Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 37

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2008 թվականի սեպտեմբերի 12-ից անցկացնել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա օրենքների նախագծերը և ծրագրերը` համաձայն N 4 հավելվածի սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.

2) անհրաժեշտության դեպքում ապահովել սույն որոշման N 4 հավելվածում չնշված` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագծվող ցուցանիշների մասին

 

_____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային որոշման

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի համախմբված բյուջեն կկազմի`

ա) եկամուտների գծով` մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ) ծախսերի գծով` մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ) դեֆիցիտը (պակասուրդը)`  մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2009 թվականի բյուջեները կկազմեն`

ա) եկամուտների գծով` մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ) ծախսերի գծով` մլրդ դրամ:

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեն`

 

.__________________________________________.

|                        |Գումարը          |

|                        |(հազար դրամներով)|

|________________________|_________________|

|1. Եկամուտների գծով     |                 |

|________________________|_________________|

|2. Ծախսերի գծով         |                 |

|________________________|_________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)|                 |

.__________________________________________.

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները`

 

._______________________________________________________.

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ)|     Գումարը     |

|ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ            |(հազար դրամներով)|

|_____________________________________|_________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                             |                 |

|_____________________________________|_________________|

|այդ թվում`                           |                 |

|_____________________________________|_________________|

|Ա. Ներքին աղբյուրներ                 |                 |

|_____________________________________|_________________|

|Բ. Արտաքին աղբյուրներ                |                 |

._______________________________________________________.

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` 2009 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4 +/- 1.5 տոկոս թիրախով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերում ստացվող եկամուտների), ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով`

 

.________________________________________________________.

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ            |     Գումարը     |

|                                      |(հազար դրամներով)|

|______________________________________|_________________|

|               ԸՆԴԱՄԵՆԸ               |                 |

|______________________________________|_________________|

|               այդ թվում`             |                 |

|______________________________________|_________________|

|Հարկային եկամուտներ և  պետական տուրքեր|                 |

|______________________________________|_________________|

|Պարտադիր սոցիալական ապահովության      |                 |

|վճարներ                               |                 |

|______________________________________|_________________|

|Պաշտոնական դրամաշնորհներ              |                 |

|______________________________________|_________________|

|Այլ եկամուտներ                        |                 |

.________________________________________________________.

 

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից հատկացումները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերում կատարվելիք հատկացումների), ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով`

 

._________________________________________________.

|Բաժին|Խումբ|Դաս|               |      Գումարը    |

|     |     |   |               |(հազար դրամներով)|

|_____|_____|___|_______________|_________________|

|     |     |   |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ|                 |

|_____|_____|___|_______________|_________________|

|     |     |   |այդ թվում`     |                 |

._________________________________________________.

 

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով`

 

._______________________________________________.

|                             |      Գումարը    |

|                             |(հազար դրամներով)|

|_____________________________|_________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ              |                 |

|_____________________________|_________________|

|այդ թվում`                   |                 |

._______________________________________________.

 

Հոդված 9. Սահմանել, որ`

1) 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2009 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2009 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները` փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2009 թվականի քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի I մասի 1.1-ին կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված` Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2009 թվականին ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2009 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի` ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2007 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2007 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2007 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների գծով եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացրել են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2009 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների` գույքահարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների), ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2009 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2009 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, ինչպես նաև պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից, աճուրդով օտարումից և վարձակալությունից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2009 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2009 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2009 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2009 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2009 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2009 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առած «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

Հոդված 10. Հաստատել`

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների` ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները`

- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 2,000.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2007 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը` հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը` հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` հազար դրամ.

Հոդված 11. Թույլատրել կառավարությանը 2009 թվականին անհրաժեշտության դեպքում`

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկերի և այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեության իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար` առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից (կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում` որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչև 2009 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ, 11-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը) և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների` սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում նաև փոխատուի հետ փոխադարձ համաձայնության դեպքում մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) և ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի` սույն օրենքի N 1 հավելվածում բերված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև NN 1 և 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը` փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները.

14) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին առանձին ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ) 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված վարկային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված նպատակային վարկային միջոցների հաշվին, եթե այդ ծրագրերի գծով կառավարության կնքած վարկային, կամ այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված են: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող վարկերի հաշվին կատարված ելքերի գումարից ոչ ավելի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, ինչպես նաև ըստ այդ գումարի հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ) 2009 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված, ինչպես նաև ֆինանսավորել այդ հավելվածներով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ստացված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2009 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը) և ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով այդ դրամաշնորհային ծրագրերը չնախատեսված լինելու դեպքում դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով հիշյալ հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

15) պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնել սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի համապատասխան գումարները (սույն կետում նշված մուտքերը և դրանց հաշվին ֆինանսավորվող ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին լրացուցիչ ծրագիր).

16) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների վարձակալությունից, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին ծրագիր).

17) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների գումարները 2009 թվականին ստանալու դեպքում, այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման հետևանքով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

18) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված գումարները, և (կամ) կատարել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների ընդհանուր գումարի ավելացմանը չհանգեցնող այլ հավասարակշռված փոփոխություններ` դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում և N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում.

19) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

20) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» (կամ որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ կամ լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում:

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի կամ ավելացում` 30 տոկոսի չափով:

Հոդված 13. Սույն օրենքի NN 1-6 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ վարչապետի մոտ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական

տարբերակի քննարկումներ (ըստ պետական կառավարման մարմինների)

 

._______________________________________________________________.

|NN |ՀՀ նախարարությունների և  գերատեսչությունների անվանումները  |

|___|___________________________________________________________|

|   | 12-ը սեպտեմբերի 2008 թ.                                   |

|___|___________________________________________________________|

|1. |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                   |

|___|___________________________________________________________|

|2. |ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության պետական  |

|   |կոմիտե, Գիտությունների ազգային ակադեմիա                    |

|___|___________________________________________________________|

|3. |ՀՀ առողջապահության նախարարություն                          |

|___|___________________________________________________________|

|4. |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ      |

|   |աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական   |

|   |ապահովության պետական ծառայություն                          |

|___|___________________________________________________________|

|   |13-ը սեպտեմբերի 2008 թ.                                    |

|___|___________________________________________________________|

|1. |ՀՀ մշակույթի նախարարություն                                |

|___|___________________________________________________________|

|2. |ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն        |

|___|___________________________________________________________|

|3. |Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ       |

|___|___________________________________________________________|

|4. |Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով           |

|___|___________________________________________________________|

|5. |ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն                       |

|___|___________________________________________________________|

|6. |ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                       |

|___|___________________________________________________________|

|7. |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                              |

|___|___________________________________________________________|

|8. |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                        |

|___|___________________________________________________________|

|9. |ՀՀ բնապահպանության նախարարություն                          |

|___|___________________________________________________________|

|10.|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                          |

|___|___________________________________________________________|

|11.|«Ջրային տնտեսության պետական կոմիտե»                        |

|___|___________________________________________________________|

|12.|ՀՀ տարածքային կառավարման նախարարություն                    |

|___|___________________________________________________________|

|13.|ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարություն         |

|___|___________________________________________________________|

|14.|ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն           |

|___|___________________________________________________________|

|15.|ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե                |

|___|___________________________________________________________|

|   |15-ը սեպտեմբերի 2008 թ.                                    |

|___|___________________________________________________________|

|1. |ՀՀ նախագահի աշխատակազմ                                     |

|___|___________________________________________________________|

|2. |ՀՀ կառավարության աշխատակազմ                                |

|___|___________________________________________________________|

|3. |ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ                               |

|___|___________________________________________________________|

|4. |ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմ                       |

|___|___________________________________________________________|

|5. |Վերահսկիչ պալատ                                            |

|___|___________________________________________________________|

|   |16-ը սեպտեմբերի 2008 թ.                                    |

|___|___________________________________________________________|

|1. |ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտե                           |

|___|___________________________________________________________|

|2. |ՀՀ դատախազություն                                          |

|___|___________________________________________________________|

|3. |ՀՀ հատուկ քննչական ծառայություն                            |

|___|___________________________________________________________|

|4. |ՀՀ արդարադատության նախարարություն                          |

|___|___________________________________________________________|

|5. |ՀՀ վճռաբեկ դատարան                                         |

|___|___________________________________________________________|

|6. |ՀՀ դատական դեպարտամենտ                                     |

|___|___________________________________________________________|

|7. |ՀՀ պաշտպանության նախարարություն                            |

|___|___________________________________________________________|

|8. |ՀՀ ԿԱ ոստիկանություն                                       |

|___|___________________________________________________________|

|9. |ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն                   |

|___|___________________________________________________________|

|10.|ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական            |

|   |պահպանության ծառայություն                                  |

|___|___________________________________________________________|

|11.|Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն    |

|___|___________________________________________________________|

|12.|Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ                    |

|___|___________________________________________________________|

|   |17-ը սեպտեմբերի 2008 թ.                                    |

|___|___________________________________________________________|

|1. |ՀՀ արտաքին գործերի նախարարություն                          |

|___|___________________________________________________________|

|2. |ՀՀ Սփյուռքի նախարարություն                                 |

|___|___________________________________________________________|

|3. |«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն        |

|___|___________________________________________________________|

|4. |ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն                |

|___|___________________________________________________________|

|5. |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն                    |

|___|___________________________________________________________|

|6. |ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե  |

|___|___________________________________________________________|

|7. |ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով                        |

|___|___________________________________________________________|

|8. |ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ                       |

|___|___________________________________________________________|

|9. |ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով        |

|___|___________________________________________________________|

|10.|ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով|

|___|___________________________________________________________|

|11.|Երևանի  քաղաքապետարան                                      |

._______________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ պետական բյուջեի նախագծի հետ

միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու

ենթակա ՀՀ օրենքների նախագծերի և ծրագրերի

 

._________________________________________________________________________.

|  |Կատարող պետական կառավարման|ՀՀ օրենքների նախագծերի և  ծրագրերի         |

|  |մարմնի անվանումը          |անվանումները                               |

|__|__________________________|___________________________________________|

|1 |ՀՀ առողջապահության        |ՀՀ 2009 թվականի առողջապահական պետական      |

|  |նախարարություն            |նպատակային ծրագրերը                        |

|__|__________________________|___________________________________________|

|2 |ՀՀ աշխատանքի և  սոցիալական|Հաշմանդամների սոցիալական պաշտպանության     |

|  |հարցերի նախարարություն    |տարեկան ծրագիր, որի մշակման և  իրականացման |

|  |                          |օրենսդրական հիմքը «Հայաստանի               |

|  |                          |Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական|

|  |                          |պաշտպանության մասին» Հայաստանի             |

|  |                          |Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի բ/       |

|  |                          |ենթակետն է:                                |

|__|__________________________|___________________________________________|

|3 |ՀՀ աշխատանքի և  սոցիալական|Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան |

|  |հարցերի նախարարություն    |ծրագիր, որի մշակման և  իրականացման         |

|  |                          |օրենսդրական հիմքը «Երեխայի իրավունքների    |

|  |                          |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33  |

|  |                          |և  34 հոդվածներն են:                       |

|__|__________________________|___________________________________________|

|4 |ՀՀ աշխատանքի և  սոցիալական|Զբաղվածության կարգավորման պետական ծրագիր,  |

|  |հարցերի նախարարություն    |որի մշակման և  իրականացման օրենսդրական     |

|  |                          |հիմքը «Բնակչության զբաղվածության և         |

|  |                          |գործազրկության դեպքում սոցիալական          |

|  |                          |պաշտպանության մասին» Հայաստանի             |

|  |                          |Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ   |

|  |                          |ենթակետն է:                                |

|__|__________________________|___________________________________________|

|5 |ՀՀ կրթության և  գիտության |«Գիտական և  գիտատեխնիկական գործունեության  |

|  |նախարարության Գիտության   |մասին» ՀՀ օրենք, «Գիտական և  գիտատեխնիկական|

|  |պետական կոմիտե            |պետական ծրագրերի նպատակային-ծրագրային      |

|  |                          |ֆինանսավորում» ծրագիր                      |

|__|__________________________|___________________________________________|

|6 |ՀՀ սպորտի և               |Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի 2009       |

|  |երիտասարդության հարցերի   |թվականի տարեկան ծրագիր                     |

|  |նախարարություն            |                                           |

|__|__________________________|___________________________________________|

|7 |ՀՀ տարածքային կառավարման  |Գյումրու քաղաքի վերականգնման 2009 թվականի  |

|  |նախարարություն            |ծրագիր                                     |

|__|__________________________|___________________________________________|

|8 |ՀՀ տարածքային կառավարման  |Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման      |

|  |նախարարություն            |2009 թվականի ծրագիր                        |

|__|__________________________|___________________________________________|

|9 |ՀՀ բնապահպանության        |Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման,    |

|  |նախարարություն            |պահպանման, վերարտադրման և  օգտագործման     |

|  |                          |միջոցառումների 2009 թվականի տարեկան ծրագիր,|

|  |                          |որի մշակման և  իրականացման օրենսդրական     |

|  |                          |հիմքը «Սևանա  լճի մասին» ՀՀ օրենքի 12.13.14|

|  |                          |հոդվածներն են:                             |

|__|__________________________|___________________________________________|

|10|ՀՀ ֆինանսների             |«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող`   |

|  |նախարարություն            |Հայաստանի Հանրապետության օրենքների         |

|  |                          |կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի     |

|  |                          |եկամուտների կորուստները պետության կողմից   |

|  |                          |փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի       |

|  |                          |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  |

|  |                          |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի      |

|  |                          |նախագիծը                                   |

|__|__________________________|___________________________________________|

|11|ՀՀ տարածքային կառավարման  |«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի»,  |

|  |նախարարության ջրային      |«Շիրակ-ջրմուղկոյուղի» և  «Նոր ակունք» փակ  |

|  |տնտեսության պետական       |բաժնետիրական ընկերություններին             |

|  |կոմիտե                    |բնապահպանական վճարների գծով արտոնություններ|

|  |                          |սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ        |

|__|__________________________|___________________________________________|

|12|ՀՀ տարածքային կառավարման  |«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի   |

|  |նախարարության ջրային      |Հանրապետության օրենքում փոփոխություն       |

|  |տնտեսության պետական       |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|  |կոմիտե                    |օրենքի նախագիծ                             |

|__|__________________________|___________________________________________|

|13|ՀՀ տարածքային կառավարման  |»»Շահութահարկի մասին» Հայաստանի            |

|  |նախարարության ջրային      |Հանրապետության օրենքում փոփոխություն       |

|  |տնտեսության պետական       |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|  |կոմիտե                    |օրենքի նախագիծ                             |

|__|__________________________|___________________________________________|

|14|ՀՀ տարածքային կառավարման  |«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման,     |

|  |նախարարության ջրային      |կեղտաջրերի մաքրման և  ոռոգման ջրի          |

|  |տնտեսության պետական       |մատակարարման ծառայություններ իրականացնող   |

|  |կոմիտե                    |կազմակերպություններին հարկային             |

|  |                          |արտոնություններ սահմանելու մասին»          |

|  |                          |Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2008
N 37
Արձանագրային որոշում