Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

2.2.4 Արտադրական կառուցապատման գոտի, Ա

 

Թաղամաս Ա1-1, Ա1-2, Ա1-30. բնակավայրի գոյություն ունեցող կառուցապատման գոտում ձևավորված արդյունաբերական գոտի,

 

._________________________________________________________________________.

|գոտու կոդը    |գործառույթ       |  հիմնական քաղաքաշինական ցուցանիշները   |

|              |_________________|________________________________________|

|              |հիմնական|օժանդակ |տարած-|կա- |կա- |փողոց|կառու|առա- |այլ  |

|              |կառուցա-|կառուցա-|քի մա-|ռու-|նա- |ների,|ցապա-|վելա-|տվյալ|

|              |պատում  |պատում  |կերեսը|ցա- |չա- |ան-  |տում |գույն|ներ  |

|              |        |        |հա    |պատ-|պատ-|ցում-|առա- |հար- |     |

|              |        |        |      |ման |ման |ներ, |վելա-|կայ- |     |

|              |        |        |      |մակե|մակե|կան- |գույն|նու- |     |

|              |        |        |      |րեսը|րեսը|գառ- |բարձ-|թյու-|     |

|              |        |        |      |%   |%   |ներ  |րու- |նը,  |     |

|              |        |        |      |    |    |մակե-|թյու-|հարկ |     |

|              |        |        |      |    |    |րեսը |նը մ |     |     |

|______________|________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|փաստացի |     |արտադր. |խառը    | 22.33|  50|  35|   15|    8|    3|     |

|________|Ա1-1 |________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|նախագծով|     |արտադր. |խառը    | 22.33|  55|  35|   20|    8|    3|     |

|________|_____|________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|փաստացի |     |արտադր. |խառը    |  4.16|  50|  35|   15|    8|    3|     |

|________|Ա1-2 |________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|նախագծով|     |արտադր. |խառը    |  4.16|  55|  35|   20|    8|    3|     |

|________|_____|________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|փաստացի |     |արտադր. |խառը    |  25.1|  50|  35|   15|    8|    3|     |

|________|Ա1-3 |________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|նախագծով|     |արտադր. |խառը    |  25.1|  55|  35|   20|    8|    3|     |

._________________________________________________________________________.

 

Թաղամասում թույլատրելի հողօգտագործման տեսակները նշված են աղյուսակ 12-ում:

աղյուսակ 12

 

.__________________________________________________________.

|հհ | հողօգտագործման տեսակը      |թույլատրման|այլ պայմաններ|

|   |                            |   ձևը     |             |

|___|____________________________|___________|_____________|

|1  |         2                  |    3      |       4     |

|___|____________________________|___________|_____________|

|   |կոշկեղենի արտադրություն     |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |էլեկտրասարքերի արտ.         |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |մալուխ.և  լարերի արտադր.    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |լուսատեխն. սարքերի. արտ.    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |մարտկոցների արտադրութ.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |պոմպ. և  կոմպրեսոր. արտ.    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |սառնարանների արտ.           |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |մետաղ. և  փայտ. դազգահ.     |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |գործիքաշինություն           |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |էլեկտրաչափիչ սարք. արտ.     |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |օպտիկամեխ. սարք. արտ.       |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |ժամացույցների արտ.          |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |հաշվ. տեխն. և  ծրագր. միջոց.|    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |ավտոգործարան                |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |հեծանիվ. գործարան           |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |առանցքակալ. արտ.            |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |գյուղ. մեքենաներ            |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |շին. մեքենաներ              |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |շին. արտ. սարքավորում.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |կենց. սպաս. սարքավորում.    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |թեթև  արդ. տեխնոլոգիա.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |սննդի արդ. տեխնոլոգիա       |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |ջեռուց. կաթսաների արտ.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |օդափոխիչ սարք. արտ.         |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |ռադիո-հեռուստ. սարքավ.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |կահույքի և  փայտամշակ.      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |երկ/բ և  բետոն. կոնստրուկ.  |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |սանտեխնիկ. սարքավոր.        |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |արհեստակ. լցանյութեր        |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |ջերմամեկուսիչ նյութեր       |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|   |աղյուս և  կերամ. իրեր       |    Թ      |             |

.__________________________________________________________.

 

Թաղամաս Ա2, բնակելի կառուցապատման տարածքի հյուսիսային հատվածում գոյություն ունեցող գյուղատնտեսական արտադրության գոտի` սելեկցիոն կայան:

 

._________________________________________________________________________.

|գոտու կոդը    |գործառույթ       |  հիմնական քաղաքաշինական ցուցանիշները   |

|              |_________________|________________________________________|

|              |հիմնական|օժանդակ |տարած-|կա- |կա- |փողոց|կառու|առա- |այլ  |

|              |կառուցա-|կառուցա-|քի մա-|ռու-|նա- |ների,|ցապա-|վելա-|տվյալ|

|              |պատում  |պատում  |կերեսը|ցա- |չա- |ան-  |տում |գույն|ներ  |

|              |        |        |հա    |պատ-|պատ-|ցում-|առա- |հար- |     |

|              |        |        |      |ման |ման |ներ, |վելա-|կայ- |     |

|              |        |        |      |մակե|մակե|կան- |գույն|նու- |     |

|              |        |        |      |րեսը|րեսը|գառ- |բարձ-|թյու-|     |

|              |        |        |      |%   |%   |ներ  |րու- |նը,  |     |

|              |        |        |      |    |    |մակե-|թյու-|հարկ |     |

|              |        |        |      |    |    |րեսը |նը մ |     |     |

|______________|________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|փաստացի |     |գյուղ.  |արտադ.  | 10.04|  40|  30|   30|    9|    3|     |

|        |     |արտադր. |        |      |    |    |     |     |     |     |

|________|Ա2   |________|________|______|____|____|_____|_____|_____|_____|

|նախագծով|     |գյուղ.  |արտադ.  | 10.04|  45|  35|   20|    9|    3|     |

|        |     |արտադր. |        |      |    |    |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

Թաղամասում թույլատրելի հողօգտագործման տեսակները նշված են աղյուսակ 13-ում:

աղյուսակ 13

 

.__________________________________________________________.

|հհ | հողօգտագործման տեսակը      |թույլատրման|այլ պայմաններ|

|   |                            |   ձևը     |             |

|___|____________________________|___________|_____________|

|1  |         2                  |    3      |       4     |

|___|____________________________|___________|_____________|

|1  |ջերմոց                      |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|2  |չորանոց                     |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|3  |արհեստ. սերմնավոր. կայան    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|4  |սերմնաբուծարան              |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|5  |գյուղ. մեք/տրակտոր. պարկ    |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|6  |գյուղ. մթերք. մթերում       |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|7  |սառնարանային տնտես.         |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|8  |արդ. արտադր. պահեստ         |    Թ      |             |

|___|____________________________|___________|_____________|

|9  |սննդ. արտադր. պահեստ        |    Թ      |             |

.__________________________________________________________.

 

2.2.5 Ընդհանուր օգտագործման գոտի

 

Ը1, Ը2 Նոր նախատեսվող համաքաղաքային նշանակության այգի: Տարածքը 5.4 + 8.3 հա, թույլատրելի հողօգտագործման տեսակը միայն կանաչապատում և բարեկարգում:

 

2.2.6 Հատուկ նշանակության տարածքներ

 

ՀՆ1 Գյուղի հարավային մասում գոյություն ունեցող հին գերեզմանոց: Թաղումներ իրականացնելը արգելվում է: Առկա են պատմամշակութային արժեք ներկայացնող խաչքարեր, տարածքը բարեկարգելուց հետո կարող է օգտագործվել որպես պատմամշակութային օբյեկտ:

ՀՆ2 Գյուղի արևելյան մասում նոր նախատեսվող գերեզմանոց, տարածքը 3.1 հա:

 

3. Կառուցապատման կանոններ

 

Սույն նախագծով սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են բնակավայրի կառուցապատման ողջ տարածքի բոլոր գոտիներում կիրառելու համար: Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

. ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

. բնապահպանական միջոցառումների իրականացումը,

. գոտևորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը:

 

3.1 Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

 

. Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված քաղաքաշինական և ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

3.2 Շենքերի Ճակատների արտաքին հարդարանք

 

. Շենքերի Ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

3.3. Շինանյութ

 

. Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի/շինությունների բնական սրբատաշ քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

. Այլ շենքերի համար, որպես կանոն, պետք է օգտագործել սև, վարդագույն, սպիտակ երանգների շինանյութեր:

. Արտաքին ճակատների ձևավորման համար արգելվում է դեղին (բացի ոսկեգույնից և օխրայից), կապույտ և կանաչ երանգների օգտագործումը:

 

3.4 Նկուղներ և կիսանկուղներ

 

. Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

. Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

 

3.4. Շենքերի շքամուտքեր

 

. Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

 

3.5. Տանիքներ

 

. Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

. Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

. Լանջավոր տանիքներում ձեղնահարկը որպես բնակելի տարածություն օգտագործելու դեպքում փողոց դուրս եկող պատուհանները պետք է արգելվեն:

 

3.6 Գովազդ

 

. Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:

. Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

3.7 Ցուցանակներ և անվանատախտակներ

 

. Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50 x 15 սմ` միասնական հատուկ նախագծի համաձայն:

. Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն`

ա) լուսավորությամբ, կլոր` տրամագիծը - 30 սմ

բ) առանց լուսավորության` քառակուսի -15 x 15 սմ:

Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքների դռներին:

 

3.8. Փողոցային լուսավորություն

 

. Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով:

 

3.9. Տրանսպորտի միջոցների կանգառներ

 

. Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը` երկարությունը - 6.0 մ, լայնությունը - 2.4 մ:

 

3.10. Հեռավորությունը շենքերի միջև

 

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան:

2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 12 մ-ից ոչ պակաս: Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 12 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը:

 

3.12. Աղմուկի թույլատրելի մակարդակ

 

Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

 

3.11. Հողամասեր և նրանց բաժանումը

 

Անհատական բնակելի կառուցապատման համար նախատեսված գոտիներում հողամասերի չափերը սահմանվում են` նվազագույնը 800 ք.մ, առավելագույնը 1200 ք.մ, նշված և գոյություն ունեցող կառուցապատման տարածքներում, անհրաժեշտության դեպքում, հողամասերի բաժանումը իրականացնել պահպանելով առանձին հատվածների համար 10 մ փողոցին հարող ճակատային մաս և հողամասերի նվազագույնը 400 ք.մ մակերես:

 

3.13. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

 

. Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

. Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

. Գոտևորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

. Գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

. Եթե գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

 

3.14. Կառուցապատման թույլտվություն

 

Օգտագործման ձևերի համար թույլտվության կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլատվության ձևերը`

- թույլատրվում է,

- չի թույլատրվում:

Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15

 

_______________________________

ԻՐՏԵԿ - հատակագծերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1588-Ն
Որոշում