Սեղմել Esc փակելու համար:
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐ ...

 

 

050.0284.151008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        10            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2008 թվականի N 284-Ն

 

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2008 թվականի նոյեմբերի 17-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Էյսեբիո» արծաթե հուշադրամը:

2. 2008 թվականի դեկտեմբերի 15-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Յաշին» արծաթե հուշադրամը:

3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. հոկտեմբերի 7-ի

թիվ 284-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԷՅՍԵԲԻՈ» ԵՎ «ՅԱՇԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ

 

1. «ԷՅՍԵԲԻՈ» և «ՅԱՇԻՆ» հուշադրամների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Էյսեբիո» և «Յաշին» արծաթե հուշադրամները:

Հուշադրամների դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2008»:

«Էյսեբիո» հուշադրամի դարձերեսին Պորտուգալիայի ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Էյսեբիոյի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Էյսեբիոյի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «EՍSEBIO» գրառումը:

«Յաշին» հուշադրամի դարձերեսին Խորհրդային Միությունը խորհրդանշող կարմիր ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Լև Յաշինի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Յաշինի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «YASHIN» գրառումը:

Հուշադրամները` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված են կլոր կաշվե տուփերի մեջ:

Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

    Անվանական արժեքը             100 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 925o +- 50

    Զանգվածը                     28,28 +- 0,25 գ

    Տրամագիծը                    38,61 +- 0,15 մմ

    Ձևը                          կլոր

    Որակը                        պրուֆ

    Ձևավորումը                   դրոշմատպագրություն դարձերեսին

    Դրամաշուրթը                  հարթ

    Տպաքանակը                    մինչև  200.000 հատ

 

1.2) «ԷՅՍԵԲԻՈ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

-----------------------

ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում

 

1.3) «ՅԱՇԻՆ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

-----------------------

ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2008
N 284-Ն
Որոշում