Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1217.031108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1217-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 32,187.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`

1) 9 587.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN 45 և 47, Պրոմեթևս փողոցի NN 28 և 49 հասցեներում գտնվող 4 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

2) 13 700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցին հարակից տարածքում գտնվող 9 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

3) 8 900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Շիրակացու փողոցի N 5 հասցեում գտնվող վթարային բազմաբնակարան շենքը վերակառուցելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1217-Ա
Որոշում