Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Ախուրյան գյուղի ընդլայնման ենթակա թաղամասի ՕԿՋ-ի կարգավորող ծավալի հաշվարկ 2022 թ. հեռանկարային զարգացման համար

 

Աղյուսակ 3

 

._________________________________________________________________________.

|NN  |Օրվա  |Ջրօգտա-   |Գյուղի ՕԿՋ|Օրվա կարգավորիչ   |   Ծանոթություն     |

|ը/կ |ժամերը|գործումը  |տրվող ջրի |ջրամբար           |                    |

|    |      |գյուղի    |քանակը (%)|__________________|                    |

|    |      |կողմից (%)|          |մտնող| դուրս|մնա- |                    |

|    |      |          |          |(%)  | եկող |ցորդը|                    |

|    |      |          |          |     | (%)  | (%) |                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|1   |0-1   |0,37      |4,16      | 3,79|  -   |10,28|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|2   |1-2   |0,37      |4,16      | 3,79|  -   |14,07|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|3   |2-3   |1,00      |4,16      | 3,16|  -   |17,23|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|4   |3-4   |1,00      |4,16      | 3.16|  -   |20,39|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|5   |4-5   |3,00      |4,16      | 1,16|  -   |21,55|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|6   |5-6   |5,50      |4,16      |   - | 1,34 |20,21|Wկ=0,2115x1193,40 = |

|    |      |          |          |     |      |     |= 257,18 մ3         |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|7   |6-7   |5,50      |4,17      |   - | 1,33 |18,88|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|8   |7-8   |5,50      |4,17      |   - | 1,33 |17,55|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|9   |8-9   |3,50      |4,17      | 0,67|  -   |18,22|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|10  |9-10  |3,50      |4,17      | 0,67|  -   |18,89|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|11  |10-11 |6,00      |4,17      |   - | 1,83 |17,06|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|12  |11-12 |8,25      |4,17      |   - | 4,08 |12,98|Qառ=0,0825x1193,4 = |

|    |      |          |          |     |      |     |= 98,46 մ3/ժամ=27,35|

|    |      |          |          |     |      |     |լ/վրկ               |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|13  |12-13 |8,25      |4,17      |   - | 4,08 | 8,90|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|14  |13-14 |6,00      |4,17      |   - | 1,83 | 7,07|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|15  |14-15 |5,00      |4,17      |   - | 0,83 | 6,24|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|16  |15-16 |5,50      |4,17      |   - | 1,33 | 4,91|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|17  |16-17 |4,00      |4,17      | 0,17|  -   | 5,08|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|18  |17-18 |3,76      |4,17      | 0,41|  -   | 5,49|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|19  |18-19 |6,00      |4,17      |   - | 1,83 | 3,66|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|20  |19-20 |6,00      |4,17      |   - | 1,83 | 1,83|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|21  |20-21 |6,00      |4,17      |   - | 1,83 | 0,00|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|22  |21-22 |3,00      |4,17      | 1,17|  -   | 1,17|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|23  |22-23 |2,00      |4,16      | 2,16|  -   | 3,33|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|24  |23-24 |1,00      |4,16      | 3,16|  -   | 6,49|                    |

|____|______|__________|__________|_____|______|_____|____________________|

|ընդ.|  -   |100       |100       |23,47|23,47 |  -  |                    |

._________________________________________________________________________.

 

Qմիջ = 1193,40/24 = 49,73 մ3/ժամ = 13,81 լ/վրկ

sum 3Q3առ=(6,00 + 8,25 + 8,25)% /100x1193,40 = 268,52 մ3/ժամ

 

Ախուրյան գյուղի եվ ընդլայնման ենթակա թաղամասի կեղտաջրերի ելքերի հաշվարկ 2022 թ. հեռանկարային զարգացման համար

 

Աղյուսակ N 4

 

._________________________________________________________________________.

|NN |Ելակետային տվյալների և |Բանաձևեր,     |  Հիմքը  | Քանակը       |Ծանո-|

|ը/կ|հաշվարկային պարամետրերի|նշանակումներ  |         |______________|թու- |

|   |անվանումը              |              |         |գյուղի |թաղա- |թյուն|

|   |                       |              |         |համար  |մասի  |     |

|   |                       |              |         |       |համար |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|1. |Բնակչության թիվը (մարդ)|    N         |գլխ. հատ.|  10046|  2357|     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|2. |Ջրօգտագործման նորման   |    q         |ՍՆԻՊ 2.04|    150|   150|     |

|   |                       |              |02-84    |       |      |     |

|   |                       |              |կ.2.1    |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|3. |Կեղտաջրերի միջին       |Qօրմիջ=qN/1000|   -     |   1569|   555|     |

|   |տարեկան հաշվարկային    |              |         |       |      |     |

|   |ելքը (մ3/օր)           |              |         |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|4. |Չնախատեսված ելքեր      |Qօրմիջx10,0/  |    -    |  156,9|  55,5|     |

|   |(մ3/օր)                |100           |         |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|5. |Արդյունաբերական        |Qօրմիջx25/100 |    -    | 392,25|138,75|     |

|   |ձեռնարկություններ      |              |         |       |      |     |

|   |(մ3/օր)                |              |         |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|6. |Կեղտաջրերի ընդհանուր   |     -        |   -     |2118,15|749.25|     |

|   |միջին հաշվարկային      |              |         |       |      |     |

|   |ելքերը (մ3/օր)         |              |         |       |      |     |

|   |                       |              |         |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|7. |Նույնը` (լ/վրկ)        |Qմիջ/վրկ      |   -     |  24,52|  8.67|     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|8. |Անհավասարաչափության    |Kընդ          |ՍՆԻՊ     |   1,87| 2.208|     |

|   |ընդհանուր գործակից     |              |2.04.03- |       |      |     |

|   |                       |              |85       |       |      |     |

|   |                       |              |աղ.N 2   |       |      |     |

|___|_______________________|______________|_________|_______|______|_____|

|9. |Կեղտաջրի առավելագույն  |KընդxQմիջ/վրկ |-»-      |  45,85| 19.14|     |

|   |հաշվարկային ելքը       |              |կ.2.7    |       |      |     |

|   |(լ/վրկ)                |              |         |       |      |     |

._________________________________________________________________________.

 

Ամբողջ գյուղի կեղտաջրերի առավելագույն հաշվարկային ելքը կլինի` (24,52+8,67)x1,812=60,14 լ/վրկ

 

Ջրամատակարարման և կոյուղու համակարգերում կատարված ուսումնասիրությունների հիման վրա տրված լուծումներում հաշվի է առնված հանրապետության ամբողջ տնտեսության շուկայական հարաբերությունների անցման հետևանքով առաջացած խնդիրները, տվյալ դեպքում` ջուրը ապրանքի վերածելու պատճառով, սպառողի ջրօգտագործման նորմայի կրճատման միտումը, ջրամատակարարման համակարգում կորստի առկայության հաշվի առնումը, հեռանկարում նրա կրճատումը մինչև «անխուսափելի» համարվող չափը, ինչպես նաև արտադրական ձեռնարկություններին հասանելիք ջրաքանակի կանխատեսումը և այլն:

Մեր կողմից հաշվարկված ջրաքանակները, ուրեմն և ՕԿՋ-ների ծավալները, ջրագծերի և կոյուղագծերի առաջարկված տրամագծերը ենթակա են ճշտման համապատասխան փուլերի նախագծման ընթացքում, քանի որ այդ դեպքում միայն կընձեռվի աշխատանքների կատարման ճշտության էլ ավելի բարձր մակարդակի ապահովման հնարավորություն:

 

7.3 ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Ախուրյանի էլեկտրամատակարարման աղբյուրն է հանդիսանում 2x16 ՄՎԱ հզորությամբ 110/10 կՎ «Էրզրում» ենթակայանը:

Ենթակայանի սնուցումը ներկայումս իրականացվում է 110 կՎ մագիստրալ օդային գծերով 220-110 կՎ,2x125 կՎԱ «Գյումրի» հանգույցային ենթակայանից:

- 3.7 կմ երկարությամբ «Խաչքար-1» գծով (AC-240)

- 3.9 կմ երկարությամբ «Խաչքար-2» գծով (AC-150)

Գլխավոր իջեցնող ենթակայանից ցանցը զարգացվում է 10 կՎ օդային մագիստրալ սխեմայով առանց հանգուցային բաշխիչ կետերի:

Աղյուսակ 1-ում ամփոփված է գյուղի բնակելի ֆոնդի այժմյան և հեռանկարային (մինչև 2025թ) էլեկտրաէներգիայի սպառումը:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________.

| Բնակչություն       |Էլ.էներգիայի տարեկան|

|                    |ծախսը, հազ. կՎտ/ժամ |

|____________________|____________________|

|   Փաստ   | Նախագիծ |   Փաստ   | Նախագիծ |

|__________|_________|__________|_________|

|  10046   |  12400  |   3968   | 11780 * |

._________________________________________.

__________

* Հաշվարկում ընդունված է 1 բնակչի խոշորացված տարեկան ծախսը 950 կՎտ/ժամ:

 

Նախագծերի տարածքների էլեկտրամատակարարման ծրագրի իրականացման համար խոշորացվում, կապիտալ ներդրումների ցանկը ներկայացվում է Nօ 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________.

|Nօ|         Օբյեկտ       | Քանակ  |Արժեքը    |

|  |                      |        |մլրդ. դոլ.|

|__|______________________|________|__________|

|1 |10 կՎ օդային գծեր     |  2.3 կմ|    0.016 |

|__|______________________|________|__________|

|2 |04 կՎ օդային գծեր     |  4.8 կմ|    0.028 |

|__|______________________|________|__________|

|3 |10/04 կՎ կոմպլեկտ ՏԵ  |  5 հատ |    0.0053|

|__|______________________|________|__________|

|  |Ընդամենը              |        |    0.097 |

._____________________________________________.

 

Համայնքային ցանցի բարելավման առաջնահերթ միջոցառումներ

 

1. Գոյություն ունեցող ցանցի վերանորոգում 50%-ի չափով:

2. Միջոցառումներ, ուղղված համակարգային կորուստների նվազեցմանը, որոնք պետք է շարունակվեն հեռանկարային ծրագրերում:

3. Նախագծվող բնակավայրերի էլեկտրամատակարարման ցանցի 30%-ի չափով կառուցում:

 

Հեռանկարային ծրագրեր (2010-2022 թթ.)

 

1. Միջոցառումներ համակարգային կորուստների նվազեցմանը:

2. Նախագծվող բնակավայրերի էլեկտրամատակարարման ցանցի կառուցման ավարտում:

Վերը նշված միջոցառումների և ծրագրերի իրականացման համար խոշորացված կապիտալ ներդրումների ցանկը ներկայացված է Nօ 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________.

|    Միջոցառում     |Խոշորացված արժեքը|

|                   |   մլրդ. դրամ    |

|_____________________________________|

|           I մինչև  2010 թ.          |

|_____________________________________|

|1                  |   0.042         |

|___________________|_________________|

|2                  |   0.049         |

|___________________|_________________|

|3                  |   0.029         |

|___________________|_________________|

|Ընդամենը I         |   0.12          |

|_____________________________________|

|           II մինչև  2025 թ.         |

|_____________________________________|

|1                  |   0.11          |

|___________________|_________________|

|2                  |   0.068         |

|___________________|_________________|

|Ընդամենը II        |   0.178         |

|___________________|_________________|

|Ընդամենը I + II    |   0.298         |

._____________________________________.

 

7.4 ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Ախուրյան գյուղի գազամատակարարման աղբյուր է հանդիսանում «Արևիկ» ԳԲԿ-ն

Ախուրյան գյուղի գազամատակարարման համակարգը գտնվում է վերականգնման փուլում:

Նախատեսվում է բնական գազով ապահովել.

ա) բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը,

բ) բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը,

գ) հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկությունների տնտեսական կարիքների համար ջերմության պահանջարկը,

դ) արտադրական նշանակության օբյեկտների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:

 

7.4.1. Բնական գազի տարեկան պահանջարկը

 

Գլխավոր հատակագծի հիմնական բնութագրիչ ցուցանիշը բնակչության թիվն է, որը ներկայումս հավասար է 10046 մարդ, իսկ հեռանկարում նախատեսվում է 14200 մարդ:

Ելնելով այս ցուցանիշներից հաշվվում է պահանջարկը:

Ջեռուցում - Բնակելի շենքերի ջեռուցման համար անհրաժեշտ ջերմության հաշվարկային հզորությունը բերված մեկ բնակչի համար հաշվվում է հետևյալ բանաձևով.

 

q=Xջ x V x (tն-tհդ), Վտ (կկալ/ժ),

 

որտեղ` Xջ - շենքի ջեռուցման տեսակարար բնութագիրն է, բազմաբնակարան շենքի համար ընդունվում է 0,7 Վտ/մ3 oC(0,6 կկալ) ժxմ3 oC), անհատական տների համար 0,87 Վտ/մ3 oC(0,75 կկալ) ժxմ3 oC),

V - մեկ մարդուն ընկնող շենքի ծավալն է, նրա արտաքին չափերով, բազմաբնակարան շենքերի համար ընդունվում է 60 մ3/մարդ (ընդհանուր մակերեսը 15 մ2/մարդ), անհատական տների համար` 70 մ3/մարդ (ընդհանուր մակերեսը 18 մ2/մարդ),

tն, tհդ - համապատասխանաբար ջեռուցվող շենքի ներսի ջերմաստիճանն է ընդունվում է 18 oC և արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանն է ջեռուցման համար, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 Ախուրյանի համար tդհ = -23 oC:

 

Ջերմության տարեկան պահանջարկը մեկ մարդու համար որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Q = XջV (tն-tմդ) x n կ% 24 x 10-6 ՄՎտ. ժ (Գկալ),

 

որտեղ` tմդ, n - համապատասխանաբար ջեռուցման սեզոնում դրսի օդի միջին ջերմաստիճանն է և ջեռուցման սեզոնի տևողությունն է ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 tմդ = = 3, 4 oC, n = 118 օր:

Հասարակական նշանակության շենքերի ջեռուցման համար ջերմության պահանջարկը ընդունված է բոլոր բնակելի շենքերի պահանջարկի 20% չափով:

Տաք ջրամատակարարում և սննդի պատրաստում բնակելի շենքերում - նախատեսվում է, որ յուրաքանչյուր բնակարանում տեղադրվում է ջրատաքացուցիչ և չորս օջախանի գազասալիկ: Համաձայն ՇՆՁ IV-12-101-04 այդպիսի պայմանների դեպքում մեկ մարդու համար պահանջվող ջերմության ծախսը տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար կազմում է 19000000 կկալ/տարի: Անվտանգության պահանջներից ելնելով հիվանդանոցում, դպրոցներում, մսուր-մանկապարտեզներում, հասարակական սննդի ձեռնարկություններում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրաէներգիայով, իսկ տաք ջրամատակարարումն այդ օբյեկտների կաթսայատներից, որի տարեկան պահանջարկը գնահատվում է մոտավորապես 1000 ԳՋ (240 Գկալ):

Հացի և հրուշակեղենի թխման համար ջերմության պահանջարկը որոշվել է ելնելով մեկ մարդու համար մեկ օրում պահանջվող հացաբուլկեղենի պահանջարկից` 0,6:/0,7 կգ և ըստ ՇՆՁ IV-12-101-04-ի մեկ տ արտադրանք թխելու համար ջերմության քանակը 5,5 ԳՋ (1,31 Գկալ): Քաղաքի բնակելի տարածքից դուրս գտնվող արտադրական օբյեկտների և զորամասի համար գազի տարեկան պահանջարկը գնահատվում է 300 հազ. նմ3:

ՈՒնենալով ջերմային էներգիայի տարեկան պահանջարկը որոշվել է բնական գազի պահանջարկն ընդունելով 1 նմ3 գազի ստորին ջերմատվությունը և գազասպառիչ սարքերի Օ.Գ.Գ.` 0,9:

 

Աղյուսակ 1.

 

Բնական գազի պահանջարկները

 

._____________________________________________________.

|Բնակչության քանակը  |Բնական գազի պահանջարկը մ3/ժամ   |

|                    |________________________________|

|                    |Ջեռուցում |Տաք ջրամատ. |Ընդամենը|

|                    |          |սննդի պատր. |        |

|____________________|__________|____________|________|

|Ներկայիս - 10046    |3600      |1300        |4900    |

|____________________|__________|____________|________|

|Հեռանկարում - 12400 |4900      |1800        |6700    |

._____________________________________________________.

 

7.4.2. Բնական գազի հաշվարկային ծախսերը և գազատարների տրամագծերի որոշումը

 

Գազաբաշխիչ ցանցի առանձին տեղամասերի հաշվարկային ծախսերը և գազատարների տրամագծերը պետք է որոշվեն ելնելով սպառիչների անխափան և հուսալի աշխատանքից, որպեսզի բոլոր հնարավոր ռեժիմների դեպքում ապահովվի անհրաժեշտ պահանջարկը: Հաշվարկային ծախսում ջեռուցման բաղադրիչը որոշվում է ջեռուցման հաշվարկային ջերմաստիճանում (tմդ=-18 oC)` ներսի օդի նորմալ ջերմաստիճանի (tն=18 oC) ապահովման պայմանից: Հաշվարկային ծախսում տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման բաղադրիչը որոշվում է տվյալ տեղամասից հետո գտնվող բոլոր սպառիչների անվանական գումարային ծախսերը բազմապատկած միաժամանակության գործակցով: Տվյալ դեպքում յուրաքանչյուր սպառիչում տեղակայված սարքերի գումարային անվանական ծախսը կազմում է 3,7 նմ3/ժ, այդ թվում գազասալիկինը 1,2 նմ3/ժ և ջրատաքացուցիչինը 2,5 նմ3/ժ: Այդ երկուսի միաժամանակության գործակիցը` 0,70: Բնակարանների քանակի ավելացմանը զուգընթաց փոքրանում է միաժամանակության գործակիցը: Ընդունելով մեկ բնակարանում 4 մարդ ստանում ենք բնակարանների թիվը:

Գազատարների երկարություններն ըստ տրամագծերի հնարավոր է որոշել մոտավոր ճշտությամբ: Արդյունքները ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2.

 

.______________________________________________________________.

|N |                Անվանում                  |Չափ. միավ.|Քանակ|

|__|__________________________________________|__________|_____|

|1 |Մ/ Ճ Պոլիէթիլենային գազատար d=110,160,220 |կմ        |6.5  |

|__|__________________________________________|__________|_____|

|2 |Ց/ Ճ Պոլիէթիլենային գազատար d=90,110,160, |կմ        |13.0 |

|__|__________________________________________|__________|_____|

|3 |Ց/Ճ Պողպատյա անկար խողովակաշար d=100      |կմ        |1.2  |

|__|__________________________________________|__________|_____|

|4 |ՊԳԿԿ                                      |հատ       |2    |

.______________________________________________________________.

 

Նախագծային տարածքների գազամատակարարման ծրագրի իրականացման համար խոշորացված կապիտալ ներդրումների ցանկը ներկայացված է N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3.

 

._______________________________________________________________.

|N  |             Օբյեկտ                   | Քանակ  |Արժեքը     |

|   |                                      |        |միլիոն. դր.|

|___|______________________________________|________|___________|

|1  |Մ/Ճ Պոլիէթիլենային և  պողպատյա գազատար|6.5 կմ  |   97      |

|___|______________________________________|________|___________|

|2  |Ց/Ճ Պոլիէթիլենային և  պողպատյա գազատար|14.2 կմ |  213      |

|___|______________________________________|________|___________|

|3  |ՊԳԿԿ                                  |2 հատ   |  1.5      |

|___|______________________________________|________|___________|

|   |Ընդամենը                              |        |311.5      |

._______________________________________________________________.

 

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ներածություն

 

Շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է համալիր կերպով և հնարավորին չափով լիարժեք գնահատել գոյություն ունեցող իրավիճակը և ընտրել զարգացման այնպիսի սկզբունքներ, որոնք թույլ կտան ներդաշնակորեն լուծել սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրները:

Բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման ժամանակ շրջակա միջավայրի տարրերի (ջուր, օդ, հողաբուսական ծածկույթ, կենդանական աշխարհ) պահպանության միջոցառումների մշակումը սերտորեն կապված է տարածքի հատակագծային կազմակերպման խնդիրների հետ (ֆունկցիոնալ գոտևորում, ինժեներական նախապատրաստում, ոռոգում, մելիորացիա, կանաչապատում, ռեկրեացիա և այլն):

Բնական պայմանների բազմազանությունը հանրապետությունում, (ինչպես նաև մեկ բնակավայրի սահմաններում), գործնականորեն դարձնում է անհնարին միևնույն ստանդարտ եղանակի օգտագործումը տարբեր բնական, տնտեսական և տաքսոնոմիկ մակարդակներում: Շատ բնական գոտիներ և տնտեսական-քաղաքաշինական յուրացման ձևեր պահանջում են որոշակի եղանակի օգտագործում:

Հանրապետության ցանկացած տարածաշրջանի բնորոշ է որևէ բնապահպանական հիմնախնդիր, որը գալիս է տվյալ շրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքաշինական զարգացման մակարդակից:

Ախուրյանը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մերձակայքում և կրում նրա ազդեցությունը: Ախուրյանում գործում են մի քանի փոքր արդյունաբերական և կոմունալ ձեռնարկություններ, դրանց թվին են պատկանում շինարարական, սպասարկման, առողջապահական և այլ ոլորտի ձեռնարկություններ, որոնք չունեն էական ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Նախատեսվում է կառուցել խոշոր գործարան, որը կվերամշակի ճակնդեղ և շաքարավազի արտադրության համար անհրաժեշտ այլ հումք:

Այլ գործոններն են կենցաղային աղբը, տրանսպորտային միջոցների շահագործումը, ջրօգտագործման և ջրահեռացման խնդիրները և այլն:

Տվյալ գլուխը մշակվել է` հաշվի առնելով.

- Տարածքային հատակագծման ուրվագծերի մշակման վերաբերյալ ՀՂՓ III-9, 201-2000 ՀՀ գործող կանոնները, (փոխարինում է BCH38-82),

- Մոսկվայի Քաղաքաշինության կենտրոնական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի մշակած հանձնարարականները («Ռեկօմենդացիի պօ օխռանե օկռուժայուշեյ սռեդի վ ռայօննօյ պլանիռօվկե», ՑՆԻԻՊ գռադօստռօիտելստվա, Մօսկվա, 1986 գ.),

- «Հայնախագիծ» ՓԲԸ կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ տարաբնակեցման գլխավոր ուրվագծի» հիմնադրույթները,

Օդային և ջրային ավազանի վերաբերյալ ռեժիմային մոնիտորինգ չի իրականացվել: Հատուկ նշանակության հողերի և բույսերի վերաբերյալ ծրագրավորված աշխատանքներ չեն իրականացվել:

 

8.1 Ախուրյանի տարածքի էկոլոգիական բնութագիրը և բարելավման քաղաքաշինական միջոցառումները

 

Էկոլոգիական պրոբլեմները բացահայտվել են համայնքի տարաբնակեցման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերի օպտիմալ կառուցվածքի ստեղծման, ինչպես նաև էկոլոգիական իրավիճակների բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման տեսանկյունով: Քանի որ տարածքի հատակագծային կազմակերպման և էկոլոգիական խնդիրների լուծման ժամանակ տարածքը հանդես է գալիս որպես ինտեգրող կատեգորիա, մշակման գործընթացում լուծվել են մի շարք ընդհանուր էկոլոգիական խնդիրներ, այն է.

- տարածքի բնական ռեսուրսները և դրանց ռացիոնալ օգտագործման խնդիրները,

- տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշում, տարածքի ֆունկցիոնալ գոտևորում, գոտիների քաղաքաշինական տարբեր ռեժիմների հաստատումով,

- համայնքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ:

Տեխնիկական անբավարար վիճակում են ջրամատակարարման աղբյուրները, չեն վերահսկվում սանիտարապաշտպանական շերտերը:

Ախուրյանի համար սահմանված են քաղաքաշինական զարգացման որոշակի սահմանափակման ռեժիմներ:

Որոշակի սահմանափակման ռեժիմը սահմանում է բնակչության որոշակի աճ` (առանց տարածքային ընդարձակման), գյուղատնտեսական հողերի մելիորացման և մշակման վերահսկում, ինժեներական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:

Բնակավայրի տարածքի հատակագծային կազմակերպման գլխավոր միջոցառումներից է բնական-էկոլոգիական հիմնակմախքի (էկոլոգիական հավասարակշռության տարածքներ` ռեկրեացիոն տեղամասեր, բնապահպանական տարածքներ` «բուֆերային» շերտեր) զարգացումը` մարդու տնտեսական գործունեության խիստ սահմանափակմամբ և բնական հարստությունների առավելագույն պահպանմամբ:

- Որպես բնապահպանական տարածքներ են նախատեսված «բուֆերային» շերտերը, որոնք ինտենսիվ յուրացված գոտու խախտված համակարգերի և էկոլոգիական հավասարակշռության գոտիների միջև ծառայելու են որպես անցումային շերտեր:

«Բուֆերային» շերտեր են ինժեներական կոմունիկացիաների, արդյունաբերական օբյեկտների, Գյումրին շրջանցող ավտոճանապարհի, պատմամշակութային հուշարձանների շուրջը նախատեսվող սանիտարապաշտպանիչ շերտերը:

Բնակչության դեմոգրաֆիական տարողունակության որոշումը հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ստեղծման նախադրյալն է, որը համակցելով տարբեր յուրացվածություն ունեցող գոտիների և բնակավայրերի սահմանված քաղաքաշինական ռեժիմների կիրառման հետ, կապահովի տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանը:

Այսպիսով, բնակավայրի տարածքի կարևոր էկոլոգիական հիմնախնդիրները, որոնք նպաստելու են տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը, լուծվել են տարածքի հատակագծային հեռանկարային կառուցվածքի մշակման գործընթացում: Իսկ շրջակա միջավայրի պահպանության բաժնում տրված է բնական համալիրի առանձին տարրերի` օդային, ջրային, հողային ավազանների սանիտարահիգիենիկ վիճակը, նրա բարելավման ինժեներական, տեխնոլոգիական, ագրոմելիորատիվ, անտառամելիորատիվ և այլ միջոցառումները:

 

8.2 Օդային ավազան

 

Օդային ավազանի աղտոտվածությունը կախված է երկու գործոններից` տարածքի օդերևութաբանական պայմաններից և տարբեր օբյեկտների արտանետումների քանակից:

Տարածքի հատակագծային կառուցվածքի մշակման ժամանակ, որպես հատակագծային սահմանափակում հանդես է գալիս նաև մթնոլորտային օդի հատկությունը` արտանետումների կուտակման, կամ ցրման տեսակետից (մթնոլորտի աղտոտվածության պոտենցիալ` ՄԱՊ):

Օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները, ավտոտրանսպորտը և ջեռուցման համակարգերը: Որոշակի ազդեցություն կարող է ունենալ Գյումրի քաղաքը, սակայն հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքը ինքը չի հանդիսանում զգալի արտանետումների աղբյուր, բացի այդ Ախուրյանը տեղակայված է դեպի հարավ-արևելք, իսկ մարզի քամիների վարդը (տես հավելվածների մաս) ունի ընդգծված հյուսիս արևելյան ուղղություն, ապա կարելի է եզրակացնել, որ Գյումրու ազդեցությունը էական չէ: Քանի որ Գյումրի քաղաքում և Ախուրյանում մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիտորինգ չի իրականացվում, ստորև բերված են այդ երկու բնակավայրերի մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածության հաշվարկային տվյալները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկանքի:

Գյումրի քաղաքի մթնոլորտն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները (մգ/մ3)

 

Աղյուսակ 8.1

.__________________________________.

|Փոշի           |             1.8  |

|_______________|__________________|

|Ծծմբի երկօքսիդ |             0.05 |

|_______________|__________________|

|Ածխածնի օքսիդ  |             1.5  |

|_______________|__________________|

|Ազոտի երկօքսիդ |             0.03 |

.__________________________________.

 

Ux - 7 մ/վրկ

 

Ախուրյան գյուղի մթնոլորտն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները (մգ/մ3)

 

Աղյուսակ 8.2

.__________________________________.

|Փոշի           |             0.2  |

|_______________|__________________|

|Ծծմբի երկօքսիդ |             0.02 |

|_______________|__________________|

|Ածխածնի օքսիդ  |             0.4  |

|_______________|__________________|

|Ազոտի երկօքսիդ |             0.008|

.__________________________________.

 

Ux - 7 մ/վրկ

 

Արդյունաբերական և կոմունալ ձեռնարկություններ:

 

Ախուրյան համայնքի հիմնական ձեռնարկություններն են.

. «Ախուրյանի հիվանդանոց» ՓԲԸ

. «Սեմթոմ» ՍՊԸ

. «Մոր և մանկան առողջության կենտրոն» ՓԲԸ

. «Արգիկ» ԲԲԸ

. «Մերձմոսկովյան» ԲԲԸ

. «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ

. «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ

. «Ախուրյանի շինանյութեր» ԲԲԸ

. «Ագրոսպասարկում»

. Հացի գործարան

. Կահույքի արտադրամաս

. Ասֆալտի արտադրամաս

 

Վերընշված ձեռնարկությունների արտանետումների զգալի մասը պայմանավորված է ջեռուցման համակարգի աշխատանքով և այդ արտանետումները կհաշվարկվեն հաջորդ ենթաբաժնում: Արտանետումների մյուս մասը, պայմանավորված շինարարական նյութերի արտադրության և շինարարության իրականացման հետ, հիմնականում բաղկացած է անօրգանական և փայտի փոշուց: Ըստ նշված ձեռնարկությունների գործունեության ոլորտի և արտադրողունակության ցուցանիշների, այդ արտանետումները փոքրաքանակ են և չեն կարող էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա:

 

Ավտոտրանսպորտ

 

Մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչներից են ավտոտրանսպորտային միջոցները: Բացասաբար է ազդում այս հարցում ավտոճանապարհների անբավարար վիճակը:

 

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումների հաշվարկը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումները որոշում են տարեկան կտրվածքով, հետևյալ հիմնական վնասակար նյութերի համար.

. ածխածնի մոնօքսիդ (CO)

. ազոտի օքսիդներ (NOx)

. ածխաջրածիններ (CmHn)

. կոշտ մասնիկներ:

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետման որևէ նյութի քանակը որոշում են հետևյալ բանաձևով.

 

Q = T x t (qմ x Kմ + qբ x Kբ) x N fHflxfv x L/V

 

որտեղ`

T - տարվա մեջ օրերի քանակն է,

t - օրվա մեջ ավտոմոբիլային տրանսպորտի կայուն աշխատանքի ժամերն են,

qմ, qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների տեսակարար արտանետումներն են միավոր ժամանակամիջոցում,

Kմ, Kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակությունն է տրանսպորտային հոսքում,

N - ավտոմոբիլների ժամային ինտենսիվությունն է,

L - փողոցի երկարությունն է,

V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է,

fHflxfv - տեղային բարձրության, փողոցի երկայնական թեքության և երթևեկության արագության ազդեցությունը հաշվի առնող գործակիցներ են:

Հաշվարկվել են յուրաքանչյուր փողոցում տրանսպորտի արտանետումների քանակը և ստորև բերված են դրանց գումարային արդյունքները համայնքի տարածքում.

CO -ի արտանետումներ` 381 տ/տարի

NOx -ի արտանետումներ` 15.3 տ/տարի

CmHn -ի արտանետումներ` 37.9 տ/տարի

Կոշտ մասնիկների արտանետումներ` 0.39 տ/տարի:

 

Ջեռուցման համակարգ

 

Ախուրյան համայնքում ջեռուցման կենտրոնական համակարգ չկա: Գործում են սահմանափակ քանակով միջին և փոքր կաթսայատներ: Բնակելի տները ջեռուցվում են անհատական կարգով: Ջեռուցման համար օգտագործվում են բնական և հեղուկ գազ, էլեկտրական հոսանք և փայտ:

Ջեռուցման համակարգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պայմանավորված է օրգանական վառելիքի (գազ, փայտ) այրման ընթացքում առաջացող վնասակար նյութերի արտանետումներով: Ջեռուցման տարբեր ձևերի մասնաբաժինները որոշվել են «Հայաստանի վերականգնվող էներգիայի հիմնադրամի» և ՄԱԶԾ/ԳԷՖ/00035799 «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի տվյալների հիման վրա: Ըստ այդ տվյալների կիրառվում են ջեռուցման հետևյալ եղանակները.

- բնական և հեղուկ գազ` 57-60%,

- էլեկտրաէներգիա` 35-39%,

- փայտ` 3-5%:

 

Գազով աշխատող ջեռուցման սարքերի արտանետումների հաշվարկ

 

Գազը որպես վառելիք օգտագործվում է ջրաջեռուցիչ կաթսաներում և գազային վառարաններում:

Ըստ Հայռուսգազարդի տվյալների վառելիքային հաշվեկշռում բնական գազի սպառումը կազմում է 3.8 մլն. մ3/տարի: Գազի այրման ժամանակ առաջանում են ածխածնի օքսիդի և ազոտի երկօքսիդի արտանետումներ: Արտանետումների քանակները կախված են ջեռուցման սարքի տեսակից, սակայն հաշվի առնելով ստույգ տեղեկատվության բացակայությունը, հաշվարկը կատարվել է համաձայն «Մինչև 30 տ/ժամ արտադրողականությամբ կաթսաներում վառելիքի այրման ժամանակ վնասակար նյութերի արտանետման հաշվարկի» ձեռնարկի:

 

Ածխածնի օքսիդի հաշվարկը

 

կco = 0.001 x Cco x B x (1 - q4/100), որտեղ

կco - ածխածնի օքսիդի քանակը, տ/տարի կամ գ/վրկ,

Cco - ածխածնի տեսակարար առաջացումը վառելիքի այրման ժամանակ (կգ/տ կամ կգ/հազ.մ3 վառելիքի ծախսի հաշվարկով), հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Cco = q3 x R x Qr, որտեղ q3 -քիմիական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 0.5 (աղյուսակ 2.2.),

R - գործակից, որը հաշվի է առնում քիմիական թերայրման պատճառով ջերմության կորստի չափաբաժինը, պայմանավորված ծխագազերում ածխածնի օքսիդի պարունակությամբ, բնական գազի համար ընդունվում է 0.5,

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը (մջ/կգ, մջ/մ3), բնական գազի համար` 27.83 մջ/կգ (1)

______________________

1) Հաշվի առնելով, որ վերջնական արդյունքը անհրաժեշտ է ստանալ տ/տարի ցուցանիշով, համապատասխանաբար մյուս բոլոր արժեքները նույնպես արտահայտված են կշռային ցուցանիշով:

 

Cco = 0.5 x 0.5 x 27.83 = 6.9575 կգ/տ:

B - վառելիքի (բնական գազ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում (տ/տարի, գ/վրկ), 3.8 մլն. մ3/տարի, (3 800 000 x 0.74 = 2812000 կգ/տարի կամ 2812 տ (տարի)

q4 -մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 0.5 (աղյուսակ 2.2.),

կco = 0.001 x 6.9575 x 2812 x (1- 5/100) = 19.467 տ/տարի

 

Ազոտի օքսիդների հաշվարկը (ազոտի երկօքսիդի հաշվարկով)

 

կNOx = 0.001 x B x Qr x KNOx x (1-beta), որտեղ

կNOx - ազոտի օքսիդի քանակը, տ/տարի,

B - վառելիքի (բնական գազ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 3.8 մլն. մ3/տարի, (3 800 000 x 0.74 = 2812000 կգ/տարի կամ 2812 տ (տարի)

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը, 27.83 մջ/կգ

KNOx - ցուցանիշ, որը բնութագրում է 1 մջ ջերմության հաշվարկով առաջացող ազոտի օքսիդների քանակը,

Qr որոշվում է գրաֆիկական եղանակով (նկ.1) ելնելով ջեռուցման համակարգի հզորությունից, ընդունելով միջին հզորությունը մինչև 100 ԿՎտ/ժամ, գործակիցն ընտրում ենք 0.08

beta - գործակից, որը բնորոշում է ազոտի օքսիդների նվազումը, կախված կիրառվող տեխնիկական միջոցներից, ընդունվում է 0, քանի որ միջոցներ չեն կիրառվում:

Հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր կաթսայի համար առանձին, ըստ այդմ.

կNOx = 0.001 x 2812 x 27.83 x 0.08 x (1-0) = 6.26 տ/տարի

 

Փայտի վառարանների արտանետումների հաշվարկ

 

Ընդունելով, որ Ախուրյանի բնակիչների 3-5%-ն օգտագործում են փայտի վառարաններ, հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ: Ախուրյանի ներկայիս բնակչությունը կազմում է 10500 մարդ, 3-5%-ը` մոտ 400 մարդ կամ 80 ընտանիք: Յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով օգտագործում է 3-4 մ3 փայտանյութ: Ընդամենը փայտի ծախսը կկազմի 80 x 3.5 = 280 մ3/տարի: Փայտի այրման ընթացքում առաջանում են` ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների և պինդ մասնիկների արտանետումներ, որոնց քանակները նույնպես հաշվարկվում են համաձայն «Մինչև 30 տ/ժամ արտադրողականությամբ կաթսաներում վառելիքի այրման ժամանակ վնասակար նյութերի արտանետման հաշվարկի» ձեռնարկի:

 

Պինդ մասնիկներ

 

կպ.մ. = B x Ar x /\(1-beta), որտեղ

B - վառելիքի ծախսը` 280 մ3/տարի, (ընդունելով միջինացված տեսակարար կշիռը 0.8, փայտանյութի ընդհանուր կշիռը կստացվի` 280 x 0.8= 224 տ/տարի

Ar- վառելիքի ցուցանիշը, կապված պինդ մասնիկների առաջացման հետ, 0.6% (աղ. 2.1.),

/\ - գործակից, որը բնորոշում է պինդ մասնիկների և վառելիքի առկայությունը ծխագազերի մեջ, ընդունվում է 0.005 (աղ. 2.1.)

beta - որսվող պինդ մասնիկների բաժինը, 0

կպ.մ. = 224 x 0.6 x 0.005 (1-0) = 0.672 տ/տարի

 

Ածխածնի օքսիդ

 

կco = 0.001 x Cco x B x (1-q4/100), որտեղ

կco - ածխածնի օքսիդի քանակը, տ/տարի կամ գ/վրկ,

Cco - ածխածնի տեսակարար առաջացումը վառելիքի այրման ժամանակ (կգ/տ կամ կգ/հազ.մ3 վառելիքի ծախսի հաշվարկով), հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Cco = q3 x R x Qr, որտեղ q3 -քիմիական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), փայտի համար ընդունվում է 2.0 (աղյուսակ 2.2.),

R - գործակից, որը հաշվի է առնում քիմիական թերայրման պատճառով ջերմության կորստի չափաբաժինը, պայմանավորված ծխագազերում ածխածնի օքսիդի պարունակությամբ, փայտի համար ընդունվում է 1.0,

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը (Մջ/կգ, Մջ/մ3), փայտի համար` 10.24 Մջ/կգ

Cco = 2.0 x 1.0 x 10.24 = 20.48 կգ/տ:

B - վառելիքի (փայտ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 224 տ (տարի

q4 -մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 2.0 (աղյուսակ 2.2.),

կco = 0.001 x 20.48 x 224 x (1-2/100) = 4.5 տ/տարի

 

Ազոտի երկօքսիդ

 

կNOx = 0.001 x B x Qr x KNOx x (1-շ), որտեղ

կNOx - ազոտի օքսիդի քանակը, տ/տարի,

B - վառելիքի (փայտ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 224 տ (տարի

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը, 10.24 Մջ/կգ

KNOx - ցուցանիշ, որը բնութագրում է 1 Մջ ջերմության հաշվարկով առաջացող ազոտի օքսիդների քանակը,

Qr որոշվում է գրաֆիկական եղանակով (նկ.1) ելնելով ջեռուցման համակարգի հզորությունից, ընդունելով միջին հզորությունը մինչև 20 ԿՎտ/ժամ, գործակիցն ընտրում ենք 0.1

beta - գործակից, որը բնորոշում է ազոտի օքսիդների նվազումը, կախված կիրառվող տեխնիկական միջոցներից, ընդունվում է 0, քանի որ միջոցներ չեն կիրառվում:

Հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր կաթսայի համար առանձին, ըստ այդմ.

կNOx = 0.001 x 224 x 10.24 x 0.1 x (1-0) = 0.23 տ/տարի:

Ավտոտրանսպորտային միջոցների և ջեռուցման համակարգերի միջին տարեկան արտանետումները գոյություն ունեցող իրավիճակում և հեռանկարային բերված են աղյուսակ 8.3-ում:

Ջեռուցման համակարգի հեռանկարային արտանետումները հաշվարկված են հիմք ընդունելով բնակչության աճը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները, որոնք թույլ կտան բացառել փայտի վառարանների կիրառումը:

 

Աղյուսակ 8.3

 

.______________________________________________________________.

|      Արտանետման աղբյուրը       |Արտանետումները,|Հեռանկարային |

|                                |   տ/տարի      |արտան. տ/տարի|

|______________________________________________________________|

|                             Ածխածնի օքսիդ                    |

|______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ     |        381    |      548.64 |

|________________________________|_______________|_____________|

|Գազով աշխատող ջեռուցիչ սարքեր   |        19.467 |       28.03 |

|________________________________|_______________|_____________|

|Փայտի վառարաններ                |         4.5   |      -      |

|________________________________|_______________|_____________|

|Ընդամենը                        |       404.967 |      576.67 |

|______________________________________________________________|

|                            Ազոտի օքսիդներ                    |

|______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ     |        15.3   |       22.032|

|________________________________|_______________|_____________|

|Գազով աշխատող ջեռուցիչ սարքեր   |         6.26  |        9.014|

|________________________________|_______________|_____________|

|Փայտի վառարաններ                |         0.23  |      -      |

|________________________________|_______________|_____________|

|Ընդամենը                        |        21.79  |       31.046|

|______________________________________________________________|

|                            Պինդ մասնիկներ                    |

|______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ     |         0.39  |        0.56 |

|________________________________|_______________|_____________|

|Փայտի վառարաններ                |         0.672 |      -      |

|________________________________|_______________|_____________|

|Ընդամենը                        |         1.062 |        0.56 |

|______________________________________________________________|

|                             Ածխաջրածիններ                    |

|______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ     |        37.9   |       54.576|

|________________________________|_______________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                        |       465.719 |      662.852|

.______________________________________________________________.

 

8.2.1. Տնտեսական վնասը

 

Տնտեսական վնասը շրջակա միջավայրին հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ միջոցառումների արժեքն է` արտահայտած դրամական համարժեքով:

Տնտեսական վնասը հաշվի է առնում`

. բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը,

. գյուղատնտեսությանը, անտառային և ձկնային տնտեսություններին հասցված վնասը,

. արդյունաբերությանը հասցված վնասը:

Տնտեսական վնասի հաշվարկը կատարված է համաձայն մեթոդակարգի:

Սույն մեթոդակարգը մշակված է այն նյութերի ազդեցության գնահատման համար, որոնց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվները գերազանցվել են, սակայն հաշվի առնելով, որ նախկին բոլոր մեթոդակարգերը ՀՀ կողմից վավերացված չեն և չեն գործում, վնասի հաշվարկը կատարված է վերը նշված մեթոդակարգով:

Յուրաքանչյուր արտանետման աղբյուրի համար տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1-ին բանաձևով`

 

                      Ա = Շգ Փց sum ՎiՔi             (1),

որտեղ

Ա -ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամներով,

Շգ-ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցն է, համաձայն նշված կարգի 9. աղյուսակի հանգստյան գոտու տարածքի համար, որի շարքին դասվում է նախատեսվող տարածքը, ընդունվում է 10:

Վi -ն i-րդ նյութի համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունն է, ածխածնի օքսիդի համար ընդունվում է 1.0, ազոտի երկօքսիդի համար` 12.5, պինդ մասնիկների համար` 25, ածխաջրածինների համար` 3.16:

Քi -ն տվյալ (i-րդ) նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է

Փց-ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է` ելնելով բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից: Սույն կարգի համաձայն

Փց = 1000 դրամ:

Քi գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով`

    Քi = գ (3 SԱi-2 ՍԹԱi), SԱi > ՍԹԱi                (2)

որտեղ`

ՍԹԱi -ն i-րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման քանակն է` տոննաներով: Հաշվի առնելով, որ վնասակար նյութերի արտանետումների մթնոլորտում ցրման հաշվարկները ցույց տվեցին, որ սպասվելիք մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են թույլատրելի նորմերի սահմաններում, փաստացի արտանետումները ընդունվում են որպես ՍԹԱ:

SԱi -ն i նյութի տարեկան փաստացի արտանետումներն են` տոննաներով (փակագծերում բերված են հեռանկարային արտանետումները), ածխածնի օքսիդ` 404.967 (576.67), ազոտի երկօքսիդ` 21.79 (31.046), պինդ մասնիկներ` 1.062 (0.56), ածխաջրածիններ` 37.9 (54.576):

q = 1` անշարժ աղբյուրների համար,

Այն նյութերի համար, որոնց նորմատիվային ծավալային կոնցենտրացիան պետական ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:

Ա = Շգ Փց sum ՎiՔi = 10 x 1000 x {1.0 x (3 x 404.967 - 2 x 404.967) + 12.5 x (3 x 21.79 - 2 x 21.79) + 25 x (3 x 1.062 - 2 x 1.062) + 3.16 x (3 x 37.9 - 2 x 37.9)} = 8 236 560 դրամ/տարի

Տնտեսությանը հասցված վնասը կկազմի` 8 236 560 դրամ/տարի, իսկ հեռանկարայինը` 11 512 050 դրամ/տարի:

 

8.3 Ջրային ռեսուրսներ

 

Ջրամատակարարում

 

Ախուրյան գյուղի ջրամատակարարումն իրականացվում է «Զույգ-աղբյուր-Գյումրի» աղբյուրից, որի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 21,8 կմ: Ախուրյանի ճյուղով տեղափոխվող 56 լ/վրկ ջրաքանակից գյուղին մատուցվում է շուրջ 24լ/վրկ քանակը, իսկ մնացած 35 լ/վրկ-ն մատակարարվում է ջրատարի ուղեգծի երկայնքով տեղաբաշխված գյուղերին, հիմնականում` Հացիկ ու Շիրակ համայնքներին և շատ չնչին ելքերով` Մայիսյան, Քեթի, Կառնուտ բնակավայրերին:

Բնակչության թիվը ներկայումս կազմում է մոտ 10050 մարդ, բացի այդ ջուր սպառողներ են հանդիսանում նաև 1300 գլուխ խոշոր, 200 գլուխ մանր եղջերավոր անասուններ, իրենց երբեմնի հզորությունից փոքր արտադրողականությամբ աշխատող հացի, կաթի, կահույքի գործարանները, կարի ֆաբրիկան, ինչպես նաև լրիվ կարողունակությամբ աշխատող երկաթբետոնե իրերի գործարանը:

Ջրամատակարարման ցանցը թուջե, պողպատե մոտ 30 կմ ընդհանուր երկարությամբ և հիմնականում 1960-ական թվականներին (իսկ չնչին մասը նաև 1988-1991 թթ.) իրականացված խողովակաշարերի համալիր է: «Նոր Ախուրյան» կամ «միկրոքաղաք» կոչվող թաղամասը կառուցվել է 1988 թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո և ներկայումս գտնվում է անավարտ վիճակում: Նա տեղակայված է Ախուրյանից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող, դեպի հարավ-արևելք ընկած հողատարածքի վրա:

Ընդհանուր առմամբ Ախուրյան գյուղի ջրամատակարարման ցանցը հնամաշ է, և կորուստները գնահատվում են մոտ 70-75%:

Ախուրյան գյուղը ունի «Շիրկանալից» և «Կառնուտի» ջրամբարից սնվող ոռոգման համակարգ, որը ընձեռում է հնարավորություն խմելու ջուրը չօգտագործել այդ նպատակով, ինչը պահպանված չէ ոռոգման համակարգերից զուրկ հանրապետության շատ այլ բնակավայրերում:

Ջրի ախտահանումը կատարվում է քլորակրի միջոցով, ՕԿՋ-ների տարածքում, շատ պարզունակ եղանակով, համապատասխան կայանի և սարքավորումների բացակայության պատճառով:

 

Կոյուղի

 

Ախուրյան գյուղը կոյուղացված է մասնակիորեն (մոտ 30%): Գործում է գյուղի կենտրոնական փողոցով և «Նոր Ախուրյան» թաղամասում կառուցված ցանցը, որը սպասարկում է մի շարք վարչական, հասարակական, կոմունալ-կենցաղային, արդյունաբերական օբյեկտներին, դպրոց-մանկապարտեզներին և շատ քիչ թվով բնակելի անհատական տներին:

Կոյուղու ցանցով ընդունվում ու տեղափոխվում է շուրջ 8-10 լ/վրկ ելքով կեղտաջուր, բայց քանի որ գործող ցանցը հնամաշ է, իսկ գրունտային ջրերի հորիզոնը բարձր, մեծ քանակությամբ գրունտային ջրեր են ներթափանցում կոյուղու ցանց, դարձնելով նրա աշխատանքը գերծանրաբեռնված:

Ախուրյան գյուղի կոյուղու ցանցը կառուցված է 150, 200 մմ տրամագծերի հիմնականում ասբեստացեմենտե, կերամիկական խողովակներից, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6,5 կմ և որոնց շուրջ 2,5 կմ երկարությամբ կոյուղագծերը կառուցված լինելով 1988 թ. երկրաշարժից հետո, մնացել են անավարտ և հետևապես չեն հանձնվել շահագործման: Ցանցի գործող մասը, որը, ինչպես արդեն նշվեց վերևում հնամաշ է, նույնիսկ տեղ-տեղ գտնվում է խցանված և շարքից դուրս եկած վիճակում:

Գյուղի «Նոր Ախուրյան» թաղամասի կոյուղու ցանցի, ինչպես ամբողջ թաղամասի, շինարարական աշխատանքները մնացել են անավարտ վիճակում, բայց ի տարբերություն մյուս նորակառույց թաղամասերի, այստեղ այն գործում է:

Ընդհանուր առմամբ կոյուղու ցանցը գտնվում է «անբավարար» տեխնիկական վիճակում:

Մասնավոր բնակելի տների բնակիչները ներկայումս հիմնականում օգտվում են իրենց տնամերձ հողատարածքներում փորված արտաքնոցներից:

Վերջինները, հատկապես գրունտային ջրերի առկայության պայմաններում, կարող են դառնալ բնակչության շրջանում համաճարակային հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ, որով և հիմնավորվում է բնակավայրի ոչ միայն ամբողջությամբ կոյուղացման, այլ նաև գրունտային ջրերի հորիզոնի իջեցման առաջարկությունների անհրաժեշտությունը:

Կոյուղու գլխավոր կոլեկտորը բնակավայրում առաջացած չնչին քանակությամբ կեղտաջրերը, ինչպես նաև ինֆիլտրացիոն գրունտային ջրերը համատեղ հեռացնում է մինչև Գյումրի քաղաքի կոյուղու մաքրման կայան, որի գործունեությունը ներկայումս սառեցված է:

Գլխավոր կոլեկտորը իրականացված է բետոնե, երկաթբետոնե խողովակներից և ունի 7,94 կմ ընդհանուր երկարություն:

Գյուղի հարավային սահմանների մոտակայքում (չհասած Գյումրի քաղաքի օդանավակայան) գլխավոր կոլեկտորին է միանում «Նոր Ախուրյան» թաղամասի կոլեկտորի մոտ 3,6 կմ ընդհանուր երկարությամբ ճյուղը:

Թաղամասի կոլեկտորի ճյուղը կառուցված է 1988 թ. երկրաշարժից հետո, ներկայումս գործում է և չնայած տեղ գտած որոշ թերությունների, գլխավոր կոլեկտորի հետ համատեղ նրանց տեխնիկական վիճակը գնահատվում է «բավարար», ունենալով որոշակի հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն, հատկապես` ջրամեկուսացման, գրունտային ջրերի ներթափանցման երևույթների կանխման նպատակով:

 

Շրջակա տարածքի մակերեսային ջրային ռեսուրսների աղտոտվածության տվյալները

 

Ախուրյան համայնքը գտնվում է Ախուրյան գետի ավազանում: Ախուրյան և Կարկաչուն գետերի աղտոտվածության վերահսկողությունը իրականացվում է «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի կողմից, որի տվյալները բերված են ստորև:

Ըստ այդ տվյալների Ախուրյան և Կարկաչուն գետերից և Ախուրյանի ջրամբարից վերցված փորձանմուշներում (2007 թ. հուլիս) 1,6-1,8 անգամ գերազանցվել է նիտրիտ իոնի սահմանային թույլատրելի նորման:

Ախուրյան գետի` Գյումրի քաղաքից ներքև ընկած հատվածից վերցված փորձանմուշում 1,2 անգամ գերազանցվել է ամոնիում իոնի, իսկ Երվանդաշատ գյուղից ներքև ընկած հատվածից վերցված փորձանմուշում` 1,6 անգամ նիտրատ իոնի սահմանային թույլատրելի նորմաները:

Կարկաչուն գետի գետաբերանում սուլֆատ իոնի պարունակությունը 1,9 անգամ գերազանցել է թույլատրելի նորման:

Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմերի սահմաններում:

Ախուրյան և Կարկաչուն գետերի աղտոտվածության տվյալները 2006 թ. համար «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տեղեկանքից բերված են աղյուսակ 8.4-ում:

 

8.4 Աղմուկի ֆիզիկական ներգործության մակարդակ

 

Ախուրյան համայնքում ֆիզիկական ներգործության հիմնական աղբյուր է հանդիսանում ավտոտրանսպորտի կողմից առաջացրած աղմուկը:

 

Աղմուկի մակարդակի հաշվարկը

 

Աղմուկի համարժեք մակարդակը գնահատում են փողոցների երթևեկային մասի եզրից 7.5 մ հեռավորության վրա: Ավտոմոբիլային տրանսպորտի աղմուկի մակարդակը կախված է երթևեկության ինտենսիվությունից և կազմից: Աղմուկի մակարդակը որոշված է ըստ չափված ինտենսիվության: Աղմուկի ամենաբարձր մակարդակը` 80-85 դբ, ստացվում է Ախուրյանի խճուղու սկզբնամասում, որտեղ գրանցվել է երթևեկության ամենաբարձր ինտենսիվությունը:

 

Ախուրյան եվ Կարկաչուն գետերի աղտոտվածության տվյալները 2006 թ. համար

 

Աղյուսակ 8.4

 

._________________________________________________________________________.

|Միացություն|Սահմանային   |2006 թ.        |2006 թ.        |2006 թ.        |

|ները       |թույլատրելի  |Ախուրյան գետի  |Ախուրյան գետի  |Կարկաչուն գետի |

|           |կոնցենտրացիա |Գյումրի քաղաքից|Գյումրի քաղաքից|գետաբերանից    |

|           |(ՍԹԿ)        |5 կմ ներքև     |0.8 կմ վերև    |վերցված փորձա- |

|           |             |ընկած հատվածից |ընկած հատվածից |նմուշներում    |

|           |             |վերցված փորձա- |վերցված փորձա- |որոշված        |

|           |             |նմուշներում    |նմուշներում    |միացությունների|

|           |             |որոշված        |որոշված միջին  |միջին տարեկան  |

|           |             |միացությունների|տարեկան        |կոնցենտրացիա-  |

|           |             |միջին տարեկան  |կոնցենտրացիա-  |ները           |

|           |             |կոնցենտրացիա-  |ներ            |               |

|           |             |ները           |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|pH         |6.5-8.5      |8.01           |8.38           |8.24           |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|ԹՔՊ        |30.0 մգ/դմ3  |13             |13             |27             |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Պերմանգանա-|    -        |3.03           |2.84           |3.86           |

|տային      |             |               |               |               |

|օքսիդացվա- |             |               |               |               |

|ծություն   |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|ԹԿՊ5       |3.0 մգ/դմ3   |3.45           |2.41           |3.51           |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Կախված     |    -        |21.9           |87.2           |21.4           |

|մասնիկներ  |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Լուծված    |> 6.0 մգ/դմ3 |7.40           |8.77           |7.53           |

|թթվածին    |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Ածխաթթու   |    -        |0.13           |0.00           |0.00           |

|գազ        |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Հիդրոկարբո-|    -        |144.0          |148.9          |192.8          |

|նատ իոն    |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Ամոնիում   |0.39 մգN/դմ3 |1.76 (մգN/դմ3) |1.16 (մգN/դմ3) |1.96 (մգN/դմ3) |

|իոն        |             |               |               |               |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Նիտրիտ իոն |0.024 մգN/դմ3|0.139 (մգN/դմ3)|0.037 (մգN/դմ3)|0.199 (մգN/դմ3)|

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Նիտրատ իոն |9.0 մգN/դմ3  |0.63 (մգN/դմ3) |0.39 (մգN/դմ3) |0.98 (մգN/դմ3) |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Սուլֆատ իոն|100 մգ/դմ3   |25.2           |16.5           |55.1           |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Քլոր իոն   |300 մգN/դմ3  |17.5           |15.4           |23.3           |

|___________|_____________|_______________|_______________|_______________|

|Հանքայնա-  |1000 մգ/դմ3  |269            |212            |475            |

|ցում       |             |               |               |               |

._________________________________________________________________________.

 

8.5 Հողային ռեսուրսներ

 

Ախուրյանի հողատարածությունները տարբեր աստիճանի էռոզացվածություն ունեն: Հողերի որակի վրա ազդում է նաև քարքարոտությունը: Գյուղատնտեսական հողատեսքերին, ինչպես նաև բնակավայրերին վնաս են հասցնում նաև հեղեղները և սահքերը:

Ախուրյան գյուղում գոյություն ունեցող աղբավայրերը չունեն սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ: Աղբը առանց վնասազերծելու կուտակվում է աղբավայրերում, որոնք նույնիսկ ցանկապատեր չունեն:

Հողային ծածկույթի աղքատացմանը նպաստում է նաև հողային շերտի աղտոտվածությունը, որի հիմնական պատճառներն են.

- Պարարտանյութերի ու թունաքիմիկատների չվերահսկվող օգտագործումը,

- Արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, անասնապահական օբյեկտների կեղտաջրերը:

Ախուրյանի հյուսիսային հատվածում գտնվում են գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնց ոռոգման համակարգը խախտված է և հոսքաջրերը մասամբ մակերեսային հոսքերի տեսքով, և մասամբ ներթափանցելով հողային շերտի միջով կուտակվում են դեպի հարավ գտնվող բնակելի շենքերի նկուղային հարկերում` վտանգելով այդ շինությունները:

 

8.6 Բուսական աշխարհի պահպանություն

 

Ախուրյանի շրջանում, ինչպես ամբողջ Շիրակի մարզում, բուսական աշխարհը խիստ բազմազան է: Դրան նպաստել է բարձրությունների մեծ տարբերությունները, լեռնալանջերի տարբեր կողմնադրությունները և մակերևույթի թեքությունները:

Ախուրյանի մոտակայքում մեծ տարածք է զբաղեցնում լեռնատափաստանային բուսականությունը: Տափաստանային բուսականությունն այստեղ առաջացնում է չոր, բարեխառն-խոնավ, տիպիկ տափաստանային և մարգագետնատափաստանային բուսական խմբակցություններ:

Ախուրյանի մերձակա տարածաշրջանում լեռնատափաստանային և լեռնաչորասեր բուսականություն է: Տափաստանային և տրագականտային տափաստանային բուսականության զգալի մասը ներկայումս չի պահպանվել, քանի որ տարածքը գրեթե ամբողջովին հերկված է: Բնական բուսածածկույթը պահպանվել է միայն կղզյակների ձևով: Այս տափաստաններում գերակշռում են հացազգիները` կազմված հիմնականում փետրախոտերից, որոնց հետ կան նաև շյուղախոտեր և բազմաթիվ տարախոտեր` ուրցը, երեքնուկը, պնակախոտը, հազարատերևուկը, որոնց տակ հողերը ուժեղ ճմակալված են:

Նշված բուսական խմբակցությունների զարգացման և տարածման գործում որոշակի դեր են խաղացել մի շարք համալիր գործոններ:

Դրանք են` քարքարոտ հողագրունտների առկայությունը, մայրական ապարների ելքերը, քարացրոնների ու քարաթափվածքների տարածումը, անասունների ինտենսիվ, ոչ կանոնավոր արածեցումը, հողային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը և վերջապես էռոզիոն երևույթների տարածումը:

Այդ գործոնները նպաստել են տափաստանային առավել օգտակար բուսականության վերացմանը և լեռնաչորասեր բուսականության զարգացմանը (երկրորդական սուկցեսիա):

Լեռնաչորասեր բուսականության արագ զարգացումը կանխելու համար անհրաժեշտ է այդ տարածքներում սահմանափակել կամ արգելել անասունների արածեցումը:

 

8.7 Կենդանական աշխարհի պահպանություն

 

Կենդանական աշխարհը Ախուրյանի տարածաշրջանում ներկայացված է տափաստանային, բարձրլեռնային լայն տարածված կենդանական ձևերով: Տեղական էնդեմիկ ձևերը շատ թույլ են արտահայտված:

Անհավասարակշռված անտրոպոգեն ներգործության հետևանքով տարածաշրջանի կենդանական աշխարհը կրել է մեծ փոփոխություն, որի հիմնական պատճառը մշակվող հողերի մեծ տոկոսն է, կենդանիների բնակման վայրերի ոչնչացումը, թունաքիմիկատների լայն և անվերահսկելի օգտագործումը, ինչպես նաև բիոտեխնիկական և պահպանման միջոցառումների բացակայությունը:

Կենդանական աշխարհի անհրաժեշտ ձևերի պահպանման և վերականգնման համար առաջին հերթին անհրաժեշտ է մշակել ծրագիր` բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, արգելավայրեր), որսի թույլատրվող տեղամասերի ձևավորման, ինչպես նաև նրանց օգտագործման ռեժիմների մշակման համար:

 

________________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1588-Ն
Որոշում