Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1590.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Նախագծային առաջարկություններ

 

- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտիավորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (համապատասխան ծավալներով և հատակի նիշերով, համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի):

- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում համաձայն հիդրավլիկական հաշվարկների:

- Տեղական ինքնահոս լեռնային սառնորակ աղբյուրների ջրերի նպատակային օգտագործում,

- Ագարակ-Ալավերդի ջրատարի` գերեզմանոցի և աղբավայրի տարածքով անցնող ջրագծի հատվածի տեղափոխում, «Սղնախ» և «Խառատանոց» կապտաժների վերանորոգում:

- 1860 մ նոր ջրագծի նախատեսում (այն միացնելով 2-րդ և 3-րդ թաղամասերի ջրամբարներին, կապահովվի նշված թաղամասի բնակիչների շուրջօրյա ջրամատակարարումը):

- Համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:

- ՕԿՋ-ների, կապտաժային կառույցների խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտիների ապահովում:

- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ::

- Քաղաքի չկոյուղացված տարածքների կոյուղացում:

- Վթարված և շարքից դուրս եկած կոյուղագծերի և դիտահորերի վերակառուցում:

- Կոյուղու գործարանային տիպի կենսաբանական մաքրման կայանների նախատեսում. 1) գետի աջ ափին` քաղաք մուտք գործող կամրջից գետի շարժման ուղղությամբ 400-500 մ հեռավորության վրա (տես գրաֆիկական մաս), 2) արդյունաբերական տարածքում` նախկինում գործող կայանի տեղում:

- Հաշվի առնելով մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները` կեղտաջրերը լրիվ մաքրումից և վնասազերծումից հետո միայն թափել գետը:

- Արտադրական ձեռնարկությունների տեխնիկական ջրերի նախնական մաքրում (քաղաքի կոյուղու ցանցի մեջ լցնելուց առաջ):

 

II-6.3. Էլեկտրամատակարարում

 

Էլեկտրամատակարարումը ներկայումս իրականացվում է «Հրակայուն» 35/6 կվ լարման 2x6300 ԿՎԱ հզորությամբ ենթակայանից: Կապը «Ալավերդի» 110/35/6 կվ լարման ենթակայանի հետ իրականացվում է 35 կվ լարման օդային գծով: Բնակավայրի բնակելի, հասարակական, արտադրական և արտաքին լուսավորության պահանջարկը բավարարվում է գործող 6/0.4 լարման միատրանսֆորմատորային ենթակայաններից:

 

Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք է հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Թումանյան քաղաքի հեռանկարային ժամանակաշրջանի բնակչության քանակը 10.0 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար.

- Կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության,

- Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների: (Ներկայումս չի գործում քաղաքի միակ արտադրական ձեռնարկությունը` հրակայուն աղյուսի գործարանը):

Կոմունալ-կենցաղային, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշն ընդունված է 1700 կվտ ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 5200:

Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի` կախված արտադրանքի տեսականուց և քանակից:

 

Թումանյան քաղաքային համայնքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը` զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

աղ. Հ-4.

._________________________________________________________________________.

|N | Սպառողները    |քանակը|մեկ մարդու   |էլ. էներգիայի|Տարվա    |մաքսիմալ |

|  |               |հազ.  |համար        |գումարային   |օգտագործ-|պահանջվող|

|  |               |      |պահանջվող էլ.|ծախսը հազ.   |վող      |հզորու-  |

|  |               |      |էներգիայի    |կվտ/ժամ/տարի |ժամերի   |թյունը   |

|  |               |      |քանակը կվտ   |             |քանակը   |կվտ      |

|  |               |      |ժամ/տարի     |             |ժամ      |         |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|1 |Բնակչությունը  |10.0  |   1700      |   17000     |  5200   |   3270  |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|2 |Կորուստները    |      |             |    5100     |         |    980  |

|  |և  չնախատեսված |      |             |             |         |         |

|  |ծախսեր 30 %    |      |             |             |         |         |

|__________________|______|_____________|_____________|_________|_________|

|   Ընդամենը       |      |             |   22100     |         |   4250  |

|__________________|______|_____________|_____________|_________|_________|

|3 |Արտադրություն  |      |             |    4250     |         |    817  |

|  |    25%        |      |             |             |         |         |

|__|_______________|______|_____________|_____________|_________|_________|

|  |Ամբողջը        |      |             |   26350     |         |   5067  |

._________________________________________________________________________.

 

Ըստ կատարված հաշվարկների քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 5.0 Մվա.

- կոմունալ-կենցաղայինը` 4.2 Մվա,

- արտադրական կարիքներինը` 0.8 Մվա:

Վերը նշված պահանջարկը, ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կբավարարվի գործող «Հրակայուն» 35/6 կվ լարման 2x6300 ԿՎԱ հզորությամբ ենթակայանից:

 

Նախագծային առաջարկություններ

 

- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:

- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:

- 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում երկտրանսֆորմատորային կայանների:

- 10 և 0.4 կվ փայտյա հենասյուների փոխարինում նորերով:

 

II-6.4. Գազամատակարարում

 

Թումանյան քաղաքը գազիֆիկացված չէ:

Բնակիչները օգտագործում են հեղուկ գազ:

Ներկայումս կատարվում են վերագազիֆիկացման աշխատանքներ

 

Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.

- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:

- Բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:

- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:

- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:

Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը հետագայում կարիք կլինի ճշգրտել, քանի որ ներկայումս դրանք հիմնականում չեն գործում:

Ըստ կատարված հաշվարկների, Թումանյան քաղաքի գազի ընդհանուր տարեկան ծախսը հեռանկարային ժամանակաշրջանի համար կազմում է 18700 հազ. մ3:

 

Նախագծային առաջարկություններ

 

Ներկայացվող գլխավոր հատակագծի ուրվագծով քաղաքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար որպես ջերմային աղբյուր նախատեսվում է բնական գազը, ինչի արդյունավետ և անվտանգ շահագործման համար առաջարկվում է.

- Գազափոխադրման համակարգի վերակառուցում:

- Միջբնակարանային ցանցի անվտանգ շահագործում և հուսալիության բարձրացում:

- Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավում:

- Ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ:

- Գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:

- Կառուցապատման տակ դրվող տարածքների գազամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:

 

II-6.5. Ջերմամատակարարում

 

Թումանյան քաղաքի բազմաբնակարան, քոթեջային, հասարակական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է իրականացնել ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգով:

Առանձին բնակարաններում ջերմային կարիքները ապահովելու համար փոքր հզորության կաթսայի կամ վառարանի տեղադրման դեպքում անհրաժեշտ է անվտանգության պահանջների խստագույն պահպանում:

 

II-6.6. Կապ

 

Ներկայումս Թումանյան քաղաքի բնակչությունը արտաքին աշխարհի հետ անմիջական հեռախոսակապ չունի: Այն իրականացվում է կամ Ալավերդի քաղաքի կոմուտատորի միջոցով, կամ բջջային հեռախոսակապով:

Հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար Թումանյան քաղաքում նախատեսվում է նոր թվային ավտոմատ ժամանակակից կայանի կառուցում, որի մաքսիմալ հզորությունը կարող է հասցվել մինչև 2500 համարի:

 

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

 

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի վերլուծություն

 

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքներ:

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ, երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (II-3.1, I-3.2.) և «Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլուխներում:

. Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.

- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):

- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:

 

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

 

Թումանյան քաղաքի տեղադրվածությունը Դեբեդ գետի վերին հոսանքի լեռնաշղթաներով շրջափակված նեղ գետահովտում և լեռնալաջերին (բացարձակ բարձրությունները տատանվում են 860-950 մ), բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 71%), քամիների գերակշռող ուղղությունները (հարավային, հյուսիսային), քամու մեծ արագությունը` 6-7 մ/վրկ (ըստ անալոգիաների, տարբեր տեղեկատվական ատլասների) պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության միջին պոտենցիալը (ամռանը` 3-րգ կարգի, ձմռանը` 4-րդ կարգի), որը սահմանափակում է մթնոլորտային օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը:

Ըստ «Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի 2007 թ. տվյալների, Թումանյան քաղաքի մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերի ֆոնային կոնցենտրացիաներն են (մգ/մ3).

փոշի-0.2 (ՍԹԿ-0.5)

ծծմբի երկօքսիդ-0.02 (ՍԹԿ-0.5)

ազոտի երկօքսիդ-0.008 (ՍԹԿ-0.085)

ածխածնի օքսիդ-0.4 (ՍԹԿ-5.0)

Թումանյան քաղաքում գոյություն ունեցող «Հրակայուն կավերի գործարանը», որը նախկին սոցիալ-տնտեսական Փուլում ուներ 50000 տ/տարի արտադրողականություն, ներկա դրությամբ չի գործում: Աշխատում են 2 արտադրամաս, որտեղ զբաղված են ընդամենը 15-20 մարդ: Մեկ արտադրամասը արտադրում է աղյուս` օգտագործելով նախկին մնացած պահեստավորված կավը (բերված Վորոնեժ քաղաքից) և շամուտի (թրծած կավ) ջարդոնը: Աղյուսն արտադրվում է քիչ քանակությամբ` պահանջարկի դեպքում: Երկրորդ արտադրամասում արտադրում են տիգելներ` դարձյալ պահանջարկի դեպքում: Այսպիսով, ներկա դրությամբ օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտները չեն գործում, թափոններ չեն առաջանում (ըստ ՊՀՀ տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի N 233 17.04.2007 թ. նամակի):

Գործարանը վերագործարկելու դեպքում անհրաժեշտ է կիրառել առաջավոր տեխնոլոգիաներ:

Մթնոլորտային օդի աղտոտվածության վրա միջպետական ճանապարհային ցանցն ազդեցություն չի ունենում: Տարանցիկ փոխադրումները կատարվում են Երևան-Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղով, որն անցնում է Դեբեդի ձախ ափով` շրջանցելով քաղաքը արևմուտքից: Քաղաքի փողոցային ցանցը կապվում է միջպետական ճանապարհի հետ կամրջով:

Աղմուկի դիսկոմֆորտ ներկայումս չկա: Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության (10.0 հազ. մարդ) տեղաբաշխման, փողոցային ցանցի ընդլայնման, գործարանների վերագործարկման և նորերի կառուցման պայմաններում կառաջանա աղմուկի դիսկոմֆորտային պայմաններ: Հաշվի առնելով, որ աղմուկի էկվիվալենտ չափման տվյալներ չկան, կատարվել են հաշվարկներ ըստ գործող ստանդարտների և մեթոդական հանձնարարականների միջինացված տվյալների (տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

Քաղաքի բնակելի մասում աղմուկի հաշվարկային մակարդակը կարող է հասնել 60 ԴԲԱ, որը շատ քիչ է գերազանցում թույլատրելի նորմերը (55 ԴԲԱ ցերեկը և 45 ԴԲԱ գիշերը):

Հասարակական կանաչը ներկա դրությամբ կազմում է 1.1 հա:

Հեռանկարային բնակչության համար նախագծով կանաչի քանակը համապատասխանեցված է նորմերին (10 մ2/մարդ):

Այսպիսով, նախագծով մթնոլորտային օդն աղտոտվածությունից պահպանելու նպատակով նախատեսված է.

- Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորերի կառուցում` միջազգային չափանիշներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող, հասանելի տեխնոլոգիաներով:

- մթնոլորտային օդի աղտոտվածության և աղմուկի դիսկոմֆորտի ազդեցության փոքրացման նպատակով նախատեսված է.

- Հասարակական կանաչ զանգվածների մեծացում` համապատասխանեցված գործող նորմերին: Ճանապարհների, գերեզմանոցների, արդյունաբերական, ագրոարդյունաբերական օբյեկտների սանպահպանման գոտիների կանաչապատում (տրված է «Քաղաքի հատակագծային կառուցվածքը» ենթագլխում և համապատասխան գծագրում):

 

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

 

Թումանյան քաղաքի արևմտյան մասով հոսում է Դեբեդ գետը, իսկ քաղաքի տարածքով անցնում են 3 խոշոր հեղեղատներ, որոնց ժամանակավոր հոսքերը (հաճախ հեղեղաբեր) անցնում են քաղաքի տարածքով և թափվում Դեբեդ գետը: Սույն նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ (տրված է «Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ» ենթագլխում):

Դեբեդ գետը Թումանյան քաղաքի հատվածում աղտոտվում է քաղաքի ջրահեռացման համակարգից, որը չունի մաքրման կայան: Կոյուղատարներից կեղտաջրերն, առանց մաքրման, թափվում են գետը: Անբավարար է ջրահեռացման համակարգի (կոյուղատարների) տեխնիկական վիճակը:

Ստորև տրվում է Դեբեդի վտակ Մարցիգետ գետի (Թումանյանի հարավ) գետաբերանի հատվածից 2005-2006 թթ. վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին տարեկան կոնցենտրացիաները (Հայէկոմոնիտորիգ ՊՈԱԿ-ի տվյալներով).

 

Աղ.Հ-5

._____________________________________________________.

|        Միացությունները           |Կոնցենտրացիաները  |

|                                  |    (մգ/դմ3)      |

|__________________________________|__________________|

|ԹԿՊ5 (ՍԹԿ-3.0 մգ/դմ3)             |     2.5          |

|__________________________________|__________________|

|Կախված մասնիկներ                  |    12.4          |

|__________________________________|__________________|

|Լուծված թթվածին (ՍԹԿ-ոչ պակաս     |    8.16          |

|__________________________________|__________________|

|6.0 մգ/դմ3-ից)                    |                  |

|__________________________________|__________________|

|Սուլֆատ իոն (ՍԹԿ-100 մգ/դմ3)      |    37.2          |

|__________________________________|__________________|

|Քլոր իոն (ՍԹԿ-300 մգ/դմ3)         |     6.5          |

|__________________________________|__________________|

|Ամոնիում իոն (ՍԹԿ-0.39 մգ N / դմ3)|0.31 (մգ N /դմ3)  |

|__________________________________|__________________|

|Նիտրիտ իոն (ՍԹԿ-0.024 մգ N / դմ3) |0.014 (մգ N /դմ3) |

|__________________________________|__________________|

|Նիտրատ իոն (ՍԹԿ-9.0 մգ N / դմ3)   |1.86 (մգ N /դմ3)  |

|__________________________________|__________________|

|Իոնների գումար (ՍԹԿ-1000 մգ/դմ3)  |     283          |

|__________________________________|__________________|

|Երկաթ (ՍԹԿ-0.5 մգ/դմ3)            |     0.23         |

|__________________________________|__________________|

|Պղինձ (ՍԹԿ-0.001 մգ/դմ3)          |     0.004        |

|__________________________________|__________________|

|Ցինկ (ՍԹԿ-0.01 մգ/դմ3)            |     0.008        |

|__________________________________|__________________|

|Ֆոսֆոր                            |     0.02         |

|__________________________________|__________________|

|Կոշտություն                       |     2.66         |

._____________________________________________________.

 

Ջրամատակարարման ցանցը սնվում է «Լոռի Բերդ-Ալավերդի» կենտրոնական ջրատարից, որը սկիզբ է առնում Լոռու մարզի հզոր աղբյուրներից: Ջուրը համապատասխանում է «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, որակի հսկողություն 2-111-Ա2-1» ՍՆ և Կ-ի պահանջներին:

Բայց ջրամատակարարման ցանցի տեխնիկական վիճակը բավարար չէ, հաճախ են վթարները:

Քաղաքի տարածքում խորքային ջրերը տեղադրված են խորը, հիմնականում ծածկված են կավային շերտերով, որոնք կանխարգելում են կեղտաջրերի ներթափանցմանը:

Այսպիսով, մակերևութային ջրերն աղտոտումից պաշտպանելու նպատակով նախագծով նախատեսվում է.

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիայով, որը կապահովի կեղտաջրերի եռաստիճան մաքրումը` մեխանիկական, ֆիզիկական-քիմիական, կենսաբանական, հետագա խորը մաքրումով:

- Կոյուղու ցանցի վերանորոգում, վերազինում:

- Ջրամատակարարման ցանցի վերանորոգում, վերազինում, որպես վթարների կանխման առաջնահերթ միջոցառում ճնշման կարգավորիչների տեղադրում ջրատարների վրա:

- Ջրի որակի վերահսկման նպատակով բակտերոլոգիական և քիմիական լաբորատորիաների կառուցում, նոր տիպի քլորակայանների տեղադրում:

- Ջրամատակարարման, ջրահեռացման տվյալների բազային ստեղծում (տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

 

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

 

Թումանյան քաղաքի տարածքը տեղակայված է Դեբեդ գետի վերին հոսանքի աջ ափին, Դեբեդի նեղ գետահովտում և աջափնյա թեք լանջերին, լանջերի հարթեցված տեղամասերում: Քաղաքը շրջապատված է արևելյան մասում անտառտնտեսության հողերով և հյուսիսային մասում մերկացած վերտիկալ ժայռերով:

Տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով քաղաքի համար սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` ներքաղաքային ռեզերվային տարածքների օգտագործմամբ:

Բնակելի բոլոր թաղամասերի համար ընտրված են բնակչության և կառուցապատման նորմերին համապատասխան խտություններ, մշակված են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ` տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

 

Դեբեդի խորը կիրճի լանջերը, որտեղ տեղակայված են Թումանյան քաղաքի տարբեր տեղամասերը, ասիմետրիկ են: Ձախափնյա լանջերը, որի ստորոտում տեղակայված է Քոբեր կայարանը, զառիթափ է, մյուսը` աջափնյա լանջերը, որտեղ տեղակայված են քաղաքի մյուս թաղամասերը, թեք են, աստիճանաձև, գագաթները` հարթեցված (սարահարթեր): Աստիճանաձև լանջերի (դարավանդների) վրա աճում է առատ բուսականություն, տարածված են անտառներ, իսկ զառիթափ լանջերը լերկ են, ունեն մռայլ տեսք:

Քաղաքը շրջապատող լեռների դեպի Դեբեդն իջնող լանջերը ծածկված են անտառներով: Անտառներում անտառագոյացող ծառատեսակներն են` վրացական կաղնին (Quercus iberica) և արևելյան կաղնին (Q. macranthera): Կաղնուն ուղեկցում են թխկին, բոխին, լորենին, հացենին: Կաղնու անտառի լուսաթափանց սաղարթի ներքո լավ զարգանում է խոտային ծածկույթը:

Ժայռոտ մերկացումներում, քարերի արանքից բուսնում են ենթանտառի թփուտները` մասրենի, հոնի, ցաքի, դժնիկի, ալոճենու մացառուտներով և միջին խտության խոտածածկույթով: Սրանց հետ խառը հանդես են գալիս պիստակենի, փոշնի, երբեմն դրախտածառ, որով նոսրանտառներն անցնում են շիբլյակի բուսականության:

Ընդհանրապես գերակշռում են հացազգիները, բայց առատ են տարախոտերը: Անտառների բոնիտետը III կարգի է, սակայն վերջին տարիների տնտեսական դժվարությունների (անտառահատումներ, անտառմելիորատիվ միջոցառումների բացակայություն) հետևանքով անտառների բոնիտետն իջել է IV-V կարգի:

Սարահարթերի վրա զարգացած են լեռնային սևահողերը: Դրանք ծածկված են եղել տափաստաններով, որոնք ներկայումս հերկված են կամ կառուցապատված:

Դեբեդի հովտի տափաստանների բուսականությունն ավելի չորասեր է, մարգագետնային խմբակցությունները փոխարինվում են հացազգի-տարխոտային տափաստաններով:

Հարթ և բոլոր տեղանքներում շատ տարածված է փետրախոտը` նեղտերև և պոնտոսյան տարատեսակներով:

Դրա հետ աճում են փրփրուկը, սղոցուկը, բավեղը, իշակաթնուկը: Դեբեդի քարքարոտ հատվածին բնորոշ են տափաստանայաին բոշխը, ուրցը, եզան լեզուն, մագլցող առվույտը:

. Թումանյանի քաղաքային համայնքի հողաբուսական ծածկույթին վնաս են հասցնում լեռնալանջերից դեպի Դեբեդը ձգվող հեղեղատները, որոնք սելավաբեր են: Նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ (տրված է I-3.2.1.4. և I-3.2.1.5. ենթագլուխներում):

. Քաղաքում չեն գործում արդյունաբերական օբյեկտները, կոշտ թափոններ չեն առաջանում: Կենցաղային կոշտ թափոնները տեղափոխվում են գործող աղբավայր, որը չի համապատասխանում գործող սանիտարական նորմերին:

Սույն նախագծով նախատեսվում է նոր աղբավայր քաղաքի հարավարևմտյան ծայրամասում, հրակայուն կավերի հանքավայրի սահմաններում, նախկինում շահագործված հանքափոսի տեղում: Նոր նախատեսվող աղբավայրի հատակը ծածկված է կավային ապարների հզոր շերտով, որը բացառում է աղտոտող նյութերի ներթափանցումը:

Նոր աղբավայրն ունի 50 մ խորություն և 0.5-0.6 հա տարածք: Աղբավայրի սանիտարական գոտում կառուցապատում չկա: Աղբավայրը կարող է սպասարկել հարևան համայնքներին:

Նախագծով աղբամշակման պահանջը հաշվարկված է ըստ գործող նորմերի

(ՍՆիՊ 2-07.01.89) գոյություն ունեցող (1.9 հազար) և հեռանկարային (10.0 հազար) բնակչության համար:

 

Աղ.Հ-6

._________________________________________________________.

|Կենցաղային կոշտ |Կենցաղային    |Գոյություն  |Հեռանկարային|

|թափոններ        |աղբը 1        |ունեցող     |բնակչության |

|                |մարդ/տարի     |բնակչության |համար հազ.  |

|                |հաշվարկով (կգ)|համար հազ.  |տոննա/տարի  |

|                |              |տոննա/տարի  |            |

|________________|______________|____________|____________|

|Քաղաքային       |200-250       |0.4-0.5     |2.0-2.5     |

|համայնքում      |              |            |            |

|ընդհանուր քանակը|              |            |            |

|հասարակական     |              |            |            |

|շենքերի         |              |            |            |

|հաշվառումով     |              |            |            |

._________________________________________________________.

 

. Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում կոնսերվացված և նոր գերեզմանոցները, որոնք գտնվում են կառուցապատված տարածքներից մոտ 3 կմ հեռու, հիմնականում անտառային գոտում: Նոր գերեզմանոցն ունի ընդլայնման հնարավորություն: Որպես առաջնային միջոցառում նախատեսվում է գերեզմանոցները ցանկապատել և ցանկապատի երկարությամբ խիտ ծառապատել:

. Թումանյանի քաղաքային համայնքի հողային ծածկույթի որակական կազմը բարենպաստ է կանաչապատման համար: Թեք լանջերի կանաչապատման, որտեղ ուժեղ են էռոզիոն պրոցեսները, առաջարկվում է տնկել բարդի սպիտակաթև, գիհի և դրախտածառ

Քաղաքի հասարակական կանաչը հեռանկարում նախատեսվում է հասցնել 6.4 հա-ի` հեռանկարային բնակչության հաշվառումով:

. Ավտոմոբիլային ճանապարհներից հողաբուսական ծածկույթն աղտոտվում է նվազագույն չափով, քանի որ միջպետական ճանապարհը շրջանցում է քաղաքային տարածքը, իսկ փողոցային ցանցի երթևեկության ինտենսիվությունը շատ փոքր է: Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության տեղաբաշխման ժամանակ կմեծանա փողոցների երթևեկության ինտենսիվությունը:

Փողոցային ցանցը հիմնականում ունի մեծ թեքություններ (2-3 թաղամասեր), փողոցների մի կողմը հաճախ զառիթափ է: Զառիթափ լանջերն էռոզիայից պաշտպանելու համար նախատեսվում է հյուսված ցանկապատերի ստեղծում` հողաշերտի ամրացումով:

Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից և դեգրադացումից պաշտպանելու համար սույն նախագծով նախատեսվում է.

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում:

- Սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայրի գործարկում:

- Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:

- Հակաէռոզիոն միջոցառումներ` էռոզիոն լանջերի ամրացումներով:

- Հասարակական կանաչի համապատասխանեցում գործող նորմերին:

 

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

Թումանյան քաղաքի տեղակայվածությունը Երևան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վրա, Վանաձոր և Ալավերդի քաղաքների միջև, բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, Թումանյան քաղաքի տրանսպորտային կապերը տարածաշրջանի մյուս բնակավայրերի հետ (Դսեղ, Մարց, Քարինջ, Աթան և այլն) հնարավորություն են տալիս քաղաքը դիտարկելու որպես հենակետային բնակավայր` սույն նախագծով նախատեսված Թումանյանի ռեկրեացիոն ենթագոտու պատմամշակութային հուշարձանների վերահսկողությունը և տուրիստական երթուղիների կազմակերպումն իրականացնելու համար (Հուշարձանների բնութագիրը և անվանացանկը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):

Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության տվյալներով) տրված են.

- Հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքները:

- Հուշարձանների խմբային պահպանման գոտիները:

- Մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտի),

- Պոտենցիալ պեղման գոտիները:

Վերջին երեք գոտիներում ցանկացած շինարարական աշխատանք կարելի է սկսել միայն պեղումներից հետո:

Նախագծով պահպանված են բոլոր վերը նշված գոտիների սահմանված ռեժիմները:

 

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

 

Ներածություն

 

Գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

Քաղաքատիպ ավանի տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները պետք է ապահովվեն և դրանք պահվեն պատրաստ վիճակում, օգտագործել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիակական միջոցառումների նախագծման «Գռաժդանստռօյ»-ի ՎՍՆ ԳՕ-38-82, և ՎՍՆ ԳՕ -38-82 հրահանգները» և այլ իրավական ու նորմատիվային փաստաթղթերը:

 

Ընդհանուր բնութագիրը

 

Թումանյան քաղաքատիպ ավանը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հարավ:

Ժամանակին այստեղ աշխատել է Հրակայուն նյութերի գործարանը, որն արտադրում էր հրակայուն աղյուս, ծայրակալներ, ընկալող-փոխանցող սարքեր:

Այստեղ կան դպրոցներ, ակումբ, գրադարան, հայրենագիտական թանգարան, հիվանդանոց:

 

Տարերային վտանգավոր երևույթները

 

Թումանյան քաղաքատիպ ավանի տարածքը գտնվում է 8-9 բալ ուժգնության սեյսմիկ գոտում, գրունտների առավելագույն հորիզոնական արագացմամբ` 0,3g` ըստ ՀՀ ՇՆ II - 6.02-2006 թ.: Քաղաքատիպ ավանին բնորոշ են նաև ուժեղ կարկտահարություններն ու քամիները:

 

Տեխնածին վտանգավոր երևույթները

 

Համայնքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում`

- կոմունալ,կենցաղային գազատարները,

- խմելու ջրագծերը, էներգամատակարարման համակարգերը, կոյուղագծերը.

- կամուրջները.

- երկաթուղագիծը:

Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է`

- ապահովել երկաթուղով թունավոր, հրդեհապայթյունավտանգ նյութերի տեղափոխման անվտանգությունը,

- համայնքի համար կառուցել կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.

- ապահովել համայնքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը` ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.

- բենզա-գազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմաների համաձայն.

- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.

- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.

- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը` բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.

- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել այնպիսի վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:

 

Նախագծի հիմնական դրույթները

 

Թումանյան քաղաքատիպ ավանի բնակչության թվաքանակը` 1900 մարդ, տարածքը` 102,2 հա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում քաղաքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայնքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:

- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0 մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:

- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:

 

Թումանյան քաղաքատիպ ավանի հակաճառագայթային թաքստոցները և

ապաստարանները

 

Թումանյան քաղաքատիպ ավանում ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ նախկինում չեն նախատեսվել:

Սակայն համայնքում առկա է 1700 ք.մ նկուղային տարածք, որը համապատասխան վերակառուցումից հետո կարող է օգտագործվել որպես ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ:

Նախնական պլանով նախատեսված է, որ արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքատիպ ավանը, պետք է ընդունի Շնող գյուղից տարահանվող 1660 մարդու, իսկ Թումանյան քաղաքատիպ ավանում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությունը պետք է տարահանվի Սպիտակ` Ալավերդի-Վանաձոր երթուղով:

 

Քաղաքատիպ ավանի բնակչության պատսպարումը

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`

- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.

- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.

- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.

- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:

Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:

 

Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

.________________________________________________________________________.

|N |    Բնակչության խմբեր    |Ներկա ժամանակա-     |Հաշվարկային ժամկետում |

|  |                         |հատվածում           |                      |

|  |                         |____________________|______________________|

|  |                         |Թվաքանակը|Ենթակա են |Թվաքանակը  |Ենթակա են |

|  |                         |(մարդ)   |պատսպարման|(մարդ)     |պատսպարման|

|  |                         |         |(մարդ)    |           |(մարդ)    |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|1 |            2            |    3    |     4    |     5     |    6     |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|1.|Աշխատավայրում գտնվող     | 900     | 750      | 4300      |3560      |

|  |բնակիչներ                |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|2.|Տանը գտնվող չաշխատող     | 450     | 410      | 2200      |2000      |

|  |բնակիչներ                |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|3.|ՈՒսման վայրում գտնվող    | 300     | 280      | 2000      |1880      |

|  |ուսանողներ, դպրոցականներ,|         |          |           |          |

|  |նախադպրոցական երեխաներ   |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|4.|Տնային պայմաններում      | 250     | 245      | 1500      |1480      |

|  |գտնվող ուսանողներ,       |         |          |           |          |

|  |դպրոցականներ,            |         |          |           |          |

|  |նախադպրոցական երեխաներ   |         |          |           |          |

|__|_________________________|_________|__________|___________|__________|

|  |Ընդամենը                 |1900     |1685      |10000      |8920      |

.________________________________________________________________________.

_______________________

Ծանոթագրություն`

- անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:

 

Բնակչության իրազեկումը և տեղեկացումը

 

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

- շչակի ընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («ՈՒշադրության բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով պետական փրկարարական ծառայության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի կամ այլ սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:

Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ փրկարար ծառայության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:

Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները` իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:

 

Բնակչության տարահանումը

 

Քաղաքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքատիպ ավանի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:

Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայր` Սպիտակ քաղաք` Ալավերդի-Վանաձոր երթուղով:

Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:

Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:

Տարահանման հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն հետևյալ ձևերն ու միջոցները`

- քաղաքատիպ ավանի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.

- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

 

Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքատիպ ավանի կառավարման կազմակերպումը

 

Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքատիպ ավանի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Լոռու մարզային փրկարարական վարչությունից:

Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:

Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է Լոռու մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:

 

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ`

ըստ տարիքային խմբերի

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ|Բնակչության թվաքանակը`|Ընդամենը|Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ)   |

|   |ըստ տարիքային խմբերի  |(մարդ)  |        և  մակնիշը             |

|   |                      |        |_______________________________|

|   |                      |        |Քանակը գումարած|  Մակնիշը      |

|   |                      |        |10% պահուստ    |               |

|___|______________________|________|_______________|_______________|

|1. |0-2 տարեկան           | 150    |      165      |ԿԶԴ-4  ԿԶԴ-6   |

|___|______________________|________|_______________|_______________|

|2. |3-14 տարեկան          | 500    |      550      |ՊԴՖ - ՆՄՈՒ - ԴԱ|

|   |                      |        |               |(մանկական)     |

|___|______________________|________|_______________|_______________|

|3. |15-18 տարեկան և  ավելի|1250    |     1375      |ՊԴՖ - ՆՄՈՒ - ԴԱ|

|___|______________________|________|_______________|_______________|

|   |Ընդամենը              |1900    |     2090      |               |

.___________________________________________________________________.

_______________________

Ծանոթագրություն`

բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման, իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

 

Բնակչության պաշտպանության միջոցառումները

 

Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են նաև`

 

1. ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպման համար.

2. բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին` գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.

3. հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.

4. նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.

5. տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.

6. տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:

7. Միաժամանակ`

ա) բնակավայրում վտանգավոր ձեռնարկություններն ու արտադրությունները տեղաբաշխել նպատակահարմար` հաշվի առնելով բնակչության պաշտպանության խնդիրները,

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունն իրականացնել անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով,

գ) ապահովել գյուղատնտեսական գործունեության կայունությունը,

դ) նախատեսել և ստեղծել ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարման համակարգ,

ե) նախատեսել, աղետի դեպքում, բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և իրականացման հնարավորություն,

զ) նախատեսել, աղետի դեպքում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարման հնարավորություն,

է) նախատեսել, աղետի դեպքում, հասարակական կարգի, պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացման հնարավորություններ,

ը) նախատեսել, աղետի դեպքում, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման հնարավորություններ,

թ) նախատեսել, աղետի դեպքում, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքման և օգտագործման հնարավորություն,

ժ) նախատեսել, աղետի դեպքում, կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության և բնակչության բժշկական սպասարկման իրականացման հնարավորություններ,

ժա) բնակավայրը և օբյեկտներն ապահովել հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի,

ժբ) շենքների, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային և կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները նախատեսել այնպես, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը,

ժգ) բնակավայրի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացնել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

ժդ) նախատեսել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ,

ժե) նախատեսել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժներին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներ:

Համայնքի մանրամասն նախագծման ընթացքում`

ա) մշակել հատուկ միջոցառումներ` ապահովելու համայնքի հատուկ կարևորագույն օբյեկտների գործունեության կայունությունն արտակարգ իրավիճակներում,

բ) նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում, ապահովելու կառավարման, կապի, ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնման և դրանց բնականոն գործունեության աշխատանքները,

գ) մշակել հատուկ պլան, արտակարգ իրավիճակներում, համայնքի բնակչության, տարահանումն ապահովելու համար և այն համաձայնեցնել այն բնակավայրի ղեկավարության հետ, որտեղ նրանք պետք է տեղաբաշխվեն:

 

II-9. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքի գլխավոր

հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները *

 

._________________________________________________________________________.

|             Ցուցանիշները               |Չափման  |Գոյություն|Հեռանկարային|

|                                        |միավորը |  ունեցող |            |

|________________________________________|________|__________|____________|

|                  1.                    |  2.    |    3.    |     4.     |

|________________________________________|________|__________|____________|

|Տարածքը                                 |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Համայնքի վարչական սահմաններում        |հա      |    409.61|      409.61|

|  ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը   |        |          |            |

|                                        |        |          |            |

|  ընդամենը, այդ թվում`                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|Բնակավայրի հողեր, որից.                 |հա      |    102.18|      110.68|

|                                        |        |          |            |

|  բնակելի կառուցապատման                 |-»-     |     59.44|        80.0|

|                                        |        |          |            |

|  հասարակական կառուցապատման             |-»-     |      2.54|        2.54|

|                                        |        |          |            |

|  խառը կառուցապատման                    |-»-     |      -   |        2.44|

|                                        |        |          |            |

|  Ընդհանուր օգտագործման հողեր,          |-»-     |     18.30|        25.7|

|  այդ թվում.                            |        |          |            |

|                                        |        |          |            |

|  ընդհանուր օգտագործման կանաչապատ       |-»-     |      1.1 |         6.4|

|  տարածքներ                             |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Այլ հողեր                             |-»-     |      21.9|           -|

|                                        |        |          |            |

|Արդյունաբերության, ընդերքօգտագործման    |-»-     |      9.18|        9.17|

|և  այլ արտադրական նշանակության հողեր    |        |          |            |

|                                        |        |          |            |

|  Արդյունաբերական օբյեկտների            |-»-     |      8.82|        8.82|

|                                        |        |          |            |

|  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների |-»-     |      0.01|           -|

|                                        |        |          |            |

|  պահեստարանների                        |-»-     |      0.35|        0.35|

|                                        |        |          |            |

|  ընդերքի օգտագործման                   |-»-     |      -   |         ** |

|                                        |        |          |            |

|Էներգետիկայի, կապի, տրանսպորտի,         |-»-     |      0.68|        0.68|

|կոմունալ ենթակառուցվածքների հողեր, որից |        |          |            |

|                                        |        |          |            |

|  էներգետիկայի                          |-»-     |      0.58|        0.58|

|                                        |        |          |            |

|  կապի                                  |-»-     |      0.06|        0.06|

|                                        |        |          |            |

|  տրանսպորտի                            |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|  կոմունալ ենթակառուցվածքների           |-»-     |      0.04|        0.04|

|                                        |        |          |            |

|Հատուկ պահպանվող տարածքների հողեր,      |-»-     |      0.69|         0.8|

|որից`                                   |        |          |            |

|                                        |        |          |            |

|  առողջարարական նպատակներով նախատեսված  |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|  հանգստի համար նախատեսված              |-»-     |      0.69|         0.8|

|                                        |        |          |            |

|  պատմական և  մշակութային               |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|  Հատուկ նշանակության                   |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|Գյուղատնտեսական նշանակության հողեր      |-»-     |      28.9|        23.2|

|                                        |        |          |            |

|Անտառային հողեր                         |-»-     |    262.22|      259.32|

|                                        |        |          |            |

|Ջրային հողեր                            |-»-     |      5.76|        5.76|

|                                        |        |          |            |

|Պահուստային տարածքներ                   |-»-     |         -|           -|

|                                        |        |          |            |

|Դեմոգրաֆիական տվյալներ                  |        |          |            |

|                                        |        |          |            |

|  բնակչության թիվը                      |հազ.մարդ|       2.1|        10.0|

|                                        |        |          |            |

|  բնակչության խտությունը                |հազ.    |          |            |

|                                        |մարդ/հա |          |            |

|                                        |        |          |            |

|  բնակչության տարիքային կազմը,          |        |          |            |

|  այդ թվում`                            |        |          |            |

|                                        |        |          |            |

|  մինչև  15 տարեկան երեխաներ            |-»-     |       350|        1600|

|                                        |        |          |            |

|  աշխատունակ հասակի բնակչություն        |-»-     |      1050|        5000|

|                                        |        |          |            |

|  թոշակառու բնակչություն                |-»-     |       714|        3400|

|                                        |        |          |            |

|Բնակելի ֆոնդը                           |        |          |            |

|                                        |        |          |            |

|Ընդհանուր բնակելի ֆոնդը,                |հազ. մ2 |      21.0|            |

|                                        |        |          |            |

|Նոր բնակելի շինարարության               |%       |          |            |

|հարաբերությունը ըստ հարկայնության       |        |          |            |

|  սակավահարկ                            |%       |        60|          58|

|  բազմահարկ                             |%       |        40|          42|

|                                        |        |          |            |

|Բնակչության թվաքանակը                   |հազ.մարդ|          |            |

|Բնակչության մշակութակենցաղային          |        |          |            |

|սպասարկման                              |        |          |            |

|հիմնարկությունների համակարգը            |        |          |            |

|                                        |        |          |            |

|  մանկական նախադպրոցական հիմնարկներ     |տեղ     |        70|         595|

|                                        |        |          |            |

|  հանրակրթական դպրոցներ                 |տեղ     |      1200|        1200|

|________________________________________|________|__________|____________|

|  հիվանդանոցներ                         |մահճակալ|        40|            |

|  պոլիկլինիկաներ                        |հերթում |         -|           -|

|                                        |հաճախում|          |            |

|________________________________________|________|__________|____________|

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1590-Ն
Որոշում