Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1208.301008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1208-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2008 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 13,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով).

2) (1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 202-Ա որոշում)

i

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձորի գյուղական համայնքի խմելու ջրի ստորգետնյա ջրընդունիչ կառույցների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 3,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

i

1.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի գերմանա-հարավսլավական թաղամասի կոյուղագծերի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Ախուրյանի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 13650 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

(1.1-րդ կետը լրաց. 26.02.09 թիվ 202-Ա որոշում)

i

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված աշխատանքների մնացած մասի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի համաֆինանսավորման հաշվին:

(2-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 202-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2008
N 1208-Ա
Որոշում