Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0870.071108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2008 թվականի N 870-Ա

 

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2008 թվականի նոյեմբերի 17-21-ը գործուղել Դոհա (Կատար)` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 8-րդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների 20-րդ համատեղ խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Դոհա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Պապյանի` Դոհա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դոհա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2008
N 870-Ա
Որոշում