Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

020.0768.281008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2008 թվականի սեպտեմբերի 22-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում` նպատակ ունենալով ապահովել Կողմերի պաշտպանունակության և ազգային անվտանգության անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաև ամրապնդել արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ձեռնարկությունների ձևավորված և ձևավորվող արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի պայմաններում փոխշահավետ ռազմատնտեսական համագործակցությունը:

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 9 հոդվածներից և վերջաբանից: Համաձայնագրում տրված են դրա իրագործման գծով Կողմերի լիազորված մարմինները և համաձայնագրի գործողության ոլորտը:

3. Համաձայնագրով սահմանվում է Կողմերի փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով.

- ռազմատնտեսական համագործակցության մասնակիցների, Կողմերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության ընդլայնում,

- ՀԱՊԿ անդամ պետությունների ցուցահանդեսներում իրենց ձեռնարկությունների ու կազմակերպությունների միասնական ազգային էքսպոզիցիաների ձևավորում, ազգային սրահների ստեղծում,

- ՀԱՊԿ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար առավել բարենպաստ ռեժիմի ստեղծում, ներառյալ` ցուցահանդեսային տարածքների և այլ ծառայությունների տրամադրումը,

- ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության բնագավառում միասնական գովազդային-ցուցահանդեսային դաշտի ձևավորում, այդ ոլորտում տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում, գովազդային-ցուցահանդեսային գործունեություն իրականացնող կազմակերպությունների փոխգործակցության իրականացում,

- պետական գաղտնիք կազմող և ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ սահմանափակ տարածման տեղեկատվության պահպանման միջոցառումների ապահովում` այն միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:

4. Համաձայնագրով նաև կարգավորվում են Կողմերի միջև գովազդային-ցուցահանդեսային գործունեության գծով կազմկոմիտեների և աշխատանքային խմբերի հիմնադրման հետ կապված հարցերը:

5. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ` դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ:

6. Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերեն:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Պայմանավորվող կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-768

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2008
N ՍԴՈ-768
Որոշում