Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

020.0771.281008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 13.09.2008թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին` Դուշանբե քաղաքում:

2008 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ համաձայնագիրն ստորագրել է 7 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, ՈՒզբեկստանը (վերապահումով):

Համաձայնագիրը նպատակ ունի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում և սահմանակից շրջաններում ապահովելու հավաքական հիմունքով անվտանգություն և կայունություն:

2. Ըստ համաձայնագրի` դրա դրույթներն իրագործելու համար անհրաժեշտ է, մասնավորապես, ձեռնարկել հետևյալ գործողությունները.

- վեճերի կարգավորմանն ուղղված խաղաղ միջոցներ ու գործողություններ /ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան/ ներառող միջոցառումների ամբողջություն, ինչպես նաև զինվորական, միլիցիայի /ոստիկանական/ և քաղաքացիական անձնակազմի օգտագործմամբ անդամ պետությունների կողմից ձեռնարկվող հավաքական գործողություններ, որոնք ուղղված են պետությունների միջև կամ պետության սահմաններում երրորդ կողմի միջամտությամբ ռազմական գործողությունների կանխմանը, զսպմանը և դադարեցմանը,

- անկողմնակալ զինվորական, միլիցիայի /ոստիկանական/ և քաղաքացիական անձնակազմի` նպատակներով, խնդիրներով, տեղով և ժամանակով փոխկապակցված գործողությունների ամբողջություն, որոնք ձեռնարկվում են հնարավոր կամ գոյություն ունեցող հակամարտությունների շրջաններում իրավիճակի կայունացման համար, իրականացվում են խաղաղապահ գործողություններ անցկացնելու մանդատին համապատասխան և ուղղված են հակամարտության կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծմանը և խաղաղության ու անվտանգության պահպանմանը կամ վերականգնմանը:

Անդամ պետությունները խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար մշտական հիմունքով ստեղծում են Խաղաղապահ ուժեր:

Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, մշտական հիմունքով հատկացնում են խաղաղապահ համակազմեր:

2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-771

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2008
N ՍԴՈ-771
Որոշում