Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

020.0769.281008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 17.09.2008թ.:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է Դուշանբեում` 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

2. Համաձայնագրի նպատակն է ամրապնդել դաշնակցային հարաբերություններն անդրազգային մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների հակազդեցության բնագավառում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (այսուհետ` ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմաններ սահմանելու միջոցով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- իր տարածքով համաձայնագրին համապատասխան արտոնյալ պայմաններով մատակարարվող հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների տարանցմամբ փոխադրման դեպքում, մատակարարող Կողմի կամ ընդունող Կողմի հարցման հիման վրա, առաջնահերթ կարգով ընձեռել համաձայնագրին համապատասխան մատակարարվող հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների տարանցման իրավունք,

- համաձայնագրի շրջանակներում արտոնյալ պայմաններով մատակարարված հատուկ տեխնիկան և հատուկ միջոցներն իրավապահ մարմիններից և հատուկ ծառայություններից չվաճառել ու չփոխանցել օտարերկրյա պետություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին` առանց մատակարարող Կողմի նախնական գրավոր համաձայնության,

- վերը նշված պարտավորության խախտման կամ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու դեպքում, եռամսյա ժամկետում հատուկ տեխնիկա և հատուկ միջոցներ մատակարարած Կողմին ազատ փոխարկվող արժույթով վճարել մատակարարված հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների գնի և համանման արտադրանքը համաշխարհային շուկա մատակարարելու ժամանակ ձևավորված գնի միջև տարբերությունը` հանած դրա շահագործման յուրաքանչյուր տարվա համար զեղչը,

- իրականացնել պետական գաղտնիք հանդիսացող և համաձայնագրի կատարման ընթացքում ստացված տեղեկությունների պաշտպանությունն իր օրենսդրությանը և 2004թ. հունիսի 18-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» համաձայնագրին համապատասխան,

- համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված հրապարակման ոչ ենթակա և գաղտնի բնույթ կրող տեղեկատվությունը, ներառյալ պայմանագրային գները, առանց շահագրգիռ Կողմերի համաձայնության, չփոխանցել համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններին, դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց և չօգտագործել ի վնաս Կողմերից որևէ մեկի շահերի,

- համաձայնագրի շրջանակներում ստացված հատուկ տեխնիկայի ու հատուկ միջոցների, մտավոր սեփականության, օգտագործման համար չթույլատրված առարկայի և/կամ առանց փոխանցող Կողմի հետ համաձայնության չլիազորված իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիության դեպքում, ապահովել դրանց իրավական և այլ պաշտպանության անհրաժեշտ միջոցները` ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է հանդիսանում,

- համաձայնագրից դուրս գալու դեպքում պահպանել համաձայնագրի 6-րդ հոդվածի պահանջներն այնքան ժամանակ, քանի դեռ շահագրգիռ Կողմերը բանակցությունների միջոցով չեն կարգավորել այն բոլոր վիճելի հարցերը, որոնք ծագել են համաձայնագրի գործողության դադարեցման առնչությամբ,

- սահմանել սույն համաձայնագրի դրույթների իրականացման համար լիազորված պետական մարմին և այդ մասին ծանուցել ՀԱՊԿ քարտուղարությանը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` արտաքին քաղաքականության բնագավառում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ սկզբունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-769

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2008
N ՍԴՈ-769
Որոշում