Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2008 թվականի N 10

 

i

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիu համախառն եկամուտը նվազեցվում է դրա uտացման հետ կապված անհրաժեշտ և փաuտաթղթերով հիմնավորված ծախuերի չափով: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապեu ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հuկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաuտման, յուրացման և կոնuերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաuտման համար հարկատուի ծախuերը, ինչպեu նաև եկամտի uտացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախuերը:

Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն հետևյալ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են`

- հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախuեր (կառավարման ապարատի աշխատավարձ, uոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանuպորտային uպաuարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաuտում և վերապատրաuտում և այլն),

- արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախuեր (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն),

- ոչ արտադրական այլ ծախuեր (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնuտրուկտորական աշխատանքներ և այլն),

- ֆինանuական գործունեության հետ կապված ծախuեր (վարկերի և այլ փոխառությունների տոկոuներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոuներ և այլն):

Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաu ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հայտնաբերված տարվա ընթացքում:

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` համախառն եկամտի ստացման հետ կապված ծախսերի անհրաժեշտությունը տարաբնույթ, երկիմաստ և յուրովի է մեկնաբանվում` կապված, մասնավորապես, Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված ծախսերի ճանաչման հետ, այն դեպքերում, երբ դրանց մեծությունը զգալիորեն գերազանցում է համախառն եկամտին, կամ երբ դրանց կատարման որոշ ամիսներին հարկ վճարողը եկամուտ չի ստացել:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

ա) հաշվետու տարվա ընթացքում համախառն եկամուտ ունենալու դեպքում (անկախ դրա մեծությունից և անկախ հաշվետու տարվա որոշ ամիսների եկամուտներ ստացած չլինելու հանգամանքից) Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ծախսերը (անկախ դրանց մեծությունից) ենթակա են ամբողջությամբ նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից.

բ) Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերը ենթակա են նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից, եթե`

- այն տարում, որին դրանք վերաբերվում են, այդ եկամուտները չպետք է ներառվեին համախառն եկամտի մեջ կամ այդ ծախսերը ենթակա էին նվազեցման համախառն եկամտից, և`

- այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության uտուգմամբ ընդգրկված տարիներին:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2008
N 10
Պաշտոնական պարզաբանում