Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, ՄՈՆՏԵՎԻԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ԵՎ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0861.051008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2008 թվականի N 861-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ԵՎ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2008 թվականի նոյեմբերի 7-13-ը գործուղել Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)` հայ կանանց միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու, 2008 թվականի նոյեմբերի 14-15-ը` Մոնտեվիդեո (ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետություն)` հայ համայնքի հետ հանդիպելու, 2008 թվականի նոյեմբերի 16-17-ը` Սան Պաուլո (Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)` հայկական համայնքի հետ հանդիպման և հետագա համագործակցության խորացման համար և 2008 թվականի նոյեմբերի 18-27-ը` Կալիֆոռնիա (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն 2008» միջոցառման կազմակերպման և անցկացման աշխատանքներին, ինչպես նաև գործակցության զարգացման նպատակով այցի շրջանակներում հանդիպումներ ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի` Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա գործուղման ճանապարհածախսը և կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2008
N 861-Ա
Որոշում