Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1590.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)

 

Այս գոտիները առանձնացվում են, հիմնականում, արդեն կազմավորված խառը` բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար` քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են հասարակական, բնակելի կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերի խառը տեղակայման համար` այնպիսի համադրությամբ, որպեսզի որևէ մեկի գերակայությունը չլինի:

 

3.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

- Բազմաբնակարան տներ` առանց հողամասերի:

 

Հյուրանոցային

- Հյուրանոցներ,

- Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),

- Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ),

- Հանրակացարաններ:

 

Կրթական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

- Համալսարաններ, քոլեջներ (ներառյալ հանրակացարանները, մարզական համալիրներ):

 

Բուժական

- Բուժական կաբինետներ,

- Պոլիկլինիկաներ:

 

Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

- Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ,

- Ոստիկանական տեղամասեր,

- Փոստատներ,

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ,

- Աղբարկղեր:

 

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

- Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,

- Թատրոններ, կինոթատրոններ,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ:

 

Առևտրական

- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,

- Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

- Առևտրի կենտրոններ:

 

Հասարակական սնունդ

- Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ (սահմանափակ),

- Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Արտադրություն

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն

- Տնայնագործական արտադրություն,

- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Կրոնական հիմնարկություններ

- Այլ կառույցներ եկեղեցականների համար,

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական ենթակառուցվածքներ

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կապի ավտոմատ հեռախոսակայաններ,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բազմաբնակարան տներ` առանց հողամասերի

- Ճակատի նվազագույն լայնություն - 15 մ

- Երկարությունը -չի սահմանափակվում

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ բնակելի տների համար

- Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)-18 մ (4-5 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 50%

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70 %

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30 %

 

այլ շենքերի/շինությունների համար

- Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9 մ (2 հարկ)

- Շենքերի/շինությունների զբաղեցված տարածքը - 50%,

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70 %,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30 %:

- Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

 

4. Հասարակական-վարչական գործարարական գործառույթների զարգացման

գոտի (ՀԿԳ)

 

Այս գոտիները նախատեսվում են հիմնականում գործարարական, ֆինանսական և վարչական և տեղական կառավարման գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու և կանոնակարգելու համար:

 

4.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

- Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ կոնտինգենտով):

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ, դրանց գրասենյակներ,

- Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ,

- Փոստատներ, կապի բաժանմունքներ,

- Ոստիկանական տեղամասեր,

- Քաղ. պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Կրոնական հիմնարկություններ

- Եկեղեցիներ, մատուռներ,

- Այլ կառույցներ եկեղեցականների համար:

 

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

- Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

շենքերի/շինությունների համար

- Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) -15 մ (3-4 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածքը * - 40-100%,

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք * - 70 %,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ *- 30%:

- Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

_________________________

* - կոնկրետ տարածքների չափաբաժինները տրված են գոտիավորման գծագրի վրա (տես աղյուսակը)

 

5. Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)

 

Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:

 

5.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

- Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի, և մանկական տիպի տարբեր այգիներ,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

- Խաղադաշտեր,

- Մարզադաշտեր,

- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ լողի, թենիսի և այլ ակումբներ:

 

Առևտրական

- Մանրածախ առևտրի տաղավարներ, կրպակներ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական ենթակառուցվածքներ

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Ոչ հիմնական շինությունների համար

- Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4 քմ

- Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում

 

Հիմնական շինությունների համար

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

. Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) 8 մ (2 հարկ)

. Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) 20%

. Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 30%

. Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ 70%

 

6. Առևտրի և հասարակական սպասարկման համաքաղաքային գոտի (ՀԱԱԳ)

 

Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և քաղաքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:

 

6.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ,

- Հասարակական սանհանգույցներ,

- Աղբարկղներ:

 

Առևտրական

- Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

- Առևտրի կենտրոններ,

- Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ,

- Ավտոպահեստամասերի վաճառք,

- Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր:

 

Հասարակական սնունդ

- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

- Սրճարաններ և բառեր (առանց սահմանափակումների),

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Հողամասերի նվազագույն չափերը` համաձայն գործող նորմերի:

 

Կառուցապատման կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9 մ (2-3 հարկ)

- Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 50 %,

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն) - 70 %,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն) - 30 %:

 

7. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական

նշանակության օբյեկտների գոտի- ԱԳ *

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար

 

7.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Արտադրական

- Արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չե աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտային օդի աղտոտման հետ,

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,

- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):

________________________

* - բոլոր օբյեկտների իրականացումը` հաստատված նախագծերով (տեխնոլոգիական պրոցեսների համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ և սանիտարական պահպանման ու անվտանգության գոտիների սահմանմամբ, բնապահպանական պահանջների իրականացմամբ)

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

- Աղբարկղներ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ,

 

Գյուղատնտեսություն

- Տնկարաններ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)-12-15 մ (3-4 հարկ)

- Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- համաձայն տեխնոլոգիական պահանջների,

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - սանիտարական նորմատիվային պահանջներին համապատասխան,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - սանիտարական նորմատիվային պահանջներին համապատասխան:

 

8. Ինժեներական ենթակառուցվածքների գոտի (ԻԵԳ)

 

Գոտին առանձնացվում է ինժեներական ենթակառուցվածքներով ապահովվածությունը գործող ստանդարտներին համապատասխանեցման համար:

 

8.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ կայաններ/առանձնացված շենքերում,

- Հեռախոսային կապի բաշխիչ պահարանային,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Ոչ մետաղական /պոլիէթիլենային, բետոնե, երկաթբետոնե, թուջե/ և մետաղական խողովակաշարեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

. Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի

. Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների

 

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի /շինությունների բարձրությունը /max - 3 մ (1 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք /max- չի սահմանափակվում

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք չի - սահմանափակվում

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում

 

Լրացուցիչ պահանջներ

- Վերգետնյա հաղորդալարեր թույլատրվում է միայն ցածրահարկ կառուցապատման բնակելի թաղամասերում:

- Գազակարգավորիչ/ԳԿԿ պահարանային կայանները պետք է տեղակայվեն փողոցների կարմիր գծերից ներս, որպես կանոն, բակային տարածքներում:

- Կապի ավտոմատ հեռախոսային կայանները, որպես կանոն, պետք է տեղադրվեն առանձին շենքերում:

Մետաղական` ուժեղացված մեկուսացումով և/ կամ չժանգոտող խողովակաշարերը, որպես կանոն, պետք է կիրառվեն բարձր ճնշման ջրատար և ջերմատար ցանցերի իրականացման համար:

 

9. Բուժական գոտի (ԲԳ)

 

Այս գոտին նախատեսվում է բուժական, վերականգնողական հիմնարկությունների տեղաբաշխման ու տարածքների կազմակերպման կանոնակարգման համար

 

9.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրթական հաստատություններ

- Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ:

 

Բուժական հաստատություններ

- Բուժական կաբինետներ,

- Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ,

- Վերականգնողական կենտրոններ:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղեր:

 

Առևտրական

- Մանրածախ առևտրի խանութներ, կրպակներ, տաղավարներ (դեղամիջոցների վաճառք):

 

Ինժեներական սարքավորումներ

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

- Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ *

- Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 15 մ (3 հարկ)

- Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - կառուցապատման ենթակա տարածքի 30-100 %,

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%

________________

* - առանձին տարածքների չափաբաժինները տես գծագրում

 

10. ՈՒսումնական գոտի (ՈՒԳ)

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի ուսումնակրթական պրոցեսի կազմակերպման, օբյեկտների տեղաբաշխման կանոնակարգման համար:

 

10.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

- Հանրակացարաններ:

 

ՈՒսումնական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

- Միջնակարգ դպրոցներ,

- Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ:

 

Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղպաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղեր:

 

Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ

- Խաղադաշտեր,

 

Ինժեներական սարքավորումներ

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ (զրուցարաններ),

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

. Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի

. Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների

 

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի /շինությունների բարձրությունը/max - 15 մ (3-4 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք /max- կառ. համար հատկացած տարածքի 30-70 %

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 70%,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%:

 

11. Ռեկրեացիոն գոտի (ՌԳ)

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի մերձակա տարածքում կազմակերպվող ռեկրեացիայի կազմակերպման համար տարածքներ ապահովելու համար:

 

11.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.):

- Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղպաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ

- Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

- Խաղադաշտեր,

- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,

- Խաղադաշտեր,

- Պուրակներ անիվավոր չմուշկների համար:

 

Հասարակական սնունդ

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

- Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ, բարեր և սրճարաններ (առանց սահմանափակման):

 

Հաղորդակցությունների, ավտոծառայությունների և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի /շինությունների բարձրությունը /max - 12 մ (3 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք /max- կառ. համար հատկացած տարածքի 30-70%

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 30%,

- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 50-70%:

 

12. Հատուկ պահպանվող գոտի (ՀՊԳ)

 

Գոտին նախատեսված է պատմաճարտարապետական հուշարձանների, պատմական, մեմորիալ (գերեզմանատներ) և մշակութային օբյեկտների տեղաբաշխման համար

 

12.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրոնական հիմնարկություններ

- Եկեղեցիներ, մատուռներ,

- Այլ կառույցներ եկեղեցականների համար:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր,

- Հուշարձաններ:

 

Լրացուցիչ պահանջներ

 

Բոլոր աշխատանքների համար նախապես պատմամշակութային հիմնավորման եզրակացության հիման վրա, հաշվի առնելով հուշարձանների պահպանման և լավագույն ընկալման պայմանների ապահովումը:

 

III-8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար: Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

- Ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը,

- Գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը:

 

1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

. Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

2. Շենքերի Ճակատների արտաքին հարդարանք

. Շենքերի Ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

3. Շինանյութ

. Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի / շինությունների բնական քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

. Այլ շենքերի համար, նախընտրելի է օգտագործել սև, վարդագույն, մոխրագույն, օխրա, սպիտակ երանգների շինանյութեր, որոնք կներդաշնակեն քաղաքի հիմնական կառուցապատմանը:

 

4. Նկուղներ և կիսանկուղներ

. Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

. Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

 

5. Շենքերի շքամուտքեր

. Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

 

6. Տանիքներ

. Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

. Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

 

7. Գովազդ

. Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:

. Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

8. Ցուցանակներ և անվանատախտակներ

. Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով` միասնական հատուկ նախագծի համաձայն:

. Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն`

. ա) լուսավորությամբ, կլոր` տրամագիծը - 30 սմ

. բ) առանց լուսավորության` քառակուսի - 15 x 15 սմ:

Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքների դռներին:

 

9. Փողոցային ցանց

Ավտոմոբիլիզացման մակարդակն ըստ նորմերի ընդունելով առավելագույնը (100) 200 ավտ/1000 բնակչին, կստանանք բենզալիցքավորման կայանների համար` ելնելով 1200 ավտ/օր նորմատիվային հաշվարկից, կստանանք 6-7 բենզալցավորման կայան: Տեղադրումը և հեռավորությունը հարևան շենքերից և շինություններից` համաձայն գործող նորմերի:

III-րդ կարգի ճանապարհի երկու կողմից պահպանել չկառուցապատվող կանաչապատ շերտ` 12 մ լայնությամբ, սանպահպանման և կողային տեսանելիությունն ապահովելու համար` պարտադիր կանաչապատման պայմանով (ՀՀՇՆ IV-11.05.02-99, 5-11 կետ):

Խաչմերուկներում պահպանել տեսանելիության եռանկյունները, ապահովելով շրջադարձի նվազագույն շառավղերը եզրաքարի եզրով 5 մ-ից ոչ պակաս, հրապարակներում` 8 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունները շենքերից և շինություններից ընդունել ՍՆիՊ II-60-75 ** կետ 10.20-ի համաձայն:

Ավտոտնակների համար հատակացվող հողամասի նվազագույն մակերեսը 20 ք.մ., բաց ավտոկանգառատեղերի համար` 25 ք.մ.:

Կանգառատեղերի համար խորացումները մայթի հաշվին իրականացնել միայն սիզամարգերի և առանձին ծառախմբերի հաշվին` տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ, այլ հնարավորությունների բացակայության դեպքում մայթի մեջ գրպանաձև խորացմամբ ավտոկայանատեղերի կազմակերպման դեպքում ապահովել`

- համաքաղաքային նշանակության փողոցների մայթերի բանուկ մասի համար նվազագույնը 2.25-3.0 մ լայնություն,

- շրջանային նշանակության փողոցների փողոցների մայթերի բանուկ մասի համար 1.5 մ լայնություն:

Խաչմերուկ մտնող փողոցների բեռնվածության մակարդակը 0.4-0.8 հասնելու դեպքում երթևեկությունը կարգավորել լուսակիրների միջոցով (տեղադրումը` գործող նորմերին համապատասխան):

Փողոցների երկայնական թեքություններն ընդունվում են` կախված հաշվարկային արագություններից.

 

Փողոցային լուսավորություն

. Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով (բրա):

Տրանսպորտի միջոցների կանգառներ

. Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը`

- երկարությունը` 3.6 մ

- լայնությունը` 2.0 մ

 

10. Աղբահեռացման կոնտեյներներ

Աղբարկղերը տեղադրելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները.

. Համաքաղաքային նշանակության փողոցների, ինչպես նաև հասարակական առավելագույն ձգողության և կուտակման վայրերին հարակից տարածքներում տեղադրել ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա, հատուկ փակվող տիպի, բանուկ մասերին չխանգարող տարածքներում,

. Շրջանային նշանակության փողոցների վրա` 100 -200 մետրը մեկ,

. Տեղական նշանակության փողոցների վրա հիմնական խաչմերուկների վրա, դրանց հեռավորությունը 200 մետրից պակաս լինելու դեպքում` 200 մետրը մեկ:

 

11. Հեռավորությունը շենքերի միջև

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել` հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան:

2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 15 մ-ից ոչ պակաս, իսկ 4 հարկանի շենքերի միջև` 20 մ-ից ոչ պակաս: Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 15 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը:

 

12. Շենքերի տեղադրությունները

Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով` կողաճակատներով դեպի վերջիններս:

 

13. Աղմուկի թույլատրելի մակարդակ

Բոլոր գոտիներում, որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

Աղմուկից և արտանետումներից բնակելի կառուցապատման պահպանման համար նախատեսել վերոնշյալ բացասական պարամետրերի գերազանցմամբ փողոցների ծառապատում:

 

14. Սանիտարական պահպանման գոտիների չափորոշում

Ճանապարհների, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների (օդանավակայաններ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, բարձր և միջին ճնշման գազատար և այլն) արդյունաբերական և կոմունալ օբյեկտների սանպահպանման գոտիները` համաձայն գործող նորմերի և ստանդարտների:

 

15. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

- Գոտիավորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

- Գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

- Եթե գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

 

16. Կառուցապատման թույլտվություններ

Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա:

 

III-9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով` բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում

Բազմաբնակարանանոց տներ` 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում

Ինսոլյացիա` տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ:

Լրացուցիչ պահանջներ` նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:

Կանաչ ծածկույթ` բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):

Հետիոտն մատչելիության շառավղեր` այն հեռավորությունը, որը կարող է անցնել մարդը` առանց ֆիզիկական լարվածության (0-30 րոպե ժամանակահատված):

Կառուցապատման /հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ` սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են` ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:

Հակահրդեհային պահանջներ` շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ:

Համաքաղաքային նշանակության փողոցներ` հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև:

Շրջանային նշանակության փողոցներ` տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ:

Տեղական նշանակության փողոցներ` տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ:

Երթևեկության անցուդարձ` միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը:

Ճանապարհի բեռնվածության մակարդակ` երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը:

Երթևեկային մաս` ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը:

Կարմիր գիծ` շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:

Մայթի բանուկ մաս-փողոցի մայթերի` հետիոտնի շարժման համար հատկացված շերտ:

Հողամաս` որոշակի ամրագրված սահմաններ, տարածք, գտնվելու վայր, իրավական կարգավիճակ ունեցող հողի վերգետնյա և ստորգետնյա հողատարածք:

Հողամասի անջրանցիկ տարածք` հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ):

Հողամասի ճակատը` հողամասի կարմիր գծին հարող կողմը:

Ձեղնահարկ` լանջավոր տանիքի ներքին տարածությունը:

Նորմ` նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ:

Շենքի բարձրություն` մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը:

Ոչ հիմնական շինություն` կրպակներ, տաղավարներ, ճարտարապետական փոքր ձևեր:

Սանիտարահիգիենիկ պահանջներ` բնակվելու տարածությունների` շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 _______________________________

ԻՐՏԵԿ - հատակագծերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1590-Ն
Որոշում