Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՊԱՏՐԱ ...

 

 

040.1232.041108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1232-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` միջուկային և ճառագայթման վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2008 թվականի դեկտեմբերի 15-19-ը անցկացնել ստուգողական վարժանք` «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով:

2. Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին`

1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը ապահովել ստուգողական վարժանքի սցենարի առկայությունը.

2) մինչև 2009 թվականի հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի ամփոփ արդյունքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և օտարերկրյա այլ իրավասու մարմինների փորձագետների մասնակցությունն ստուգողական վարժանքին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2008
N 1232-Ա
Որոշում