալ և իրավական դաշտի կատարելագործում` տեղական բնակչության հողի տիրապետման իրավունքները երաշխավորելու նպատակով,

դ/ անապատացման գործընթացների իմացության խորացմանն ուղղված միջոցներ.

i. անապատացման գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ասպեկտների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրման, ինչպես նաև հավաքման, մշակման և փոխանակման խրախուսում,

ii. տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանակման ոլորտում ազգային ներուժի հզորացում` գործնականում վերլուծության արդյունքների ավելի խորն ըմբռնումը և ավելի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով,

iii. միջնաժամկետ և երկարաժամկետ հետազոտությունների խրախուսում.

- ազդեցության ենթարկված շրջաններում սոցիալ-տնտեսական և մշակութային միտումների ոլորտում,

- բնական պաշարների հետ կապված որակական և քանակական միտումների ոլորտում,

- կլիմայի և անապատացման միջև փոխադարձ կապի ոլորտում,

ե/ երաշտի հետևանքների մոնիտորինգի և գնահատման իրականացմանն ուղղված միջոցներ.

i. տարածաշրջանում անապատացման և երաշտի գործընթացների վրա կլիմայի բնական փոփոխականության ազդեցության գնահատման ռազմավարությունների մշակում և/կամ կլիմայի փոփոխականության սեզոնային և միջին տարեկան կանխատեսումների օգտագործում երաշտի հետևանքների նվազեցման նպատակով,

ii. վաղ ազդարարման համակարգերի և հակազդման միջոցների կատարելագործում, արտակարգ և պարենային աջակցության տրամադրման գործընթացների արդյունավետ կառավարման ապահովում և պարենի պահպանման և բաշխման ու անասունների և ինժեներատեխնիկական շինությունների պաշտպանության համակարգերի, ինչպես նաև չոր շրջաններում ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների սխեմաների կատարելագործում, և

iii. պաշարների դեգրադացիայի գործընթացների և դինամիկայի վերաբերյալ հուսալի և յուրաժամանակ տեղեկատվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի իրավիճակի վատթարացման մոնիտորինգի և գնահատման իրականացում` տեղեկացվածության ապահովման և ավելի արդյունավետ քաղաքականության և հակազդման միջոցների մշակմանը նպաստելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր աֆրիկյան պետություն նշանակում է համապատասխան ազգային համադրող մարմին, որը խթանի դեր կկատարի այդ պետության միջոցառումների ազգային ծրագրի մշակման, իրականացման և գնահատման գործում: 3-րդ հոդվածի լույսի ներքո, նշված մարմինը համապատասխան դեպքերում.

ա/ ձեռնարկում է միջոցառումների հատկանշում և վերլուծություն` սկսած տեղերի նախաձեռնությամբ կազմակերպվող խորհրդակցությունների, որոնցում մասնակցում են տեղական բնակչությունը և համայնքները` տեղական ինքնակառավարման մարմինների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ` շահագրգիռ Կողմերի հետ ազգային մակարդակի վրա անցկացված նախնական խորհրդակցությունների հիմքի վրա,

բ/ հատկանշում և վերլուծում է այն արգելքները, կարիքներն ու թերությունները, որոնք բացասական ազդեցություն են գործում զարգացման և կայուն հողօգտագործման վրա, և գործնական միջոցներ է առաջարկում արդեն կիրառվող համապատասխան միջոցների առավել ռացիոնալ կիրառման և դրանց արդյունավետության ապահովման օգնությամբ ջանքերի կրկնօրինակումից խուսափելու համար,

գ/ խրախուսում, պլանավորում և ձևակերպում է միմյանց լրացնող և ճկուն մոտեցումների վրա հիմնված կոնկրետ միջոցառումներ` ազդեցության ենթարկված բնակչության մասնակցությունն ապահովելու և այդպիսի միջոցառումների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև հատկանշում է ֆինանսական աջակցության և տեխնիկական համագործակցության կարիքները և որոշում է դրանց առաջնահերթությունը,

դ/ սահմանում է ճշգրիտ և քանակական չափման և ստուգման հեշտությամբ ենթարկվող ցուցանիշներ միջոցառումների ազգային ծրագրերի բովանդակության գնահատման համար` ներառյալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման գնահատման համար, և

ե/ պատրաստում է զեկույցներ միջոցառումների ազգային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները համագործակցում են Կենտրոնական, Արևելյան, Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Աֆրիկայում միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի մշակման և իրականացման գործում և այս կապակցությամբ, համապատասխան ենթատարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների համար, կարող են սահմանել հետևյալ պարտականությունները.

ա/ նշված կազմակերպությունները գործում են որպես միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի մշակման և իրականացման համադրման կենտրոններ,

բ/ օժանդակում են միջոցառումների ազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

գ/ նպաստում են տեղեկատվության, փորձի և «նոու-հաուի» փոխանակմանն, ինչպես նաև խորհրդակցական բնույթի աջակցություն են ցուցաբերում ազգային օրենսդրության վերամշակման գործում, և

դ/ կատարում են միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ կապված այլ պարտականություններ:

2. Մասնագիտացված ենթատարածաշրջանային կազմակերպությունները կարող են աջակցություն ցուցաբերել ստացված դիմումների հիման վրա և/կամ լիազորված լինել իրականացնելու իրենց իրավասությունների շրջանակներում ընդգրկված միջոցառումների համադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի ուշադրության կենտրոնում գտնվում են այն խնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել ենթատարածաշրջանային մակարդակի վրա: Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են ընդհանուր բնական պաշարների ռացիոնալ շահագործումն ապահովող մեխանիզմներ: Այդ մեխանիզմները արդյունավետ կերպով լուծում են անապատացման և/կամ երաշտի հետ կապված հիմնախնդիրները և նպաստում են միջոցառումների ազգային ծրագրերի ներդաշնակ իրականացմանը: Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերն իրականացվում են համապատասխան դեպքերում` հետևյալ առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում.

ա/ անդրսահմանային բնական պաշարների կայուն և ռացիոնալ շահագործման համատեղ ծրագրեր` համապատասխան դեպքերում երկկողմ և բազմակողմ մեխանիզմների օգնությամբ,

բ/ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ծրագրերի համադրում,

գ/ համագործակցություն վնասատուների, ինչպես նաև` բույսերի և կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի և վերահսկման ոլորտում,

դ/ ներուժի հզորացմանը, բնակչության ուսուցմանն ու տեղեկացվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որոնց իրականացումը կամ խրախուսումն առավել արդյունավետ է կատարվում ենթատարածաշրջանային մակարդակի վրա,

ե/ գիտատեխնիկական համագործակցություն, մասնավորապես` կլիմայաբանության, օդերևութաբանության և ջրագիտության ոլորտում, ներառյալ տվյալների հավաքման և գնահատման ցանցերի ստեղծումը, տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի իրականացման վերահսկումը, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների համադրում և դրանց առաջնահերթության սահմանում,

զ/ վաղ ազդարարման համակարգեր և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների համատեղ պլանավորում` ներառյալ էկոլոգիական գործոնների ազդեցության արդյունքում առաջացող միգրացիայի հետ կապված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցները,

է/ փորձի փոխանակման հնարավորությունների ուսումնասիրություն, մասնավորապես` տեղական բնակչության և համայնքների մասնակցությամբ, և բարենպաստ պայմանների ստեղծում հողօգտագործման մեթոդների բարելավման և համապատասխան տեխնոլոգիաների ստեղծման համար,

ը/ ենթատարածաշրջանային կազմակերպությունների ներուժի հզորացում համադրման և տեխնիկական սպասարկման կարողությունների տեսանկյունից, ինչպես նաև ենթատարածաշրջանային կենտրոնների և հաստատությունների ստեղծում,

թ/ միջոցների մշակում այնպիսի ոլորտներում, ինչպիսին է առևտուրը, որոնք իրենց ազդեցությունն են գործում ազդեցության ենթարկված շրջանների և դրանց բնակչության վրա` ներառյալ տարածաշրջանային շուկայական ռեժիմների համադրմանն ու ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծմանն ուղղված միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները համատեղ սահմանում են միջոցառումների տարածաշրջանային ծրագրի մշակման և իրականացման ընթացակարգերը:

2. Կոնվենցիայի Կողմերը կարող են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համապատասխան աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպություններին և հաստատություններին, որպեսզի վերջիններս կարողանան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին օժանդակել Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Միջոցառումների տարածաշրջանային ծրագիրն իր մեջ ներառում է անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման հետ կապված միջոցները հետևյալ առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում.

ա/ տարածաշրջանային համագործակցության զարգացում և միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի համադրում` քաղաքականության առանցքային հարցերում տարածաշրջանային փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով, մասնավորապես` ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով,

բ/ օժանդակություն ներուժի հզորացման գործում գործունեության այն ոլորտներում, որոնք առավելագույնս հարմար են տարածաշրջանային մակարդակի վրա իրականացման համար,

գ/ միջազգային հանրության հետ համատեղ տնտեսական և սոցիալական գլոբալ այն խնդիրների լուծման ուղիների փնտրում, որոնք ազդեցություն են գործում ազդեցության ենթարկված շրջանների վրա` նկատի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը,

դ/ օժանդակության ցուցաբերում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների, դրանց համապատասխան ենթատարածաշրջանների և ազդեցության ենթարկված այլ տարածաշրջանների միջև տեղեկատվության և անհրաժեշտ մեթոդների, տեխնիկական «նոու-հաուի» և համապատասխան փորձի փոխանակման գործում. գիտական և տեխնիկական համագործակցության զարգացում, մասնավորապես` կլիմայաբանության, օդերևութաբանության, ջրագիտության, ջրային պաշարների և էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ոլորտներում. հետազոտական գործունեության համադրում ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա և հետազոտությունների ու մշակումների ոլորտում տարածաշրջանային առաջնայնությունների սահմանում,

ե/ համակարգված դիտարկումների, գնահատումների և տեղեկատվության փոխանակման ցանցերի աշխատանքի համադրում, ինչպես նաև դրանց ընդգրկում համաշխարհային ցանցերի կազմի մեջ, և

զ/ վաղ ազդարարման համակարգերի և երաշտի դեպքում կիրառվելիք արտակարգ պլանների մշակման համադրում և արդյունավետության բարձրացում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Կոնվենցիայի 20-րդ հոդվածի և սույն Հավելվածի 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները գործադրում են ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը նպաստող մակրոտնտեսական պայմանների ստեղծմանն ուղղված ջանքեր և սահմանում են կարգեր զարգացման տեղական ծրագրերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցների ավելի արդյունավետ բաշխման համար, այդ թվում, համապատասխան դեպքերում, հասարակական կազմակերպությունների միջոցով:

2. Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, Կողմերը պայմանավորվում են ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա ֆինանսավորման աղբյուրների ցանկ կազմելու մասին` առկա ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործումն ապահովելու և միջոցառումների ծրագրերի իրականացումը հեշտացնելու նպատակով ռեսուրսների բաշխման թերությունների հայտնաբերման համար: Նշված ցանկը պարբերաբար վերանայվում և թարմացվում է:

3. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները շարունակում են մեծ քանակությամբ ռեսուրսներ և/կամ ռեսուրսների ավելի մեծ ծավալներ և այլ տեսակի աջակցություն տրամադրել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին 18-րդ հոդվածում նշված գործընկերության մասին համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա` հատուկ ուշադրություն դարձնելով պարտքին, միջազգային առևտրին և առևտրային ռեժիմներին առնչվող հարցերին` Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և տվյալ տարածաշրջանում առկա իրավիճակը հաշվի առնելով, Կոնվենցիայի Կողմերը կարևորում են Աֆրիկայում սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի կիրառումը, մասնավորապես.

ա/ նպաստելով այնպիսի մեխանիզմների ստեղծմանը, ինչպիսիք են անապատացման դեմ պայքարի ազգային հիմնադրամները, որոնք ապահովում են ֆինանսական միջոցների ուղղումը տեղական համայնքներին,

բ/ ամրապնդելով և հզորացնելով գործող հիմնադրամները և ֆինանսական մեխանիզմները ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա:

2. Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, Կողմերը, որոնք հանդիսանում են նաև համապատասխան տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Զարգացման աֆրիկյան բանկի և Զարգացման աֆրիկյան հիմնադրամի անդամներ, օժանդակում են այդ հաստատությունների գործունեության կարևորմանն ուղղված ջանքերին, ինչը նպաստում է սույն Հավելվածի կիրառմանը:

3. Կոնվենցիայի Կողմերը, իրենց հնարավորությունների սահմաններում, կատարելագործում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին միջոցների տրամադրման ընթացակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կողմերը պարտավորվում են իրենց հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին ցուցաբերվող աջակցության ուղիների այդ պետությունների հետ համագործակցության կատարելագործման և ընդլայնման համար` նախագծերի և ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով, միաժամանակ ապահովելով, որ.

ա/ աջակցության և օժանդակության միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը, հատկապես` լրացուցիչ ծախսերը սահմանափակվեն ծրագրի առավելագույն արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ծավալով: Ամեն դեպքում, այդ ծախսերը պետք է կազմեն ծրագրի ընդհանուր արժեքի համապատասխան փոքր մասը միայն,

բ/ ծրագրի պլանավորման, նախապատրաստման և իրականացման ժամանակ առաջնահերթությունը տրվի տեղական փորձագետների ներգրավմանը կամ, անհրաժեշտության դեպքում, ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային փորձագետների ներգրավմանը, իսկ դրանց բացակայության դեպքում` տեղական մասնագետների պատրաստմանը, և

գ/ ղեկավարումը և համադրումը, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրումն իրականացվեն առավել արդյունավետ եղանակով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթների իրագործման ժամանակ, որոնք կարգավորում են տեխնոլոգիաների տրամադրումը, ձեռքբերումն ու հարմարեցումը, Կողմերը պարտավորվում են առաջնահերթ կարևորություն տալ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին, և, անհրաժեշտության դեպքում, դրանց հետ համատեղ մշակել գործընկերության և համագործակցության նոր մոդելներ` գիտական հետազոտությունների և մշակումների, տեղեկությունների հավաքման և տարածման ոլորտում ներուժի հզորացման նպատակով, ինչն անհրաժեշտ է անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված իրենց ռազմավարությունների իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

1. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները համադրում են միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի մշակումը, քննարկումը և իրականացումը: Նրանք կարող համապատասխան կերպով այդ գործընթացի մեջ ներգրավել այլ Կողմեր և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններ:

2. Այդպիսի համադրման նպատակը սույն Կոնվենցիայի դրույթների հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության համապատասխանության, ինչպես նաև պաշարների շահագործման և բաշխման ոլորտում անհրաժեշտ հաջորդականության ապահովումն է:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները կազմակերպում են խորհրդակցություններ ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա: Այդ խորհրդակցությունները կարող են.

ա/ ծառայել որպես ֆորում համագործակցության մասին համաձայնագրերի քննարկման և կնքման համար, որոնք հիմնվում են միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի վրա,

բ/ սահմանել Կոնվենցիայի կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների և խորհրդակցական խմբակցությունների այլ անդամների ներդրումների բաժնեմասը ծրագրերի մեջ, որոշել առաջնայնությունները և քննարկման ենթարկել իրականացման չափանիշների և գնահատականների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև իրականացման գործընթացի ֆինանսավորման պայմանները:

4. Մշտական Քարտուղարությունը կարող է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան որևէ պետության խնդրանքով և ի կատարումն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի օժանդակել այդ խորհրդակցական գործընթացին.

ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,

բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և

գ/ այլ տեղեկատվության տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:

5. Ենթատարածաշրջանային և տարածաշրջանային համադրող մարմինները, մասնավորապես`

ա/ առաջարկում են համապատասխան փոփոխություններ կատարել համագործակցության մասին համաձայնագրի մեջ,

բ/ ապահովում են հաստատված ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացի վերահսկումն ու գնահատումը և հաշվետվություն են ներկայացնում այդ մասին, և

գ/ ձգտում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների միջև արդյունավետ կապերի և համագործակցության ապահովմանը:

6. Մասնակցությունը խորհրդակցական խմբերում, կախված հանգամանքներից, բաց է կառավարությունների, շահագրգիռ խմբերի և դոնոր-կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների, հիմնադրամների և ծրագրերի, համապատասխան ենթատարածաշրջանային և տարածաշրջանային կազմակերպությունների և համապատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Յուրաքանչյուր առանձին խորհրդակցական խմբի ղեկավարման պայմանները և գործելու կարգը սահմանվում է այդ խմբի անդամների կողմից:

7. Ի կատարումն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները կարող են սեփական նախաձեռնությամբ զարգացնել միմյանց միջև ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա խորհրդակցությունների և համադրման ոչ պաշտոնական գործընթացը և, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան որևէ պետության կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպության խնդրանքով, մասնակցել ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային խորհրդակցական գործընթացներին, որոնք կարող են ներառել աջակցության կարիքների գնահատումը և արձագանքումն այդ կարիքներին` իրականացման գործընթացին օժանդակելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԵՏԱԳԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Հավելվածի իրականացման հետ կապված հետագա միջոցառումներն իրականացվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների կողմից հետևյալ կերպով.

ա/ ազգային մակարդակով` հատուկ համակարգի միջոցով, որի բաղադրիչները սահմանվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր աֆրիկյան պետության կողմից, ընդգրկում է տեղական համայնքների ներկայացուցիչներ և գործում է 9-րդ հոդվածով նախատեսված ազգային համադրող մարմնի ղեկավարության ներքո,

բ/ ենթատարածաշրջանային մակարդակով` բազմաճյուղ գիտատեխնիկական խորհրդակցական կոմիտեի միջոցով, որի կազմը և գործելու կարգը սահմանվում են համապատասխան ենթատարածաշրջանի կողմից, և

գ/ տարածաշրջանային մակարդակով` Աֆրիկյան տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն սահմանված մեխանիզմների և Աֆրիկյան գիտատեխնիկական խորհրդակցական կոմիտեի միջոցով:

 

---------------------------------------

շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
14.10.1994
Միջազգային պայմանագիր