Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵ ...

 

 

041.0862.051108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2008 թվականի N 862-Ա

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 830-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 24-27-ը Թբիլիսի (Վրաստան) փորձագետների խմբի` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Լ. Վարդանյանինը, Բ. Գյուլումյանինը, Ա. Սարգսյանինը, Կ. Բեգլարյանինը, Գ. Քոչարյանինը, Հ. Կարապետյանինը և Ս. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Թբիլիսի գործուղելու մասին» N 830-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի նոյեմբերի 5-ի

N 862-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-27-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԱԾ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

    Ա. Աբրահամյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ (ընդհանուր համակարգող)

 

    Լ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի զարգացման վարչության պետ

 

    Բ. Գյուլումյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի վարչության պետի տեղակալ      

 

    Կ. Բեգլարյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի ռազմավարության

                        և միջազգային հարաբերությունների վարչության պետ

 

    Գ. Քոչարյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        առևտրային քաղաքականության և ներքին շուկայի

                        կարգավորման վարչության պետ

 

    Հ. Կարապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ   

 

    Գ. Պետրոսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                        տեղակալ (23.10.2008 թ. - 27.10.2008 թ.)          

                                         

    Գ. Հայրապետյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        ԱՊՀ վարչության Կովկասի բաժնի վարիչ          

 

    Ս. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                        աշխատակազմի միջազգային համագործակցության և

                        սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ      

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2008
N 862-Ա
Որոշում