Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0875.101108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2008 թվականի N 875-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի նոյեմբերի 13-14-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Դ. Մնացականյանինը, Ա. Աբրահամյանինը, Ե. Ազարյանինը, Հ. Կարապետյանինը, Ա. Զատիկյանինը և Մ. Բարոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

4. Մ. Խաչատրյանի, Հ. Թումանյանի, Հ. Զորյանի և Տ. Մեհրաբյանի` Քիշնև գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Մ. Խաչատրյանի, Հ. Թումանյանի, Հ. Զորյանի և Տ. Մեհրաբյանի` Քիշնև գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2008 թվականի նոյեմբերի 13-ին` Երևան-Քիշնև, իսկ նոյեմբերի 14-ին` Քիշնև-Երևան երթուղիներով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 13.11.08 թիվ 892-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի նոյեմբերի 10-ի

N 875-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-14-Ը ՔԻՇՆԵՎ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ                                  

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ              

 

    Մ. Մելքոնյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

 

    Դ. Մնացականյան    - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Պետրոսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                        տեղակալ (մեկնում է 09.11.2008 թ.)       

 

    Ա. Աբրահամյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի            

                        վարչության գլխավոր մասնագետ   

 

    Հ. Կարապետյան     - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Զատիկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Մ. Բարոյան        - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Մ. Խաչատրյան      - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»

                        ծրագրի լրագրող

 

    Հ. Թումանյան      - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»   

                        ծրագրի օպերատոր                                 

 

    Հ. Զորյան         - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության

                        գործադիր տնօրեն

 

    Տ. Մեհրաբյան      - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության

                        լուսանկարիչ    

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.11.2008
N 875-Ա
Որոշում