Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁ ...

 

 

050.0194.170908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2008 թվականի թիվ 194-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Հավելված 16

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

 

Ծրագիր

վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու վերաբերյալ

 

1. Սույն ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելուն հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վարկային կազմակերպության տնտեսական գործունեությունը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:

2. Ծրագիրը բաղկացած է երկու բաժնից`

1) Բաժին 1. Վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու գործընթացը բացահայտող տեղեկություններ

2) Բաժին 2. Անհրաժեշտ միջոցառումներ

3. Ծրագրի 1-ին բաժնում նշվում են.

1) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման պատճառները և նպատակները,

2) վարկային կազմակերպության կողմից իրականացվելիք ֆինանսական գործառնությունների ցանկն ու նրանց նկարագրությունը (նոր, այդ թվում` նախատեսվող նոր վարկային ծրագրերը), նոր ֆինանսական ծառայությունների ներդրման ժամանակացույցը,

3) ֆինանսական այն շուկաների նկարագրությունը (նպատակային շուկաները), որոնցում վարկային կազմակերպությունը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը (մատուցել նոր ֆինանսական ծառայությունները կամ էապես ընդլայնել մատուցվող ծառայությունները), մասնավորապես շուկաների տնտեսական բնութագիրը (նրա ծավալները, ոլորտի եկամտաբերությունը և այլն), հեռանկարային զարգացման միտումները, շուկաներում վարկային կազմակերպության գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը, շուկայի տարածքային ընդգրկվածությունը,

4) նպատակային շուկայում վարկային կազմակերպության կողմից մատուցվելիք նոր կամ էականորեն ընդլայնվող ֆինանսական ծառայությունների և մարքեթինգային ռազմավարության համեմատությունը այդ շուկայում վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների հետ, նոր կամ էականորեն ընդլայնվող ֆինանսական ծառայությունների տեսանկյունից վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների նկատմամբ վարկային կազմակերպության հարաբերական առավելությունների և թերությունների նկարագրությունը (գնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), վարկային կազմակերպության մրցունակության հիմնավորումը, մրցակցությանը դիմակայելու մեթոդների նկարագրությունը, նոր նպատակային շուկայում վարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցների նկարագրությունը, նպատակային շուկան գրավելու համար անհրաժեշտ մարքեթինգային ծախսերի նկարագրությունը,

5) վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ըստ ճյուղային, ժամկետային, վարկերի տեսակների կառուցվածքը և այլն) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիան ստանալու օրվանից մեկ, երկու և երեք տարի հետո (այսուհետ` առաջիկա տարիներ),

6) նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքն ըստ ժամկետայնության առաջիկա տարիներին, վարկային կազմակերպության իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարության փոփոխության անհրաժեշտությունը,

7) նոր կամ էականորեն ընդլայնված ֆինանսական ծառայությունների մատուցման հետ առնչվող էական ռիսկերի (վարկային, արտարժութային, տոկոսադրույքի և այլ), ինչպես նաև վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման դեպքում առաջացող հնարավոր իրավական ռիսկերի նկարագրությունը և դրանց կառավարումը վարկային կազմակերպության կողմից,

8) ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջիկա տարիների համար` համաձայն սույն Հավելվածի հավելված 1-ի,

9) վարկային կազմակերպության կարծիքով էական նշանակություն ունեցող այլ տեղեկատվություն

4. Ծրագրի 2-րդ բաժնում նշվում են.

1) վարկային կազմակերպության կապիտալի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց աղբյուրները, կատարման ժամկետները,

2) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխման և գործառույթների մեջ ծրագրվող փոփոխությունները (առկայության դեպքում), նոր կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու դեպքում` ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների քանակը և աշխատավարձերը` ըստ հաստիքների,

3) այն հնարավոր բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների անվանումները, որոնց հետ վարկային կազմակերպությունը նախատեսում է կնքել իր այն ակտիվների և պարտավորությունների փոխանցման գործարքները, որոնց գծով տեղաբաշխման կամ ստանձնման ֆինանսական գործառնությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեն թույլատրվում վարկային կազմակերպության կողմից նշված նոր տիպի (խմբի) համար, իսկ փոխանցման գործարքներ նախատեսված չլինելու դեպքում, սույն պարբերությունում նշված ակտիվների և պարտավորությունների մարման ժամանակացույցը և ձևերը (պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ մարում նախատեսելու դեպքում),

4) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ժամանակահատվածում վարկային կազմակերպության կողմից ներդրվելիք տեխնոլոգիաները, եթե այդպիսիք ներդրվելու են,

5) ռիսկերի կառավարման ոլորտում վարկային կազմակերպության կողմից ծրագրված փոփոխությունները,

6) վարկային կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման ուղղությունները (առկայության դեպքում),

7) վարկային կազմակերպության կարծիքով էական նշանակության այլ միջոցառումներ,

8) առանձին նշում Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրի համաձայնության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում կանոնադրության փոփոխությունները և պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետի մասին:

 

Հավելված 1

 

Ձև 1

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(կանխատեսումը)

 

.____________________________________________________________________.

|                                                    |    (հազ. դրամ)|

|____________________________________________________|_______________|

|                    ԿԱՊԻՏԱԼ                         |Առաջիկա տարիներ|

|____________________________________________________|_______________|

|                                                    |1-ին |2-րդ|3-րդ|

|                                                    |տարի |տարի|տարի|

|____________________________________________________|_____|____|____|

|          Հիմնական կապիտալ                          |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Կանոնադրական կապիտալ                                |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Գլխավոր պահուստ                                     |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Չբաշխված շահույթ                                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը` հիմնական կապիտալ                          |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|          Լրացուցիչ կապիտալ                         |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ               |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Լրացուցիչ կապիտալի այլ տարրեր (նշել):               |     |    |    |

|«Լրացուցիչ կապիտալի այլ տարրերը» նշվում են          |     |    |    |

|առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով   |     |    |    |

|կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը      |     |    |    |

|լրացուցիչ կապիտալի գումարի կանխատեսված մեծության    |     |    |    |

|10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը` լրացուցիչ կապիտալ                         |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը` ընդհանուր կապիտալ                         |     |    |    |

|(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)              |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|          Որակական գնահատականներ                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|1. Ընդհանուր կապիտալի և  ռիսկով կշռված ակտիվների    |     |    |    |

|միջև  հարաբերակցությունը (%)                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|2. Ընդհանուր կապիտալի և  ներգրավված միջոցների միջև  |     |    |    |

|հարաբերակցությունը                                  |     |    |    |

.____________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

(կանխատեսումներ)

 

.____________________________________________________________________.

|                                                    |    (հազ. դրամ)|

|____________________________________________________|_______________|

|                                                    |Առաջիկա տարիներ|

|____________________________________________________|_______________|

|                    ԱԿՏԻՎՆԵՐ                        |1-ին |2-րդ|3-րդ|

|____________________________________________________|_____|____|____|

|Կանխիկ դրամական միջոցներ, վճարային փաստաթղթեր և     |     |    |    |

|բանկային հաշիվներ                                   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Առևտրական  նպատակներով պահվող և  վաճառքի համար      |     |    |    |

|մատչելի ֆինանսական ակտիվներ                         |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Մինչև  մարման ժամկետը պահվող ներդրումներ            |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Պահանջներ բանկերի և  այլ ֆինանսական                 |     |    |    |

|կազմակերպությունների նկատմամբ                       |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Վարկային ներդրումներ, այդ թվում`                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ֆինանսական վարձակալություն                          |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ֆակտորինգ                                           |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Սպառողական վարկեր                                   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Առևտրային  վարկեր                                   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Գյուղատնտեսական վարկեր                              |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Հիփոթեքային վարկեր                                  |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Այլ վարկային ներդրումներ: «Այլ վարկային             |     |    |    |

|ներդրումների» տարրերը նշվում են առանձին-առանձին     |     |    |    |

|միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված       |     |    |    |

|գումարները գերազանցում են վարկային ներդրումների     |     |    |    |

|կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում   |     |    |    |

|ներկայացվում են մեկ թվով:                           |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և  ոչ      |     |    |    |

|նյութական ակտիվներում                               |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը և             |     |    |    |

|արժեզրկումը)                                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը և  արժեզրկումը)   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Այլ ակտիվներ (նշել): «Այլ ակտիվների» տարրերը նշվում |     |    |    |

|են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով|     |    |    |

|կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը      |     |    |    |

|ակտիվների գումարների կանխատեսված մեծությունների     |     |    |    |

|10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը ակտիվներ                                   |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|ՊԱՍԻՎՆԵՐ                                            |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Պարտավորություններ                                  |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Բանկերից և  այլ ֆինանսական կազմակերպություններից    |     |    |    |

|ներգրավված փոխառություններ և  ստացված վարկեր        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Միջազգային ֆինանսական կազմակերպություններից         |     |    |    |

|ներգրավված միջոցներ                                 |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ         |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Այլ վճարվելիք գումարներ (կրեդիտորական պարտքեր և     |     |    |    |

|այլն)                                               |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Այլ պարտավորություններ (նշել): «Այլ                 |     |    |    |

|պարտավորությունների.  տարրերը նշվում են             |     |    |    |

|առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով   |     |    |    |

|կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը      |     |    |    |

|պարտավորությունների գումարների կանխատեսված          |     |    |    |

|մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում  |     |    |    |

|են մեկ թվով:                                        |     |    |    |

.____________________________________________________________________.

 

Ձև 3

 

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ

(կանխատեսումներ)

 

.____________________________________________________________________.

|                                                    |    (հազ. դրամ)|

|____________________________________________________|_______________|

|                                                    |Առաջիկա տարիներ|

|____________________________________________________|_______________|

|                                                    |1-ին |2-րդ|3-րդ|

|____________________________________________________|_____|____|____|

|1     |Տոկոսային եկամուտներ                         |  x  |  x |  x |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.1.  |Առևտրային  բանկերում և  այլ ֆինանսական       |     |    |    |

|      |կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից|     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.2.  |Ֆիզիկական անձանց և  անհատ ձեռնարկատերերին    |     |    |    |

|      |տրված վարկերից (փոխատվություններից)          |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.3.  |Իրավաբանական անձանց և  հիմնարկներին տրված    |     |    |    |

|      |վարկերից (փոխատվություններից)                |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.4.  |Վարկային կազմակերպության հետ կապված անձանց   |     |    |    |

|      |մոտ տեղաբաշխված միջոցներից                   |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.5.  |Արժեթղթերում կատարված ներդրումներից ստացված  |     |    |    |

|      |տոկոսներ                                     |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|1.6.  |Այլ տոկոսային եկամուտներ (նշել): «Այլ        |     |    |    |

|      |տոկոսային եկամուտների» տարրերը նշվում են     |     |    |    |

|      |առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց |     |    |    |

|      |գծով կանխատեսված գումարները գերազանցում են   |     |    |    |

|      |տոկոսային եկամուտների գումարի կանխատեսված    |     |    |    |

|      |մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում        |     |    |    |

|      |ներկայացվում են մեկ թվով:                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը տոկոսային եկամուտներ                       |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|2.    |Տոկոսային ծախսեր                             |  x  |  x |  x |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.1.  |Առևտրային  բանկերից և  այլ ֆինանսական        |     |    |    |

|      |կազմակերպություններից ներգրաված վարկերի և    |     |    |    |

|      |փոխառությունների դիմաց                       |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.3.  |Միջազգային ֆինանսական կազմակերպություններից  |     |    |    |

|      |ներգրաված միջոցների դիմաց                    |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.5.  |Ստացված այլ փոխառությունների դիմաց           |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.7.  |Տոկոսային ծախսեր վարկային կազմակերպության    |     |    |    |

|      |կողմից թողարկված արժեթղթերի գծով             |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.9.  |Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված      |     |    |    |

|      |տոկոսներ                                     |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|2.10. |Այլ տոկոսային ծախսեր (նշել): «Այլ տոկոսային  |     |    |    |

|      |ծախսերի» տարրերը նշվում են առանձին-առանձին   |     |    |    |

|      |միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված|     |    |    |

|      |գումարները գերազանցում են տոկոսային ծախսերի  |     |    |    |

|      |գումարի կանխատեսված մեծությունների 10%-ը,    |     |    |    |

|      |հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը տոկոսային ծախս                             |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Զուտ տոկոսային եկամուտներ                           |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|3.    |Ոչ տոկոսային եկամուտներ                      |  x  |  x |  x |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.1.  |Ստացված միջնորդավճարներ                      |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.5.  |Այլ կազմակերպություններում ներդրումներից     |     |    |    |

|      |ստացված եկամուտներ                           |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.6.  |Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.9.  |Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական   |     |    |    |

|      |(բացասական) փոխարժեքային տարբերություն       |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.10. |Հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների |     |    |    |

|      |օտարումից ստացված զուտ եկամուտներ            |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.14. |Ստացված տույժեր, տուգանքներ                  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|3.15. |Այլ ոչ տոկոսային եկամուտներ (նշել): «Այլ ոչ  |     |    |    |

|      |տոկոսային եկամուտների» տարրերը նշվում են     |     |    |    |

|      |առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց |     |    |    |

|      |գծով կանխատեսված գումարները գերազանցում են ոչ|     |    |    |

|      |տոկոսային եկամուտների գումարի կանխատեսված    |     |    |    |

|      |մեծությունների 10%- ը, հակառակ դեպքում       |     |    |    |

|      |ներկայացվում են մեկ թվով:                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|4.    |Ոչ տոկոսային ծախսեր                          |  x  |  x |  x |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.1.  |Հաշվարկված աշխատավարձ և  դրան հավասարեցված   |     |    |    |

|      |այլ վճարումներ, հատկացումներ ՀՀ սոցիալական   |     |    |    |

|      |ապահովագրության հիմնադրամին                  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.2.  |Գործուղման ծախսեր                            |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.4.  |Հարկեր, տուրքեր և  այլ պարտադիր վճարներ      |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.5.  |Ամորտիզացիոն մասհանումներ                    |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.6.  |Շենքի և  այլ հիմնական միջոցների              |     |    |    |

|      |վարձակալության վճար                          |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.7.  |Շենքերի տնտեսական պահպանության և             |     |    |    |

|      |անվտանգության ապահովման ծախսեր               |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.8.  |Վարկերի տրամադրման և  վերադարձման ծախսեր     |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.9.  |Գովազդային, ներկայացուցչական ծախսեր          |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.10. |Գրասենյակային և  տպագրական ծախսեր            |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.11. |Աուդիտային և  խորհրդատվական ծառայությունների |     |    |    |

|      |գծով ծախսեր                                  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.12. |Համակարգչային ծրագրերի, սարքավորումների      |     |    |    |

|      |սպասարկման և  պահպանման գծով ծախսեր          |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.13. |Ծառայությունների դիմաց ծախսեր (տրանսպորտային,|     |    |    |

|      |կապի և  հաղորդակցական միջոցների գծով և  այլ  |     |    |    |

|      |ծախսեր)                                      |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.15  |Վճարված տույժեր, տուգանքներ                  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.16. |ՈՒսուցման, վերապատրաստման ծախսեր             |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.17. |Ապահովագրության գծով ծախսեր                  |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|4.18. |Այլ ոչ տոկոսային ծախսեր (նշել): «Այլ ոչ      |     |    |    |

|      |տոկոսային ծախսերի» տարրերը նշվում են         |     |    |    |

|      |առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց |     |    |    |

|      |գծով կանխատեսված գումարները գերազանցում են ոչ|     |    |    |

|      |տոկոսային ծախսերի գումարի կանխատեսված        |     |    |    |

|      |մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում        |     |    |    |

|      |ներկայացվում են մեկ թվով:                    |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Զուտ ոչ տոկոսային եկամուտներ                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|5.    |Զուտ հատկացումներ ակտիվների հնարավոր         |  x  |  x |  x |

|      |կորուստների պահուստներին                     |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|5.1.  |Վարկերի և  դեբիտորական պարտքերի հնարավոր     |     |    |    |

|      |կորուստների ընդհանուր պահուստին              |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|5.2.  |Վարկերի և  դեբիտորական պարտքերի հնարավոր     |     |    |    |

|      |կորուստների հատուկ պահուստին                 |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|5.3.  |Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման      |     |    |    |

|      |պահուստին                                    |     |    |    |

|______|_____________________________________________|_____|____|____|

|5.4.  |Երաշխիքների և  այլ պայմանական                |     |    |    |

|      |պարտավորությունների պահուստին                |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Ընդամենը զուտ հատկացումներ                          |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Շահույթ` մինչև  հարկվելը                            |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Շահութահարկ                                         |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Զուտ շահույթ                                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Հաշվարկված շահաբաժիններ                             |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով               |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

| սովորական բաժնետոմսերի գծով                        |     |    |    |

|____________________________________________________|_____|____|____|

|Չբաշխված շահույթ                                    |     |    |    |

.____________________________________________________________________.

 

Հավելված 17

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

 

Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիայի

վերաձևակերպման դիմումի ձև

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_____________________-ին

 

ԴԻՄՈՒՄ

Հարգելի ____________________

 

Հիմք ընդունելով ---/---/------թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի թիվ ----- որոշմամբ` -------------------------------------

(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)

վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխմանը տրված համաձայնությունը, ինչպես նաև ---/---/-------թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով կատարված միջոցառումները, խնդրում ենք գրանցել վարկային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և կատարել լիցենզիայի վերաձևակերպում:

Ես` ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

-------------------------------------------- վարկային կազմակերպության

(վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)

գործադիր մարմնի ղեկավար` __________________ ________________________

                              (ստորագրություն)     (անուն, ազգանուն)

 

---/-------/20---թ.

 

Հավելված 18

«Վարկային կազմակերպության գործունեության

ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման,

մասնագիտական համապատասխանության ստուգման և

որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի

 

ԴԻՄՈՒՄ

Իրավաբանական անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

-----------------------ին

 

Հարգելի ______________________

 

Խնդրում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը

___________________________________________________________ կողմից

(նշվում է նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձի

անվանումը)

__________________________________________վարկային կազմակերպության

(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)

 

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:

 

ՄԱՍ 1.

 

Լրացվում է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձի կողմից.

 

._____________________________________________________________________.

|1. Իրավաբանական անձի տվյալները                                       |

|1.1. Անվանումը _____________________________________________________ |

|1.2. Գտնվելու վայրը _________________________________________________|

|1.3. Գրանցման ամսաթիվը _______________ վայրը __________ համարը       |

|                        (օր/ամիս/տարի)                               |

|_____________________________________________________________________|

|2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)                             |

|_____________________________________________________________________|

|2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը ______________ ___________ |

|                                           Գումար             %      |

|այդ թվում` ձայնի իրավունք տվող ____________________  _____________   |

|                                     գումար                %         |

|                                                                     |

|2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը ________________|

|2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը ___________________ |

|_____________________________________________________________________|

|3. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և  պայմանները, ներդրման       |

|աղբյուրները (սեփական, փոխառու)                                       |

|_____________________________________________________________________|

|3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և  պայմանները.         |

|_____________________________________________________________________|

|3.2. Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)`                   |

|Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 3.3|

|կետը                                                                 |

|_____________________________________________________________________|

|3.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել`|

|1) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը                     |

|   ________________________________________                          |

|2) Գտնվելու/բնակության վայրը                                         |

|   __________________________________________________                |

|3) Վարկի/փոխառության գումարը ______________________                  |

|4) Գրավի առարկան ____________________                                |

|5) Վարկի/փոխառության ստացման պայմանները և  ժամկետները                |

|6) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի                |

|3.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից     |

|անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել.         |

|_____________________________________________________________________|

|Վաճառողի/փոխանցողի|  |Վաճառքի/փոխանցման  | |Վաճառքի/փոխանցման        |

|անունը (անվանումը)|  |ենթակա բաժնետոմսերի| |ենթակա բաժնետոմսերի/     |

|                  |  |քանակը             | |մասնակցության չափը (%)   |

|__________________|  |___________________| |_________________________|

|1)                |  |                   | |                         |

|__________________|  |___________________| |_________________________|

|2)                |  |                   | |                         |

|__________________|  |___________________| |_________________________|

|3)                |  |                   | |                         |

|__________________|  |___________________| |_________________________|

|                  |  |                   | |                         |

|__________________|  |___________________| |_________________________|

|_____________________________________________________________________|

|4. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և     |

|ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկի կողմից կարող են        |

|լրացուցիչ պահանջվել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և  այլն)|

|_____________________________________________________________________|

|5. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում              |

|մասնակցությունների վերաբերյալ:                                       |

|Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև  նշված     |

|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները:                  |

|_____________________________________________________________________|

|5.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս մասնակցության|

|համար`                                                               |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության|  |Գտնվելու վայրը| |Մասնակցության|  |Մասնակցության   |

|անվանումը      |  |              | |չափը (դրամով)|  |չափը (%)        |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|1)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|2)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|3)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|               |  |              | |             |  |                |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված   |

|19-ը:                                                                |

|_____________________________________________________________________|

|5.2. Այլ մասնակցության համար`                                        |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության|  |Գտնվելու վայրը| |Մասնակցության|  |Մասնակցության   |

|անվանումը      |  |              | |չափը (դրամով)|  |չափը (%)        |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|1)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|2)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|3)             |  |              | |             |  |                |

|_______________|  |______________| |_____________|  |________________|

|               |  |              | |             |  |                |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|6. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի նախագահ,     |

|խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և  գլխավոր հաշվապահ) վերաբերյալ       |

|ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել, որ կազմակերպության ղեկավարների|

|համար լրացվի նաև  Հավելված 4-ը (վարկային կազմակերպության Մասնակցի    |

|գործադիր տնօրենի և  գլխավոր հաշվապահի համար Հավելված 4-ը պարտադիր է) |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,  |  |    Պաշտոնը        | |Կազմակերպությունում    |

|անձնագրի տվյալները, |  |                   | |աշխատելու տարիները     |

|հանրային            |  |                   | |(որոնցից` նշված        |

|ծառայությունների    |  |                   | |պաշտոնում)             |

|համարանիշը          |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|1)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|2)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|3)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|                    |  |                   | |                       |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                    |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Վարկային կազմակերպությունների  |

|մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն                              |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության     |  |Գտնվելու           | |Փոխկապակցվածության     |

|անվանումը, անձի     |  |(բնակության) վայրը | |տեսակը                 |

|անունը, ազգանունը,  |  |                   | |                       |

|անձնագրի տվյալները, |  |                   | |                       |

|հանրային            |  |                   | |                       |

|ծառայությունների    |  |                   | |                       |

|համարանիշը          |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|1)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|2)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|3)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|                    |  |                   | |                       |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|8. Տեղեկություններ նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական |

|անձի մասնակիցների վերաբերյալ                                         |

|_____________________________________________________________________|

|Մասնակիցների        |  |Մասնակցության չափը | |Մասնակցության չափը     |

|անվանումը/անունը,   |  |(դրամով)           | |(%)                    |

|ազգանունը           |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|1)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|2)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|3)                  |  |                   | |                       |

|____________________|  |___________________| |_______________________|

|                    |  |                   | |                       |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|9. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|9.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի 30 օր և  ավելի    Այո []  Ոչ []  |

|ժամկետանց/չմարված պարտավորություններ:                                |

|                                                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

|_____________________________________________________________________|

|9.2. Արդյո՞ք կազմակերպության մոտ բացակայում են        Այո []  Ոչ []  |

|«Վարկային կազմակերպությունների մասին»                                |

|Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ                   |

|մասի, «Փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի     |

|մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև  դրանց հիման վրա  |

|ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:  «Ոչ»         |

|պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                          |

|_____________________________________________________________________|

|9.3. Արդյո՞ք կազմակերպությունը պատրաստ է        Այո []  Ոչ [] Այլ [] |

|վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի                           |

|վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության         |

|խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել  |

|լրացուցիչ ֆինանսական օժանդակություն:                                 |

|                                                                     |

|«Այլ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

|_____________________________________________________________________|

|9.4. Արդյո՞ք վարկային կազմակերպության կողմից          Այո []  Ոչ []  |

|Կենտրոնական բանկ ներկայացված տնտեսական ծրագրում                      |

|Ձեր կողմից առաջարկվում են որևէ  փոփոխություններ:                     |

|                                                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

|_____________________________________________________________________|

|9.5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                       |

|_____________________________________________________________________|

|10. Հավաստիացնում եմ, որ                                             |

|ա) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և    |

|ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ |

|ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և  վարչական      |

|պատասխանատվության:                                                   |

|բ) բացակայում են «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի     |

|Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:             |

|                                                                     |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության       |

|որևիցե  փոփոխության դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել|

|Կենտրոնական բանկին:                                                  |

|                                                                     |

|Տնօրենի անունը, ազգանունը ________________________________________   |

|                                                                     |

|Ստորագրություն _____________________ Ամսաթիվ ______________________  |

|                                                 օր/ամիս/տարի        |

._____________________________________________________________________.

 

ՄԱՍ II

Լրացվում է վարկային կազմակերպության կողմից

 

._____________________________________________________________________.

|1. Խնդրում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը           |

|__________________________________________________ կողմից            |

|(նշվում է նշանակալից մասնակցություն ակնկալող                         |

|իրավաբանական անձի անվանումը)                                         |

|__________________________________________ վարկային կազմակերպության  |

|(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)                        |

|                                                                     |

|կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:|

|                                                                     |

|2. Հավաստիացնում ենք, որ __________________________________ վարկային |

|                         (նշվում է վարկային կազմակերպության          |

|                                  անվանումը)                         |

|                                                                     |

|կազմակերպության կանոնադրական կապիտալում վարկային կազմակերպության     |

|մասնակցի` բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի     |

|կիրառման` օրենքով և  այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները       |

|պահպանված են: (Սույն կետը չի տարածվում վարկային կազմակերպության      |

|բաժնեմասը (բաժնետոմսը) նվիրատվությամբ ձեռք բերելու դեպքում)          |

|                                                                     |

|Վարկային կազմակերպության խորհրդի                                     |

|նախագահի կամ գործադիր տնօրենի կամ վարչության                         |

|նախագահի (եթե այդ լիազորությունները                                  |

|վերապահված է նրանց վարկային կազմակերպության                          |

|կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի                                 |

|կողմից) անունը և  ազգանունը -----------------------------------      |

|                                                                     |

|Ստորագրություն ____________________ Ամսաթիվ _________________        |

|                                              (օր,ամիս,տարի)         |

._____________________________________________________________________.

 

(կանոնակրագը խմբ. 15.07.14 թիվ 193-Ն որոշում)

 

(կանոնակրագը փոփ. 13.11.12 թիվ 316-Ն, 19.07.11 թիվ 189-Ն, 20.12.11 թիվ 365-Ն, 07.02.12 թիվ 36-Ն, 21.12.10 թիվ 338-Ն, 28.07.09 թիվ 228-Ն, 25.12.12 թիվ 377-Ն, 10.03.09 թիվ 56-Ն, 22.09.09 թիվ 281-Ն որոշումներ)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.07.2008
N 194-Ն
Որոշում