Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ...

040.1591.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1591-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

6. Սեյսմատեկտոնական պայմաններ

Քանի որ Ծաղկահովիտ բնակավայրը գտնվում է Արագած լեռան հյուսիսային համեմատական ցածրադիր լանջերին, ուստի նրան վերաբերող բոլոր սեյսմատեկտոնական պայմանները համընկնում են լեռան տեկտոնական իրավիճակին:

Արագած լեռը խոշոր վահանաձև բարձրացում է` կազմված պլիոցենի բազալտային և դացիտային հրաբխային գագաթներից: Պլիոցենյան լավաների ճեղքային արտավիժումները կապված են կովկասյան ուղղության խորքային բեկվածքի հետ, որն անցնում է գագաթային մասով: ՈՒսումնասիրվող տարածքին կից գտնվում են բազմաթիվ հրաբխային կոներ, որոնք կարծես լեռան հրաբխային գործնեության առանձին ելքեր լինեն: Այս տարածքները համարվում են Արագած լեռան միջին բարձրության ողողամաշման հրաբխային սարավանդ: Հին ռելիեֆի ցածրադիր մասերը, լցվելով հրաբխային ժայթքումներով և հոսքերով, առաջացրել են ալիքաձև տարաթեք սարավանդներ և բլրաշարքեր` տարբեր բարձրության և տարածքներով, որոշ տեղերում մինչև անգամ զառիթափ անկումներով: Այս ժայթքումները, սկսվելով պլեոցենի ժամանակից, ընդմիջումներով շարունակվել են մինչև վերին չորրորդական ժամանակաշրջանի` ներառյալ բնակավայրին անմիջապես հարող տարածքները:

Արայի լեռ-Արագածի լայնակի բեկվածքով Արագածը բաժանվել է երկու բեկորի: Հյուսիսային բարձրացված բեկորում մինչ պլիոցենյան հիմքը ներկայացված է կավիճ-պալեոգենյան ծալքավոր և տեղ-տեղ հնագույն փոխակերպային կոմպլեքսներով:

Ինչպես ՀՀ մյուս տարածքներում, այնպես էլ այս տարածքում հայտնի են և հյուսիս-արևմտյան (կովկասյան), և հյուսիս-արևելյան (հակակովկասյան) միջօրեականի ու զուգահեռականի ուղղության բեկվածքների համակարգեր, որոնք հիմնականում շրջանցում են Ծաղկահովիտը նշանակալի հեռավորության վրա, օրինակ` Արագած Սպիտակյան խախտման գոտին անցնում է մերձմիջօրեականի ուղղությամբ Արագած լեռից ք. Սպիտակ - գ. Պրիվոլնոյ - գ. Պոլադաուրի (Վրաստան) Արագած հրաբխային զանգվածում խախտման գոտում ծածկված է պլիոցեն-չորրորդական լավաներով, իսկ հարավային շարունակությունը մնում է վիճարկելի (խորասուզված է): Ըստ Ա.Հ. Գաբրիելյանի խախտումը շարունակվում է Արագած լեռան արևելյան լանջով, Ապարան քաղաքից արևմուտք, Ծաղկահովիտից արևելք Աշտարակ քաղաքի մերձակայքով մինչև Արաքս գետը, որտեղ միանում է մերձարաքսյան երկայնաձիգ խախտման գոտուն: Այս խախտման գոտուն են վերգրվում Արագածոտնի ներկայիս մարզի տարածքում կայացած մի քանի պատմական երկրաշարժերը - 972թ. M=5.0 Կոշ գյուղի մոտ, 1869թ. M=4.4 Ծաղկահովտի մոտակայքում, ինչպես Գառնիի և Դվինի երկրաշարժերը: Ծաղկահովտի սեյսմիկ պայմանների գնահատման համար օգտագործվել են հետևյալ ելակետային տվյալները`

1. Ն.Կ. Կարապետյանի կողմից կազմված Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. 550 թ-ից մինչև 1988թ. կայացած ուժեղ երկրաշարժերի կատալոգը:

2. Ս. Ա. Փիրուզյանի կողմից կազմված Երևանի մերձակա տարածքում կայացած ուժեղ երկրաշարժերի կատալոգը` սկսած 851թ-ից մինչև 1962թ.:

3. Վ. Ա. Ստեփանյանի կողմից կազմված Հայաստանի պատմական ուժեղ երկրաշարժերի խրոնոլոգիան:

4. Կովկասյան ռեգիոնալ կենտրոնի տվյալները:

5. ԽՍՀՄ Գ.Ա. ԻՖԵ գեոմորֆոլոգիական տվյալների բանկի ուժեղ երկրաշարժերի օպերատիվ ֆայլերի տվյալները:

6. «Զեմլյա», «Չերեպախա» կայանների կողմից գրանցված Հայաստանի տարածքի 1968-1989 թթ. ընթացքում տեղի ունեցած թույլ երկրաշարժերի կատալոգը (ՀՀ երկրաբանական վարչության սեյսմոլոգիական ջոկատի տվյալները):

7. Առանձին երկրաշարժերի նկարագիր (հին ձեռագրերից) մատենադարանում:

Վերը նշված ելակետային տվյալների հիման վրա առանձնացվել է Ծաղկահովիտ ավանի և նրա մերձակա տարածքներում կայացած երկրաշարժերի կատալոգը:+ Ծաղկահովիտ բնակավայրում և նրա շրջակայքում, ըստ ՀՀ Երկրաբանական վարչության 1:200000 մասշտաբի քարտեզի հավելված 7.1, էկզոգեն երկրաբանական երևույթներից առկա են`

1. Թույլ ձորակային էռոզիան հրաբխային լավաների անհարթ մակերեսների վրա: Լանջային գրավիտացիոն երևույթը զարգացած է Ծաղկահովիտի հարավային, հարավ-արևմտյան, մասամբ` հարավ-արևելյան, ավանին կից Արագած լեռան հյուսիսային փեշերին (մակերեսային էռոզիա):

2. Կողային և հունային էռոզիան դրսևորվում է ավանի հարավային եզրային սահմանային մասով անցնող ձորակի և լանջային լեռնային ջրատարի տարածքում, որտեղ մերկանում են ճալաքարային, ավազակավային շերտերը:

3. Մթնոլորտային տեղումներից մակերեսային ջրողողումը տարածված է ամբողջ տարածքով, հատկապես գետակի և լեռնային ջրատարի մերձակայքում:

4. Բազալտների քայքայումից մակերեսային էռոզիան, հողմնահարումից դելյուվիալ և պրոլյուվիալ առաջացումների տեղաշարժը դեպի ցածրադիր մասերը, որոնք շարունակական բնույթ են կրում:

5. Բնակավայրի հարավային մասերում հնարավոր են նաև քարաթափության երևույթներ նույնպես կապված բազալտային բեկորների, գրավիտացիոն և հանկարծակի անկումները բարձրադիր հատվածներից:

6. Տեխնոգեն երևույթները ավանի որոշ տարածքներում նույնպես իրենց ազդեցությունն են թողնում բնական ռելիեֆի ձևախախտումների գործում, կապված

7. Կառուցապատման և որոշ տարածքների գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետ:

7. Էկզոգեն երկրաբանական երևույթներ

Աղյուսակ 6.1

._______________________________________________________________.

|Հերթ-|Տարեթիվը |Կոորդինատները |Խորու-|Մագնի-|Ինտենսի- |Ծանոթու-|

|համա-|         |______________|թյունը|տուդան|վությունը|թյուն   |

|րը   |         |ֆի N01|/\E01  |  H   |  M   |բալերով  |        |

|     |         |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

| 1   |    2    |   3  |   4   |  5   |   6  |   7     |     8  |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|1    |972      |40.18 |44.06  |  8   |  5.0 |   7-8   |        |

|     |**       |40.18 |44.06  |  10  |  5.0 |   7-8   |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|2    |1846     |0.10  |44.31  |  10  |  3.75|    5    |        |

|     |X 29     |9.42  |44.24  |  -   |   -  |    -    |        |

|     |**       |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|3    |1888     |40.18 |44.36  |  6   |  2.5 |    5    |        |

|     |*        |40.10 |44.32  |  5   |  3.5 |    5    |        |

|     |**       |40.18 |44.36  |  -   |   -  |    5    |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|4    |XX       |0.18  |44.24  |  -   |   -  |    4    |        |

|     |1907     |      |       |      |      |         |        |

|     |X 2      |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|5    |1910     |40.06 |44.24  |  2   |  4.0 |   6-7   |        |

|     |I 25     |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|6    |1916 X   |40.06 |44.06  |  20  |  4.9 |   6-7   |        |

|     |28       |40.08 |44.02  |  20  |  5.0 |   6-7   |        |

|     |*        |40.06 |44.00  |  -   |   -  |    6    |        |

|     |**       |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|7    |1937     |40.7.8|44.25.8|  10  |  4.6 |    7    |        |

|     |I 7      |40.08 |4.26   |  10  |  4.75|    7    |        |

|     |*        |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|8    |1949 VI  |40.24 |44.24  |   6  |  3.9 |   6-7   |        |

|     |3        |40.21 |44.20  |   5  |  4.5 |    7    |        |

|     |*        |40.21 |44.20  |   5  |  4.5 |    7    |        |

|     |**       |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|9    |**       |40.18 |44.30  |  -   |   -  |   3-4   |        |

|     |1953     |      |       |      |      |         |        |

|     |I 22     |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|10   |**       |40.12 |44.18  |  -   |   -  |   3-4   |        |

|     |1962     |      |       |      |      |         |        |

|     |IV 14    |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|11   |1973     |40.24 |44.30  |  9   |  3.7 |   5-6   |        |

|     |VI 16    |40.15 |44.31  | 10   |  4.0 |   5-6   |        |

|     |*        |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|12   |*        |40.12 |44.24  | 10   |  4.0 |   5.0   |        |

|     |1978     |      |       |      |      |         |        |

|     |II 25    |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|13   |1984     |40.10 |44.20  |  5   |  3.7 |   5-6   |        |

|     |VIII     |40.11 |44.18  | 10   |  4.0 |    6    |        |

|     |*        |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|14   |1985     |40.03 |44.28  |  -   |  35  |    -    |        |

|     |IV       |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|15   |1946     |40.10 |44.31  | 10   | 3.75 |    5    |        |

|     |X 29     |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|16   |1888     |40.10 |44.32  |  5   | 3.5  |    5    |        |

|     |V 15     |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|17   |1910     |40.06 |44.36  |  9   | 4.5  |   6-7   |        |

|     |I 25     |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|18   |1937     |40.08 |44.26  | 10   | 4.75 |    7    |        |

|     |I 7      |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|19   |1973     |40.15 |44.31  | 10   | 4.0  |   5-6   |        |

|     |VI 16    |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|20   |1978     |40.15 |44.24  | 10   | 4.0  |    5    |        |

|     |II 25    |      |       |      |      |         |        |

|_____|_________|______|_______|______|______|_________|________|

|21   |1984     |40.10 |44.20  |  5   | 3.7  |   5-6   |        |

|     |VIII 2   |      |       |      |      |         |        |

._______________________________________________________________.

8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածք

Համաձայն ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների` նկարագրված բնական, արհեստական, հրապարակային, առանձին-առանձին ելքերի նկարագրերի, ինչպես նաև բազմաթիվ ֆոնդային նյութերի Ծաղկահովիտ համայնքի տարածքում կարելի է առանձնացնել հետևյալ երկրաբանալիթոլոգիական շերտերը (վերևից ներքև)`

Շերտ 1 - Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի: Շերտի հզորությունը բավական անկայուն է, սկսած 0.1 մետրից (որը հանդիպում է հարթավայրում, վարելահողերի տարածքներում): ՈՒնի լայն տարածում: 1 §9վ-II

Շերտ 2 - Ավազակավային գրունտ բաց շագանակագույն, դեղնաշագանակագույն, տեղ-տեղ մուգ շագանակագույն: Տեղ-տեղ անցում կավավազների կամ կավերի, կոպիճի, լանջերին խճի պարունակությունը մինչև 15%, երբեմն 25%, թույլ խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և անկանոն ձևերի են, ներկայացված հիմնականում բազալտներով և այլ երակային ապարներով: Տարածված է ամենուրեք (մինչև 2.0 մետր հզորությամբ), բացի բազալտների մերկացված տարածքներում, ինչպես նաև գետակի բուն հունային մասերում: Ժամանակակից ալյուվիալ-դելյուվիալ առաջացումներ: Ժ1 §33գ-III

Շերտ 3 - Ճալաքարակոպճային գրունտներ, ավազային, կավավազային լցոնով մինչև 25% պարունակությամբ, տեղ-տեղ անցնում են ավազի, ավազակավի, կավավազի ենթաշերտեր մինչև 10-15 սմ հզորությամբ: Տեղ-տեղ գրունտը ջրհագեցած է 5.0 մետրից խորը, միջին խտությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և թույլ հղկվածության է, ներկայացված տարբեր ապարներով: Տարածված է Ծաղկահովիտ ավանի գետակի ձախափնյա ամբողջ տարածքում, ինչպես նաև աջափնյա այն մասերում, որտեղից սկսվում են լանջային ռելիեֆային բարձրացումները, մերկացված հզորությունը մինչև 6.7 մետր: Չորրորդական լճա-ալյուվիալ առաջացումներ: Ժ1 §6գ-IV

Շերտ 4 - Բեկորային գրունտը, միջբեկորային տարածքը լցված է դեղնաշագանակագույն ավազակավային գրունտով մինչև 15%: Բեկորային նյութը անկանոն ձևի է, ներկայացված հիմնականում բազալտով ու նրա տարատեսակներով: Գրունտը տարածված է հիմնականում լանջերին մերկացված մինչև 5.0 մետր հզորությամբ: Բազալտների անհարթ մակերեսին և տարբեր խտությամբ մակերեսում ազատ ընկած բեկորներ են քարաթափության կարգով, իսկ մի փոքր խորը` միջին և խիտ կառուցվածքով: Ժամանակակից դելյուվիալ-կոլյուվիալ առաջացումներ: Ժ1 §17բ-VI

Շերտ 5 - Բազալտներ մոխրագույն, ծակոտկեն, տեղ-տեղ խոռոչավոր, որոշ դատարկություններով (քարանձավային կարգի) ճեղքավորված, թույլ հողմնահարված մեծաբեկորային անջատումներով: Տարածված է Ծաղկահովիտ ավանի հարավային տարածքներին կից լանջերին և բարձրություններին տեսանելի հզորությունը 50.0 և ավելի մետր: Չորրորդական ժամանակի հրաբխային հոսքեր: Ժ1 §19-VII

Ստորև բերվում է գրունտների ֆիզիկամեխանիկական պարամետրերի միջինացված ցուցանիշներն ըստ ֆոնդային նյութերի և ՀՀՇՆ-ի նորմերի:

Աղյուսակ 8.1

._________________________________________________________________________.

|Շերտի    |Շերտի |Երկրա- |Գրունտի|Ներքին  |Տեսա- |Դեֆոր- |Հաշվար- |Գրունտի|

|անունը   |համարը|բանական|խտու-  |շփման   |կարար |մացիայի|կային   |սեյսմիկ|

|         |      |ինդեքսը|թյունը |անկյունը|կցոր- |մոդուլը|դիմադրո-|հատկու-|

|         |      |       |(տ/մ3  |  (o)   |դումը |ժՄՊա   |ղականու-|թյան   |

|         |      |       |       |        |ԿՊա   |       |թյուն   |կատե-  |

|         |      |       |       |________|______|       |Ro ԿՊա  |գորիան |

|         |      |       |       | Vy |VN |CY|CN |       |        |       |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|    1    |  2   |   3   |   4   | 5  | 6 | 7| 8 |   9   |   10   |  11   |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բուսահող |  1   |   -   |  1.78 | -  | - | -| - |   -   |    -   |  III  |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Ավազա-   |  2   |d-pQ4  |  1.88 |20o |17 |26|17 |  20   |   200  |  III  |

|կավային  |      |       |       |    |   |  |   |       |        |       |

|գրունտ   |      |       |       |    |   |  |   |       |        |       |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Ճալաքարա-|  3   |a-pQ4  |  2.20 |34o |31 |2 |1  |  40   |   400  |  II   |

|կոպճային |      |       |       |    |   |  |   |       |        |       |

|գրունտ   |      |       |       |    |   |  |   |       |        |       |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բեկորային|  4   |d-kQ4  |  2.30 |38o |35 |0 |0  |  50   |   500  |  II   |

|գրունտ   |      |       |       |    |   |  |   |       |        |       |

|_________|______|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բազալտներ|  5   |BQ     |  2.70 |  - | - | -| - |  80   |   800  |  I    |

._________________________________________________________________________.

9. Ինժեներաերկրաբանական շրջանացում

Համաձայն ՀՀ ատլասի Ծաղկահովիտ բնակավայրի (համայնքի) տարածքը մտնում է կենտրոնական III ռեգիոնի մեջ, որը ներկայացված է լայն հրաբխային առաջացումներով, ծածկված ալյուվիալ-դելյուվիալ, պրոլյուվիալ առաջացումներով (նայիր հավելված 9.1 և 9.2):

ՈՒսումնասիրությունների, ֆոնդային նյութերի հիման վրա կազմվել է ինժեներաերկրաբանական քարտեզ (սխեմատիկ)` հավելված 9.2, ըստ լիթոլոգիական, հիդրոերկրաբանական, օրոգրաֆիական, գեոմորֆոլոգիական և ֆիզիկաերկրաբանական պայմանների բաժանվել է 5 շրջանի (I, II, III, IV և V) և 2 ենթաշրջանների (Բ և Ա) (նայիր ինժեներաերկրաբանական քարտեզը, հավելված 9.2):

1. I շրջանը I-Բ ենթաշրջան մինչև 10o լանջի ռելիեֆի թեքությամբ ներկայցված է իր (3 տեղամասերով) I-Բ1, I-Բ2, I-Բ3 տեղամասերով, որոնք իրարից տարբերվում են գրունտների տեսակներով և նրանց հերթագայությամբ: Այս տեղամասերը կազմում են ավանի տարածքի գրեթե 15-20%:

2. II շրջանը II-ը ենթաշրջանով 10o-20o լանջի ռելիեֆի թեքությամբ իր (2 տեղամաս) II-Բ1, II-Բ2 տեղամասերով, որոնք իրարից տարբերվում են գրունտների հերթագայությամբ, զբաղեցնում է տարածքի 5-10%: Կառուցապատելիս պահանջվում են ինժեներական նախապատրաստական աշխատանքներ:

3. III շրջանը III- Բ1 ենթաշրջան 20o-ից բարձր լանջի ռելիեֆի թեքությամբ իր 1 տեղամասով և տարածքի 3-5%-ի չափով զբաղեցնող տարածությունները կառուցապատման համար անբարենպաստ են, որովհետև կպահանջվի մեծ ինժեներական նախապատրաստական աշխատանքներ:

4. IV շրջանը IV-A ենթաշրջանը մինչև 10o-ի թեքությամբ իր IV-A4, IV-A5 և IV-A6 տեղամասերով և լճա-ալյուվիալ նստվածքներով բավական հարթ տարածքները կառուցապատման համար բարենպաստ են և զբաղեցնում են տարածքի մոտ 70-75%-ը: Կառուցապատելիս լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ չի պահանջվում:

5. V շրջանը V-A ենթաշրջանը ներկայացնում է ձորակային և գետակային տարածքները, որոնք կամ ժամանակավոր, կամ մշտական ջրային հոսքերի տարածքներն են: ՈՒնի 5 տեղամասեր V-A1, V-A2, V-A4, V-A5 և V-A6, իրարից տարբերվում են գրունտների հերթագայությամբ: Անհրաժեշտ է խուսափել այդ տարածքներում բնակելի և այլ կարևոր կառույցների տեղադրումից: Այս տարածքները կազմում են ընդհանուրի 7-10%-ը:

10. Եզրակացություն

Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների հիման վրա կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին`

1. Ծաղկահովիտ գյուղը (համայնքը) գտնվում է Արագած լեռան հյուսիսային համեմատական ցածրադիր լանջերին 2070-2130 մետր բացարձակ նիշերի վրա:

2. Գեոմորֆոլոգիական տեսակետից տարածքի մի մասը զբաղեցնում է դելյուվիալ լանջերը, իսկ մյուս մասը ակումուլյատիվ լճա-ալյուվիալ կուտակումների տարածք:

3. Տեկտոնական տեսակետից տարածքը մտնում է հյուսիս-Արագածյան իջվածքի օրոգեն միջլեռնային կուտակումների գոտում:

4. Տարածքից բավական հեռու անցնում են մի շարք խզումնային խախտումներ, որոնց կարելի է ծանոթանալ 6-րդ գլխում (Սեյսմատեկտոնական պայմանները):

5. Ծաղկահովիտ ավանի տարածքում էկզոգեն երևույթները թույլ են արտահայտված, նրանց սեղմ նկարագիրը բերված է 7-րդ գլխում:

6. Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 թ. և սեյսմիկ գոտիավորման քարտեզի, համաձայն Ծաղկահովիտ բնակավայրը գտնվում է II գոտում, ունի 0.3g արագացում 8-9 բալ սեյսմակայնություն:

7. Գրունտների սառեցման մաքսիմալ խորությունը 1.43 մետր է ըստ ՀՀ օդերևութաբանական կայանների դիտարկումների:

8. Ծաղկահովտի զբաղեցված տարածքի 85-90%-ը I-ը և IV-A ենթաշրջանները իրենց տեղամասերով բարենպաստ են կառուցապատման համար, և կառուցապատելիս շատ քիչ ինժեներական աշխատանքներ են պահանջվում: Իսկ II-ը և III-ը տեղամասերում կառուցապատելիս բավական մեծ աշխատանքներ կպահանջվի, տեղին է նշել որ V-A ենթաշրջանում կառուցապատումներից խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ և օգտագործել միայն գյուղատնտեսական նպատակներով:

9. Ինժեներաերկրաբանական քարտեզը և տեքստը կազմելիս օգտվել ենք մի շարք հնարավոր նյութերից, որոնք կատարվել են տարբեր տարիների տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես նաև գրական տվյալներից:

10. Ծաղկահովիտ ավանի տարածքին նվիրված սույն եզրակացությունը կարող է ծառայել որպես ուղեցույց միայն գլխավոր հատակագծի և հեռանկարային ծրագրի մշակման գործին, իսկ կառուցապատելիս յուրաքանչյուր առանձին կառույցի համար անհրաժեշտ է և պարտադիր մանրակրկիտ ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ:

    Բաժնի պետ`    Ե. Ենգիբարյան

11. Փորվածքների նկարագիր

Մկ-1 (2072.4)

0.0-4.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15%-ի չափով դեղնաշագանակագույն: Բեկորային

նյութը անկանոն ձևի է ներկայացված, բացառապես բազալտային

կազմությամբ, մակերեսային բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում

խիտ կառուցվածքով են: 4.5-6.4  Բազալտ մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-2 (2076.0)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.3-3.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը

անկանոն ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ,

մակերեսային բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ

կառուցվածքով են: 3.5-5.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային), կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-3 (2077.5)

0.0-0.2  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.2-3.4  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 3.4-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-4 (2082.0)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.3-0.9  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն, խճի պարունակությամբ

մինչև 10%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: 0.9-3.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են:

Մկ-5 (2086.5)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-3.2  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 3.2-6.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-6 (2080.0)

0.0-0.1  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.1-2.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 2.5-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-7 (2084.0)

0.0-0.2  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.2-3.8  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 3.8-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-8 (2087.5)

0.0-4.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 4.5-8.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-9 (2097.0)

0.0-8.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-10 (2098.5)

0.0-1.8  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 1.8-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-11 (2103.0)

0.0-4.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 4.0-7.5  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-12 (2113.0)

0.0-3.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 3.0-6.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-13 (2114.0)

0.0-2.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 2.0-5.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-14 (2117.0)

0.0-3.6  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 3.6-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-15 (2115.5)

0.0-4.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 4.5-6.5  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-16 (2117.0)

0.0-4.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 4.0-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-17 (2123.0)

0.0-2.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 2.0-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-18 (2119.6)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի:

0.4-0.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 0.8-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-19 (2115.4)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.4  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն, կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.4-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-20 (2110.2)

0.0-0.6  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.6-1.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն, կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.8-7.2  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, տեղ-տեղ անցնում է ավազի, ավազակավի ենթաշերտերով մինչև

10-15 սմ հզորությամբ: 6.5 մետրից ջրհագեցած է միջին խտությամբ:

Գ.ջ.մ 6.5-13.06.07 (ջրհորում)

Մկ-21 (2104.8)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.0  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.0-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-22 (2107.5)

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.0-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ: 4.0-6.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են:

Մկ-23 (2103.6)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.2  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.2-3.8  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ: 3.8-5.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են:

Մկ-24 (2093.4)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.4  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.4-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-25 (2088.5)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-2.6  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 2.6-8.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

                                               Գ.ջ.մ 6.2    13.06.07

Մկ-26 (2091.6)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.3  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.3-8.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

                                               Գ.ջ.մ 6.3    12.06.07

Մկ-27 (2093.3)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.3  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.3-6.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-28 (2091.4)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.0  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.0-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-29 (2094.7)

0.0-0.6  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.6-1.2  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.2-5.5  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-30 (2096.8)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-0.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 0.8-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-31 (2101.4)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.3-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-32 (2103.2)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-4.8  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-33 (2099.7)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.3-0.7  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 0.7-4.5  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-34 (2107.4)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի:

0.3-0.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 0.8-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-35 (2115.4)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.1  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.1-5.5  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-36 (2121.2)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.6  Ավազակավային գրունտ բաց շագանակավուն գույնի կոպիճի

պարունակությամբ մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ:

Բեկորային նյութը լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված

տարբեր ապարներով: 1.6-2.8  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ: 2.8-4.5  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են:

Մկ-37 (2113.6)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.8-2.5  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ: 2.5-6.0  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են:

Մկ-38 (2128.7)

0.0-0.3  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.3-1.0  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.0-4.2  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-39 (2131.3)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-3.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-40 (2134.4)

0.0-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-41 (2135.6)

0.0-12.0 Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված,

բեկորային անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ

խարամված:

Մկ-42 (2153.0)

0.0-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-43 (2144.0)

0.0-0.4  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.4-1.0  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.2-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, կավավազային լցոնով մինչև

25%, միջին խտությամբ:

Մկ-44 (2145.4)

0.0-0.2  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.2-2.8  Բեկորային գրունտը, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը անկանոն

ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ, մակերեսային

բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ կառուցվածքով են: 2.8-7.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-45 (2137.0)

0.0-0.1  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.1-1.7  Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցված է ավազակավային

գրունտով մինչև 15% դեղնաշագանակագույն: Բեկորային նյութը

անկանոն ձևի է ներկայացված բացառապես բազալտային կազմությամբ,

մակերեսային բեկորները ազատ ընկած են, իսկ խորքում խիտ

կառուցվածքով են: 1.7-8.0  Բազալտային գրունտ, մոխրագույն, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային

անջատումներով (մեծաբեկորային): Կարծր է, տեղ-տեղ թույլ խարամված:

Մկ-46 (2097.8)

0.0-0.6  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.6-1.4  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.4-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-47 (2083.0)

0.0-0.7  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.7-1.6  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.6-4.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-48 (2078.8)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.8  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը լավ,

միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.8-3.5  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-49 (2075.2)

0.0-0.5  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.5-1.4  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.4-3.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

Մկ-50 (2099.0)

0.0-0.2  Բուսահող մուգ մոխրագույն, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև

10%, ավազակավային կազմի: 0.2-1.2  Ավազակավային գրունտ բաց շագանակագույն կոպիճի պարունակությամբ

մինչև 15%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը

լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով: 1.2-5.0  Ճալաքարակոպճային գրունտ, ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով

մինչև 25%, միջին խտությամբ:

    Երկրաբան      Ա. Թորոսյան

I-2.5 ՀՀ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՈՒՄ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

(Մասշտաբ 1: 2000)

«ՍՊՀսԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն,

    աշխատանքների ղեկավար, պրոֆ.           Ս. Նազարեթյան

    Պատասխանատու կատարող`                 Է. Միքայելյան

    Պատասխանատու կատարող`                 Վ. Մկրտչյան

2007թ.

Կատարողների ցուցակ

1. Նազարեթյան Ս. Ն., երկրաբան.- հանք. գիտ. դոկ., պրոֆ.

2. Մկրտչյան Վ. Բ.

3. Ղարիբյան Զ. Վ.

4. Փահլևանյան Ս. Ռ., երկրաբ.- հանք. գիտ. թեկ.

5. Միքայելյան Է. Մ.

6. Գրիգորյան Ռ. Ա.

7. Սուվարյան Հ. Գ.

8. Սուվարյան Լ. Գ.

9. Կարապետյան Հ. Ռ.

Գրաֆիկական հավելվածների ցուցակ

1. Ծաղկահովիտ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման փաստացի նյութերի 1:2000 մասշտաբի քարտեզը:

2. Ծաղկահովիտ համայնքի տարածքի 1:2000 մասշտաբի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը:

Տեքստային հավելվածների ցուցակ

1. ՍՄՇ աշխատանքների տեխնիկական առաջադրանքը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Ներածություն

2. Տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մասին

3. Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացումը

3.1. Էտալոնային գրունտների ընտրությունը

3.2. ՍՄՇ-ն ինժեներաերկրաբանական անալոգների մեթոդով

3.3.Հորիզոնական արագացումների որոշումը սեյսմահետախուզական տվյալներով (ակուստիկ կոշտությունների մեթոդ)

3.4.Սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների գոտիների սահմանների և վտանգի մակարդակի որոշումը

3.5. Գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով

3.6. Ծաղկահովիտ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը

4. Վերջաբան

6. Օգտագործված գրականություն

1. Ներածություն

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի նոր գլխավոր հատակագծի կազմման նպատակով կատարվել են սեյսմամիկրոշրջանացման համալիր աշխատանքներ: Տեխնիկական առաջադրանքի համաձայն` ինժեներաերկրաբանական տեղազննումների, համալիր երկրաֆիզիկական դաշտային գործիքային գրանցումների, ինչպես նաև նախկինում այստեղ իրականացված հետազննական աշխատանքների արդյունքների հավաքման, սիստեմավորման և վերլուծության հիման վրա բնութագրվել են տարածքի սեյսմաերկրաբանական պայմանները, տրվել են առանձին տեղամասերի սեյսմիկ վտանգի մակարդակի գնահատականները:

Սեյսմահետախուզական դաշտային աշխատանքները նպատակամղված են եղել որոշելու սեյսմիկ ալիքների արագությունները տարբեր տիպի գրունտներում և չափելու գրունտների տատանումների գերակշռող պարբերությունները: Ըստ գործող կարգի 350 հա տարածքի համար կատարվել է սեյսմիկ զոնդավորում 33 կետում, իսկ առավել տարածված 6 տիպի գրունտների վրա, 12 կետում չափվել է միկրոսեյսմերը, որոշվել է գրունտների գերակշռող տարբերությունները: Դաշտային տեղազննումների, երկրաֆիզիկական գործիքային չափումների և ինժեներաերկրաբանական հետազննական փորվածքների տեղադիրքերը ներկայացված են փաստացի նյութերի քարտեզում (գրաֆիկական հավելված 1):

ՈՒսումնասիրվող տարածքում կատարված տեղազննումները նպատակաուղղված են եղել ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների բացահայտմանը, գործող կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող ֆիզիկաերկրաբանական երևույթների (սողանքներ, քարաթափեր և այլն) առկայության, բնույթի պարզաբանմանը և ազդեցության սահմանների ճշգրտմանը:

Սույն աշխատանքը կազմված է երկու գրքերից: Առաջին գիրքը, որը գրվել է ՀԳՇՆ ինստիտուտի երկրաբանական բաժնի կողմից, նվիրված է Ծաղկահովտի տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների հետազոտությունների արդյունքներին: Երկրորդ գրքում տրված է սեյսմիկ միկրոշրջանացման կատարման մեթոդական մոտեցումները և բուն միկրոշրջանացման աշխատանքների արդյունքները:

Աշխատանքում ներկայացված են Ծաղկահովտի տարածքի ինժեներաերկրաբանական շրջանացման, միկրոշրջանացման 1:2000 մասշտաբի նոր քարտեզները

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

որոնք կարող են հիմք ծառայել քաղաքի գլխավոր հատակագծի կազմման համար:

2. Տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մասին

Համաձայն ՀՀՇՆ-II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի» [1] Ծաղկահովիտ համայնքը գտնվում է սեյսմիկ երկրորդ գոտում, ուր սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների արժեքը 0,30 g է, իսկ սպասվելիք ինտենսիվությունը` I0 վերցված է հավասար 8-9 բալի [1]: Վերջին տարիներին կատարած բոլոր հետազոտությունների, հատկապես սեյսմիկ վտանգի գնահատման միջազգային երկու ծրագրերով (GSHAP, CauSin) ստացված արդյունքներով, վտանգի մակարդակը չի գերազանցում նշված մեծությանը:

Ծաղկահովիտը գտնվում է ակտիվ խզվածքներից 10 կմ ավելի հեռավորության վրա, ուստի արագացման մեծությունն այս պատճառով չի փոփոխվում:

3. Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում

Սեյսմիկ միկրոշրջանացումը կատարվել է երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ նյութերի հիման վրա, համալիր մոտեցումով [3, 4]: Այս նպատակի համար կատարվել են թե՛ երկրաբանական, և թե՛ սեյսմաբանական դաշտային նոր դիտարկումներ: Երկրաբանական դիտարկումները նպատակամղված են եղել ճշտելու ինժեներա-երկրաբանական պայմանները, ակտիվ երկրաբանական գործընթացները: Սեյսմաբանական դիտարկումները վերաբերվում են սեյսմիկ զոնդավորմանը և բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցումներին (գրաֆիկական հավելված 1):

3.1. Էտալոնային գրունտների ընտրությունը

Ծաղկահովիտ համայնքի տարածքի ՍՄՇ-ի համար որպես էտալոնային գրունտ ընտրվել է IV-ը4 շերտը, որը կազմված է 7 մ-ից ավել հզորությամբ ճալաքարերից, որի խտությունը կազմում է 2,2 տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp=1000 մ/վրկ, Vs=600 մ/վրկ: Այս գրունտն, ըստ սեյսմիկ հատկությունների, դասվում է երկրորդ կարգի գրունտների շարքին, որոնց ելակետային հորիզոնական արագացումն ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.30 g), չեն փոխվում:

3.2. ՍՄՇ-ն ինժեներա-երկրաբանական անալոգների մեթոդով

Ծաղկահովիտ համայնքում ինժեներա-երկրաբանական հետազոտություններով առանձնացվում են հետևյալ գործոնները, որոնք ազդում են սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա`

- տարբեր ֆիզիկա-մեխանիկական հատկություններով գրունտները և երկրաբանական կտրվածքում դրանց տարբեր համակցումը, ռելիեֆը: Ակտիվ երկրաբանական գործընթացները և մինչև 5 մ խորությամբ գրունտային ջրերը լայն զարգացում և տարածում չունեն, դրա համար դրանց ազդեցությունը հաշվի չի առնված:

Աղյուսակ 1-ում տրված են հիմնական շերտերի որոշ ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և դրանց սեյսմիկ հատկությունների կարգը:

Աղյուսակ 1. Ապարների (շերտերի) հիմնական ֆիզիկա-մեխանիկական հատկությունները

.________________________________________________________________________.

|Շերտի անունը   |Երկրա- |Գրունտի|Ներքին  |Տեսա- |Դեֆոր- |Հաշվար- |Գրունտի|

|               |բանական|խտու-  |շփման   |կարար |մացիայի|կային   |սեյսմիկ|

|               |ինդեքսը|թյունը |անկյունը|կցոր- |մոդուլը|դիմադ-  |հատկու-|

|               |       |p տ/մ3 |  (o)   |դումը |ժ ՄՊա  |րողակա- |թյան   |

|               |       |       |        |ԿՊա   |       |նություն|կարգը  |

|               |       |       |________|______|       |Ro ԿՊա  |       |

|               |       |       | Vն |Vհ |Cն|Cհ |       |        |       |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|    1          |   3   |   4   | 5  | 6 | 7| 8 |   9   |   10   |  11   |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բուսահող       |   -   |  1.7  | -  | - | -| - |   -   |    -   |   -   |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Ավազակավային   |d-pQ4  |  1.8  |20o |17 |26|17 |  20   |   200  |  III  |

|գրունտ         |       |       |    |   |  |   |       |        |       |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Ճալաքարակոպճա- |a-pQ4  |  2.2  |34o |31 |2 |1  |  40   |   400  |  II   |

|յին գրունտ     |       |       |    |   |  |   |       |        |       |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բեկորայինն     |d-kQ4  |  2.3  |38o |35 |0 |0  |  50   |   500  |  II   |

|գրունտ         |       |       |    |   |  |   |       |        |       |

|_______________|_______|_______|____|___|__|___|_______|________|_______|

|Բազալտներ      |BQ     |  2.7  |  - | - | -| - |  80   |   800  |  I    |

.________________________________________________________________________.

Ինժեներա-երկրաբանական հետազոտություններով վերին 30 մ-ոց շերտի ընդհանուր բնութագիրը որոշելիս կարևոր դեր է պատկանում տարբեր տիպի շերտախմբերին: Համայնքի տարածքում դրանք բազմազան են: Նշենք առավել կարևորները` տալով դրանց կառուցվածքը և նրանց վրա սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մեծությունը.

I-Բ1, I-Բ2 շերտախմբերը կազմված են մեծ հզորությամբ ժայռային (բազալտ) և բեկորային ապարներից, որոնք ըստ սեյսմիկ հատկությունների դասվում են առաջին կարգի գրունտների շարքը: Սրանք նվազեցնում են ելակետային 0,30 g արագացումը 0,8 գործակցով (ՀՀՇՆ-II-6.02-2006.թ.): Հետևաբար, այս գրունտների վրա սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումը, հաշվի առնելով ՍՄՇ քարտեզի ճշտությունը, կկազմի 0,25 g:

I-Բ3 դասվում է, ըստ սեյսմիկ հատկությունների, երրորդ կարգի գրունտների շարքը, քանի որ կազմված է կավավազային, բեկորային մինչև 13մ հզորությամբ ապարներից: ՈՒստի, ամբողջ շերտախմբի սեյսմիկ հատկությունը գնահատվել է երրորդ կարգի, որոնք փոխում են 0,30g ելակետային արագացումը` դարձնելով այն 0,35 g:

II-Բ1, II-Բ2, IV-Ա4 շերտախմբերը կազմված են հիմնականում ժայռային և բեկորային ապարներից, որոնք, ըստ սեյսմիկ հատկությունների երկրորդ կարգի են: Սրանք չեն փոխում ելակետային սեյսմիկ վտանգի մակարդակը, ուստի այս շերտախմբի վրա առավելագույն հորիզոնական արագացումը կկազմի 0,30 g:

III-Բ1 շերտախումբը կազմված է բազալտներից, որոք ըստ սեյսմիկ հատկությունների առաջին կարգի են և սրանց վրա ելակետային վտանգը կնվազի 0.8 գործակցով: Սակայն ռելիեֆի թեքությունը այս շերտախմբի վրա մեծ է 15o-ից, որը կմեծացնի վտանգը 1.2 անգամ: ՈՒստի հաշվի առնելով նշված երկու կարևոր հանգամանքները կարելի է ասել, որ այս շերտախմբի վրա ելակետային 0.30g արագացման մեծությունը չի փոփոխվի:

IV-Ա5 և IV- Ա6 - շերտախմբերը կազմված են երրորդ կարգի, մեծ հզորության (7 մ և ավելի) կավավազային գրունտներից, որոնցից ներքև գտնվում են բեկորային գրունտները: Վերջիններս դասվում են երկրորդ կարգի գրունտների շարքը, սակայն ունեն ավելի փոքր հզորություն, քան կավային գրունտները: Նշված շերտախմբի վրա կնկատվի ելակետային վտանգի աճ ` 1,2 գործակցով: ՈՒստի սրանց վրա հորիզոնական արագացումների մեծությունը կլորացումով կկազմի 0,35g:

V-Ա1 և V-Ա2 \շերտախմբերը ներկայացված են առաջին կարգի գրունտներով` 12 մ-ից ավել հզորությամբ բազալտներով և բեկորային ապարներով: ՈՒստի սպասվելիք հորիզոնական արագացման մեծությունը կնվազի 0,8 գործակցով և կկազմի 0,25 g: Սակայն այս շերտախմբերը գտնվում են հնարավոր ջրածածկերի տակ, ուստի սրանց վրա շենքեր և կառուցվածքներ նախագծելիս պատք է կիրառվեն ՀՀՇՆ-II-6,02-2006-ի 5.4.1 կետի պահանջները:

V-Ա4 շերտախումբը կազմված է ճալաքարակոպճային գրունտներից, որոնք ըստ սեյսմիկ հատկությունների երկրորդ կարգի են և չեն փոխում ելակետային 0,30 g սեյսմիկ արագացման մեծությունը: Սակայն այս շերտերը գտնվում են ջրածածկերի գոտում, ուստի շինությունների նախագծման ժամանակ պետք է կիրառվեն գործող սեյսմակայուն շինարարական նորմերի 5.4.1 կետի պահանջները:

V-Ա5 և V-Ա6 շերտախմբերը ներկայացված են կավավազային և բեկորային նյութերից, որոնք գտնվում են գետի հունի շրջանում, ուր բարձր է գրունտային ջրերի մակարդակը: ՈՒստի ըստ սեյսմիկ հատկությունների սրանք դասվում են երրորդ կարգի գրունտների շարքը, որոնք մեծացնում են վտանգը 1,2 գործակցով: Սպասվելիք հորիզոնական արագացումը այս շերտախմբերի վրա կկազմի 0,35 g:

Ինչպես երևում է վերը շարադրվածից, Ծաղկահովիտ համայնքի տարածքում, վերին 30 մ երկրաբանական կտրվածքում հիմնականում գերակշռում են ըստ սեյսմիկ հատկությունների առաջին, երկրորդ և համեմատաբար քիչ երրորդ կարգի գրունտները: Սակայն Ծաղկահովիտում որոշակի տարածում ունեն 150-ից մեծ թեքությամբ լանջերը, որոնք դասվում են շինարարության համար անբարենպաստ տարածքների շարքին և ըստ գործող ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի ավելացնում են սեյսմիկ վտանգի մակարդակը 1,2 անգամ: Մյուս, շինարարության համար անբարենպաստ հրապարակները գետահուներն են, ժամանակավոր ջրահոսքերի գոտիները: Այս անբարենպաստ տարածքներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի 5.4.1 կետի պահանջները:

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1591-Ն
Որոշում