Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0871.071108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2008 թվականի N 871-Ա

 

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին 2008 թվականի նոյեմբերի 3-6-ը գործուղել Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)` Կիպրոսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով ու Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի հարցում սերտ համագործակցություն հաստատելու համար:

2. Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Նիկոսիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2008
N 871-Ա
Որոշում