Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁ ...

050.0194.170908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008277

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

1 հուլիսի 2008 թվականի թիվ 194-Ն

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

ԳԼՈՒԽ 29. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

177. Սույն կանոնակարգի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 7-ին, իսկ մինչ այդ վարկային կազմակերպության ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը` «Փի Դի Էֆ» ֆորմատով:

178. Սույն կանոնակարգի 125-րդ կետի աղյուսակի 5-րդ պարբերության պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների վրա:

179. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գործող վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը պարտավոր են բավարարել սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված` գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանված պահանջներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ պարտավոր են բավարարել հետևյալ պահանջներին.

1) Վարկային կազմակերպությունը կամ դրա տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա.

ա. վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք,

բ. կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված վարկային կազմակերպության մյուս տարածքային ստորաբաժանումներից)` դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոցն է` իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի կամ այլ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ, վարկային կազմակերպություն կամ այլ բանկի, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանում: Դրամապահոցի բացակայության պարագայում վարկային կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, և վարկային կազմակերպությունում կամ վարկային կազմակերպության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին կամ պատին: Եթե վարկային կազմակերպության կամ դրա մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

գ. կանխիկ դրամով և (կամ) այլ արժեքներով գործառնություններ իրականացնող վարկային կազմակերպությունը և դրա մասնաճյուղը պետք է ունենան շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե վարկային կազմակերպությունը կամ վարկային կազմակերպության մասնաճյուղը գտնվում է ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգ ունեցող տարածքներում, ապա տարածքի շուրջօրյա ահազանգման համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

դ. վարկային կազմակերպությունը և դրա տարածքային ստորաբաժանումը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի հետ: Մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղի հաշվառումից հետո` մասնաճյուղի հաշվառման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք չեն ունենա գլխավոր հաշվապահ` համակարգչային ցանցը պետք է միացված լինի մասնաճյուղին` վերջինիս հաշվառման փաստաթղթերի ներկայացման պահին:

2) Վարկային կազմակերպությունը կարող է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրության պայմանագիր հետևյալ ռիսկերի գծով.

ա. ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում` կեղծ փողեր, արժեթղթեր և վճարային փաստաթղթեր իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

բ. վարկային կազմակերպության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում` վարկային կազմակերպության տարածքում գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

Նշված ռիսկերի գծով ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել վարկային կազմակերպության ակտիվների 1 տոկոսից:

Ընդ որում, «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` ԲԲԲ

    - Մուդիզի «Բաա» խմբի`             Բաա3

    - Ա.Մ. Բեստի «Բ» խմբի`            Բ+

    - Դաֆֆ և  Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`      ԲԲԲ-

    - Վեիսսի «Բ» խմբի`                Բ-

    - Ֆիթչի «ԲԲԲ» խմբի`               ԲԲԲ-

3) Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է միայն իր դրամարկղում: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը դրամարկղի ներսում փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը դրամարկղից դուրս վահանակ ունենալու դեպքում, վահանակի վրա նշում է միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:

Հավելված 1

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզիա

ստանալու դիմում

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_______________________-ին

Հարգելի_________________________________

Մենք (Ես)`_________________________________________________________

վարկային կազմակերպության անվանումը, տիպը (խումբը) և

կազմակերպաիրավական ձևը

ստեղծումը նախաձեռնող ներքոստորագրյալներս (ներքոստորագրյալս), որոշում ենք (եմ) կայացրել վարկային կազմակերպության պետական գրանցման և վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու մասին:

Խնդրում ենք (եմ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել վարկային կազմակերպությունը և տրամադրել վարկային կազմակերպության գործունեության իրականացման լիցենզիա:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք (եմ) վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը (կից` ------ էջ):

Ներկայացնում ենք (եմ) ստեղծվող վարկային կազմակերպության կոնտակտային անձի (անձանց) տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե __________________________________________________________):

Փոստային հասցե. _______________________________________________

[] Հավաստիացնում ենք, որ ___________________________________ տարածքը

(կազմակերպության անվանումը) և տեխնիկական հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 13-ի 25-րդ գլխով սահմանված պահանջներին, կամ

[] Պարտավորվում ենք, որ _____________________________________տարածքը

(կազմակերպության անվանումը) և տեխնիկական հագեցվածության չափանիշները լիցենզավորվելուց հետո --------------- ժամկետում կհամապատասխանեցվեն Կանոնակարգ 13-ի 25-րդ գլխով սահմանված պահանջներին և Կենտրոնական բանկ կներկայացվեն համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, ինչպես նաև Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում կներկայացվի նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

Մենք (ես)` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և դիմումի մերժմանը:

Վարկային կազմակերպության ստեղծումը նախաձեռնող անձինք (անձ)`

    Ստորագրություն   Անուն, ազգանուն     Անձնագրի տվյալները, հանրային

                     (անվանում)          ծառայությունների համարանիշը

                                         (ՀՎՀՀ)

   ______________    ________________    _______________________

   ______________    ________________    _______________________

____ _________________ 20___ թ.

ՀԱՎԵԼՎԱԾ 2

i

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

Վարկային կազմակերպության կանոնադրության տիտղոսաթերթ

._____________________________________________________________________.

|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                                      ԳՐԱՆՑՎԱԾ Է          |

|                                                                     |

|_______________________________             ՀՀ կենտրոնական բանկում   |

|(ընկերության, իրավասու մարմնի                                        |

|անվանումը բանկում)                                                   |

|                                                                     |

|--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ                                  |

|                                                                     |

|_____________________________          ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |

|(իրավասու անձի պաշտոնը)                             ________________ |

|                                                    (ստորագրություն) |

|---------------------------------                                    |

|(անուն, ազգանուն, ստորագրություն)                                    |

|                                                                     |

|                        ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ                              |

|_______________________________________________________________      |

|Վարկային կազմակերպության (վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ   |

|ներկայացուցչության) լրիվ անվանումը                                   |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

ՀԱՎԵԼՎԱԾ 3

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

--------------------------ին

Հարգելի -----------------------

Խնդրում ենք ------------------------------------------------------

(ղեկավարի թեկնածուի անունը, ազգանունը)

[] թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական

բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար)

[] տրամադրել որակավորման վկայական` առանց քննության միջոցով որակավորման

ստուգման

[] գրանցել (խորհրդի անդամի համար` նաև ստուգել մասնագիտական

համապատասխանությունը) որպես

-------------------------------------------------------------------:

(վարկային կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին, և վերջինիս ստորագրությունը, որը ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

Վարկային կազմակերպության կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն

---------------------------------------------------------------------------

«»--------- 20 թ.

(3-րդ հավելվածը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

Հավելված 4

i

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

Ղեկավարի (պատասխանատու անձի) և նրա գործունեության վերաբերյալ

.______________________________________________________________________

|Ամրակցեք   |

|այստեղ     |

|Ձեր        |

|լուսանկարը:|

.___________.

[] Այս վանդակում նշում է կատարվում, եթե տեղեկանքում ներկայացվում են

միայն փոփոխությունները

_______________________________________________________________________

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք

է հանդիսանաք)

_______________________________________________________________________

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

(մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության

մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական

կազմակերպությանը տրված կոդը)

_______________________________________________________________________

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

օ բանկ

օ օտարերկրյա բանկի մասնաճյուղ

օ վարկային կազմակերպություն

օ ապահովագրական ընկերություն

օ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

օ ապահովագրական բրոքեր

օ ներդրումային ընկերություն

օ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

օ կարգավորվող շուկայի օպերատոր

օ Կենտրոնական դեպոզիտարիա

օ ֆոնդի կառավարիչ

օ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

օ Բյուրո

օ վճարահաշվարկային կազմակերպություն

_______________________________________________________________________

2. Ղեկավար պաշտոն

_______________________________________________________________________

2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված

կազմակերպությունում

օ տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

օ գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր

մարմնի ղեկավար)

օ գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

օ տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

օ գլխավոր հաշվապահ

օ գլխավոր հաշվապահի տեղակալ

օ ներքին աուդիտի ղեկավար

օ ներքին աուդիտի անդամ

օ բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար

պատասխանատու ստորաբաժանման ղեկավար

օ վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

օ վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ

օ վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի անդամ

օ մասնաճյուղի կառավարիչ (գործադիր տնօրեն)

օ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ

օ օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

օ օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

օ օպերատորի վերահսկող ծառայության անդամ

օ ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ

օ պատասխանատու ակտուար

օ ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն

իրականացնող ֆիզիկական անձ

օ ֆոնդի պահառուի ղեկավար

օ ֆոնդի պահառուի աշխատակից

օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող

_______________________________________________________________________

2.2 Նշեք`

o Բանկի ներքին դիտարկումների ստորաբաժանման և պաշտոնի անվանումը,

եթե հանդիսանում եք այդ ստորաբաժանման աշխատակից, կամ

o Կիրառելի չէ, եթե չեք հանդիսանում ներքին դիտարկումների մարմնի

աշխատակից:

_______________________________________________________________________

2.3 Նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները

որպես ղեկավար` ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

_______________________________________________________________________

2.4. Նշեք, եթե հանդիսանում եք

օ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի

կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն

իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում

ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և

իրականացում

օ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի

կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն

իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

օ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի

կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն

իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում

ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և

իրականացում

օ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի

կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն

իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

_______________________________________________________________________

3. Անձնական տվյալներ

_______________________________________________________________________

3.1 Անուն, ազգանուն, հայրանուն

3.2 Սեռ`

օ արական

օ իգական

_______________________________________________________________________

3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

_______________________________________________________________________

3.4 Ծննդավայր

_______________________________________________________________________

3.5 Քաղաքացիություն

_______________________________________________________________________

3.6 Նշեք`

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

_______________________________________________________________________

3.7 Նշեք`

o Հանրային ծառայությունների համարանիշը

o Կիրառելի չէ

_______________________________________________________________________

3.8 Նշեք`

o Հաշվառման վայր,

o Փաստացի բնակության վայր

_______________________________________________________________________

3.9 Նշեք հեռախոսահամար

o բջջային

o տնային

_______________________________________________________________________

3.10 Էլեկտրոնային փոստի հասցե

_______________________________________________________________________

3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները,

հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները,

Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջանի Կրելու ժամանակաշրջանի

                                   սկիզբ             ավարտ

                                (օր/ամիս/տարի)       (օր/ամիս/տարի)

   ________________________    ____________________  ____________________

   ________________________    ____________________  ____________________

   ________________________    ____________________  ____________________

   ________________________    ____________________  ____________________

_______________________________________________________________________

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

_______________________________________________________________________

4.1

.____________________________________________________________________.

|Բարձրագույն|Բարձրագույն|Բարձրա- |Ֆակուլ-|Մասնագի- |Գիտական|Միջազ-   |

|ուսումնական|ուսումնական|գույն   |տետը   |տությունը|աստի-  |գային    |

|հաստատու-  |հաստատու-  |ուսում- |       |         |ճանը   |որակա-   |

|թյան       |թյան       |նական   |       |         |       |վորման   |

|անվանումը, |գտնվելու   |հաստա-  |       |         |       |մակարդակը|

|միջազգային |վայրը      |տությու-|       |         |       |         |

|որակավորման|           |նում    |       |         |       |         |

|անվանումը  |           |սովորե- |       |         |       |         |

|           |           |լու     |       |         |       |         |

|           |           |ժամանակա|       |         |       |         |

|           |           |շրջանը  |       |         |       |         |

|           |           |(--թ.-ից|       |         |       |         |

|           |           |մինչև   |       |         |       |         |

|           |           |--թ.)   |       |         |       |         |

|___________|___________|________|_______|_________|_______|_________|

|___________|___________|________|_______|_________|_______|_________|

|___________|___________|________|_______|_________|_______|_________|

|___________|___________|________|_______|_________|_______|_________|

.____________________________________________________________________.

_______________________________________________________________________

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

օ հայերեն

օ անգլերեն

օ ռուսերեն

օ այլ (նշել լեզուն)

_______________________________________________________________________

4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության

վերաբերյալ հետևյալ տվյալները.(ընդ որում, պետք է նշել փաստացի

աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց`

աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից:

.____________________________________________________________________.

|Աշխատանքի|Կազմակեր-|Կազմա-  |Գտնվե-|Հեռա-|Պաշտոնը,|Ազատման|Նշագրում |

|ընդունման|պության  |կերպու- |լու   |խոսա-|հիմնական|հիմքերը|կատարեք, |

|և        |անվանում |թյան    |վայր  |համար|պարտա-  |       |եթե      |

|ազատման  |         |գործու- |      |     |կանու-  |       |աշխատան- |

|ժամկետներ|         |նեության|      |     |թյուն-  |       |քային    |

|         |         |ոլորտը  |      |     |ները    |       |գրքույ-  |

|         |         |        |      |     |        |       |կում     |

|         |         |        |      |     |        |       |տվյալները|

|         |         |        |      |     |        |       |ներառված |

|         |         |        |      |     |        |       |չեն      |

|_________|_________|________|______|_____|________|_______|_________|

|_________|_________|________|______|_____|________|_______|_________|

|_________|_________|________|______|_____|________|_______|_________|

.____________________________________________________________________.

_______________________________________________________________________

4.4 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ

(ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են

տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ

անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, ընդ որում, վերջին

աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք,

իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ

նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են

ֆինանսական համակարգում:

.__________________________________________________________________.

|Անուն,      |Աշխատանքի վայրը |Պաշտոնը    |Ֆինանսական   |Հեռախոսա- |

|ազգանուն    |և  դրա գտնվելու |           |համակարգում  |համար,    |

|            |վայրը           |           |աշխատանքային |էլ. փոստի |

|            |                |           |տարիները     |հասցե     |

|____________|________________|___________|_____________|__________|

|____________|________________|___________|_____________|__________|

|____________|________________|___________|_____________|__________|

|____________|________________|___________|_____________|__________|

.__________________________________________________________________.

o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան:

_______________________________________________________________________

5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ

_______________________________________________________________________

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ

սահմանափակ գործունակ:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված

հանցագործությունների համար:

օ Ոչ,

օ Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով

սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

_______________________________________________________________________

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային,

մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու

իրավունքից:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված)

պարտավորություններ:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից

քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ

ամբաստանյալ:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական

օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական

պատասխանատվության:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական

կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում

ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր

գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող

ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական

բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում

գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում

Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական

կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման

ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական

կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին

1 տարվա ընթացքում:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ

_______________________________________________________________________

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված

ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան

օրենքով սահմանված կարգով և հիմքերով:

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից

զրկվելու հիմքերը)

_______________________________________________________________________

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

_______________________________________________________________________

6.1 Նշեք`

o այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական

կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների

վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական

հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել

եք նշանակալից մասնակցություն.

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող

դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող

անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի,

ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ

կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց

և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

._____________________________________________________________________.

|Ֆինանսական     |Ժամանակահատվածը|Մասնակցու-  |Բաժնետոմ-  |Ընդհանուր   |

|կազմակերպության|(նախկինում     |թյան չափը   |սերի քանակը|գումարը     |

|(ոչ ֆինանսական |ունեցած        |(%),        |           |(դրամով)    |

|կազմակերպու-   |մասնակցության  |            |           |            |

|թյուն          |համար նշել     |            |           |            |

|հանդիսացող     |նշանակալից     |            |           |            |

|հաշվետու       |մասնակից       |            |           |            |

|թողարկողի)     |լինելու        |            |           |            |

|անվանումը      |ժամանակա-      |            |           |            |

|               |հատվածը)       |            |           |            |

|_______________|_______________|____________|___________|____________|

օ Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք

ունեցել:

_______________________________________________________________________

6.2 Նշեք`

օ այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական

կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների

վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական

հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ

վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն,

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական

կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի,

հաշվետու թողարկողների դեպքում`

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները

լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե

համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

._____________________________________________________________________.

|Ֆինանսական     |Ժամանակահատվածը|Մասնակցու-  |Բաժնետոմ-  |Ընդհանուր   |

|կազմակերպության|(նախկինում     |թյան չափը   |սերի քանակը|գումարը     |

|(ոչ ֆինանսական |ունեցած        |(%),        |           |(դրամով)    |

|կազմակերպու-   |մասնակցության  |            |           |            |

|թյուն          |համար նշել     |            |           |            |

|հանդիսացող     |նշանակալից     |            |           |            |

|հաշվետու       |մասնակից       |            |           |            |

|թողարկողի)     |լինելու        |            |           |            |

|անվանումը      |ժամանակա-      |            |           |            |

|               |հատվածը)       |            |           |            |

|_______________|_______________|____________|___________|____________|

|_______________|_______________|____________|___________|____________|

|_______________|_______________|____________|___________|____________|

._____________________________________________________________________.

օ Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա

o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:

_______________________________________________________________________

6.3 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու

թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ

հետևյալ տվյալները:

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական

կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի,

հաշվետու թողարկողների դեպքում`

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները

լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե

համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

.____________________________________________________________________.

|Անուն,   |Ժամանակահատված  |Անձնա-|Փոխ-   |Աշխատանքի|Պաշտոն|Բնակու-  |

|ազգանուն |(նախկինում      |գրի   |կապակց-|վայր     |      |թյան     |

|         |ֆինանսական      |տվյալ-|վածու- |         |      |վայր,    |

|         |համակարգում     |ները  |թյան   |         |      |հեռախոսա-|

|         |(հաշվետու       |      |ձև     |         |      |համար    |

|         |թողարկող        |      |       |         |      |(բջջ. և  |

|         |ընկերություն-   |      |       |         |      |այլ)     |

|         |ներում) աշխատած |      |       |         |      |         |

|         |անձանց համար    |      |       |         |      |         |

|         |նշել            |      |       |         |      |         |

|         |համապատասխան    |      |       |         |      |         |

|         |ֆինանսական      |      |       |         |      |         |

|         |կազմակերպու-    |      |       |         |      |         |

|         |թյունում        |      |       |         |      |         |

|         |(հաշվետու       |      |       |         |      |         |

|         |թողարկող        |      |       |         |      |         |

|         |ընկերություն-   |      |       |         |      |         |

|         |ներում)         |      |       |         |      |         |

|         |աշխատելու       |      |       |         |      |         |

|         |ժամանակահատվածը |      |       |         |      |         |

|_________|________________|______|_______|_________|______|_________|

|_________|________________|______|_______|_________|______|_________|

|_________|________________|______|_______|_________|______|_________|

.____________________________________________________________________.

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

_______________________________________________________________________

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

_______________________________________________________________________

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն

ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

_______________________________________________________________________

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ)

պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար

պետք է հանդիսանաք

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

o Իրազեկ չեմ

_______________________________________________________________________

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական

կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո,ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը,

գումար, ժամկետ, այլ)

_______________________________________________________________________

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ

տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց

պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

o Իրազեկ չեմ

_______________________________________________________________________

8. Այլ տեղեկություններ

_______________________________________________________________________

8.1 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները,

(բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)

.___________________________________________________________________.

|Անուն,    |Անձնագրի   |Փոխկապակցվա- |Աշխատանքի|Պաշտոն    |Բնակու-  |

|ազգանուն  |տվյալները  |ծության ձև   |վայր     |          |թյան     |

|          |           |             |         |          |վայր,    |

|          |           |             |         |          |հեռախոսա-|

|          |           |             |         |          |համար    |

|          |           |             |         |          |(բջջ. և  |

|          |           |             |         |          |և  այլ)  |

|__________|___________|_____________|_________|__________|_________|

|__________|___________|_____________|_________|__________|_________|

|__________|___________|_____________|_________|__________|_________|

|__________|___________|_____________|_________|__________|_________|

.___________________________________________________________________.

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

_______________________________________________________________________

8.2 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ

տվյալները:

._________________________________________________________________.

|Կազմակերպության|Գտնվելու    |Փոխկապակցվածու-|ՀՎՀՀ |Հեռախոսահամար |

|անվանում       |վայր        |թյան ձև        |     |              |

|_______________|____________|_______________|_____|______________|

|_______________|____________|_______________|_____|______________|

|_______________|____________|_______________|_____|______________|

._________________________________________________________________.

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

_______________________________________________________________________

9. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք

կցանկանայիք նշել

օ Ոչ

օ Այո, ներկայացնել մանրամասները

_______________________________________________________________________

10. Այլ փաստաթղթեր

_______________________________________________________________________

10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի

«Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը

հաստատելու մասին թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության

տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման

կարգերը» կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով սահմանված «Խորհրդի անդամների

գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

օ Այո

օ Ոչ

_______________________________________________________________________

11. Հավաստիացնում եմ, որ

1) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունները արժանահավատ են և

ամբողջական,

2) բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան

օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,

Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը

ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու

մարմիններին` պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

    Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)         -------------------------------

._____________.

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն      |Ամրակցեք     |

|ստորագրության|

|նմուշը       |

_______________________________________________________________________

(4-րդ հավելվածը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

Հավելված 5

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը և տնտեսական

ծրագիրը

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները

Բաժին 3. Վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

Բաժին 4. Վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման գործիքները, մեթոդներն ու ընթացակարգերը

Բաժին 5. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

Բաժին 6. Մրցակցության դիմակայելու մեթոդներ

Բաժին 7. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

Բաժին 8. Հնարավոր ռիսկերի գնահատում

Բաժին 9. Խորհրդի կողմից կանոնակարգի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում

Բաժին 10. Այլընտրանքային կանոնակարգը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի պահանջով)

Բաժին 11. Այլ դրույթներ Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն:

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի ընդհանուր դրույթներում նշվում են.

1) ստեղծվող վարկային կազմակերպության անվանումը, տիպը (խումբը) և գտնվելու վայրը,

2) հիմնադիրների (նախաձեռնող անձանց) կողմից վարկային կազմակերպության ստեղծման նախադրյալները,

3) վարկային կազմակերպության առաքելությունը,

4) վարկային կազմակերպության նպատակները,

5) վարկային կազմակերպության կազմակերպաիրավական տեսակը,

6) վարկային կազմակերպության մասնակիցների կազմը և մասնակցության չափը,

7) վարկային կազմակերպությունների ղեկավարների ցանկը:

Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները

2. Այս բաժնում ներկայացվում են.

1) վարկային կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

2) վարկային կազմակերպության շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,

3) վարկային կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց գործունեությունը, դրանց կազմակերպական կառուցվածքը, փոխկապվածության բնույթը, վարկային կազմակերպության և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետագա փոխհարաբերությունները,

4) վարկային կազմակերպության և նրա փոխկապակցված անձանց գործարքները, եթե այդպիսիք նախատեսվում են,

5) վարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդների բնութագիրը (օրինակ` վարկային կազմակերպության մասնակիցները, ֆերմերային տնտեսությունները, այլ) և ենթադրվող թիվը, խոշոր հաճախորդների անունները,

6) վարկային կազմակերպության նախատեսվող մասնաճյուղերի ցանցը, նրանց տեղակայվածությունը (միայն ՀՀ վարկային կազմակերպությունների համար),

7) միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիները, գործառնությունների տեսակները (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն), տալ դրանց բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները, գնահատել վարկային կազմակերպության մրցունակությունը միջոցների տեղաբաշխման տեսանկյունից,

8) վարկային կազմակերպության վարկավորման ծրագրերը (օրինակ` հիփոթեքային վարկավորման ծրագիր և այլն): Տեղեկացնել վարկային կազմակերպության ռիսկային վարկավորում (անբարեխիղճ վարկառուներ, բլանկային վարկերի տրամադրում, այլ) իրականացնելու մտադրության մասին, առկայության դեպքում նկարագրել գործընթացը:

Բաժին 3. Վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

3. Այս բաժնում.

1) ներկայացվում են վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը (եթե այն նշված չէ վարկային կազմակերպության կանոնադրությունում), գործառնական համակարգը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, իրավասությունները, պարտականությունները, և դրանց միջև փոխհարաբերությունները, վարկային կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների քանակը,

2) հիմնավորվում է վերը նկարագրված կազմակերպական կառուցվածքը վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի իրականացման տեսանկյունից,

3) ներկայացվում են վարկային կազմակերպության կառավարման մարմինները (մասնակիցների ընդհանուր ժողովը, խորհուրդը, գործադիր մարմինը, վարչությունը), դրանց միջև փոխհարաբերությունները, կառավարման մարմինների իրավասությունները և պարտականությունները (միայն ՀՀ վարկային կազմակերպությունների համար),

4) նշվում է կառավարման մարմինների մոտավոր կազմը,

5) նկարագրվում են վարկային կազմակերպության խորհրդի կողմից ստեղծվող կոմիտեների (օրինակ` ներդրումային, վարկային և այլն) գործունեությունը, դրանց իրավասությունները և պարտականությունները,

6) նկարագրվում են աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները, էթիկական պահանջները,

7) նշվում են վարկային կազմակերպության գործադիր ղեկավարների և այլ աշխատակիցների աշխատավարձերը` ըստ հաստիքների,

8) նկարագրվում են վարկային կազմակերպության կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես անձնակազմի վերապատրաստման և այլ ծրագրերը,

9) նկարագրվում է վարկային կազմակերպության ներքին հսկողության համակարգը (այդ թվում վարկային կազմակերպության ներսում տեղեկատվական հոսքերը` հաշվետվական համակարգը), կիրառվելիք հաշվապահական և վճարահաշվարկային համակարգերը,

10) Ներկայացվում է տեխնիկական վերազինման, վարկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

11) նկարագրվում են ներքին աուդիտի գործառույթները. նկարագրությունում պետք է ամրագրված լինի այդ ստորաբաժանման անկախության ապահովման ուղիները, աուդիտի աշխատանքների շրջանակները և հաճախականությունը,

12) նկարագրվում են ներքին աուդիտի անձնակազմի նկատմամբ ներկայացվող պահանջները, կրթվածությունը և աշխատանքային փորձը,

13) նկարագրվում են այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու վարկային կազմակերպության գործունեության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին

14) նկարագրվում են վարկային կազմակերպության հաճախորդների բողոքներին արձանագրելու միջոցառումները,

15) նկարագրվում են անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:

Բաժին 4. Վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման գործիքները, մեթոդներն ու ընթացակարգերը

4. Այս բաժնում ներկայացվում են.

1) փոխառությունների ներգրավման հիմնական աղբյուրները և մեթոդները, ներկայացնել փոխատվական կապիտալի շուկայում մրցակցության գնահատումը, դրան դիմակայելու մեթոդները,

2) միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիները, գործառնությունների տեսակները (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն), դրանց բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները,

3) վարկային կազմակերպության վարկավորման ծրագրերը (օրինակ` հիփոթեքային վարկավորման ծրագիր և այլն),

4) վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման ընթացակարգերը, որոնք պետք է ներառեն`

ա. պարտապանի (փոխառուի, վարկառուի, լիզինգառուի, ֆակտորինգի պայմանագրով հաճախորդի, այլ) վարկարժանության գնահատման, պարտքի տրամադրման, սպասարկման, մոնիտորինգի, վերահսկման և մարման կարգն ու պայմանները,

բ. ֆինանսական գործառնությունների համար անհրաժեշտ հայտերի, պայմանագրերի և գործունեության ընթացքում պարբերաբար օգտագործվող այլ փաստաթղթերի օրինակելի ձևեր,

5) վարկային կազմակերպության գովազդային ռազմավարությունը (գովազդելու հաճախականությունը, տեսակները և այլն), որն ուղղված է նպատակային շուկան գրավելուն, ապրանքանիշի ստեղծմանը և այլն,

6) անհրաժեշտ մարկետինգային ծախսերը նպատակային շուկան գրավելու համար:

Բաժին 5. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

5. Կանխատեսվող շուկաների վերլուծությունը պետք է հիմնված լինի թվային շարքերի և այլ փաստացի ցուցանիշների վրա: Տեղեկատվության աղբյուրները, տնտեսական, մրցակցային և այլ բնույթի ենթադրությունների և կանխատեսումների հիմքերը և նախապայմանները նույնպես պետք է նշվեն ծրագրում: Այս բաժնում նկարագրվում են.

1) ֆինանսական այն շուկաները (նպատակային շուկաները), որոնցում վարկային կազմակերպությունը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը, մասնավորապես.

ա. շուկաների տնտեսական բնութագիրը (նրա ծավալները, ոլորտի եկամտաբերությունը և այլն), հեռանկարային զարգացման միտումները,

բ. շուկաներում վարկային կազմակերպության գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը,

գ. շուկայի տարածքային ընդգրկվածությունը,

դ. վարկային կազմակերպության կողմից շուկայում նոր տիպի գործիքների կիրառման, ծառայությունների ներդրման հնարավորությունները (եթե նախատեսվում է):

2) վարկային կազմակերպության նպատակային շուկաների և կանխատեսվող հաճախորդների կախվածությունը տնտեսության այլ ճյուղերից, այդ ճյուղերի զարգացման միտումները,

3) երեք տարվա կտրվածքով տնտեսական միջավայրի փոփոխման կանխատեսումները, մասնավորապես` սղաճ, գործազրկություն, տոկոսադրույքների մակարդակը, ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունը: Կանոնակարգը պետք է ներառի տնտեսական միջավայրի փոփոխման առավել հավանական սցենարները և գնահատի հնարավոր տնտեսական անկումները, դրանց ազդեցությունը վարկային կազմակերպության վրա,

4) տնտեսության մեջ հնարավոր փոփոխությունները ինչպես կարող են ազդել վարկային կազմակերպության նպատակային շուկաների վրա, ինչպես նաև վարկային կազմակերպության կողմից իրականացվող գործառույթների և մատուցվող ծառայությունների վրա:

Բաժին 6. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ

6. Այս բաժնում.

1) համեմատվում են նպատակային շուկայում(-ներում) վարկային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները և մարքետինգային ռազմավարությունը այդ շուկայում վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների հետ,

2) նկարագրվում են վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների նկատմամբ վարկային կազմակերպության հարաբերական առավելությունները և թերությունները (օրինակ` գնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), հիմնավորել վարկային կազմակերպության մրցունակությունը,

3) նկարագրվում են մրցակցությանը դիմակայելու մեթոդները,

4) ներկայացվում են նպատակային շուկայում վարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցներին:

Բաժին 7. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

7. Այս բաժնում.

1) նկարագրվում են վարկային կազմակերպության կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները, ինչպես նաև նորմատիվային կապիտալի պահանջների բավարարման հետ կապված ծրագրերը,

2) նկարագրվում է վարկային կազմակերպության կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ` ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումը արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները),

3) նկարագրվում է եկամտաբերության նախանշված մակարդակը, ակտիվների եկամտաբերության, զուտ տոկոսային մարժայի կամ շահութաբերության այլ չափանիշներին հասնելու ռազմավարությունները,

4) ներկայացվում են եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա (Կանոնակարգ 13-ի Հավելված 5, ձև 3),

5) ֆինանսական կանխատեսումներից ելնելով գնահատվում է ներքին և արտաքին ռիսկերի ազդեցությունը կապիտալի համարժեքության վրա,

6) նկարագրվում է շահաբաժինների բաշխման վերաբերյալ քաղաքականությունը:

Բաժին 8. Հնարավոր ռիսկերի գնահատում

8. Վարկային ռիսկ

1) ներկայացնել վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (օրինակ` ճյուղային և ժամկետային կառուցվածքը, այլ), վարկային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելու մակարդակը,

2) նկարագրել վարկային կազմակերպության վարկերի գնահատման ծրագրերը, մասնավորապես անձնակազմի անաչառության և հմտության ապահովման տեսանկյունից,

3) նկարագրել վարկային պորտֆելի որակի ստուգման գործընթացը, հաճախականությունը և շրջանակները,

4) նկարագրել վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները,

5) նկարագրել վարկառուի վարկունակության գնահատման մեթոդաբանությունը:

9. Իրացվելիության ռիսկ

1) նկարագրել վարկային կազմակերպության իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարությունը,

2) նկարագրել վարկային կազմակերպության իրացվելիության ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

3) նկարագրել նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը` ըստ ժամկետայնության,

4) ներկայացնել ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության ճեղքվածքի կառավարման մեթոդները:

10. Շուկայական ռիսկ

1) նկարագրել ներդրումային (ինվեստիցիոն) քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), շուկայական ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

2) նկարագրել արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

3) նկարագրել վարկային կազմակերպության շուկայական ռիսկի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների պորտֆելը և քննարկել գների հնարավոր փոփոխությունների ազդեցությունը եկամտաբերության, կապիտալի և պորտֆելի զուտ արժեքի վրա,

4) նկարագրել վարկային կազմակերպության կողմից հեջավորման գործիքների կիրառումը (օրինակ` ֆյուչերս, օպցիոն, տոկոսադրույքի սվոպ և այլն):

11. Սույն բաժնում նկարագրվում են նաև բանկի համար կարևոր այլ ռիսկերը:

Բաժին 9. Խորհրդի կողմից տնտեսական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում 12. Այս բաժնում նկարագրվում է. 1) վարկային կազմակերպության խորհրդի կողմից կանոնակարգի իրագործմանը հետևելու գործընթացը, 2) վարկային կազմակերպության խորհրդի կողմից կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգը:

Բաժին 10. Այլընտրանքային կանոնակարգը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի պահանջով)

13. Այլընտրանքային կանոնակարգը պետք է նկարագրի վարկային կազմակերպության գործողությունները շուկայական պայմանների անբարենպաստ փոփոխության դեպքում: Այլընտրանքային կանոնակարգը պետք է ընդգրկի ռիսկերի կառավարման առավել խիստ գործընթացներ: Կանոնակարգը պետք է ներառի ապագայում անհրաժեշտության դեպքում վարկային կազմակերպության կապիտալի մեծացման վերաբերյալ մոտեցումներ, ինչպես նաև վարկային կազմակերպության արտակարգ իրավիճակների համար պահուստների ձևավորման և օգտագործման կարգը: Կանոնակարգում պետք է նկարագրված լինի անսպասելի կորուստների առաջացման դեպքում վարկային կազմակերպության ֆինանսական պաշտպանվածության ապահովման ուղիները:

Բաժին 11. Այլ դրույթներ

14. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք,

15. Տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով,

16. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից (օրինակ` հնարավոր ռիսկերի վերլուծություն և գնահատում, այլ):

Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն (այդ թվում` ձև 1, ձև 2, ձև 3):

17. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգին կցվում են.

1) վարկային կազմակերպության կապիտալի հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար (Կանոնակարգ 13-ի Հավելված 5, ձև 1),

2) հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երեք ֆինանսական տարիների համար (Կանոնակարգ 13-ի Հավելված 5, ձև 2),

3) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար (Կանոնակարգ 13-ի Հավելված 5, ձև 3),

4) վարկային կազմակերպության առաջարկվող ղեկավարների (այդ թվում տարածքային ստորաբաժանումների և վարչությունների պետերի) ցուցակը, կրճատ կենսագրական տվյալներ,

5) հայտարարագիր վարկային կազմակերպության ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում` ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ:

(կանոնակրագը խմբ. 15.07.14 թիվ 193-Ն որոշում)

(կանոնակրագը փոփ. 13.11.12 թիվ 316-Ն, 19.07.11 թիվ 189-Ն, 20.12.11 թիվ 365-Ն, 07.02.12 թիվ 36-Ն, 21.12.10 թիվ 338-Ն, 28.07.09 թիվ 228-Ն, 25.12.12 թիվ 377-Ն, 10.03.09 թիվ 56-Ն, 22.09.09 թիվ 281-Ն որոշումներ)

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.07.2008
N 194-Ն
Որոշում