Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1589-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Նախագծի հիմնական դրույթները

 

Հաղարծին գյուղական համայնքի բնակչության թվաքանակը` 3390 մարդ, տարածքը` 239 հա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում համայնքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայնքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:

- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0 մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:

- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է համայնքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:

 

Հաղարծին գյուղական համայնքի հակաճառագայթային թաքստոցները և

ապաստարանները

 

Հաղարծին գյուղական համայնքում ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ նախկինում չեն նախատեսվել:

Սակայն համայնքում առկա է 1801 ք.մ նկուղային տարածք, որը համապատասխան վերակառուցումից հետո, կարող է օգտագործվել որպես հակաճառագայթային թաքստոցներ և ապաստարաններ:

 

Գյուղական համայնքի բնակչության պատսպարումը

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`

- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.

- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.

- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.

- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Արտակարգ իրավիճակներում գյուղական համայնքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:

Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:

 

Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

.________________________________________________________________________.

|N |    Բնակչության խմբեր    |Ներկա ժամանակա-     |Հաշվարկային ժամկետում |

|  |                         |հատվածում           |                      |

|  |                         |____________________|______________________|

|  |                         |Թվաքանակը|Ենթակա են |Թվաքանակը  |Ենթակա են |

|  |                         |(մարդ)   |պատսպարման|(մարդ)     |պատսպարման|

|  |                         |         |(մարդ)    |           |(մարդ)    |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|1 |            2            |    3    |     4    |     5     |    6     |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|1.|Աշխատավայրում գտնվող     |1500     |1240      |3150       |2600      |

|  |բնակիչներ                |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|2.|Տանը գտնվող չաշխատող     | 540     | 500      |1100       |1000      |

|  |բնակիչներ                |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|3.|ՈՒսման վայրում գտնվող    | 750     | 700      |1500       |1400      |

|  |ուսանողներ, դպրոցականներ,|         |          |           |          |

|  |նախադպրոցական երեխաներ   |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|4.|Տնային պայմաններում      | 600     | 590      |1250       |1230      |

|  |գտնվող ուսանողներ,       |         |          |           |          |

|  |դպրոցականներ,            |         |          |           |          |

|  |նախադպրոցական երեխաներ   |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|  |Ընդամենը                 |3390     |3030      |7000       |6230      |

.________________________________________________________________________.

 

Ապաստարանների մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի

 

._______________________________________________________________________.

|N |    Բնակչության խմբեր    |Ներկա ժամանակա-     |Հաշվարկային ժամկետում|

|  |                         |հատվածում           |                     |

|  |                         |____________________|_____________________|

|  |                         |Բնակչու- |Ապաստարան-|Բնակչու-  |Ապաստարան-|

|  |                         |թյան     |ների      |թյան      |ների      |

|  |                         |թվաքանակը|անհրաժեշտ |թվաքանակը |անհրաժեշտ |

|  |                         |         |մակերեսը, |          |մակերեսը, |

|  |                         |         |մ2        |          |մ2        |

|__|_________________________|_________|__________|__________|__________|

|1 |          2              |    3    |     4    |     5    |     6    |

|__|_________________________|_________|__________|__________|__________|

|1.|Նախադպրոցական տարիքի     | 750     | 900      |2000      |2400      |

|  |երեխաներ` իրենց          |         |          |          |          |

|  |խնամակալների հետ         |         |          |          |          |

|__|_________________________|_________|__________|__________|__________|

|2.|Համայնքի մնացած          |2640     |1980      |5000      |3750      |

|  |բնակչությունը            |         |          |          |          |

|__|_________________________|_________|__________|__________|__________|

|  |Ընդամենը                 |3390     |2880      |7000      |6150      |

._______________________________________________________________________.

______________________

Ծանոթագրություն`

- անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:

 

Բնակչության իրազեկումը եվ տեղեկացումը

 

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

- շչակի ընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («ՈՒշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով պետական փրկարարական ծառայության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:

Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ փրկարար ծառայության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:

Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները` իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:

 

Բնակչության տարահանումը

 

Գյուղական համայնքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը համայնքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:

Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայր` Հրազդան, Դիլիջան և Սևան երթուղով:

Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:

Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:

Տարահանման հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն հետևյալ ձևերն ու միջոցները`

- համայնքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.

- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

Արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի կառավարման կազմակերպումը

Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է համայնքի կառավարման կետից (գյուղապետի աշխատասենյակ) և Տավուշի մարզային փրկարարական վարչությունից:

Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:

Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է Տավուշի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:

 

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի

հաշվարկ` ըստ տարիքային խմբերի

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ|Բնակչության թվաքանակը`|Ընդամենը|Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ)   |

|   |ըստ տարիքային խմբերի  |(մարդ)  |        և  մակնիշը             |

|   |                      |        |_______________________________|

|   |                      |        |Քանակը գումարած|  Մակնիշը      |

|   |                      |        |10% պահուստ    |               |

|___|______________________|________|_______________|_______________|

|1. |0-2 տարեկան           | 220    |      242      |ԿԶԴ-4  ԿԶԴ-6   |

|___|______________________|________|_______________|_______________|

|2. |3-14 տարեկան          | 870    |      957      |ՊԴՖ - ՆՄՈՒ - ԴԱ|

|   |                      |        |               |(մանկական)     |

|___|______________________|________|_______________|_______________|

|3. |15-18 տարեկան և  ավելի|2300    |     2530      |ՊԴՖ - ՆՄՈՒ - ԴԱ|

|___|______________________|________|_______________|_______________|

|   |Ընդամենը              |3390    |     3729      |               |

.___________________________________________________________________.

______________________

Ծանոթագրություն`

Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման, իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

 

Բնակչության պաշտպանության միջոցառումները

 

Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են նաև`

1. ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպման համար.

2. բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին` գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.

3. հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.

Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 1x10+2x2.5=15 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:

 

Q=(15x3x3600):1000=162 մ3

 

Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`

 

Q=(162x1000):(24x3600)=2 լ/վրկ

 

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 2 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:

4. նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.

5. տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.

6. տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:

7. Միաժամանակ`

ա) բնակավայրում վտանգավոր ձեռնարկություններն ու արտադրությունները տեղաբաշխել նպատակահարմար` հաշվի առնելով բնակչության պաշտպանության խնդիրները,

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունն իրականացնել անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով,

գ) ապահովել գյուղատնտեսական գործունեության կայունությունը,

դ) նախատեսել և ստեղծել ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարման համակարգ,

ե) նախատեսել, աղետի դեպքում, բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և իրականացման հնարավորություն,

զ) նախատեսել, աղետի դեպքում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարման հնարավորություն,

է) նախատեսել, աղետի դեպքում, հասարակական կարգի, պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացման հնարավորություններ,

ը) նախատեսել, աղետի դեպքում, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման հնարավորություններ,

թ) նախատեսել, աղետի դեպքում, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքման և օգտագործման հնարավորություն,

ժ) նախատեսել, աղետի դեպքում, կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության և բնակչության բժշկական սպասարկման իրականացման հնարավորություններ,

ժա) բնակավայրը և օբյեկտներն ապահովել հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի,

ժբ) շենքների, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային և կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները նախատեսել այնպես, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը,

ժգ) բնակավայրի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացնել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

ժդ) նախատեսել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ,

ժե) նախատեսել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժներին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներ:

Համայնքի մանրամասն նախագծման ընթացքում`

ա) մշակել հատուկ միջոցառումներ` ապահովելու համայնքի հատուկ կարևորագույն օբյեկտների գործունեության կայունությունն արտակարգ իրավիճակներում,

բ) նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում, ապահովելու կառավարման, կապի, ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնման և դրանց բնականոն գործունեության աշխատանքները,

գ) մշակել հատուկ պլան, արտակարգ իրավիճակներում, համայնքի բնակչության, տարահանումն ապահովելու համար և այն համաձայնեցնել այն բնակավայրի ղեկավարության հետ, որտեղ նրանք պետք է տեղաբաշխվեն:

 

II-9. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի գլխավոր

հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները *

 

աղ. N Հ-11.

._________________________________________________________________________.

|             Ցուցանիշները               |Չափման  |Գոյություն|Հեռանկարային|

|                                        |միավորը |  ունեցող |            |

|________________________________________|________|__________|____________|

|                  1.                    |  2.    |    3.    |     4.     |

|________________________________________|________|__________|____________|

|Տարածքը                                 |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Համայնքի վարչական սահմաններում        |հա      |   2775.89|     2775.89|

|  ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը   |        |          |            |

|                                        |        |          |            |

|  ընդամենը, այդ թվում`                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|Բնակավայրի հողեր, որից.                 |հա      |    239.09|      322,19|

|                                        |        |          |            |

|  բնակելի կառուցապատման                 |-»-     |    155.02|      175,62|

|                                        |        |          |            |

|  հասարակական կառուցապատման             |-»-     |      1.68|       22,18|

|                                        |        |          |            |

|  խառը կառուցապատման                    |-»-     |         -|          52|

|                                        |        |          |            |

|  Ընդհանուր օգտագործման հողեր,          |-»-     |     25.07|       38.29|

|  այդ թվում.                            |        |          |            |

|  ընդհանուր օգտագործման կանաչապատ       |-»-     |         -|         6.7|

|  տարածքներ                             |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Այլ հողեր                             |-»-     |     57.32|        27,4|

|                                        |        |          |            |

|Արդյունաբերության, ընդերքօգտագործման    |-»-     |     12.77|       17,25|

|և  այլ արտադրական նշանակության հողեր    |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Արդյունաբերական օբյեկտների            |-»-     |      4.16|        4.16|

|                                        |        |          |            |

|  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների |-»-     |      8.61|         8.0|

|                                        |        |          |            |

|  պահեստարանների                        |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|  ընդերքի օգտագործման                   |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|Էներգետիկայի, կապի, տրանսպորտի,         |-»-     |     28.02|       20.54|

|կոմունալ ենթակառուցվածքների հողեր, որից |        |          |            |

|                                        |        |          |            |

|  էներգետիկայի                          |-»-     |       2.5|         2.5|

|                                        |        |          |            |

|  կապի                                  |-»-     |      0.01|        0.01|

|                                        |        |          |            |

|  տրանսպորտի                            |-»-     |     13.63|       13.63|

|                                        |        |          |            |

|  կոմունալ ենթակառուցվածքների           |-»-     |     11.88|         4.4|

|                                        |        |          |            |

|Հատուկ պահպանվող տարածքների հողեր,      |-»-     |     13.17|       19.17|

|որից`                                   |        |          |            |

|                                        |        |          |            |

|  առողջարարական նպատակներով նախատեսված  |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|  հանգստի համար նախատեսված              |-»-     |         -|         4.0|

|                                        |        |          |            |

|  պատմական եվ մշակութային               |-»-     |     13.17|       15.17|

|                                        |        |          |            |

|  Հատուկ նշանակության                   |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|Գյուղատնտեսական նշանակության հողեր      |-»-     |   1615.21|     1529,11|

|                                        |        |          |            |

|Անտառային հողեր                         |-»-     |    861.61|      861.61|

|                                        |        |          |            |

|Ջրային հողեր                            |-»-     |      6.02|        6.02|

|                                        |        |          |            |

|Պահուստային տարածքներ                   |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|Դեմոգրաֆիական տվյալներ                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|  բնակչության թիվը                      |հազ.մարդ|      3984|        7000|

|                                        |        |          |            |

|  բնակչության խտությունը                |հազ.    |          |            |

|                                        |մարդ/հա |          |            |

|                                        |        |          |            |

|  բնակչության տարիքային կազմը,          |        |          |            |

|  այդ թվում`                            |        |          |            |

|                                        |        |          |            |

|  մինչև  15 տարեկան երեխաներ            |-»-     |       939|        1652|

|                                        |        |          |            |

|  աշխատունակ հասակի բնակչություն        |-»-     |      2395|        4207|

|                                        |        |          |            |

|  թոշակառու բնակչություն                |-»-     |       650|        1141|

|                                        |        |          |            |

|Բնակելի ֆոնդը                           |        |          |            |

|                                        |        |          |            |

|Ընդհանուր բնակելի ֆոնդը,                |հազ. մ2 |     287.5|            |

|                                        |        |          |            |

|Նոր բնակելի շինարարության               |%       |          |            |

|հարաբերությունը ըստ                     |        |          |            |

|հարկայնության                           |        |          |            |

|                                        |        |          |            |

|  սակավահարկ                            |%       |        99|          99|

|                                        |        |          |            |

|  բազմահարկ                             |%       |         1|           1|

|                                        |        |          |            |

|Բնակչության թվաքանակը                   |հազ.մարդ|      3964|        7000|

|Բնակչության մշակութակենցաղային          |        |          |            |

|սպասարկման                              |        |          |            |

|հիմնարկությունների համակարգը            |        |          |            |

|                                        |        |          |            |

|  մանկական նախադպրոցական հիմնարկներ     |տեղ     |       200|         440|

|                                        |        |          |            |

|  հանրակրթական դպրոցներ                 |տեղ     |       964|        1134|

|________________________________________|________|__________|____________|

|  հիվանդանոցներ                         |մահճակալ|         -|           -|

|  պոլիկլինիկաներ                        |հերթում |        15|          30|

|                                        |հաճախում|          |            |

|________________________________________|________|__________|____________|

|Տրանսպորտային սպասարկումը               |        |          |            |

|ՈՒղևորատար  հասարակական տրանսպորտի գծերի|        |          |            |

|երկարությունը`                          |        |          |            |

|  ՈՒղևորատար  հասարակական տրանսպորտի    |        |          |            |

|գծերի երկարությունը, այդ թվում          |        |          |            |

|  Ավտոբուս, միկրոավտոբուս               |կմ      |         -|           -|

|  Ճոպանուղի                             |        |         -|           -|

|  Մայրուղային ճանապարհների և  փողոցների |կմ      |       3.5|         3.5|

|  երկարությունը (ընդամենը)              |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Փողոցաճանապարհային ցանցի խտությունը   |կմ/կմ2  |      1.05|        1.05|

|  քաղաքային կառուցապատման սահմաններում  |        |          |            |

|  Կամուրջներ, ուղեկամուրջներ            |հատ     |         2|           2|

|                                        |        |          |            |

|Ինժեներական սարքավորումներ և            |        |          |            |

|բարեկարգում                             |        |          |            |

|Ընդհանուր ջրօգտագործումը                |հազ.մ3/ |         -|         1.7|

|                                        |օր      |          |            |

|                                        |        |          |            |

|  - տնտեսական-խմելու նպատակով           |«-»     |         -|         1.5|

|                                        |        |          |            |

|  - արտադրական կարիքների համար          |«-»     |         -|         0.2|

|                                        |        |          |            |

|  Ջրամատակարարման համակարգի գլխամասային |լ/վրկ   |         -|           -|

|  կառույցների հզորությունը              |        |          |            |

|  Ջրամատակարարման օգտագործման           |«-»     |»Տանձուտ»,|»Տանձուտ»,  |

|  աղբյուրները                           |        |«Հաղարծին»|»Հաղարծին»  |

|                                        |        |          |            |

|  Մաքուր ջրօգտագործումը                 |լ/վրկ   |         -|        17.0|

|  այդ թվում տնտեսական-խմելու նպատակով   |մ3/օր   |         -|        12.0|

|                                        |        |          |            |

|Կոյուղի                                 |        |          |            |

|  Կեղտաջրերի ընդհանուր ելքը (ընդամենը), |մ3/օր   |         -|        1260|

|  այդ թվում`                            |        |          |            |

|________________________________________|________|__________|____________|

|  կենցաղային կոյուղի                    |«-»     |         -|        1050|

|  արտադրական կոյուղի                    |«-»     |         -|       210.0|

|                                        |        |          |            |

|  Կոյուղու մաքրման կայանի               |«-»     |         -|      1300.0|

|  արտադրողականությունը                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|Էլեկտրամատակարարում                     |        |          |            |

|________________________________________|________|__________|____________|

|  Էլեկտրաէներգիայի գումարային           |հազ.կվտ.|      3600|        8775|

|  օգտագործումը                          |ժամ/տարի|          |            |

|  այդ թվում`                            |        |          |            |

|  արտադրական օբյեկտների կարիքների համար |«-»     |         -|        1330|

|                                        |        |          |            |

|  կոմունալ-կենցաղային կարիքների համար   |«-»     |      3600|        6650|

|                                        |        |          |            |

|  1 մարդու կողմից տարեկան               |կվտ/ժամ |         -|         950|

|  էլեկտրաէներգիայի օգտագործումը         |տարի    |          |            |

|                                        |        |          |            |

|  Էլեկտրաբեռնվածության ծածկման          |Մվա     |«Հաղարծին»|          10|

|  աղբյուրներ, այդ թվում                 |        |35/6 կվ   |            |

|                                        |        |1x4+1x2.5 |            |

|Ջերմամատակարարում                       |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում    |տոկոս   |        30|         100|

|  գազի տեսակարար կշիռը                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Գազի օգտագործումը (ընդամենը), այդ     |հազ.    |       134|         250|

|  թվում                                 |մ3/տարի |          |            |

|                                        |        |          |            |

|  Կոմունալ-կենցաղային կարիքների համար   |հազ.    |       134|         620|

|                                        |մ3/տարի |          |            |

|                                        |        |          |            |

|  Արտադրական կարիքների համար            |«-»     |         -|         124|

|                                        |        |          |            |

|Տարածքի ինժեներական նախապատրաստումը     |        |          |            |

|                                        |        |          |            |

|Հեղեղատարի երկարությունը                |կմ      |         -|         0.5|

|                                        |        |          |            |

|  Հեղեղապաշտպան պատնեշներ               |հատ     |         -|          20|

|                                        |        |          |            |

|  Գետափերի ամրացում և  կարգավորում      |կմ      |         -|         0.6|

|                                        |        |          |            |

|Կենցաղային աղբի ծավալը                  |հազ.տ.  |   0.8-1.0|       2-2.5|

|                                        |տարի    |          |            |

|Շրջակա միջավայրի պահպանությունը         |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Սանիտարապաշտպանիչ գոտիներ             |հա      |        67|          67|

|  աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի  |        |          |            |

|  ներգործությունից (ընդամենը)           |        |          |            |

|                                        |        |          |            |

|        այդ թվում` կանաչապատում         |հա      |         -|          38|

|  Մթնոլորտային օդի աղտոտվածության       |% սահմ. |ՍԹԽ-ի     |ՍԹԽ-ի       |

|  մակարդակը                             |թույլատ.|սահման-   |սահմաններում|

|                                        |խտ.-ից  |ներում    |            |

|                                        |(ՍԹԽ)   |          |            |

|                                        |        |          |            |

|  Ջրային ավազանի աղտոտվածության         |«-»     |ՍԹԽ-ից    |ՍԹԽ-ից ցածր |

|  մակարդակը                             |        |բարձր 10-%|            |

|                                        |        |          |            |

|  Հողի և  ընդերքի աղտոտվածության        | «-»    |ՍԹԽ-ի     |ՍԹԽ-ից ցածր |

|  մակարդակը                             |        |սահման-   |            |

|                                        |        |ներում    |            |

|                                        |        |          |            |

|  Աղմուկի ազդեցության մակարդակը         |դեցիբել |     58-60|       50-55|

|                                        |(ԴՑԲ)   |          |            |

._________________________________________________________________________.

_____________________

* - կիրառված են համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին գոյություն ունեցող ցուցանիշները` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.01.06 թվականի հաշվետվության

** - տվյալները չեն լրացվում` հեռանկարային շահագործման ինտենսիվության կանխատեսման անհնարինության պատճառով

*** - Ստռօիտելնիե նօռմի ի պռավիլա, Գռադօստռօիտելստվօ, Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01.-89, Մօսկվա, 1989 գ.

 

II-10. ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

- Գյուղական տարածքի գոտիավորման նախագծի հիմնադրույթների իրականացում:

- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում, վերազինում` ջրամատակարարման գոտիների սահմանումով, պոմպակայանի կառուցումով:

- Կոյուղու ցանցի վերակառուցում, կոյուղու մաքրման կայանի կառուցում:

- Աղբավայրի համապատասխանեցում սանիտարական պահպանման նորմերին:

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում:

- Գետի հունի տեղափոխում:

- Հակասողանքային միջոցառումների իրականացում:

- Հաշվի առնելով տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների տարածքային ընդհանրությունը և ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը, առաջարկվում է ստեղծել Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Աղավնաձոր համայնքների միջհամայնքային միավորում:

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Ներածություն

 

Հաղարծինի գյուղական համայնքի գոտիավորման նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ-07/206-1 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտիավորման կարգի պահանջների համաձայն:

 

Գոտիավորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են`

 

- գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,

- պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,

- պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,

- կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,

- տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,

- բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,

- թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:

 

III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

 

Սույն գոտիավորման նախագիծը` հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հիմնական իրավական միջոց, սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով:

 

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

 

- Հասարակության առողջության, անվտանգության, և բարեկեցության ապահովումը քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով:

- Քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը:

- Հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման:

- Շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը:

- Քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը` միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ:

- Կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը` ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:

 

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

 

Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են`

- Քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:

- Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է` աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:

- Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:

 

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

 

Գոտիավորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում: Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը`

- թույլատրվում է

- չի թույլատրվում

Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

 

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

 

- Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը

- ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

- Հաղարծին գյուղի գլխավոր հատակագիծը,

- ՀՀ գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը:

 

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

 

Գոտիավորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, կառուցապատման ինտենսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:

 

III-2. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

III-2.1. Սահմաններ

 

Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծում առանձնացված գոտիավորման տարածքի սահմաններին: Տարածքի ընդհանուր մակերեսը 239.09 հա:

 

Գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները

 

Նախագծվող գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ`

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտիավորման շրջանի սահմանը,

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտիավորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտիավորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով, կամ հեռավորության նշումով:

 

III-2.2. Կլիմայական պայմաններ

 

Նախագծվող տարածքը գտնվում է շինարարակլիմայական «չափավոր» շրջանում (հունվարի միջին ջերմաստիճանը` միջինը և 1.7 oC, հուլիսինը` 12 oC, քամու ռեժիմը` տարեկան 1.5-2.2 մ/վրկ) (ՀՀՇՆ II-7.01-96 Շինարարական կլիմայաբանության նորմեր):

 

III-2.3. Հողածածկույթ

 

Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար:

 

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

 

Նախագծվող տարածքում գրունտային ջրերը տարածված են Աղստև գետի ողողահունում: Առկա է մակերևութային հոսք, հեղեղավտանգ տեղամասեր, խոշոր սահքեր, նախատեսվում է կենտրոնական հատվածում գետի հունի փոփոխություն:

 

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

 

Ըստ սեյսմավտանգավորության աստիճանի գոտիավորման տարածքում գրունտների հաշվարկված սեյսմիկ արագացումները տատանվում են 0.30-ից մինչև >0.35 g, մինչև (որը համապատասխանում է 8.5-9.0 բալի):

 

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

 

Ջրամատակարարում

 

Գոտիավորմամբ ընդգրկված է գյուղական համայնքի ողջ տարածքը, որում ձևավորված են ջրամատակարարման I, II գոտիները, 2x2 (չորս) ՕԿՋ-երով` ընդհանուր ծավալը 1300 մ3: Ջրամատակարարումը իրականացվելու է «Տանձուտ» և «Հաղարծին» աղբյուրներից:

 

Կոյուղացում

 

Գոտիավորման տարածքի կոյուղացումն ապահովելու նպատակով առաջարկվել է կոյուղացնել գյուղական համայնքը` կոյուղատարերի միջոցով կեղտաջրերը հասցնելով համայնքի հարավ արևելյան մասում (Աղստև գետի ափին) նախատեսվող մաքրման կայան:

 

Էներգամատակարարում

Էլեկտրամատակարարում

 

Ներկայումս, ինչպես նաև հետագայում քաղաքի էլեկտրամատակարարման սնման աղբյուր է հանդիսանում 35/6 կվ լարման «Հաղարծին» ենթակայանը 1 x 4.0+1x2.5 մվա, որի կապը հանրապետության էներգահամակարգի հետ իրականացվում է «Դիլիջան» 110/35/10 կվ լարման ենթակայանից (հզորությունը` 1x 25+1x10 ՄՎա) 35 կվ լարման օդային գծերով:

Հաղարծին գյուղի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է 2.4 ՄՎա:

Վերը նշված պահանջը կբավարարվի գոյություն ունեցող «Հաղարծին» ենթակայանից:

 

Գազամատակարարում

 

Բնակավայրը գազիֆիկացված է, գազամատակարարումն իրականացվում է «Դիլիջան» գազաբաշխիչ կայանից, 150 մմ տրամագծով միջին ճնշման գազատարով: Բնակավայրի ցածր ճնշման ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 6.5 կմ է: Գործող գազակարգավորիչ կետերը 3-ն են:

Բաժանորդների ներկայիս քանակը 280 է: Բնակավայրում ներկայումս կատարվում են վերագազիֆիկացման աշխատանքներ: Գազի հեռանկարային ծախսը` 250 հազ. մ3:

 

Ջերմամատակարարում

 

Նախատեսվում է ջերմային համակարգը կազմակերպել լոկալ փոքր հզորության կաթսայատներից, որոնք կաշխատեն փոքր ջերմային կորուստներով և բնապահպանական առումով առավել արդյունավետ են:

 

Կապ

 

Հաղարծին գյուղի հեռախոսային կապն իրականացվում է ավտոմատ հեռախոսակայանի միջոցով, հզորությունը 700 համար, որից գործում է 350-ը:

Հաշվարկային ժամանակաշրջանի համար նախատեսվում է վերակառուցել համակարգը` ապահովելու անմիջական կապ հանրապետության տարբեր շրջանների հետ, ավելացնելով հզորությունը 2000 համարով:

 

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ` հողային ծածկույթը, մակեևութային և խորքային ջրերը, մթնոլորտային օդը աղտոտումից պահպանելու համար:

 

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

 

Գոտիավորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտիավորման գծագրական ու տեքստային մասերը:

Նախագիծը ներառում է

- Գործառական գոտիավորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման` սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները:

- Ծավալատարածական գոտիավորումը` ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ:

 

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

 

Հողերը գոտիավորված են ըստ հիմնական և օժանդակ գոտիների:

 

Հիմնական գոտիներ *

 

Հիմնական են համարվում հողերի գոտիավորումը ըստ նպատակային նշանակության և ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների:

Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:

Քաղաքի գոտիավորման տարածքում ըստ նպատակային նշանակության առանձնացված են հետևյալ հիմնական գոտիները.

. Բնակավայրերի հողեր,

. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,

. Հատուկ պահպանվող տարածքների հողեր:

 

Օժանդակ գոտիներ *

 

Օժանդակ է համարվում հողամասերի գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների, ինչպես նաև հողամասերի ծավալատարածական գոտիավորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների:

Հիմնական գոտիներն իրենց հերթին ստորաբաժանվել են աստիճանական զարգացման և համալիր հատակագծման հետևյալ օժանդակ գոտիների ըստ թույլատրելի օգտագործումների *.

Աստիճանական զարգացման գոտիների առանձնացման հիմնական նպատակն է որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսումն ու երաշխավորումը: Սահմանվում են հետևյալ աստիճանական զարգացման հիմնական գոտիներ`

. Բնակելի կառուցապատման գոտի,

. Խառը կառուցապատման գոտի

. Հասարակական գործառույթների զարգացման գոտի

. Ընդհանուր օգտագործման հողերի գոտի (հասարակական կանաչ)

. ՈՒսումնական գոտի

. Բուժական գոտի,

. Ինժեներական ենթակառուցվածքների գոտի,

. Արտաքին տրանսպորտի գոտի,

. Հատուկ պահպանվող գոտի:

Համալիր հատակագծման օժանդակ գոտիների առանձնացման հիմնական նպատակներն են`

- խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը համալիր նախագծման միջոցով,

- ապահովել համաքաղաքային համալիրների օպտիմալ տեղաբաշխումը,

- ներդաշնակորեն ինտեգրել հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում:

Սահմանվում են հետևյալ համալիր հատակագծման հիմնական գոտիներ`

. Առևտրի համաքաղաքային գոտի

. Արտաքին տրանսպորտի գոտի

. Արտադրական գոտի,

. Գյուղատնտեսական արտադրական գոտի:

 

_____________________________

*- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք` ընդունված ՀՀ ԱԺ կողմից 05.05.98 թ., վավերացված ՀՀ նախագահի կողմից 26.05.98 թ., Գլուխ VI, հոդված 14

 

Ստորև տրված է հողերի օժանդակ գոտիավորումը

 

Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ

Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ

Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ

Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի, ՀՍԱԳ

Արտադրական և կոմունալ-պահեստային գոտի, ԱԳ

Ինժեներական ենթակառուցվածքների գոտի, ԻԵԳ

Բուժական գոտի, (ԲԺԳ)

ՈՒսումնական գոտի, (ՈՒԳ)

Հատուկ պահպանվող գոտի, (ՀՊԳ)

 

_________________

Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված քաղաքի հատակագծային կառուցվածքում առանձնակի կարևորություն ունեցող գոտիների (համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, հասարակական կենտրոնի, քաղաքային մուտքի ազդեցության տարածման) առաջադրած պահանջների, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման (բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների և այլն), տարբեր տիպի կառուցապատումների, հաղորդակցության ուղիների, դրանց կառուցվածքների և ինժեներական ենթակառուցվածքների ազդեցության, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ:

 

Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են`

 

1. Բնակելի կառուցապատում

- Առանձնատներ տնամերձ հողամասերով:

- Բազմաբնակարանոց տներ:

 

2. Հյուրանոցային ծառայություններ`

- Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար, մինչև 200 տեղ),

- Մոթելներ (առանց սահմանափակումների),

- Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ,

- Հանրակացարաններ:

 

3. Կրթական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ:

- Միջնակարգ դպրոցներ:

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ:

- Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ:

 

4. Բուժական հիմնարկություններ

- Բուժական կաբինետներ,

- Պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ,

- Վերականգնողական կենտրոններ:

 

5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Մարզային և գյուղական նշանակության վարչակառավարման հիմնարկներ,

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):

- Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ:

- Փոստատներ, կապի բաժանմունքներ:

- Ոստիկանական տեղամասեր:

- Հրշեջ ծառայություններ,

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

6. Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ, սաունաներ,

- Հասարակական սանհանգույցներ,

- Աղբարկղեր:

 

7. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ

- Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,

- Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

- Թատրոններ և կինոթատրոններ,

- Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

- Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, բոուլինգ դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,

- Մարզադաշտեր, խաղադաշտեր,

- Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ` լողի, թենիսի և այլ ակումբներ,

- Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,

- Հրաձգարաններ:

 

8. Առևտրական օբյեկտներ

- Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ,

- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,

- Ավտոպահեստամասերի վաճառք,

- Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),

- Կենդանի ձկների վաճառք,

- Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր:

 

9. Հասարակական սննդի օբյեկտներ

- Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով,

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

10. Արտադրական օբյեկտներ

- Արդյունաբերական օբյեկտներ,

- Արտադրական օբյեկտներ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,

- Գյուղատնտեսական մթերքների արտադրություն,

- Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում, սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր:

 

11. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ

- Պահեստներ:

 

12. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոբուսային կայարաններ,

- Տրանսպորտի հավաքակայաններ,

- Բենզալցավորման կայաններ,

- Ավտոկայանատեղեր:

 

13. Գյուղատնտեսական

- Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,

- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

- Տնկարաններ, անտառային տնտեսություն:

 

14. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ

- Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),

- Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,

- Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Վերգետնյա հաղորդալարեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Էլեկտրական ենթակայաններ,

- Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),

- Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կապի ավտոմատ հեռախոսային կայան:

 

15. Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1589-Ն
Որոշում