Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1589-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|___|_______________________|__________|_______________|________________|

|20 |Հասարակական սննդի      |տեղ       |280            |0.4             |

|   |ձեռնարկություններ      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|22 |Կոմունալ սպասարկման    |          |               |                |

|   |ձեռնարկություններ,     |          |               |                |

|   |այդ թվում              |          |               |                |

|   |_______________________|__________|_______________|________________|

|   |ա) լվացքատներ          |կգ        |420            |ըստ նախագծային  |

|   |                       |սպիտակեղեն|               |առաջադրանքի *   |

|___|_______________________|__________|_______________|________________|

|23 |Քիմմաքրման կետեր       |-»-       |25             |-»-             |

|___|_______________________|__________|_______________|________________|

|24 |Քաղաքային բաղնիք       |տեղ       |49             |0.2             |

|_______________________________________________________________________|

|         Կառավարման կազմակերպություններ և  հիմնարկություններ,          |

|      վարկաֆինանսական հիմնարկություններ և  կապի ձեռնարկություններ      |

|_______________________________________________________________________|

|25 |Կապի հանգույց          |Ըստ Կապի նախարարության նորմերի և  կանոնների|

|___|_______________________|___________________________________________|

|26 |Բանկի բաժանմունք       |Ըստ նախագծային առաջադրանքի *               |

|___|_______________________|___________________________________________|

|27 |Կառավարման             |          |      -»-      |                |

|   |կազմակերպություններ և  |          |               |                |

|   |հիմնարկություններ      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|28 |Քաղաքային դատարան      |տեղ       |     -         |       -        |

|___|_______________________|__________|_______________|________________|

|29 |Իրավաբանական           |-»-       |-»-            |ըստ նախագծային  |

|   |կոնսուլտացիա, նոտարական|          |               |առաջադրանքի *   |

|   |գրասենյակ              |          |               |                |

|_______________________________________________________________________|

|             Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ            |

|_______________________________________________________________________|

|30 |Հրշեջ դեպո             |հրշեջ     |2              |0.6             |

|   |                       |ավտոմեքենա|               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|31 |Հյուրանոցներ           |տեղ       |42             |0.2             |

|___|_______________________|__________|_______________|________________|

|32 |Հանրային զուգարաններ   |սարք.     |7              |-               |

|___|_______________________|__________|_______________|________________|

|33 |Ավանդական թաղման       |հա        |-              |1.68            |

|   |գերեզմանատուն          |          |               |                |

._______________________________________________________________________.

 

* Ստռօիտելնիե նօռմի ի պռավիլա, Գռադօստռօիտելստվօ, Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01.-89, Մօսկվա, 1989 գ.

** միևնույն շենքային համալիրում տեղակայված (արտադպրոցական կենտրոն)

 

II-4. Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում եվ գործառական կառուցվածք

 

II-4.1. Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

 

.Գյուղական բնակավայրի հատակագծային հեռանկարային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են ծառայել.

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված ինտենսիվ յուրացված բնակավայրերի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը,

- «Դիլիջան» ազգային պարկի (որի տնտեսական գոտում է տեղակայված բնակավայրը) գոտիների օգտագործման ռեժիմները,

- Սեյսմիկ վտանգի պայմաններում բնակավայրի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (ռելիեֆին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում):

 

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

 

Տավուշի մարզի Հաղարծինի գյուղական համայնքի հիմնական մասը տեղակայված է Աղստև գետի ձախակողմյան ափին: Բացառությամբ տարածքի չնչին հատվածի, որն ընդգրկում է գետի ափամերձ հարթ տարածքները և որում տեղակայված են գլխավորապես հասարակական, ուսումնական ու մշակութային օբյեկտներ, գյուղի զգալի մասը տեղակայված է ռելիեֆային չափազանց բարդ պայմաններում: Այս հարթ հատվածում են տեղակայված ամբուլատորիան, դպրոցի մասնաշենքը, մշակույթի ու կենցաղի տները, գյուղապետարանի շենքը: Որոշ քանակի բնակելի կառուցապատում առկա է նաև գետի աջ ափին: Գյուղի տարածքի տարբեր հատվածներում տեղակայված են արդյունաբերական (կրի, ճշգրիտ սարքերի) և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ, որոնցից առաջինները ներկայումս ամբողջությամբ չեն գործում, իսկ գյուղատնտեսական արտադրական տարածքների մի մասը ևս դուրս է գործածությունից: Երկաթուղային կամրջի հարակից տարածքում գետի աջակողմյան ափին է տեղակայված մաքրման կայանը, որը նույնպես չի գործում: Այս ափում տեղակայված բնակելի կառուցապատման նախատեսումն անհեռանկարային է, քանի որ զգալի հատված ենթարկված է սահքավտանգության, առկա են խոշոր սահքեր և սահքավտանգ տեղամասեր (ներկայումս արդեն իսկ մի զգալի հատված` ներառյալ երկաթուղագծերի մի մասը հայտնվել է սահքի արդյունքում հոսած հողազանգվածի տակ): Նպատակահարմար չէ նաև բնակելի կառուցապատումը` տարանցիկ մայրուղով առանձին մասերի տարանջատվելը: Բնակելի կառուցապատման ինչպես վթարված, այնպես էլ այդ վտանգին ենթակա մասը նախատեսվում է ապամոնտաժել և տեղափոխել ձախափնյա` ինժեներաերկրաբանական առումով առավել կայուն տարածք (այստեղ նախատեսված է գետի մի հատվածի տեղափոխում` մանրամասն տրված է «Տարածքի ինժեներական նախապատրաստում» ենթագլխում): Բացառություն է կազմում արդեն իսկ որոշակիորեն կազմավորված առանձնատնային տիպի կառուցապատմամբ թաղամասը, որի եզրագծերը ձևավորվել են հատակագծային սահմանափակումների, այն է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի պաշտպանիչ գոտիների առանձնացմամբ (վերջիններիս կանաչապատմամբ համապատասխան բուսատեսակներով):

Ձախակողմյան բնակելի կառուցապատման որոշ հատված ևս գտնվում է անբարենպաստ պայմաններում (անվտանգության առումով), քանի որ անմիջականորեն տեղակայված լինելով արագընթաց միջպետական մայրուղու` գյուղով անցնող հատվածի կարմիր գծի վրա, ստեղծում են վթարավտանգ տեղամասեր, իսկ քանի որ բնական ռելիեֆային պայմանները բացառում են շրջանցիկ մայրուղու նախատեսումը (տարանցիկ մայրուղու դուրս բերումը գյուղի տարածքից), ուստի առաջարկվում է վերոնշյալ կառուցապատման ֆիզիկական մաշվածությանը զուգընթաց նախատեսել վերջիններիս վերակառուցումը կարմիր գծից որոշակի` առավել ապահով հեռավորության վրա (ՀՀ Կառավարության 2005 թ. 29 դեկտեմբերի N 2404-Ն որոշման պահանջներին համապատասխան):

Գյուղի տարածքում սփռված են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք չունեն ընկալման որևէ հնարավորություն: Լեռնալանջն ի վեր կառուցապատումը կրում է բացառապես բնակելի բնույթ: Բարձրադիր թաղամասում բացակայում են առաջնային սպասարկման որևէ կառույցները: Կառուցապատումը ևս կրում է անկանոն բնույթ, որը պայմանավորված է ինչպես բարդ ռելիեֆային պայմաններով, այնպես էլ առանց միասնական նախագծի կառուցապատման իրականացմամբ: Փողոցային ցանցի թեքությունները գրեթե ամբողջությամբ գերազանցում են թույլատրելի սահմանային մեծությունները, լայնական կտրվածքները չեն ապահովում հանդիպակաց մեքենաների և հետիոտնի անվտանգ շարժումը, ինչը այս հատվածները դարձնում է գրեթե անանցանելի (հատկապես արտակարգ իրավիճակների պայմաններում):

Գյուղի տարածքում բացակայում են զգալի պահուստային տարածքները: Առանձին պահուստային տեղամասեր առկա են գետի հարակից տարածքներում` բարենպաստ ռեկրեացիոն նշանակության կառուցապատման իրականացման համար, ինչպես նաև առանձին պահուստային տեղամասեր բնակելի կառուցապատման համար` քաղաքի արևելյան, արևմտյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Հեռանկարային հատակագծային կազմակերպման հիմքում առաջարկվում է գոյություն ունեցող փողոցային ցանցի արդիականացված և բարեկարգված տարբերակը` ներկայումս ձևավորված անկանոն` գլխավորապես փակուղային փողոցային ցանցի փոխարեն 5-րդ փողոցի որոշակի հատվածների լրացմամբ և լայնական պահանջվող կտրվածքների վերականգնմամբ գյուղական բնակավայրի գրեթե միջնամասով օղակաձև շրջանային փողոցի ձևավորմամբ:

Հեռանկարային կառուցապատումն առաջարկվում է իրականացնել նաև հյուսիսային հատվածներում հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված տնամերձ հողամասերում:

Առավել մեծ չափերի պահուստային տարածքներ առկա են գյուղի արևելյան հատվածում տեղակայված արոտավայրերի շրջանում: Թեև տարածքը բարենպաստ է կառուցապատման համար` գտնվում է անտառներով շրջապատված արոտների վրա, սակայն առկա են նաև որոշակի հատակագծային սահմանափակումներ` այս տարածքով են անցնում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնց սանիտարապաշտպանիչ գոտիների առանձնացումից հետո եզրագծված տարածքը նախատեսվում է որպես հեռու հեռանկարային պահուստ ինչպես բնակելի, այնպես էլ պահանջարկի դեպքում նաև արդյունաբերական կառուցապատման համար:

Որոշակի պահուստային տարածք է նախատեսվում գյուղի հյուսիսարևելյան հատվածում, որը կազմակերպված է ռելիեֆին ներգծված միմյանց զուգահեռ փողոցային ցանցի շուրջ: Քանի որ տարածքը գտնվում է որոշակիորեն դուրս կենտրոնական հատվածում տեղակայված հասարակական սպասարկման օբյեկտների բարենպաստ մատչելիության գոտուց, ապա առաջարկվում է այս հատվածում նախատեսել առաջնային սպասարկման հիմնարկություններ:

Գլխավորապես ռեկրեացիոն նշանակության, մասամբ նաև բնակելի կառուցապատման համար որոշակի պահուստային տարածքներ են առանձնացված նաև գոյություն ունեցող ՕԿՋ-ի հյուսիսային ու արևելյան հատվածներում:

Համայնքի տարածքում պահուստային տարածքների սուղությունը ստիպում է հաշվի առնել հնարավոր բոլոր տարբերակները, ուստի որոշակի պահուստ է առանձնացվել ռելիեֆային առումով բարդ` գյուղի արևմտյան` Թեղուտ համայնքին հարակից տարածքում, որն առաջարկվում է կազմակերպել որպես առանձին հատակագծային միավոր` առավել խիստ ռելիեֆային հատվածները տրամադրելով ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների և անտառապուրակների ձևավորմանը, առավել բարենպաստ մասերը կազմակերպելով որպես բնակելի առանձնատնային կառուցապատմամբ տարածքներ: Հաշվի առնելով թաղամասի որոշակի մեկուսացվածությունը համայնքի սոցիալ-կենցաղային սպասարկման օբյեկտների բարենպաստ մատչելիության գոտուց, նախատեսվում է այս գոտում առանձնացնել մանկապարտեզի և առաջնային սպասարկման օբյեկտների տեղադրման համար համապատասխան տարածք:

Համայնքի տարածքում տեղակայված հուշարձանների` Քռսնաջուր դամբարանադաշտի, դրան հարակից տարածքում տեղակայված խաչքարերի գոտիները նախատեսվում է առանձնացնել, սահմանազատել ու բարեկարգել` վերածելով զբոսաշրջության գրավչության վայրերի: Նախատեսվում է մշակել նաև համայնքի պատմաճարտարապետական հուշարձանները ներառող միասնական երթուղի` ընդգրկելով այցելություն Հաղարծինի վանքային համալիրը: Ընդ որում այս երթուղու կազմակերպումը համայնքի համար առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է զբոսաշրջության կազմակերպման ծրագրի շրջանակներում մշակել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման հնարավորությունները, այն է.

- Կառուցել ավանդական տիպի հյուրատուն` 2-1 նրբանցքի հարակից անօգտագործելի տարածքի` ռելիեֆի բարձրադիր, դոմինանտային կետում:

- Այս ուղղությամբ կազմակերպել մոտեցնող ճանապարհի բարեկարգում, ավտոկայանատեղերի նախատեսում:

- Հյուրատան մոտից կազմակերպել կապ դեպի ՕԿՋ-ի հարակից տարածքում նախատեսվող հանգստի ու ժամանցի գոտի:

- Հյուրատան տարածքից հեծյալ երթերի կազմակերպում:

- Հիմնական մայրուղուն հարակից տարածքներում` գյուղի կենտրոնական հատվածում հուշանվերների վաճառքի և տեղեկատվության, տեղեկատվական գրականության վաճառքի սրահի նախատեսում` դարձյալ պահպանելով ավանդական կառուցապատման սկզբունքները:

Քանի որ գյուղում բացակայում են հասարակական հավաքատեղիները, նախատեսվում է ինչպես բնակչության առօրյան կազմակերպելու, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար կազմակերպել նաև ժամանցի ու զվարճանքի տարածքներ, որոնց համար պահուստային տարածք է առանձնացվել գետափնյա տարածքում` կիսաքանդ ֆերմաների հարակից հարթ տարածքներում (ներկայումս զբաղեցված արոտներով, որոնց օգտագործումն ըստ նշանակության աննպատակահարմար է, քանի որ վերջիններս աղտոտված են տարանցիկ մայրուղու երթևեկության արդյունքում արտանետված ծանր մետաղներով): Նախապես նախատեսվում է ափերի ամրացման, հենապատերի կառուցման աշխատանքներ:

Համաձայն ՍՆԻՊ 2.07.01-89 4.2 կետի համաձայն գյուղական բնակավայերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները նախատեսվում են միայն համայնքային նշանակության, և կազմում են 12 մ2/մարդ: Նույն կետի ծանոթության համաձայն հաշվի առնելով բնակավայրի շրջապատվածությունը անտառային զանգվածներով այս ցուցանիշը կրճատվում է 20%-ով, ստացվում է 9.6 մ2 յուրաքանչյուր մարդու հաշվով: Բնակչության հեռանկարային թվաքանակի հաշվառումով կստացվի 6.7 հա ընդհանուր օգտագործման կանաչապատում, որը նախատեսվել է տեղաբաշխել գլխավորապես գետի ափամերձ տարածքներում և հյուսիսային հատվածի դամբարանադաշտի հարակից տարածքներում:

Գետափնյա` նախկին «Իմպուլս» գործարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել համայնքի համար անհրաժեշտ ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները` հանրության համար նախատեսված զբոսայգի` մանկական խաղահրապարակներով, կարուսելով, սրճարաններով, ռեստորաններով, ճարտարապետական փոքր ձևերով, զրուցարաններով, խաղասրահներով (մանրամասն տրված է գոտիավորման նախագծում):

 

.___________________________________________________________.

|NN      |   ՏԱՐԱԾՔԸ      |     ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   |

|        |     ՀԱ         |_________________________________|

|        |                |      ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ     |ՀԵՌԱՆԿԱՐ  |

|________|________________|______________________|__________|

| 1      |    86.1        |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ       |ԲՆԱԿԱՎԱՅՐԻ|

|        |                |(արոտ-64.4, խոտհարք-  |          |

|        |                |12.6, վարելահող-4.6)  |          |

|________|________________|______________________|__________|

| 2      |     1.2        |ԱՐՏԱԴՐԱԿԱՆ            |ԲՆԱԿԱՎԱՅՐԻ|

|        |                |(գյուղատնտեսական)     |          |

|________|________________|______________________|__________|

| 3      |     1.8        |ԿՈՄՈՒՆԱԼ              |ԲՆԱԿԱՎԱՅՐԻ|

|________|________________|______________________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ|    89.1        |                      |          |

.___________________________________________________________.

 

Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների հերթականությունը տրված է նույնանուն ուրվագծում:

 

II-4.3. Բնակավայրի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.

. Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնակելի կառուցապատման,

- հասարակական կառուցապատման,

- խառը կառուցապատման,

- ընդհանուր օգտագործման հողերի,

- այլ հողերի:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- արդյունաբերական օբյեկտների,

- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,

- պահեստարանների:

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:

. Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնապահպանական,

- առողջարարական նպատակներով նախատեսված,

- հանգստի համար նախատեսված,

- պատմական և մշակութային:

. Հատուկ նշանակության հողեր:

. Անտառային, ջրային և պահուստային հողեր:

Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների.

. Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքը ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտիավորման բաժանվում է` ցածր խտության, միջին խտության, բարձր խտության բնակելի գոտիների:

- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում գյուղական բնակավայրի արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող հիմնական հատվածի համար:

Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) խտությունների պահպանում,սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

. Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը բնակավայրի տարածքում կենտրոնացնելու համար:

. Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:

. Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապերի (տրանսպորտային և հետիոտն) կազմակերպման համար:

. Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար:

Բնակավայրը շրջապատող անտառային և գյուղատնտեսական հողերը, որոնք կարող են արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար, նախատեսված են որպես բուֆերային գոտիներ:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական օբյեկտները հիմնականում պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:

Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

. Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն հանգստի, բուժ-առողջարարական (կլիմայաբուժություն, բալնեոլոգիա, օդաբուժություն) զբոսաշրջության, սպորտային գործունեության կազմակերպման համար:

Գոտին ընդգրկում է բնակավայրի տարածքում տեղակայված պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:

. Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելիության:

. Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող («Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ինչպես անտառապատ, այնպես էլ անտառածածկույթից զուրկ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:

 

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

II-5.1. Արտաքին տրանսպորտ

 

Հաղարծին բնակավայրն ընկած է Աղստև գետի նեղ հովտում, գետի ձախ ափին, Դիլիջան քաղաքից 12 կմ դեպի արևելք: Գետն այդ տեղանքում սեղմված է Իջևանի և Փամբակի լեռնաշղթաների միջև: Ծովի մակարդակից բնակավայրի բարձրությունը կազմում է 1000-1050 մ:

Համայնքի ամբողջ երկարությամբ, արևմուտքից արևելք անցնում է Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության մայրուղին, որը Դիլիջան-Իջևան տեղամասում II կարգի է: Մինչև 80-ական թվականի կեսերը ճանապարհն անցնում էր Աղստևի ձախ ափով: Այնուհետև ճանապարհի մի մասը, 1.5 կմ երկարությամբ, անցկացվեց գետի աջ ափը:

Դիլիջանի կողմից, Հաղարծին չհասած, Մ-4-ից սկսվում է Հ-50 հանրապետական նշանակության 6.0 կմ երկարությամբ Հաղարծինի հուշահամալիր տանող ճանապարհը:

Գյուղի մյուս կողմից Մ-4-ին է հարում մեկ այլ հանրապետական նշանակության Հ-30 Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհը:

Աղստևի աջ ափով է անցնում նաև Իջևան-Հրազդան միագիծ երկաթուղին, որը Հայկական երկաթուղին միացնում էր Ադրբեջանականին:

Սակայն այդ երկաթուղին այժմ չի գործում երկու պատճառով-շրջափակման և տեխնիկական անսարքության: Եթե նույնիսկ երկաթուղին տեխնիկական լավ վիճակում լինի, այն չի կարող լիարժեքորեն աշխատել, մինչև որ շրջափակումը չվերանա, քանի որ միայն մեր Հանրապետությունում ապահովել երկաթուղու բեռնափոխադրումներ այդպիսի կարճ տարածությունների վրա գործնականում անհնարին է: ՈՒղևորափոխադրումների համար երկաթուղին անփոխարինելի է, սակայն այն վերականգնման և վերակառուցման կարիք ունի, որպեսզի հաղորդակցության միջին արագությունը հասցվի 50-60 կմ/ժամ-ի:

Մոտակա օդանավակայանը «Զվարթնոցն» է, մոտ 130 կմ հեռավորությամբ:

 

II-5.2. Ներքին տրանսպորտ

 

Հաղարծինը հնագույն բնակավայր է և ձևավորված է Աղստև գետի հյուսիսային լանջի թեք, կտրտված տարածքում: Փողոցային ցանցը անկանոն է: Բավական է միայն նշել, որ բնակավայրի ամբողջ երկարությամբ անցնող միջպետական նշանակության Մ-4 ճանապարհից սկսվող փողոցներն ընկած են ձորերի հուներով, ունեն մինչև 20% թեքություն, նեղ են, ոլորապտույտ և հորդառատ անձրևների (հատկապես գարնանային) ժամանակ վերածվում են սելավատարների: Սելավներն այդ ողողում են տներն ու հողամասերը, իսկ փողոցները դարձնում անանցանելի: Այսպես օրինակ, համայնքի արևելյան կողմից Մ-4-ին ուղղահայաց ուղղությամբ բարձրացող փողոցը, «Էրած գոմեր» անվանվող, ընկած է ամենահորդառատ ձորի հունով և այս տարի գարնանն անցած սելավից հետո մինչև այժմ էլ վերականգնված չէ, գործնականում անանցանելի վիճակում է և «փողոցի» հարևանությամբ տեղավորված տները մնացել են առանց հաղորդակցության որևէ ուղու: Ձորերով ընկած մյուս փողոցների վիճակն էլ նույնն է, գյուղացիներն աստիճանաբար, մեծ ջանքերի շնորհիվ վերականգնում են,մինչև մյուս հեղեղը նորից կավիրի:

Համայնքի տարածքում հասարակական տրանսպորտ չի աշխատում և չի էլ կարող աշխատել, քանի որ այդ փողոցներով միայն ամենագնացներն են կարողանում անցնել:

Այս տարվա գարնանը բնակավայրի արևելյան մասում երկաթուղուց ներքև սահքի ենթարկվեց գրունտի զանգվածը, ինչը փակեց Աղստևի հունը և գետը ողողեց Մ-4 ճանապարհի մի զգալի հատվածը, ավերեց 15 տուն և հողամաս: Այժմ Մ-4-ը ամբողջովին անցնում է բնակավայրի տարածքով:

2007 թ. օգոստոսի տվյալներով, ավտոմոբիլների անցուդարձը կազմում է մեկ ժամում 204 միավոր: Տրանսպորտի անցուդարձից աղմուկի համարժեք մակարդակը կազմում է 69 ԴԲԱ:

 

II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հաղարծին գյուղական համայնքում

 

Արտանետումների քանակը տարեկան կտրվածքով, չորս ամենատարածված և թունավոր նյութերի համար.

ածխածնի մոնօքսիդ-CO

ազոտի օքսիդներ-NOx

ածխաջրածիններ-CmHn

կոշտ նյութեր:

Արտանետումների տարեկան քանակը որոշված է PIARC-ի (Permanent International Association of Road Congresses) առաջարկած բանաձևով.

Q= T x t (qմkմ+qբkբ) fա fբ fi x N L/ V

 

որտեղ T-տարվա մեջ օրերի քանակն է,

t - օրվա ընթացքում ավտոմոբիլների կայուն անցուդարձի ժամերի քանակն է, ժամերն են

qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլի` տվյալ նյութի արտանետնման չափն է մեկ վայրկյանում,

kմ և kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակն է հոսքում,

N - փողոցով տրանսպորտի ժամային անցուդարձն է,

fա, fբ և fi - գործակիցներ են, որոնք հաշվի են առնում հոսքի արագության, ծովի մակարդակից տեղանքի բարձրության և փողոցների թեքության ազդեցությունը արտանետումների վրա,

Լ - փողոցի կամ որևէ հատվածի երկարությունն է,

V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:

Վերը նշված բանաձևով հաշվարկված ավտոմոբիլային արտանետումների տարեկան քանակը Հաղարծին քաղաքում կազմում են.

ածխածնի մոնօքսիդ (CO) - 160 տ/տարեկան

ազոտի օքսիդներ (NOx) - 6.4 տ/տարեկան

ածխաջրածիններ (CmHn) - 15.3 տ/տարեկան

կոշտ նյութեր - 0.14 տ/տարեկան:

 

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.

- Հաղարծին գյուղական համայնքի (բնակավայրի) նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից:

- Տավուշի մարզի «Դիլիջան» մասնաճյուղի «Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տվյալները:

- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի N ARG-05-15/1297, 12.04.2007 թ. պատասխան-գրությունը:

- ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի N 01-1/28, 19.04.2007 թ. գրությունը:

 

II-6.1. Ջրամատակարարում

 

Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի ջրամատակարարումն իրականացվում է «Տանձուտ» և «Հաղարծին» տեղական աղբյուրներից:

Ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, մեծ են կորուստները ջրագծում և ներքին բաշխիչ ցանցում: Չի կատարվում ամենօրյա վարակազերծվում` վարակազերծման կայան չլինելու պատճառով: «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը:

Գործող ՕԿՋ-ները երկուսն են` 100 և 500 մ3 ծավալով:

Վերջին հեղեղումների ժամանակ ջրատարը շարքից դուրս էր եկել:

 

Ջրամատակարարման նորմերը եվ հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը եվ ջրահեռացման քանակը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսակենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման համար:

Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը, համաձայն ներկայումս գործող նորմերի, ընդունված է 150լ/օր:

Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25%-ի չափով:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջների (7.0 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար, միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 1 x 10 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 2 x 2.5 լ/վրկ):

Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 1x10+2x2.5=15 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:

 

Q=(15x3x3600):1000=162 մ3

 

Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`

Q=(162x1000):(24x3600)=2 լ/վրկ

 

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 2 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:

 

Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների եվ հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը

 

Աղ. Հ-2

.________________________________________________________________________.

|N |    Ջրասպառողները        |Քանակը|Ջրասպառման| Ջրապահանջը |Ջրահեռացումը|

|  |                         |(հազ.)|նորման    |____________|____________|

|  |                         |      |(լ/օր)    |մ3/օր |լ/վրկ|մ3/օր|լ/վրկ |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|1 |Բնակչությունը            |7.0   |150       |1050  |12   |1050 |12    |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|2 |Արտադրություն * 25%      |      |          |262   |3.0  |210  |2.4   |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|3 |Հակահրդեհային կարիքների  |      |          |162   |2.0  |-    |-     |

|  |համար                    |      |          |      |     |     |      |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|  |Ընդամենը                 |      |          |1474.0|17.0 |1260 |14.4  |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|4 |Կորուստները ցանցում 20%  |      |          |210   |2.4  |-    |-     |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|  |Ամբողջը                  |      |          |1684  |19.5 |1260 |14.4  |

.________________________________________________________________________.

 

* Արդյունաբերության համար հաշվարկված ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել

 

Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, Հաղարծին գյուղական համայնքի խմելու որակի ջրապահանջը հեռանկարային ժամանակաշրջանի համար կկազմի 1684 մ3/օր (19.5 լ/վրկ), որը կբավարարվի տեղական աղբյուրներից` հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո:

 

Ջրամատակարարման համակարգը եվ գոտիները

 

Հաղարծին գյուղական համայնքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արդյունաբերական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:

Ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար նպատակահարմար է ջրամատակարարումն իրականացնել երկու գոտիներով` համապատասխան ծավալով ՕԿՋ-ներց, երկրորդ գոտու համար` ճնշման կարգավորիչների կիրառմամբ:

Ըստ կատարված հաշվարկների, Հաղարծին գյուղական համայնքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային կարիքների համար անհրաժեշտ ջրաքանակ պաշարելու համար հարկավոր է ունենալ 1228 մ3 ընդհանուր տարողունակությամբ ՕԿՋ-ներ: Ստորև բերվում է հաշվարկը.

- կարգավորման ծավալը` Wկ =1684 x0.3=505մ3

- հակահրդեհային կարիքներ` Wհհ =162 մ3

- վթարային` Wվթ=(1684x8):24=561 մ3

- Ընդհանուր ծավալը` Wընդ=505+162+561=1228 մ3

Հաշվարկային ժամանակաշրջանի համար նախատեսվում է ՕԿՋ-ների ընդհանուր ծավալը հասցնել 1300 մ3 -ի, այսինքն ավելացնել մոտ 700 մ3-ով: (Տես «Ինժեներական ենթակառուցվածքներ» գծագիրը):

 

II-6.2. Ջրահեռացում

 

Բնակավայրը կոյուղացված չէ: Բնակիչներն օգտվում են բակային ջրաթափանց հորերից:

Ըստ կատարված նախնական հաշվարկների Հաղարծին գյուղական համայնքի մաքրման ենթակա կեղտաջրերի միջին օրական քանակը հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կազմում է 1260 մ3/օր:

 

Նախագծային առաջարկություններ

 

- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտիավորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (համապատասխան ծավալներով և հատակի նիշերով, համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի):

- Լրացուցիչ 750 մ3 ընդհանուր տարողությամբ ՕԿՋ-ների նախատեսում (պահանջվելիք 1300 մ3 ծավալն ապահովելու համար):

- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում համաձայն հիդրավլիկական հաշվարկների:

- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:

- ՕԿՋ-ների, կապտաժային կառույցների խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտիների ապահովում:

- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ::

- Գյուղական համայնքի կոյուղացում:

- Կոյուղու մաքրման գործարանային տիպի կայանի կառուցում (հզորությունները համաձայն ներկայացվող ուրվագծի հաշվարկների):

- Հաշվի առնելով մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները` կեղտաջրերը լրիվ մաքրումից և վնասազերծումից հետո միայն թափել Աղստև գետը:

- Արտադրական ձեռնարկությունների կեղտաջրերի նախնական մաքրում (կոյուղու ցանցի մեջ լցնելուց առաջ):

 

II-6.3. Էլեկտրամատակարարում

 

Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի էլեկտրամատակարարումն իրականացվում է 1x4+1x2.5 ՄՎա հզորությամբ «Հաղարծին» 35/6 կվ լարման ենթակայանից, որի սնումն իրականացվում է 1x25+1x10 ՄՎԱ հզորությամբ «Դիլիջան» 110/35/6 կվ լարման ենթակայանից, 35 կվ լարման, մոտ 10-12 կմ երկարությամբ օդային գծերով:

Բնակավայրի բնակելի, հասարակական, արտաքին լուսավորության պահանջարկը բավարարվում է 6/0.4 կվ լարման գործող 8 հատ միատրանսֆորմատորային ենթակայաններից:

 

Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք է հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Հաղարծին գյուղական համայնքի հեռանկարային ժամանակաշրջանի բնակչության քանակը 7.0 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար.

- Կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության:

- Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների:

Կոմունալ-կենցաղային, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշն ընդունված է 950 կվտ ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 4100:

Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի` կախված արտադրանքի տեսականուց և քանակից:

 

Հաղարծին գյուղական համայնքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը` զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

աղ. Հ-.3

._________________________________________________________________________.

|N | Սպառողները    |քանակը|մեկ մարդու   |էլ. էներգիայի|Տարվա    |մաքսիմալ |

|  |               |հազ.  |համար        |գումարային   |օգտագործ-|պահանջվող|

|  |               |      |պահանջվող էլ.|ծախսը հազ.   |վող      |հզորու-  |

|  |               |      |էներգիայի    |կվտ/ժամ/տարի |ժամերի   |թյունը   |

|  |               |      |քանակը կվտ   |             |քանակը   |կվտ      |

|  |               |      |ժամ/տարի     |             |ժամ      |         |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|1 |Բնակչությունը  |7.0   |    950      |    6650     |  4100   |   1622  |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|2 |Կորուստները    |      |             |    1995     |         |    486  |

|  |և  չնախատեսված |      |             |             |         |         |

|  |ծախսեր 30 %    |      |             |             |         |         |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|  |Ընդամենը       |      |             |    8645     |         |   2108  |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|3 |Արտադրություն  |      |             |    1330     |         |    324  |

|  |    20%        |      |             |             |         |         |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|  |Ամբողջը        |      |             |    8775     |         |   2432  |

._________________________________________________________________________.

 

Ըստ կատարված հաշվարկների Հաղարծին գյուղական համայնքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 2.4 Մվա.

- կոմունալ-կենցաղայինը` 2.1 Մվա,

- արտադրական կարիքներինը` 0.3 Մվա:

Վերը նշված պահանջարկը, ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կբավարարվի գործող «Հաղարծին» 35/6 կվ լարման ենթակայանից:

 

Նախագծային առաջարկություններ

 

- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:

- 6.5 Մվա հզորությամբ «Հաղարծին» ենթակայանի հզորացում մինչև 10 Մվա:

- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:

- Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում` երկտրանսֆորմատորային կայանների:

- Նոր թաղամասերի համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:

- Փայտյա հենասյուների փոխարինում նորերով:

 

II-6.4. Գազամատակարարում

 

Բնակավայրը գազիֆիկացված է, գազամատակարարումն իրականացվում է «Դիլիջան» գազաբաշխիչ կայանից, 150 մմ տրամագծով միջին ճնշման գազատարով: Բնակավայրի ցածր ճնշման ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 6.5 կմ է: Գործող գազակարգավորիչ կետերը 3-ն են:

Բաժանորդների ներկայիս քանակը 280 է: Բնակավայրում ներկայումս կատարվում են վերագազիֆիկացման աշխատանքներ:

 

Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.

- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:

- Բնակչության ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:

- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:

- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:

Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը հետագայում կարիք կլինի ճշգրտել, քանի որ ներկայումս դրանք հիմնականում չեն գործում:

Ըստ կատարված հաշվարկների` Հաղարծին գյուղական համայնքի գազի ընդհանուր տարեկան ծախսը հեռանկարային ժամանակաշրջանի համար կազմում է 250 հազ. մ3:

 

Նախագծային առաջարկություններ

 

Ներկայացվող գլխավոր հատակագծի ուրվագծով գյուղական համայնքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար որպես ջերմային աղբյուր նախատեսվում է բնական գազը, ինչի արդյունավետ և անվտանգ շահագործման համար առաջարկվում է.

- Գազափոխադրման համակարգի վերակառուցում:

- Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավում:

- Ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ:

- Գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:

- Կառուցապատման տակ դրվող տարածքների գազամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:

 

II-6.5. Ջերմամատակարարում

 

Հաղարծին գյուղական բնակավայրի քոթեջային, հասարակական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է իրականացնել ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգով:

Առանձին բնակարաններում ջերմային կարիքները ապահովելու համար փոքր հզորության կաթսայի կամ վառարանի տեղադրման դեպքում անհրաժեշտ է անվտանգության պահանջների խստագույն պահպանում:

 

II-6.6. Կապ

 

Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի բնակչությունը արտաքին աշխարհի հետ անմիջական հեռախոսակապ չունի: Այն իրականացվում է կամ Դիլիջան քաղաքի կոմուտատորի միջոցով, կամ բջջային հեռախոսակապով:

Հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար Հաղարծին գյուղական բնակավայրի համար նախատեսվում է նոր թվային ավտոմատ ժամանակակից կայանի կառուցում, որի մաքսիմալ հզորությունը կարող է հասցվել մինչև 2000 համարի:

 

II-7.Շրջակա միջավայրի պահպանություն

 

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի վերլուծություն

 

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքներ:

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ և երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (I-3.1; I-3.2) և «Բնակավայրի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլխում:

. Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.

- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):

- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:

 

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

 

Հաղարծինի գյուղական համայնքի տեղադրվածությունը Աղստև գետի լեռնալանջերով շրջափակված նեղ գետահովտում, բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 73%), քամիների գերակշռող ուղղությունները (հյուսիս-արևելյան, հարավ-արևմտյան), փոքր արագությունները (1.5-2.2 մ/վրկ), անհողմությունների տոկոսը (տաք կիսամյակում` 33-66%, ցուրտ կիսամյակում` 25-24%) պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության միջին պոտենցիալը (ամռանը` 3-4, ձմռանը` 4-րդ կարգի), որը սահմանափակում է մթնոլորտային օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը:

Ըստ «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի 2007 թ. տվյալների, Հաղարծին գյուղական համայնքի մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերի ֆոնային կոնցենտրացիաներն են (մգ/մ3).

փոշի-0.2 (ՍԹԿ-0.5)

ծծմբի երկօքսիդ-0.02 (ՍԹԿ-0.5)

ազոտի երկօքսիդ-0.008 (ՍԹԿ-0.085)

ածխածնի օքսիդ-0.4 (ՍԹԿ-5.0)

Հաղարծինում ներկա դրությամբ օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտներ չեն գործում:

Մթնոլորտային օդի աղտոտվածության վրա կարող է ազդեցություն ունենալ Երևան-Դիլիջան-Իջևան-Վրաստանի սահման ավտոմայրուղին, որը ներկա դրությամբ անցնում է Հաղարծինի համայնքի կառուցապատված մասով: Նախկին շրջանցիկ ճանապարհը խոշոր սողանքի պատճառով շարքից դուրս է եկել:

Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության տեղաբաշխման և փողոցային ցանցի ընդլայնման պայմաններում կարող է առաջանալ նաև աղմուկի դիսկոմֆորտային պայմաններ: Հաշվի առնելով, որ աղմուկի էկվիվալենտ չափման տվյալներ չկան, կատարվել են հաշվարկներ աղմուկի մակարդակի որոշման համար` օգտագործելով աղմուկի աղբյուրի ակուստիկ բնութագրերն ըստ գործող ստանդարտների և մեթոդական հանձնարարականների միջինացված տվյալների (տրված է «Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

Ճանապարհին հարող գյուղական համայնքի կառուցապատված մասում աղմուկի հաշվարկային մակարդակը կկազմի 60 ԴԲԱ, որը քիչ գերազանցում է թույլատրելի նորմերը (55 ԴԲԱ-ցերեկը, 45 ԴԲԱ գիշերը):

Հասարակական կանաչը հեռանկարում կկազմի 6.7 հա, որը համապատասխանում է նորմատիվային չափանիշներին:

Այսպիսով, նախագծով մթնոլորտային օդն աղտոտվածությունից պահպանելու նպատակով նախատեսված է.

- Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորերի կառուցում միջազգային ստանդարտների համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող հասանելի տեխնոլոգիաներով:

Մթնոլորտային օդի աղտոտվածության և աղմուկի դիսկոմֆորտի ազդեցության փոքրացման նպատակով նախատեսված է.

- Հասարակական կանաչ զանգվածների մեծացում` համապատասխանեցնելով նորմատիվային չափերին, ճանապարհների, այլ օբյեկտների (գերեզմանոցներ, արդյունաբերական, ագրոարտադրական օբյեկտներ) սանպահպանման գոտիների կանաչապատում (տրված է «Քաղաքի հատակագծային կառուցվածքը» ենթագլխում և համապատասխան գծագրում):

 

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

 

Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի արևմուտք-արևելք ուղղությամբ հոսում է Աղստև գետը, որտեղ թափվում են համայնքի տարածքով հյուսիս-հարավ ուղղությամբ հոսող խոշոր և մանր հեղեղաբեր վտակները:

Աղստև գետը համայնքի տարածքում աղտոտվում է կենցաղային կեղտաջրերից, որոնք առանց մաքրման և վնասազերծման լցվում են գետը: Գյուղը կոյուղացված չէ:

Ստորև բերվում է Աղստև գետի Դիլիջան քաղաքից ներքև ընկած հատվածից 2006 թ. վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին տարեկան կոնցենտրացիաները (Հայէկոմոնիտորինգ ՊՈԱԿ-ի տվյալներով).

 

Աղ. Հ-4

._____________________________________________________.

|        Միացությունները           |Կոնցենտրացիաները  |

|                                  |    (մգ/դմ3)      |

|__________________________________|__________________|

|ԹԿՊ 5 (ՍԹԿ-3.0 մգ/դմ3)            |         3.3      |

|__________________________________|__________________|

|Կախված մասնիկներ                  |        55.7      |

|__________________________________|__________________|

|Լուծված թթվածին (ՍԹԿ-ոչ պակաս     |                  |

|6.0 մգ/դմ3-ից)                    |        7.15      |

|__________________________________|__________________|

|Սուլֆատ իոն (ՍԹԿ-100 մգ/դմ3)      |       36.2       |

|__________________________________|__________________|

|Քլոր իոն (ՍԹԿ-300 մգ/դմ3)         |       10.2       |

|__________________________________|__________________|

|Ամոնիում իոն (ՍԹԿ-0.39 մգ N / դմ3)|0.62 (մգ N /դմ3)  |

|__________________________________|__________________|

|Նիտրիտ իոն (ՍԹԿ-0.024 մգ N / դմ3) |0.073 (մգ N /դմ3) |

|__________________________________|__________________|

|Նիտրատ իոն (ՍԹԿ-9.0 մգ N / դմ3)   |2.32 (մգ N /դմ3)  |

|__________________________________|__________________|

|Իոնների գումար (ՍԹԿ-1000 մգ/դմ3)  |        267       |

._____________________________________________________.

 

Ջրամատակարարման ցանցը գտնվում է անբավարար վիճակում, չի կատարվում ամենօրյա վարակազերծում` վարակազերծման կայան չլինելու պատճառով, իսկ «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը:

Համայնքի տարածքում խորքային ջրերը տեղադրված են տարբեր խորությունների վրա (գետի ողողահունում` 0-5 մ), ստորին դարավանդների վրա` 2-5 մ, լեռնալանջերին` > 5 մ-ից: Ողողահունում գրունտային ջրերը ճնշումային են, ագրեսիվ բետոնի նկատմամբ: Խորքային ջրերի համար աղտոտման վտանգ է ներկայացնում կոյուղու բացակայությունը:

Այսպիսով, մակերևութային և խորքային ջրերն աղտոտումից պաշտպանելու նպատակով նախագծով նախատեսվում է.

- Համայնքի կոյուղացում` մաքրման կայանի կառուցումով միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիայով (եռաստիճան մաքրում` մեխանիկական, ֆիզիկական-քիմիական, կենսաբանական` հետագա խորը մաքրումով):

- Համայնքի լրիվ կոյուղացում:

- Ջրամատակարարման ցանցի վերականգնում, վերազինում:

- Ջրի որակի վերահսկման նպատակով բակտեորոլոգիական և քիմիական լաբորատորիաների, նոր տիպի քլորակայանների կառուցում:

(Տրված է ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

 

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

 

Հաղարծինի համայնքի տարածքը տեղակայված է ինտենսիվ յուրացված գոտում, Աղստև գետի նեղ գետահովտում և ձախափնյա լանջերին: Տարածքի մի մասը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում, շրջափակված է անտառտնտեսության հողերով, շրջակա լանջերին տարածված են խոշոր սողանքներ:

Տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով համայնքի համար սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` ներհամայնքային ռեզերվային տարածքների օգտագործմամբ:

Բնակելի բոլոր թաղամասերի համար ընտրված են բնակչության և կառուցապատման նորմերին համապատասխան խտություններ, մշակված են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ` տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

II-7.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

 

Համայնքի տարածքի հողային ծածկույթը ներկայացված է հիմնականում անտառային դարչնագույն հողերով, ընդ որում գետահովտային մասում տարածված են մարգագետնացված հողեր, իսկ թփուտների տարածքներում` տափաստանացված հողեր: Այդ հողերի վրա աճում է անտառային բուսականություն, որի հիմնական և գերակշռող տիպը հաճարենու և կաղնու անտառներն են` այլ ծառատեսակների ոչ մեծ խառնուրդով:

Ավելի վերին գոտում (1000-1500 մ) գերակշռում են հաճարենին, իսկ դրանից ցած` կաղնին և բոխին` կնձենիների և հացենիների խառնուրդով: Հանդիպում են սոճու պուրակներ: Ավելի լուսավոր սոճու անտառների ներքո աճում է փարթամ խոտածածկույթ` տափաստաններին հատուկ բույսերով (բոշխ, շյուղախոտ, ծվծվուկ, երեքնուկ): Խոնավ ձորակներում, ջրերի ափին աճում են փարթամ պտերներ, վահանապտերներ:

Անտառի և մարգագետնի սահմանի մոտ աճում են մասրենիներ, լեռնային գաճաճ կաղնիներ, կեչիներ, լեռնային թխկիներ:

Ավելի բարձր բացարձակ բարձրություններում (1500 մ-ից) տարածված են ենթալպյան մարգագետիններ, որոնք օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր: Խոնավ գոգավորություններում աճում են ավելի խիտ և բարձրահասակ խոտեր, որոնք բարձրորակ անասնակեր են: Շատ տարածված են հացազգիները` ցորնակը, մարգագետնային շյուղախոտը, հյուսիսահայաց լանջերին` տարախոտերը, հողմածաղիկը, խոշոր տերեփուկները, թթվիճը, հնդկացորենը, զանգակածաղիկը, վարդագույն երիցուկը, արևածաղիկների նմանվող կղմուխները, երկնագույն բերենիկեն, անմոռուկները և այլն:

Լեռնալանջերը բավականին զառիթափ են (20-220): Լանջերից հոսող վտակները հեղեղաբեր են, որոնք հաճախ լվանում են բուսահողը: Անտառակտրումների հետևանքով առաջացել են սողանքներ (Հաղարծինի կառուցապատված տարածքի արևելյան ծայրամասում և Աղստև գետի աջ ափին, Հաղարծինի դիմացի լանջին):

Աղստև գետի ողողահունում (850-1000 մ) տարածված են այգիներ, բանջարանոցներ, արտեր:

Անտառների բոնիտետը III կարգի է, սակայն վերջին տարիների տնտեսական դժվարությունների (անտառահատումներ, անտառմելիորատիվ միջոցառումների բացակայություն) հետևանքով անտառների բոնիտետն իջել է IV, V կարգի:

Հաղարծինի համայնքի տարածքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում, որի կառավարման համար մշակվել են միջոցառումներ:

. Հաղարծինի համայնքի հողաբուսական ծածկույթին վնաս են հասցնում լեռնալանջերից դեպի Աղստև գետը հոսող հեղեղատները: Նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ, որոնք կնպաստեն նաև համայնքի արևմտյան հատվածում առաջացած սողանքի կայունացմանը (տրված է I-3.2.1.4 և I-3.2.1.5 ենթագլուխներում):

. Համայնքում արդյունաբերական օբյեկտները չեն գործում, կոշտ թափոններ չեն առաջանում:

Կենցաղային կոշտ թափոնները տեղափոխվում են գործող աղբավայր, որը ներկա դրությամբ չի համապատասխանում գործող սանիտարական նորմերին:

Սույն նախագծով նախատեսվում է աղբավայրի համապատասխանեցում սանիտարական նորմերին (աղբավայրի ցանկապատում, աղբի ծածկում հողաշերտով, տոփանում):

Աղբամշակման պահանջը հաշվարկված է ըստ գործող նորմերի (ՍՆիՊ 2-07.01.89) գոյություն ունեցող (3.8 հազ.) և հեռանկարային (7.0 հազ.) բնակչության համար:

 

Աղ. Հ-5

._________________________________________________________.

|Կենցաղային կոշտ |Կենցաղային    |Գոյություն  |Հեռանկարային|

|թափոններ        |աղբը 1        |ունեցող     |բնակչության |

|                |մարդ/տարի     |բնակչության |համար հազ.  |

|                |հաշվարկով (կգ)|համար հազ.  |տոննա/տարի  |

|                |              |տոննա/տարի  |            |

|________________|______________|____________|____________|

|Քաղաքային       |200-250       |0.8-1.0     |1.75-2.0    |

|համայնքում      |              |            |            |

|ընդհանուր քանակը|              |            |            |

|հասարակական     |              |            |            |

|շենքերի         |              |            |            |

|հաշվառումով     |              |            |            |

._________________________________________________________.

 

. Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային և խորքային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում կոնսերվացված և նոր գերեզմանոցները:

Որպես առաջնահերթ միջոցառում առաջարկվում է գերեզմանոցները ցանկապատել և ցանկապատի երկարությամբ խիտ ծառապատել:

. Հաղարծինի համայնքի հողային ծածկույթի որակական կազմը բարենպաստ է կանաչապատման համար, քանի որ գտնվում է անտառային գոտում:

Համայնքի հասարակական կանաչը նախատեսվում է հեռանկարային բնակչության համար հասցնել գործող նորմերի պահանջներին (6.7 հա):

. Հողերի աղտոտման տեսակետից առավել վտանգավոր է ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությունը, որը հիմնականում պոլիքլորացված արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ) աղբյուր է:

Արտանետումների քանակը համայնքում մեծ է, քանի որ տարանցիկ ավտոմայրուղին անցնում է համայնքի միջով: (Արտանետումների քանակը տրված է II-5. «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

. Համայնքի թեք լանջերի վրա տեղակայված թաղամասերում հողային ծածկույթին վնաս են հասցնում էրոզիոն պրոցեսները, որոնք ակտիվանում են անտառների հատման հետևանքով: Ըստ գիտական ուսումնասիրությունների, 100 թեքության անտառածածկ տարածքի 1 մ2-ից տաք սեզոնում 6 ամսում լվացվում և հեռացվում է 14 գ հողածածկույթ, իսկ ոչ անտառածածկ տարածքի 1 մ2-ից` 834 գ հողածածկույթ, 300 թեքության դեպքում` համապատասխանաբար 1 մ2-ից` 50 գ և 3100 գրամ:

Թեք լանջերն էրոզիայից նախագծով նախատեսվում է անտառների, թփուտների և խոտածածկույթի վերականգնում, ինչպես նաև արհեստական դարավանդների հատվածներում հյուսված ցանկապատերի ստեղծում` հողաշերտի ամրացումով:

Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից և էրոզիայից պաշտպանելու համար սույն նախագծով նախատեսվում է.

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում:

- Աղբավայրի համապատասխանեցում սանիտարական նորմերին:

- Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:

- Հակաէրոզիոն միջոցառումներ` էրոզիոն լանջերի ամրացումներով:

- Հասարակական կանաչի համապատասխանեցում գործող նորմերին:

 

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

Հաղարծնի համայնքի տեղադրվածությունը Երևան-Սևան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վրա` Իջևան և Դիլիջան քաղաքների միջև, բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, Հաղարծինի համայնքի անմիջական կապերը տարածաշրջանի մյուս բնակավայրերի հետ (Գոշ, Թեղուտ, Հովք, Աղավնավանք և այլն) հնարավորություն են տալիս համայնքը դիտարկելու որպես հենակետային բնակավայր` Հաղարծինի ռեկրեացիոն ենթագոտու (Աղստև գետահովտի ռեկրեացիոն գոտու սահման) պատմամշակութային հուշարձանների վերահսկողությունն իրականացնելու համար (Հուշարձանների բնութագրերը և անվանացանկը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):

Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով) տրված են.

- Հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքները:

- Հուշարձանների խմբային պահպանման գոտիները:

- Մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտի):

- Պոտենցիալ պեղման գոտիները:

Վերջին երեք գոտիներում ցանկացած շինարարական աշխատանք կարելի է սկսել միայն պեղումներից հետո:

Նախագծով պահպանված են վերը նշված բոլոր գոտիների սահմանած ռեժիմները:

 

II-8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Ներածություն

 

Գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, գյուղական համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

Գյուղական համայնքի տարածքի ինժեներա-երկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները պետք է ապահովվեն և դրանք պահվեն պատրաստ վիճակում, օգտագործել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Գյուղական համայնքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիակակն միջոցառումների նախագծման, «Գրաժդանստռօյ»-ի ԲՑՆ ԳՕ -38-82, և ԲՑՆ ԳՕ -38-83 հրահանգները» և այլ իրավական ու նորմատիվային փաստաթղթեր:

 

Ընդհանուր բնութագիրը

 

Հաղարծին գյուղական համայնքը գտնվում է Դիլիջանից 8 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևելք: ՈՒնի միջնակարգ դպրոց, ակումբ, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց:

Հիմնադրվել է 1815 թվականին:

 

Տարերային վտանգավոր երևույթները

 

Հաղարծին գյուղական համայնքը գտնվում է 8-9 բալ ուժգնության սեյսմիկ գոտում, որտեղ գրունտներում հնարավոր առավելագույն հորիզոնական արագացումները կազմում են 0,3 g` ըստ ՀՀ ՇՆ II - 6 և 02 և 2006 թ.:

Գյուղական համայնքի տարածքին ներկայումս լրջորեն սպառնում են Աղստև գետի աջ, զառիթափ լանջերով ակտիվորեն տեղաշարժվող սողանքային զանգվածները, որոնք պարբերաբար խցանում են, ծածկում գետի հունը, ջրածածկում հարակից տնտեսությունների կառույցների առաջին հարկերն ու նկուղները, տնամերձ հողամասեր ստեղծելով վտանգավոր, աղետալի իրավիճակներ բնակչության համար:

Հաղարծին գյուղական համայնքին բնորոշ են նաև Աղստև գետի սեզոնային ջրհեղեղումները, հորդացումները, ինչպես նաև ուժեղ քամիներն ու կարկտահարությունները:

 

Տեխնածին վտանգավոր երևույթները

 

Համայնքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում`

- կոմունալ, կենցաղային գազատարները,

- խմելու ջրագծերը, էներգամատակարարման համակարգերը.

Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է`

- գյուղական համայնքի համար կառուցել կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.

- ապահովել գյուղական համայնքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը` ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.

- բենզա-գազալցավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմաների համաձայն.

- արտակարգ իրավիճակներում գյուղական համայնքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.

- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.

- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը` բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.

- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել այնպիսի վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1589-Ն
Որոշում