Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1590.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ II
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման հայեցակարգ

 

Թումանյան քաղաքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների տնտեսական և տարածքային զարգացման հիմնախնդիրները քաղաքաշինական գործունեության ներկա փուլի առավել սուր և բարդ պրոբլեմներից է: Այս կապակցությամբ քաղաքի զարգացման հիմնախնդիրն»րը դիտարկվում են հետևյալ գործոնների հետ փոխկապակցված.

- Քաղաքի դիրքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում:

- Բնակչության աճի դինամիկան:

- Տարածքային ռեսուրսների օգտագործման տենդենցները և արդյունավետությունը:

- Տրանսպորտային կապերը, դրանց կատարելագործման հնարավորությունները:

- Տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող ռեսուրսային (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) պոտենցիալի օգտագործման հնարավորությունները և արդյունավետությունը:

- Տնտեսության տարբեր ճյուղերի փոխկապակցվածության, գերակա ճյուղերի զարգացման խնդիրները:

- Ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հնարավորությունները:

. Թումանյանի քաղաքային համայնքի տարածքը, գտնվելով Լոռու մարզի ինտենսիվ յուրացված գոտում, հրակայուն կավերի խոշոր հանքավայրի և հրակայուն աղյուսի գործարանի առկայության պայմաններում կարող է վերաճել գունավոր մետալուրգիան սպասարկող արդյունաբերական ենթակենտրոնի:

- Հաշվի առնելով տարածքի հարուստ ռեկրեացիոն ռեսուրսները (գեղատեսիլ կիրճ, շինարարության համար պիտանի սարահարթեր, փշատերև անտառ, կլիմայաբուժության, ձմեռային սպորտի բարենպաստ պայմաններ), միջպետական ճանապարհի, երկաթգծի առկայությունը, օդանավակայանի կառուցման հնարավորությունը (Օձունի սարահարթ), բազմաթիվ և բազմաբնույթ պատմամշակութային հուշարձանները, Թումանյան քաղաքը կարող է վերաճել ռեկրեացիոն ենթակենտրոնի` Դեբեդի ստորին, միջին հոսանքի ռեկրեացիոն գոտու Թումանյանի ենթագոտում:

- Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար կարևոր գործոններ են քաղաքի տրանսպորտային մատչելիության գոտում` Օձուն, Դսեղ, Լորուտ, Աթան գյուղական համայնքների տարածքներում զարգացած անասնապահությունը, ոչխարաբուծությունը, պտղաբուծությունը, ինչպես նաև անտառի և ենթանտառի հատապտուղները:

Ագրոարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել նաև ռեկրեացիոն ոլորտին:

 

II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները

 

Սույն նախագծով արդյունաբերության զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) ռեսուրսների, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունով, որոնցից կարևորագույնն են.

. Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:

. Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը` ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար:

. Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարությունները, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:

. Գիտատեխնիկական ճյուղի արդյունաբերական օբյեկտների տեղադրում:

. Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:

. Արդյունաբերական օբյեկտներում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:

. Աշխատունակ բնակչության բարձր ներուժի կիրառում:

. Իրավական և գործարարական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին, իրազեկելու նպատակով:

 

II-1.2. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

 

Թումանյանի քաղաքային համայնքի տարածքի զարգացումը և նրա հեռանկարները, ինչ խոսք, անմիջապես կապված են որոշ սկզբունքային հարցադրումների հետ.

1. Դա Ալավերդու լեռնամետալուրգիական (պղնձաձուլական) համալիրի նորմալ գործունեությունն է, որը կնպաստի տարածաշրջանի գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը ու նորի ստեղծմանը: Նախատեսվում է Ալավերդու պղնձաձուլական համալիրի հզորությունը մեծացնել 2-2,5 անգամ, որը հնարավորություն կտա ապահովել ներքին և արտաքին շուկայի պահանջները: Միաժամանակ կստեղծվեն նոր աշխատատեղեր և կօգտագործվեն համայնքի աշխատանքային ռեսուրսները:

2. Համայնքի ավտոնոմ զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեն առկա արտադրական հզորությունների ռացիոնալ և հանքահումքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը: Թումանյանի համայնքի զարգացման համար կարևոր գործոն է հանդիսանում հրակայուն նյութերի գործարանի առկայությունը: Այդ բազայի վրա ստեղծվել են 50000 տ (1951 թ. դեկտեմբերից) տարեկան արտադրողականությամբ գործարան և նոր բանավան, միաժամանակ ստեղծվել են համապատասխան տեղական (համայնքային) միկրոինֆրաստրուկտուրաներ, ինչը ապահովել է բնակչության զբաղվածությունը և զարգացրել է հողագործությունը համայնքի տարածքում: Գործարանը հիմնված է եղել Թումանյանի հրակայուն ապարների բազայի վրա և գործել է շուրջ 70 տարի: Հանքավայրի պաշարները հաստատված են նախկին Խորհրդային միության օգտակար հանածոների պաշարների Համամիութենական հանձնաժողովի կողմից` մոտ 1220 հազ. մ3 ընդհանուր քանակությամբ: 1963 թ. ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովը վերագնահատել է հանքավայրի արդյունաբերական պաշարները 2523 հազ.տ քանակով` ընդ որում կոնդիցիոն հումքի ելքը ընդունվել է մոտ 70%: Նշենք, որ Թումանյանի հրակայուն ապարների հանքավայրը, իր հումքի բարձր որակով հանդիսացել է Խորհրդային միություն եզակի հանքավայրը, որը փաստացի ներկայացված է բնական շամոտով, այսինքն` ապարները բնականից թրծված են և հանդիսանում են ԱՄՆ-ի Օհայո նահանգի հրակայուն ապարների (ֆլինտ-կլեյ) նմանատիպը: Այս ձեռնարկությունը սովետական տարիներին ունեցել է բազային ձեռնարկության կարգավիճակ: Առանձնացվում են հումքի երկու տարատեսակ` գորշ և սպիտակ, որոնք բացի գույնից` տարբերվում են ամրությամբ, կառուցվածքով և քիմիական կազմով:

Հետագայում` հումքի նոր պաշարներ որոնելու նպատակով, աշխատանքներ են տարվել գործարանից դեպի արևելք ընկած տարածքում, որտեղ և հայտնաբերվել ու շահագործվել են բաց եղանակով փոքր բացահանքեր: Համաձայն նորագույն տվյալների, Թումանյանի հրակայուն ապարների հանքավայրում առկա են մի շարք թանկարժեք (միներալներ) մետաղներ (Cu, Au, Ag, ՄՊԳ), որոնք նախկին հետազոտությունների ժամանակ անտեսվել կամ ուշադրության չեն արժանացել: Հրակայուն ապարների մետաղաբերությունը կարող է ունենալ սկզբունքային նշանակություն, քանի որ հարևանությամբ գտնվող Ձաղիձորի տեղամասը պղինձ-ոսկեբեր է:

3. Թումանյանի համայնքի հեռանկարները` կապված տեղական հումքի լիարժեք օգտագործման հետ, նոր խնդիրներ են առաջ քաշում` ներկայումս գործարանի ազատ հզորությունների օգտագործմամբ: Այս տեսակետից, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մարցիգետի հանքավայրի Ձաղիձորի տեղամասի ոսկի-պղնձային հանքաքարի վերամշակման հնարավորությունները, որը գտնվում է 1043 մ բարձրություն ունեցող բարձրունքի շրջակայքում` գործարանից անմիջապես արևելք ընկած հարակից տարածքում: Որոնողահետախուզական աշխատանքներով այստեղ` Ձաղիձորի տեղամասում, հետախուզված է շուրջ 100 հազ.տ հանքաքար, որը պարունակում է շուրջ 200 կգ ոսկի, 500 կգ արծաթ և մոտ 1000 տ պղինձ: Գործարանի հզորությունները հնարավորություն են տալիս նախատեսել այս փոքրիկ տեղամասի բավականին հարուստ հանքաքարի նախնական վերամշակման հնարավորությունները, որը կնպաստի Ալավերդու պղնձաձուլական գործարանի ռեսուրսների որոշակի ամրապնդմանը: Նշենք, որ տեղամասի հեռանկարային ռեսուրսները գնահատվում են շուրջ 200 հազ. տ:

4. Սկզբունքային նշանակություն ունի գործարանից դեպի հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետին զուգահեռ ձգվող, երկրորդական քվարցիտների զանգվածը, որն` ըստ լայնության, հետամտվում է 250-300 մ, ըստ խորության` 100-120 մ իսկ երկարությամբ` մինչև 800 մ` ստեղծելով էկզոտիկ ժայռերի տպավորություն: Այս զանգվածը հանդիսանում է բարձրորակ սիլիկատային հումք և կարող է օգտագործվել տարբեր տեսակի ապակիների ստացման համար: Հայաստանի ժողտնտեսության մեջ ներկայումս զգալի պահանջարկ ունի բարձրորակ սիլիկատային հումքը, որը լայնորեն կիրառվում է ապակու արդյունաբերության, հրակայուն սիլիկահողային աղյուսների` դինասների, թթվակայուն նյութերի, մաքուր սիլիցիումի բյուրեղների աճեցման, ֆերոսիլիցիումի արտադրությունների մեջ, ինչպես նաև որպես հավելահումք (ֆլյուս) պղնձի արդյունաբերության մեջ, որպես հղկող և շինարարական նյութ, որպես ալյումինի ու բարձր հրակայուն նյութերի հումք և այլն: Բարձրորակ սիլիկահողային հումքի մեծ պահանջարկ կա Երևանի, Չարենցավանի, Գյումրիի, Աբովյանի, Արթիկի, Բյուրեղավանի և այլն ապակու տարատեսակ արտադրություններում: Առաջատար ձեռնարկություններից են հանդիսանում Հայխրուստալ, Գապեքս, Վիտրաժների աշխարհում, ՄԲՑ խումբ (քարհատ մեքենա` Գյումրի), Առմգլասս (Աբովյան), ՈՒռենի գործարանները և արտադրական տեղամասերը, որոնք ունեն զգալի արտադրական հզորություններ ու սիլիկատային որակյալ հումքի մեծ պահանջարկ:

Սիլիկահողային հումքի պահանջարկը շատ դեպքերում բավարարվում է արտերկրից բարձրորակ հումքի ներմուծումով: Ոչ վաղ անցյալում Հանրապետություն էր ներմուծվում շուրջ 750 հազ. տ քվարցային մանրունք, որից 120-150 հազ. տ օգտագործվում էր որպես ապակու արտադրության հումք, իսկ մնացածը` ձուլման կաղապարների պատրաստման համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որը այդ ապարները հարում են անմիջապես հյուսիսից գործարանի տարածքին, այս նախագծի իրականացումը բավականին շահավետ կարող է լինել: Այս նախագծի շահավետությունը կլինի բարձր նաև այն պատճառով, որ նորագույն տվյալներով երկրորդական քվարցիտների զանգվածում հայտնաբերված են թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ, պլատինա) զգալի պարունակություններ:

5. Թումանյանի բանավանից դեպի հյուսիս ընկած տարածքը ներկայացված է ավազակրաքարային, անդեզիտային և կավավազային կազմի ապարներով, որոնք հանդիսանում են շինանյութերի արդյունաբերության համար լավ հումք: Որոշ երկրաբանական աշխատանքներ կատարելուց հետո, կարելի է այդ ռեսուրսները լիարժեք օգտագործել տեղական շինարարության մեջ: Որոշ քանակի քարհանույթ տեղի բնակիչները իրականացնում են իրենց ուժերով:

6. Թումանյանի հրակայուն կավերի գործարանի հեռանկարները մեծապես պայմանավորված են նաև հարևանությամբ գտնվող` Աթանի կավերի հանքավայրի շահագործման հետ: Այդ կավերը բարձրորակ են և իրենց որակով չեն զիջում հանրահայտ հրակայուն հումքերին: ԽՍՀՄ-ի պաշարների հանձնաժողովը 1982 թ. հաստատել է Աթանի կավերի պաշարները` 9113 հազ. տ ընդհանուր ծավալով` որպես հումք շենքերի երեսպատման, դիմային ու հատակային և ներքին հարդարման սալերի, ինչպես նաև հախճապակյա ու ճենապակյա խոհարարական սպասքերի պատրաստման համար:

Բացի վերը նշվածից, Թումանյանի համայնքի տարածքում հայտնի են որոշ ոչ մետաղային հանքերևակումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ համայնքային արտադրություն ստեղծելու համար: Դրանց թվին են պատկանում գիպսատար ապարները, հանքային գունաներկերը, ինչպես նաև բնական շիբը (ալունիտ):

Թումանյանի քաղաքային համայնքը, գտնվելով հումքային ռեսուրսներով հարուստ տարածքում (Ձաղիձորի ոսկի-պղնձային, ապակու հումք հանդիսացող երկրորդական կվարցիտների, շինանյութի հանքավայրերը, ինչպես նաև Ախթալա-Ալավերդի-Թեղուտ հանքային գոտին) միջմարզային, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով կարող է ստեղծել տնտեսական կապեր` օգտագործելով հանքահումքային կենտրոնների վերջնական արտադրանքը և վերը նշված սեփական ռեսուրսները արդյունաբերական ազատ հզորություններում:

 

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

 

Թումանյանի քաղաքային համայնքի տրանսպորտային մատչելիության գոտում (Թումանյանի տարածաշրջան) անցած սոցիալ-տնտեսական փուլում խիստ զարգացած էր անասնապահությունը և պտղաբուծությունը: Բացի դրանից, հողային ֆոնդի մասը զբաղեցնում են անտառները (29.7 հազ. հա, որից անտառածածկ` 26.7): Անտառների գերակշռող ծառատեսակներն են կաղնին (26%), հաճարենին (19.5%), սոճին (18.6%), լորենին, բոխին, հացենին:

Անտառում աճում են արժեքավոր ծառատեսակներ` արջընկուզենի, ընկուզենի, գիհի, տանձենի, խնձորենի, հոնի: Անտառը և ենթանտառը հարուստ են հատապտուղներով: Անտառը և ենթանտառը հարուստ են հատապտուղներով: Ենթանտառում աճում է հոնի, ճապկի, թանթրվենի, սզնի:

Գյուղատնտեսական արտադրության ճյուղերից զարգացած է խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը (հիմնականում Օձունում, Լորուտում, Դսեղում, Աթանում):

Պտղաբուծությունը հիմնականում զարգացած է Շնողում, Ճոճկանում, Մեծ և Փոքր Այրումներում:

Թումանյան քաղաքում կարելի է կազմակերպել ագրոարդյունաբերական արտադրություն` օգտագործելով շրջակա գյուղական համայնքներում արտադրած ագրոարդյունաբերական հումքը: Ագրոարդյունաբերական արտադրությունը կարող է սպասարկել նաև սույն նախագծով նախատեսվող ռեկրեացիոն ոլորտին:

Թումանյան քաղաքում ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների և ներկրողների համագործակցությունը` տարածաշրջանային և միջմարզային տնտեսական կապերի ստեղծումով, տարածաշրջանային մեծածախ շուկայի ստեղծումով:

 

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

 

Թումանյանի քաղաքային համայնքի տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից է ռեկրեացիան:

Ռեկրեացիոն ոլորտի զարգացումը նպատակահարմար է ռեկրեացիոն բոլոր ռեսուրսների ռացիոնալ, համատեղ օգտագործումով, էսթետիկական արժեքավոր միջավայրի ստեղծումով` փոխկապակցված գոյություն ունեցող տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հետ:

Թումանյանի համայնքի նախատեսվող ռեկրեացիոն ենթագոտին ընդգրկված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված Դեբեդի վերին հոսանքի ռեկրեացիոն գոտու մեջ:

Թումանյանի ռեկրեացիոն ենթագոտին ընդգրկում է Ձորագյուղից մինչ Ախթալա քաղաքն ընկած Դեբեդի վերին հոսանքի աջափնյա անտառապատ լանջերը, ինչպես նաև ողողահունի լայնացած հատվածները:

Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպման համար ակտիվ գործոններն են.

- Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները (օդաբուժություն, արևաբուժություն):

- Պատմամշակութային հուշարձանները:

- Ջրային ռեսուրսների առկայությունը:

(Ռեկրեացիոն ռեսուրսների բնութագիրը, ռեկրեացիայի տարբեր ձևերի բարենպաստության աստիճանը տրված է I-3.2.1.2., I-3.2.1.4., I-3.2.2. ենթագլուխներում):

Ռեկրեացիոն ենթագոտու ուղղվածությունը` շուրջտարյա կլիմայաբուժություն, կարճատև, երկարատև հանգիստ, տուրիզմի տարբեր ձևեր:

Հաշվարկված է նաև ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների, տուրիստների ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից և ռեսուրսներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը):

Ֆունկցիոնալ տարողունակության որոշման համար հիմք են ծառայել.

- Կլիմայաբուժության համար բարենպաստ օրերի թիվը յուրաքանչյուր ամսում:

- Ռեկրեացիայի տարբեր ձևերի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը:

- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը:

- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը, դրանց կուտակման հենակետային վայրերը:

Ստորև բերված աղյուսակում տրված են ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները.

 

Աղ.Հ-1

.________________________________________________________________________.

|  | Ռեկրեացիոն       |Տարածք (հա)|  1     |Լանդշաֆտներ  |Լանդշաֆտի      |

|  |  համալիր         |տարողունա- |մարդ/տեղ|             |թույլատրված    |

|  |                  |կություն   | (մ2)   |             |բեռնվածությունը|

|  |                  |(հազ. մարդ)|        |             |(մարդ/հա)      |

|__|__________________|___________|________|_____________|_______________|

|1 |Բալնեոլոգիա,      |60.0/5.0   |120     |մերձլճային,  |1000-2000      |

|  |կլիմայաբուժություն|           |        |մերձգետային  |               |

|  |                  |           |        |լողափ        |               |

|__|__________________|___________|________|_____________|_______________|

|2 |Հանգիստ, տուրիզմ  |30.0/2.5   |100     |անտառայգի    |     20        |

|__|__________________|___________|________|_____________|_______________|

|3 |Ճանաչողական       |25.0/3.0   |100     |մարգագետին - |     70        |

|  |տուրիզմ           |           |        |այգի         |               |

|  |                  |           |        |             |               |

.________________________________________________________________________.

 

Այսպիսով, ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է 0.5-0.6 հազ. տեղ:

Թումանյանի ռեկրեացիոն ենթագոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է.

. Ռեկրեացիոն օբյեկտների շինարարություն (շուրջտարյա կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, տուրիստական հանգրվաններ, վրանային հանգրվաններ և այլն):

. Սպասարկման և մշակույթի օբյեկտների շինարարության (հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զվարճանքի տներ, թանգարաններ և այլն):

. Ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:

. Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում.

- Անտառածածկ տարածքների մեծացում,

- Անտառի որակական կազմի (բոնիտետի) բարելավում,

- Անտառահատման արգելում,

- Ինժեներական նախապատրաստման, բարեկարգման աշխատանքների իրականացում, թափոնների ռեկուլտիվացիա, հակահեղեղային միջոցառումներ:

Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի.

. ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացմանը հետևյալ երթուղիներով.

. Վրաստանի սահման-Ալավերդի-Թումանյան-Քարինջ-Մարց-Շամուտ-Աթան-Տավուշի մարզ,

. Երևան-Վանաձոր-Թումանյան-Ալավերդի-Վրաստանի սահման,

. Վրաստանի սահման-Ալավերդի-Թումանյան-Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման,

. Վրաստանի սահման-Ալավերդի-Թումանյան-Վանաձոր-Սևանի ավազան-Արցախ,

. Թումանյան քաղաքից կարող է ճյուղավորվել տեղական նշանակության երթուղի` Թումանյան-Քարինջ-Մարց-Դսեղ-Դեբեդ-Եղեգնուտ-Վահագնի-Անտառամուտ ուղղությամբ:

Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի նաև.

. Տեղական բնակչության ամենօրյա հանգստի կազմակերպմանը:

. Նոր տիպի առողջարանների ստեղծմանը (կլիմայաբուժություն):

. Նոր աշխատատեղերի ստեղծմանը:

. Կրթական մակարդակի բարձրացմանը:

. Բժշկական սպասարկման կատարելագործմանը:

. Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներմուծմանը:

. Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

 

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

 

Թումանյան քաղաքի բնակչությունը (ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի տվյալների) կազմում է 1.954 հազ. մարդ, իսկ 01.01.07 թ. տվյալներով կազմում է 2.1 հազար մարդ:

Թումանյան քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան (1990-2006 թթ. ժամանակահատվածում) տրված է ստորև բերված աղյուսակում:

 

Աղ.Հ-2

._____________________________________.

|Թվականը  |բնակչությունը |Ծանոթություն|

|         |(հազ.մարդ)    |            |

|_________|______________|____________|

|1990     |2.1           |            |

|_________|______________|____________|

|1991     |2.1           |            |

|_________|______________|____________|

|1992     |2.1           |            |

|_________|______________|____________|

|1993     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1994     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1995     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1996     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1997     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1998     |2.4           |            |

|_________|______________|____________|

|1999     |2.5           |            |

|_________|______________|____________|

|2000     |2.5           |            |

|_________|______________|____________|

|2001     |2.5           |            |

|_________|______________|____________|

|2002     |1.954-մշտական,|2001 թ.     |

|         |1.750-առկա    |մարդահամարի |

|         |              |տվյալներով  |

|_________|______________|____________|

|2003     |              |            |

|_________|______________|____________|

|2004     |              |            |

|_________|______________|____________|

|2005     |              |            |

|_________|______________|____________|

|2006     |              |            |

._____________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, բնակչության քանակի մեծ տատանումներ չեն դիտվել 1990-2000 թթ.: Բնակչության որոշակի աճ տեղի է ունեցել 1993 թ. հետո` կապված Ադրբեջանից հայերի բռնագաղթի հետ:

Մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ կատարվել է բնակչության արտահոսք (առկա բնակչությունը 2002 թ. կազմել է 1.7 հազ. մարդ):

Հաշվարկային ժամանակահատվածի (15 տարի) համար բնակչության թվաքանակը ընդունված է 5500 մարդ: Հաշվի առնելով Թումանյանի համայնքի տարածքի հանքահումքային հարուստ ռեսուրսները և դրանց մի մասի օգտագործման անհրաժեշտությունը` որպես Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի լրացուցիչ հումք, մյուս մասի օգտագործումը որպես հազվագյուտ ապակու հումք (եզակի ՀՀ տարածքում), ինչպես նաև մետալուրգիական կոմբինատներին սպասարկող հրակայուն աղյուսի արտադրության վերականգնման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարության և գործարար ընկերությունների (Valex) հետաքրքրություններն այդ հումքերի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի բազմակենտրոն զարգացման անհրաժեշտությունը (որպես տարաբնակեցման անհավասարակշռությունը վերացնելու գործոն), «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» (հաստատված ՀՀ Կառավարության կողմից), քաղաքի բնակչությունը հաշվարկային ժամկետից հետո ընդունվել է 10000 մարդ (դեմոգրաֆիական տարողունակության հաշվերկի մեթոդով):

Բնակչության աճի միտումները կախված են քաղաքի, մարզի, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:

Քաղաքի բնակելի ֆոնդի մակերեսը կազմում է 21.0 հազ. մ2, ընդ որում բազմաբնակարան շենքերի քանակը կազմում է 94, բնակարանների քանակը` 455:

Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ֆոնդով կազմում է 11.1 մ2/մարդ:

 

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

 

Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական ոլորտի օբյեկտների զարգացումը հիմնականում ընթացել է բուժական և կրթական շենքերի վերականգնման ուղղությամբ: Կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է հիմնականում շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան:

Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման հիմնական գոտիները տրված են գոտիավորման նախագծում:

 

Սպասարկման հաստատությունների ցուցանիշները և հողամասերի չափերը *

(Հեռանկարային բնակչության հաշվառումով)

 

._______________________________________________________________________.

|հհ |      Անվանումը        |Չափ. միավ |    Քանակը     |Զբաղեցրած       |

|   |                       |          |               |տարածքը (հա)    |

|___|_______________________|__________|_______________|________________|

|1  |            2          |    3     |          4    |          5     |

|_______________________________________________________________________|

|                      Կրթության հիմնարկություններ                      |

|_______________________________________________________________________|

|1  |Մանկական նախադպրոցական |տեղ       |595            |2.1             |

|   |հիմնարկություններ,     |          |               |                |

|   |այդ թվում              |          |               |                |

|   |_______________________|__________|_______________|________________|

|   |ա) ընդհանուր տիպի      |-»-       |490            |1.7             |

|   |_______________________|__________|_______________|________________|

|   |բ) մասնագիտացված       |-»-       |21             |0.07            |

|   |_______________________|__________|_______________|________________|

|   |գ) կազդուրիչ-          |-»-       |84             |0.3             |

|   |առողջարարական          |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|2  |Նախադպրոցականների      |օբյեկտ    |ըստ նախագծային |          -     |

|   |համար ծածկած           |          |առաջադրանքի    |                |

|   |լողավազաններ           |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|3  |Հանրակրթական դպրոցներ, |աշակերտ   |1200           |2.5             |

|   |այդ թվում              |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|   |ա) I-VIII-րդ դասարաններ|-»-       |1200           |          -     |

|   |բ) IX-XII-րդ           |          |               |                |

|   |դասարաններում          |          | 900           |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|4  |Մասնագիտացված **       |-»-       |ըստ նախագծային |նախագծային      |

|   |                       |          |առաջադրանքի    |առաջադրանքի *   |

|___|_______________________|__________|_______________|________________|

|5  |Մանկապատանեկան         |-»-       |27             |-»-             |

|   |սպորտային դպրոց **     |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|6  |Արվեստի մանկական       |-»-       |32             |-»-             |

|   |դպրոց, երաժշտական,     |          |               |                |

|   |գեղարվեստական          |          |               |                |

|   |պարարվեստի դպրոց **    |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|4  |Գիշերօթիկ դպրոցներ     |-»-       |ըստ նախագծային |-»-             |

|   |                       |          |առաջադրանքի    |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|5  |Միջնակարգ մասնագիտական |սովորող   |ըստ նախագծային |-»-             |

|   |և  մասնագիտատեխնիկական |          |առաջադրանքի`   |                |

|   |ուսումնական            |          |հաշվի առնելով  |                |

|   |հաստատութուններ,       |          |քաղաք-կենտրոնի |                |

|   |բարձրագույն ուսումնական|          |և  դրա         |                |

|   |հաստատություններ       |          |ազդեցության    |                |

|   |                       |          |գոտու այլ      |                |

|   |                       |          |բնակավայրերի   |                |

|   |                       |          |բնակչությունը  |                |

|_______________________________________________________________________|

|       Առողջապահական, սոցիալական ապահովության հիմնարկություններ        |

|_______________________________________________________________________|

|6  |Գիշերօթիկ տներ         |տեղ       |ըստ նախագծային |-»-             |

|   |մեծահասակների,         |          |առաջադրանքի    |                |

|   |հաշմանդամների համար    |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|7  |Հատուկ տիպի բնակելի    |տեղ       |ըստ նախագծային |-»-             |

|   |տներ և  բնակարաններ    |          |առաջադրանքի    |                |

|   |ծերերի, վետերանների,   |          |               |                |

|   |հաշմանդամների ու       |          |               |                |

|   |միայնակների համար      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|8  |Առողջապահական          |մահճակալ  |տարողությունը  |-»-             |

|   |ստացիոնարներ           |          |և  կառուցվածքը |                |

|   |(հիվանդանոց)           |          |որոշվում է     |                |

|   |                       |          |առողջապահական  |                |

|   |                       |          |մարմնի կողմից  |                |

|   |                       |          |և  ներկայացվում|                |

|   |                       |          |է նախագծման    |                |

|   |                       |          |առաջադրանքում  |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|9  |Պոլիկլինիկաներ,        |հերթում   |-»-            |-»-             |

|   |ամբուլատորիաներ, առանց |հաճախում  |               |                |

|   |ստացիոնարի դիսպանսերներ|          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|10 |Շտապ բուժական          |ավտո-     |1              |0.1             |

|   |օգնության կայաններ     |մեքենա    |               |                |

|_______________________________________________________________________|

|      Առողջարանակուրորտային և  կազդուրչական, հանգստի և  տուրիզմի       |

|                           հիմնարկություններ                           |

|_______________________________________________________________________|

|11 |Առողջարանակուրորտային  |տեղ       |ըստ նախագծային |ըստ նախագծային  |

|   |և  կազդուրչական,       |          |առաջադրանքի    |առաջադրանքի *   |

|   |հանգստի և              |          |               |                |

|   |զբոսաշրջության         |          |               |                |

|   |հիմնարկություններ,     |          |               |                |

|   |հյուրանոցներ           |          |               |                |

|_______________________________________________________________________|

|                  Մարմնակրթական, սպորտային կառույցներ                  |

|_______________________________________________________________________|

|12 |Մարմնակրթական-սպորտային|հա        |      -        |7.0             |

|   |կառույցներ, այդ թվում  |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|   |ա) ընդհանուր           |մ2        |600            |ըստ նախագծային  |

|   |օգտագործման սպորտային  |          |               |առաջադրանքի *   |

|   |դահլիճներ              |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|13 |Ընդհանուր օգտագործման  |մ2        |200            |-»-             |

|   |բաց և  ծածկած          |          |               |                |

|   |լողավազաններ           |          |               |                |

|_______________________________________________________________________|

|                Մշակույթի և  արվեստի հիմնարկություններ                 |

|_______________________________________________________________________|

|14 |Համերգային դահլիճներ   |տեղ       |35             |-»-             |

|___|_______________________|__________|_______________|________________|

|15 |Պարային դահլիճներ      |-»-       |60             |-»-             |

|___|_______________________|__________|_______________|________________|

|16 |Կինոթատրոններ          |-»-       |250            |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|17 |Թատրոններ              |-»-       |50             |-»-             |

|___|_______________________|__________|_______________|________________|

|18 |Քաղաքային գրադարաններ  |ընթերցատեղ|20             |-»-             |

|_______________________________________________________________________|

|          Առևտրի,  հասարակական սննդի և  կենցաղային սպասարկման          |

|                           հիմնարկություններ                           |

|_______________________________________________________________________|

|19 |Շուկայական համալիրներ  |մ2        |240            |0.16            |

|   |                       |առևտրական |               |                |

|   |                       |մակերես   |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|20 |Հասարակական սննդի      |տեղ       |400            |0.4             |

|   |ձեռնարկություններ      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|21 |Կենցաղային սպասարկման  |աշխատատեղ |90             | -              |

|   |ձեռնարկություններ      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|22 |Կոմունալ սպասարկման    |          |               |                |

|   |ձեռնարկություններ,     |          |               |                |

|   |այդ թվում              |          |               |                |

|   |_______________________|__________|_______________|________________|

|   |ա) լվացքատներ          |կգ        |1200           |ըստ նախագծային  |

|   |                       |սպիտակեղեն|               |առաջադրանքի *   |

|___|_______________________|__________|_______________|________________|

|23 |Քիմմաքրման կետեր       |-//-      |114            |-//-            |

|___|_______________________|__________|_______________|________________|

|24 |Քաղաքային բաղնիք       |տեղ       |50             |0.2             |

|_______________________________________________________________________|

|         Կառավարման կազմակերպություններ և  հիմնարկություններ,          |

|      վարկաֆինանսական հիմնարկություներ և  կապի ձեռնարկություններ       |

|_______________________________________________________________________|

|25 |Կապի հանգույց          |Ըստ Կապի նախարարության նորմերի և  կանոնների|

|___|_______________________|___________________________________________|

|26 |Բանկի բաժանմունք       |Ըստ նախագծային առաջադրանքի *               |

|___|_______________________|___________________________________________|

|27 |Կառավարման             |          |  -//-         |                |

|   |կազմակերպություններ և  |          |               |                |

|   |հիմնարկություններ      |          |               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|28 |Քաղաքային դատարան      |տեղ       |  -            | -              |

|___|_______________________|__________|_______________|________________|

|29 |Իրավաբանական           |-//-      |-//-           |ըստ նախագծային  |

|   |կոնսուլտացիա, նոտարական|          |               |առաջադրանքի *   |

|   |գրասենյակ              |          |               |                |

|_______________________________________________________________________|

|            Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ             |

|_______________________________________________________________________|

|30 |Հրշեջ դեպո             |հրշեջ     |2              |0.6             |

|   |                       |ավտոմեքենա|               |                |

|___|_______________________|__________|_______________|________________|

|31 |Հյուրանոցներ           |տեղ       |60             |0.33            |

|___|_______________________|__________|_______________|________________|

|32 |Հանրային զուգարաններ   |սարք.     |10             |-               |

|___|_______________________|__________|_______________|________________|

|33 |Ավանդական թաղման       |հա        |-              |2.4             |

|   |գերեզմանատուն          |          |               |                |

._______________________________________________________________________.

 

* Ստռօիտելնիե նօռմի ի պռավիլա, Գռադօստռօիտելստվօ, Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01.-89, Մօսկվա, 1989 գ.

** միևնույն շենքային համալիրում տեղակայված (արտադպրոցական կենտրոն)

 

II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

 

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

 

. Քաղաքի հատակագծային հեռանկարային կառուցվածքի մեթոդական հիմք են ծառայել.

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված քաղաքի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը,

- Սեյսմիկ վտանգի պայմաններում քաղաքի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու ռելիեֆին և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում),

- Հին և նոր թաղամասերի հատակագծային օրգանական կապերի ապահովումը` ընդգրկելով քաղաքի գործառական տարածքում ռեկրեացիայի համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:

 

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

 

Թումանյանի քաղաքային համայնքը տեղակայված է Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր լանջին: Քաղաքի գոյություն ունեցող հատակագծային կառուցվածքը պայմանավորված է ռելիեֆային բարդ պայմաններով (մեծ թեքություններ, կտրտվածություն` հեղեղատներով): Կառուցապատված են հիմնականում հարթ տերրասաները (դարավանդ) և քիչ թեք լանջերը: Փողոցային ցանցը կազմակերպված է մեկ հիմնական փողոց-առանցքից ճյուղավորվող կանոնավոր, միմյանց զուգահեռ մոտեցումներով: Մոտեցումների շուրջ բնակելի կառուցապատումը կազմակերպված է երկշարք անհատական հողամասերով տներով, ընդ որում հողամասերի չափերը զգալիորեն տարբեր են` կենտրոնական հատվածում` 400-1000 ք.մ., առավել ծայրամասային հատվածներում հասնում են մինչև 3000 ք. մ.:

Քաղաքի հասարակական կառուցապատումը կենտրոնացած է մշակույթի պալատի, բազմաբնակարան բնակելի կառույցներով (առաջին հարկում կապի բաժանմունքի և թանգարանի տեղակայմամբ) ձևավորված տարածքի շուրջ: Բազմաբնակարան կառույցների միջև ընկած տարածքի սիմետրիայի առանցքով տեղակայված է Ի. Թևոսյանի կիսանդրին: Նույն առանցքի շարունակության վրա գտնվում է նախկին կարի ֆաբրիկան: Կենտրոնական և 3-րդ փողոցների հատման վայրում տեղակայված է քաղաքապետարանի շենքը: Մշակույթի պալատի և քաղաքապետարանի շենքի միջև գտնվում է հանրային զբոսայգին: Կենտրոնական փողոցից աջ տեղակայված է քաղաքային մարզադաշտը` խաղահրապարակներով, հանդերձարանի ու բաղնիքի շենքերով: Քաղաքի բազմաբնակարան կառուցապատումը թեև կենտրոնացած ձևով, սակայն գրեթե հավասարաչափ տեղաբաշխված է քաղաքի կենտրոնական, արևելյան և հյուսիս-արևմտյան հատվածներում:

Սոցիալական ոլորտի հաստատությունների տեղաբաշխումը հետևյալն է` ուսումնակրթական օբյեկտների (մսուր-մանկապարտեզը տեղակայված է թանգարանից հարավ ընկած տարածքում, Խ. Աբովյանի անվան դպրոցը` հյուսիսարևելյան մասում, կիսաքանդ գոմերի հարևանությամբ) հատակագծային բաշխվածության դիտարկումը ցույց է տալիս, որ վերջիններս գտնվում են քաղաքի տարբեր մասերից բարենպաստ մատչելիության գոտում, սակայն հաշվի առնելով ռելիեֆային զգալի տարբերությունները` 800-1100 մ, առկա են մատչելիության որոշակի անհարմարություններ:

4-րդ և 5-րդ փողոցների միջև ընկած թաղամասի անմիջապես դիմաց` հյուսիսային հատվածում, տեղակայված է քաղաքային հիվանդանոցի տարածքը (չգործող):

Քաղաքի մուտքը կազմակերպվում է կամրջով, որի առանցքով տեղակայված է Հ. Թումանյանի կիսանդրին: Քիչ հյուսիս տեղակայված է մաքրման կայանը, որը ներկայումս չի գործում: Քաղաքի հարավային հատվածում է տեղակայված նախկին հրակայուն աղյուսի գործարանը (ներկայումս սեփականաշնորհված է): Գործարանից արևելք և հարավ ձևավորված են ևս երկու բնակելի հատվածներ: Հարավ-արևելյան թաղամասից հարավ տեղակայված է պանսիոնատի շենքը, որը ներկայումս չի գործում:

Հեռանկարային հատակագծային կառուցվածքով առաջարկվում է կառուցապատման նպատակով օգտագործել քաղաքի հյուսիսային հատվածում տեղակայված բնակավայրի անօգտագործելի հողերը որպես բազմաբնակարան կառուցապատման տարածք` ճանապարհային ցանցը կազմակերպելով ռելիեֆին ներգծված մոտեցումներով, որոնք երկու օղակներով եզրափակում են քաղաքի հյուսիսային հատվածի կառուցապատումը: Ռելիեֆային պայմաններից ելնելով, այս հատվածի բազմաբնակարան կառուցապատումը նախատեսվում է կազմակերպել ռելիեֆի օգտագործմամբ տների շախմատաձև դասավորությամբ` մասնակիորեն օգտագործելով նաև հարակից տարածքում անկանոն բաժանված խոշոր հողակտորները: Նորաստեղծ թաղամասի կենտրոնական հատվածում նախատեսվում է հետիոտն տերրասաներով ճեմուղի հետևյալի հաշվառմամբ` կազմակերպելով այն 4-րդ փողոցի Թևոսյանի կիսանդրու և նախկին պոլիկլինիկան միացնող առանցքով, որը հիանալի ընկալվում է նաև մայրուղով շարժվելիս` բացելով տարբեր անկյուններից դիտադաշտեր` տերրասաձև կանաչապատ ճեմուղու և հարկերի անկմամբ բազմաբնակարան թաղամասի նկատմամբ: Առանցքի վերջնամասում, ռելիեֆի բարձրադիր կետում նպատակահարմար է ճարտարապետական դոմինանտի (օր. եկեղեցու), տեղադրում:

Քաղաքի հասարակական կենտրոնը ձևավորված է, անհրաժեշտություն կա միայն որոշ ֆունկցիաների զարգացման և աշխուժացման: Քաղաքապետարանի և մշակույթի պալատի միջև ընկած զբոսայգու տարածքում նախատեսվում է եկեղեցու կամ մատուռի տեղադրում: Մշակույթի տան` մայրուղուն ուղղահայաց քաղաքաշինական առանցքի վրա նախատեսվում է նախկինում արդեն իսկ որպես զբոսայգի նախատեսված (ներկայումս ապօրինի մշակվող հողամասեր) տարածքի կազմակերպումը որպես հանրային օգտագործման կանաչապատ զբոսայգի, որից դեպի գետն ընկած տարածքում առանցքը կեզրափակվի ևս մեկ հասարակական կառույցով, այն է` հասարակական սպասարկման համալիրով (ռեստորան, հանգստի, զվարճանքի օբյեկտներ, մոթել): Վերջինս ևս հիանալի ընկալվում է մայրուղով շարժվելիս: Հասարակական-վարչական կենտրոնից անմիջապես կից և միասնական համալիր կազմող մարզադաշտի տարածքում առաջարկվում է ծածկած սպորտային դահլիճի կառուցումը` շուրջտարյա օգտագործումով (ծածկած լողավազան, մարզադահլիճ, ֆիտնես-առողջարարական դահլիճ և այլն):

Բնակելի կառուցապատման պահուստային տարածք է նախատեսված նաև Դպրոցին կից տարածքում կիսաքանդ գոմերի տեղում, հաշվի առնելով վերջինիս մոտիկության բացասական ազդեցությունը ուսումնական օբյեկտի հարևանությամբ, ինչսպես նաև տարածքի բարենպաստությունը բնակելի (բազմաբնակարան) կառուցապատման համար: Ռելիեֆի հաշվառումով մշակված է նաև տեղական մոտեցումների ցանց:

Բնակելի կառուցապատման համար տարածքների սղությունը ծածկելու նպատակով որոշ տարածք է նախատեսված նաև պանսիոնատի հարակից տարածքում, որի նշանակությունը և առաջնահերթությունը կմեծանա պանսիոնատի վերագործարկման դեպքում` սպասարկող անձնակազմի բնակության համար: Պանսիոնատի հարևանությամբ նախատեսվում է նաև կոտեջային հանգստի գոտու կազմակերպում:

Հանգստի համար պահուստային տարածք է նախատեսված նաև աղյուսի գործարանից արևելք ընկած լեռնալանջին:

Հեռանկարային կառուցապատման համար հիմնականում օգտագործվել են բնակավայրի այլ հողերը և գյուղատնտեսական հողերից, որոնք ներկայացնում են գյուղատնտեսության համար ոչ արժեքավոր հողեր (այլ հողերի կատեգորիա):

Ընդհանուր օգտագործման տարածքների պահանջը Համաձայն ՍՆԻՊ 2.07.01-89 4.2 կետի փոքր քաղաքային բնակավայրերի նախատեսվում են միայն համայնքային նշանակության, և կազմում են 8 մ2/մարդ: Նույն կետի ծանոթության համաձայն հաշվի առնելով բնակավայրի շրջապատվածությունը անտառային զանգվածներով այս ցուցանիշը կրճատվում է 20%-ով, ստացվում է 6.4 մ2 յուրաքանչյուր մարդու հաշվով: Բնակչության հեռանկարային թվաքանակի հաշվառումով կստացվի 6.4 հա ընդհանուր օգտագործման կանաչապատում, որը նախատեսվել է տեղաբաշխել վերոնշյալ հասարակական նշանակության հողատարածքներում:

 

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը

 

Թումանյան քաղաքի տարածքի հատակագծային կառուցվածքի կանոնակարգման նպատակով կատարվել են մի շարք հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխություններ, որը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում (տես նաև նպատակային նշանակության փոփոխությունների ուրվագիծը):

 

.___________________________________________________.

|   NN   |ՏԱՐԱԾՔԸ|   ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ      |

|        |  ՀԱ   |__________________________________|

|        |       |ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ          | ՀԵՌԱՆԿԱՐ   |

|________|_______|_____________________|____________|

|1       |5.7    |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ      | ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |

|        |       |(անօգտագործելի հողեր)|            |

|________|_______|_____________________|____________|

|2       |0.01   |ԱՐՏԱԴՐԱԿԱՆ           | ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |

|        |       |(գյուղատնտեսական)    |            |

|________|_______|_____________________|____________|

|3       |2.9    |ԱՆՏԱՌԱՅԻՆ (թփուտներ) | ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |

|________|_______|_____________________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ|9.5    |                     |            |

.___________________________________________________.

 

Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների հերթականությունը տրված է նույնանուն ուրվագծում:

 

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.

. Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնակելի կառուցապատման,

- հասարակական կառուցապատման,

- խառը կառուցապատման,

- ընդհանուր օգտագործման հողերի,

- այլ հողերի:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- արդյունաբերական օբյեկտների,

- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,

- պահեստարանների:

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:

. Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնապահպանական,

- առողջարարական նպատակներով նախատեսված,

- հանգստի համար նախատեսված,

- պատմական և մշակութային:

. Հատուկ նշանակության հողեր:

. Անտառային, ջրային և պահուստային հողեր:

Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների.

. Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքն ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտիավորման բաժանվում է ցածր խտության, բարձր խտության բնակելի գոտիների:

- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված և նախատեսվող առանձնատնային կառուցապատման հատվածների համար: Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:

- Միջին խտության բնակելի գոտիներն ընդգրկում են և նախատեսված են բազմահարկ և առանձնատներով խառը կառուցապատման տարածքների համար: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 200 մարդ/հա:

- Բարձր խտության բնակելի գոտիներն ընդգրկում են բազմահարկ տներով կառուցապատված տարածքները (հասարակական կենտրոնի շրջակայքը): Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 300 մարդ/հա:

Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

. Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու համար` քաղաքի զարգացմանը զուգընթաց:

. Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:

. Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապերի (տրանսպորտային և հետիոտն) կազմակերպման համար:

. Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար:

Քաղաքը շրջապատող անտառային և գյուղատնտեսական հողերը, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար, նախատեսված են որպես բուֆերային գոտիներ` բացառելով հետագա կառուցապատումը:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական և արտադրական օբյեկտները պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:

Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

. Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն` հանգստի, բուժ-առողջարարական (կլիմայաբուժություն, օդաբուժություն), զբոսաշրջության, սպորտային գործունեության կազմակերպման համար:

Գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման, ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:

. Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելիության:

. Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող (ինչպես անտառապատ, այնպես էլ ոչ անտառապատ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:

 

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

II-5.1. Արտաքին տրանսպորտ

 

Թումանյանի համայնքն ընկած է Դեբեդ գետի աջ ափին, Ալավերդի քաղաք չհասած 15 կմ հեռավորությամբ: Բնակավայրի բացարձակ բարձրությունը կազմում է 825-900 մ:

Համայնքի վերգետնյա տրանսպորտային կապերը բավականին զարգացած են:

Բնակավայրի հարևանությամբ է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը: Մ-3` Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Մ-6 միջպետական նշանակության ճանապարհներին է միանում Հ-24 հանրապետական նշանակության Գյուլագարակ-Թումանյան կայարան 20.5 կմ երկարությամբ ճանապարհը: Դեբեդ գետի ձախ ափով է անցնում Հ-35 Սանահին-Օձուն-Արևածագ-Հ-24 ճանապարհը:

Հանրապետական նշանակության մեկ այլ ճանապարհ միացնում է Ստեփանավան քաղաքը Հ-35-ին, այն է` 23.6 կմ երկարությամբ Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ:

Դեբեդ գետի հովիտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին: Դա Հայաստանի միակ երկաթուղին է, որը հանրապետությունը կապում է արտերկրի (Վրաստան) հետ: Չնայած վերջին տարիներին կատարված որոշ ներդրումների, երկաթուղին լուրջ ներդրումների կարիք ունի: Գործող երկաթուղու հիմնական թերությունը հաղորդակցության ցածր արագությունն է, ինչը պատճառ է դառնում գծի ցածր արդյունավետության:

Մոտակա օդանավակայանը Ստեփանավանինն է` 35 կմ հեռավորությամբ: Սակայն այդ օդանավակայանից թռիչքները շատ սակավ են, իսկ մինչև Ստեփանավան` ճանապարհը շատ անբարեկարգ է:

 

II-5.2. Ներքին տրանսպորտ

 

Թումանյան քաղաքն ընկած է Դեբեդ գետի աջ ափին, տարածվում է հյուսիսից հարավ մոտ 3 կմ երկարությամբ: Գետի ձախ ափով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին և Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը: Քանի որ քաղաքով բացակայում է տարանցիկ երթևեկությունը դիպվածային բնույթ է կրում և նույնիսկ կենտրոնական փողոցով, այն սկսվում է Մ-6-ից և ոլորապտույտ մոտենում վարչական կենտրոնին, մեկ ժամում ավտոմոբիլների անցուդարձը չի գերազանցում 10-15-ը:

Ընդհանուր առմամբ քաղաքը հաջող է հատակագծված, սակայն փողոցների երթևեկային մասը խիստ անբարեկարգ է: ՀՀ Կառավարությունն այս տարի նախատեսել է 30 մլն դրամ հատկացնել գլխավոր փողոցի բարեկարգման համար:

Քաղաքում հասարակական տրանսպորտ չի աշխատում և մոտակա տարիներին դրա կարիքը չի զգացվի:

Քաղաքի փողոցային ցանցը երեք կամրջով միանում է Մ-6 մայրուղուն:

2007 թ. օգոստոս ամսվա տվյալներով, քաղաքի հարևանությամբ անցնող Մ-6 մայրուղով տրանսպորտային միջոցների ժամային անցուդարձը մեկ ժամում կազմել է 117 միավոր:

 

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.

- Թումանյան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից:

- ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 17.04.07 թ. N ԿԱ 1-03/455 պատասխան գրությունը:

- ՊՀՀ տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ` Կ. Միրզոյանի Թիվ 233 18.04.2007 թ. պատասխան գրությունը:

 

II-6.1. Ջրամատակարարում

 

Ներկայումս Թումանյան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է «Ագարակ-Ալավերդի» ջրամատակարարման համակարգի ջրատարից, ջրի որակը համապատասխանում է «խմելու» ջուր ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Ջուրն ինքնահոս եղանակով, 3 կմ երկարություն և 100 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարով տրվում է 4 հատ, յուրաքանչյուրը 250 մ3 ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարներին, այնտեղից բնակավայրերի ներքին բաշխիչ ցանցին, որի ընդհանուր երկարությունը 15 կմ է, տրամագծերը` 50-150 մմ:

Բնակավայրը չունի շուրջօրյա ջրամատակարարում: Քաղաքի 2-րդ և 3-րդ թաղամասերի ջրամատակարարումն իրականացվում է 3 տեղական (Սղնախ, Խառատանոց ու Ս.Գրիգոր), ինչպես նաև «Ագարակ-Ալավերդի» ջրագծից, որն անցնում է քաղաքի աղբավայրի և գերեզմանատան տակով: Նշված ջրագծի հետագա շահագործումը կբերի բազմաթիվ վթարների և համաճարակային հիվանդությունների բռնկման վտանգի:

Վերը նշված 2-րդ և 3-րդ թաղամասերի ջրամատակարարումն իրականացվում է օրական 1.5-3 ժամ: Անմխիթար վիճակում են գտնվում ջրամատակարարման ու ջրահեռացման ներքին ցանցերը, որոնք ենթակա են վերակառուցման:

 

Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը և ջրահեռացման քանակը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսակենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման համար:

Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը, համաձայն ներկայումս գործող նորմերի, ընդունված է 200 լ/օր:

Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25 %-ի չափով:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջների (10 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար, միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 2x15 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 2x2.5 լ/վրկ):

Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 2x15+2x2.5=35 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:

Q=(35x3x3600):1000=378 մ3

 

Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`

Q=(378x1000):(24x3600)=4.4 լ/վրկ

 

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 4.4 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:

 

Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը

 

Աղ. Հ-3

.________________________________________________________________________.

|N |    Ջրասպառողները        |Քանակը|Ջրասպառման| Ջրապահանջը |Ջրահեռացումը|

|  |                         |(հազ.)|նորման    |____________|____________|

|  |                         |      |(լ/օր)    |մ3/օր |լ/վրկ|մ3/օր|լ/վրկ |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|1 |Բնակչությունը            |10.0  |200       |2000  |23.1 |2000 |23.1  |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|2 |Արտադրություն * 25%      |      |          |500.0 |5.8  |400  |4.6   |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|3 |Հակահրդեհային կարիքների  |      |          |378   |4.4  |-    |-     |

|  |համար                    |      |          |      |     |     |      |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|  |Ընդամենը                 |      |          |2878  |33.3 |2400 |27.7  |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|4 |Կորուստները ցանցում 20 % |      |          |400   |4.6  |-    |-     |

|__|_________________________|______|__________|______|_____|_____|______|

|  |Ամբողջը                  |      |          |3278  |38   |2400 |27.7  |

.________________________________________________________________________.

_________________

* Արդյունաբերության համար հաշվարկված ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել

 

Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, Թումանյան քաղաքի խմելու որակի ջրապահանջը հեռանկարային ժամանակաշրջանի համար կկազմի 3278 մ3/օր (38 լ/վրկ), կեղտաջրերի քանակը` 2400.0 մ3/օր (27.7 լ/վրկ):

Քաղաքի հեռանկարային զարգացման խմելու որակի ջրապահանջը հետագայում նախատեսվում է բավարարել Ագարակ-Ալավերդի, Սղնախ, Խառատանոց աղբյուրներից:

 

Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Թումանյան քաղաքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արդյունաբերական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:

Հաշվի առնելով քաղաքի տարածքի ռելիեֆային պայմանները և կառուցապատված հատվածների միմյանցից կտրտվածությունը, ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար նպատակահարմար է ջրամատակարարումն իրականացնել 4 գոտիներով` համապատասխան ծավալներով ՕԿՋ-ների միջոցով:

Ըստ կատարված հաշվարկների, Թումանյան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային կարիքների համար անհրաժեշտ ջրաքանակ պաշարելու համար հարկավոր է ունենալ 2500 մ3 ընդհանուր տարողունակությամբ ՕԿՋ-ներ: Ստորև բերվում է հաշվարկը.

- կարգավորման ծավալը` Wկ=3278x0.3=983 մ3

- հակահրդեհային կարիքներ` Wհհ=378 մ3

- վթարային` Wվթ=(3278x8):24=1093 մ3

- Ընդհանուր ծավալը` Wընդ=983+378+1093=2454 մ3

 

II-6.2. Ջրահեռացում (կոյուղի)

 

Թումանյան քաղաքը կոյուղացված է: Ջրահեռացումն իրականացվում է 200-400 մմ տրամագծի 2.3 կմ երկարության թուջե խողովակաշարով: Քաղաքը չունի կոյուղու կեղտաջրերի մաքրման կայան և կեղտաջրերը լցվում են Դեբեդ գետն` առանց համապատասխան մաքրման և վնասազերծման:

Ըստ կատարված նախնական հաշվարկների, քաղաքի մաքրման ենթակա կեղտաջրերի միջին օրական քանակը հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կազմում է 2400.0 մ3/օր:

Փողոցային և միջթաղամասային կոյուղատարներով կենցաղային և արտադրական կեղտաջրերը կհավաքվեն, կենթարկվեն լրիվ կենսաբանական մաքրման, որից հետո միայն կթափվեն Դեբեդ գետը` պահպանելով շրջակա միջավայրի պահպանության սանիտարական պայմաններն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Մակերևութային ջրերը հոսքային ջրերով աղտոտումից պահպանելու կանոններ»-ի պահանջները:

Արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերն անհրաժեշտության դեպքում միայն կմիացվեն քաղաքի կոյուղու ցանցին:

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1590-Ն
Որոշում