Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ...

 

 

040.1591.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1591-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

3.3. Հորիզոնական արագացումների որոշումը սեյսմահետախուզական տվյալներով (ակուստիկ կոշտությունների մեթոդ)

 

Այս մեթոդը համարվում է գլխավոր: Այդ պատճառով հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացվել թե' դաշտային աշխատանքներին և թե' արագացումների հաշվարկներին:

 

Դաշտային սեյսմահետախուզական աշխատանքների մեթոդիկան ու տեխնիկան

 

Ակուստիկ կոշտությունների մեթոդով արագացման փոփոխության գնահատման նպատակով առանձին կետերում կատարվել է սեյսմիկ զոնդավորում` բեկված ալիքների մեթոդով (ԲԱՄ): Աշխատանքները կատարվել են «Տալգար» սեյսմահետախուզական կայանի օգնությամբ: Չափումների համար ընտրվել են հետևյալ պարամետրերը` պրոֆիլի երկարությունը` 90 մ, սեյսմաընդունիչների միջև հեռավորությունը` 3 մ: Յուրաքանչյուր կետում իրականացված է 30 տեղակայանք` հոդոգրաֆի մինչև 90 մ երկարություն ապահովելու համար, որը թույլ է տվել ուսումնասիրել կտրվածքը 30 մ խորությամբ: Ալիքների հարուցումը իրականացվել է մուրճի հարվածի միջոցով:

 

Դաշտային նյութերի մեկնաբանում

 

Դաշտային նյութերի մեկնաբանումը կատարվել է ըստ սեյսմաընդունիչների ու հարվածի կետերի միջև եղած հայտնի հեռավորության և ալիքների անցման չափված ժամանակի հոդոգրաֆների կառուցման ճանապարհով: Բեկված ալիքների հոդոգրաֆների մեկնաբանման արդյունք են հանդիսանում բեկող սահմանների տեղադրման խորության և ձևի, ինչպես նաև այդ սահմանների երկարությամբ ալիքների տարածման սահմանային արագությունների որոշումը:

Սահմանային արագությունները որոշվել են տարբերության հոդոգրաֆի եղանակով` ըստ Vr=2Vռազ առընչության, որտեղ Vr-ն արագությունն է` հաշվված տարբերության հոդոգրաֆի եղանակով:

 

Ակուստիկ կոշտությունների մեթոդով ուժգնության փոփոխության որոշում

 

Բալականության և արագացումների փոփոխությունը, կախված գրունտային պայմաններից, հիմնականում որոշվում է գրունտային շերտի հզորությամբ և նրա ապարների ֆիզիկա-մեխանիկական ու առանձգական հատկություններով:

Կառույցների հիմնատակ հանդիսացող ապարների առանձգական հատկություններն էականորեն որոշում են կառույցների վարքը սեյսմիկական տատանումների դեպքում: Դրա համար կառույցների սեյսմակայունության վրա գրունտների ազդեցության ճշգրիտ հաշվառման համար անհրաժեշտ է գնահատել կառույցների հիմնատակը կազմող ապարների հատկությունները:

Ալիքների չափված արագությունների ու միջավայրի ապարների խտության մեծության միջև գոյություն ունեցող կապը թույլ է տալիս ստանալ երկրաշարժի ուժգնության փոփոխությունը հետևյալ անալիտիկ արտահայտությամբ.

 

/\I1 = 1,67[lg(VoPo)-lg(VnPn)],

 

որտեղ VoPo-ն միջավայրի ակուստիկ կոշտությունն է (խտության և երկայնական կամ լայնական ալիքների տարածման արագության արտադրյալը):

Այս բանաձևը տալիս է բալականության աճը VnPn պարամետրերով բնութագրվող գրունտի վրա` VoPo ակուստիկ կոշտությամբ էտալոնային գրունտի համեմատությամբ: Ըստ այս բանաձևի որոշվում է բալականության աճը ոչ ջրահագեցված տեղամասերում: Ինչպես արդեն նշել ենք որպես էտալոնային գրունտ ընտրվել էր IV-ը4 շերտը, որը կազմված է 7մ-ից ավել հզորությամբ ճալաքարերից, որի խտությունը կազմում է 2,2 տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp=1000 մ/վրկ, Vs=600 մ/վրկ: Այս գրունտը ըստ սեյսմիկ հատկությունների դասվում է երկրորդ կարգի գրունտների շարքը, որոնք ելակետային հորիզոնական արագացումը ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.30 g), չեն փոխում: Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 3-ում:

Հաշվարկման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրունտներից կախված սեյսմիկական ինտենսիվության աճի արժեքները բալերով, Ծաղկահովիտ համայնքի տարածքում փոփոխվում են - 0,9 փ + 0,3 սահմաններում:

Երկայնական ալիքների տարածման միջին արագությունների ընդհանրացված արժեքները կտրվածքի վերին մասում գրունտների հիմնական տարատեսակների համար հետազոտված բոլոր տեղամասերում բերված են աղյուսակ 3-ում, որտեղ տրվում են նաև բալականության աճի հաշվարկի արդյունքները` գրունտների ակուստիկ կոշտությունների համեմատության նպատակով: Համակարգչային ծրագրով նախ որոշվել է հորիզոնական արագացման փոփոխության K գործակիցը, ապա նաև արագացման մեծությունը` ելակետային 0.30 g արագացման հաշվառումով (աղյուսակ 3):

 

Աղյուսակ 2. Հիմնական գրունտների սեյսմիկ հատկությունները և դրանցից կախված սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության չափը

 

.___________________________________________________________________

|     |Տիպիկ գրունտային   |Հզոր.|VP   |VS   |P   |Vr   |Vs   |P    |

|     |կտրվածքները, համարը|մ    |մ/վրկ|մ/վրկ|գր/ |(միջ)|(միջ)|(միջ)|

|     |և  ինդեքսը         |     |     |     |սմ3 |մ/վրկ|մ/վրկ|գր/  |

|     |                   |     |     |     |    |     |     |սմ3  |

|_____|___________________|_____|_____|_____|____|_____|_____|_____|

|  1  |         2         | 3   | 4   |  5  | 6  |   7 |  8  |  9  |

|_____|___________________|_____|_____|_____|____|_____|_____|_____|

|1    |             |     |     |     |     |    |     |     |     |

|I-Բ1 |Բազալտ       |bQ   |15   |3000 |1750 |.7  |3000 |1750 |2.70 |

|     |             |     |     |     |     |    |     |     |     |

|_____|_____________|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|

|2    |1) Բեկորային |d-KQ4|5    |1200 |700  |2.3 |2310 |1350 |2.62 |

|I-Բ2 |   գրունտ    |     |     |     |     |    |     |     |     |

|     |2) Բազալտներ |bQ   |20   |3000 |1750 |2.7 |     |     |     |

|_____|_____________|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|

|3    |Ճալաքարա-    |a-pQ4|7    |1000 |600  |2.2 |1000 |600  |2.20 |

|IV-A4|կոպիճային    |     |     |     |     |    |     |     |     |

|     |գրունտ       |     |     |     |     |    |     |     |     |

|_____|_____________|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|

|4    |1) Կավավազա- |d-pQ4|7    |800  |470  |1.88|8800 |520  |2.03 |

|IV-A6|   յին գրունտ|     |     |     |     |    |     |     |     |

|     |2) Ճալաքարա- |a-pQ4|6    |1000 |600  |2.2 |     |     |     |

|     |   յին գրունտ|     |     |     |     |    |     |     |     |

.___________________________________________________________________

.__________________________ ________________________________.

|     |Տիպիկ գրունտային   | |Vp P    |/\I |Io   |I2   |հաշվ.|

|     |կտրվածքները, համարը| |(ակուստ.|բալ.|ելակ.|հաշվ.|արագ.|

|     |և  ինդեքսը         | |կոշտ)   |աճը |բալը |բալը |gr   |

|_____|___________________| |________|____|_____|_____|_____|

|  1  |         2         | |  10    |11  | 12  | 13  | 14  |

|_____|___________________| |________|____|_____|_____|_____|

|1    |             |     | |        |    |     |     |     |

|I-Բ1 |Բազալտ       |bQ   | |10100   |-0.9|9    |8.1  |0.21 |

|     |             |     | |        |    |     |     |     |

|_____|_____________|_____| |________|____|_____|_____|_____|

|2    |1) Բեկորային |d-KQ4| |6050    |-0.6|9    |8.4  |0.23 |

|I-Բ2 |   գրունտ    |     | |        |    |     |     |     |

|     |2) Բազալտներ |bQ   | |        |    |     |     |     |

|_____|_____________|_____| |________|____|_____|_____|_____|

|3    |Ճալաքարա-    |a-pQ4| |2200    |0   |9    |9.0  |0.3  |

|IV-A4|կոպիճային    |     | |        |    |     |     |     |

|     |գրունտ       |     | |        |    |     |     |     |

|_____|_____________|_____| |________|____|_____|_____|_____|

|4    |1) Կավավազա- |d-pQ4| |        |    |     |     |     |

|IV-A6|   յին գրունտ|     | |1786    |0.3 |9    |9.3  |0.33 |

|     |2) Ճալաքարա- |a-pQ4| |        |    |     |     |     |

|     |   յին գրունտ|     | |        |    |     |     |     |

.__________________________ ________________________________.

 

Աղյուսակ 3. Ծաղկահովտի տարածքում սեյսմիկ զոնդավորման տվյալներով կետերում (գրաֆիկական հավելված # 1) արագությունների արժեքները և սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացման մեծությունները ըստ հաշվարկների

 

._________________________________________________________________________.

|ՍԶ |I-ին|II   |I-ին|II-ին|I-ին|II  |միջ.  |միջ.|ին- |ին- |հաշվ|հաշվ|հաշվ.|

|կետ|շեր-|շերտի|շեր-|շերտի|շեր-|շեր-|արնը  |խտնը|տեն.|տեն-|ինտ-|գործ|արա- |

|   |տի  |ար-նը|տի  |խտ-նը|տի  |տի  |      |    |փոփ-|նը  |նը  |    |գաց. |

|   |ար- |     |խտ- |     |խոր-|խոր-|      |    |նը  |    |    |    |     |

|   |նը  |     |նը  |     |նը  |նը  |      |    |    |    |    |    |     |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

| N |V1  | V2  | r1 | r2  | h1 | h2 |  Vcr | Rcr| /\I| Io | IR | K  |/\gr |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|1  |750 |2750 |1,88|2,55 |1.օ |29  |525,5 |2,53|0,8 | 9  |8,2 |1,54|0,23 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|2  |1000|2600 |2,2 |2,6  |3.օ |27  |2241,4|2,56|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|3  |840 |2500 |2,88|2,56 |1.օ |29  |2345,5|2,57|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|4  |850 |2600 |1,88|2,5  |1.օ |29  |2433  |2,48|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|5  |700 |2550 |1,88|2,6  |1.օ |29  |2343,5|2,58|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|6  |1200|2450 |2,3 |2,52 |3,5 |26,5|2184,5|2,49|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|7  |1150|2700 |2,25|2,52 |3,5 |26,5|2333,1|2,49|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|8  |800 |2640 |1,88|2,55 |1,5 |28,5|2367,7|2,52|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|9  |800 |2560 |1,88|2,55 |1.օ |29  |2385,1|2,53|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|10 |810 |2700 |1,9 |2,56 |1.օ |29  |2505,2|2,54|-0,8| 9  |8,2 |1,54|0,23 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|11 |750 |2460 |1,8 |2,45 |1,5 |28,5|2208,3|2,42|-0,6| 9  |8,4 |1,5 |0,26 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|12 |800 |2540 |1,9 |2,45 |1,4 |28,6|2305,9|2,42|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|13 |1200|2620 |2,3 |2,6  |4,5 |25,5|2225,1|2,56|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|14 |3000|100  |2,7 |1    |30  |0   |3000  |2,70|-0,9| 9  |8,1 |1,57|0,21 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|15 |3100|100  |2,65|1    |30  |0   |3100  |2,65|-1,0| 9  |8,0 |1,58|0,20 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|16 |800 |2920 |1,8 |2,55 |1,5 |28,5|2578,4|2,51|-0,8| 9  |8,2 |1,54|0,23 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|17 |750 |2940 |1,8 |2,5  |1.օ |29  |2679,2|2,48|-0,8| 9  |8,2 |1,54|0,23 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|18 |820 |2840 |1,8 |2,52 |1,5 |28,5|2528,6|2,48|-0,8| 9  |8,2 |1,54|0,23 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|19 |800 |2620 |1,8 |2,51 |1,5 |28,5|2352,4|2,47|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|20 |820 |2640 |1,8 |2,54 |1.օ |29  |2458,1|2,52|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|21 |750 |2740 |1,85|2,55 |1,5 |28,5|2419,1|2,52|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|22 |1200|2750 |2,3 |2,6  |3,5 |26,5|2389,9|2,57|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|23 |750 |2460 |1,8 |2,53 |1.օ |29  |2286,2|2,51|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|24 |820 |2540 |1,8 |2,55 |1,5 |28,5|2298,9|2,51|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|25 |1050|2460 |2,2 |2,6  |3,5 |26,5|2126,8|2,55|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|26 |850 |2530 |1,8 |2,55 |1,5 |28,5|2302,5|2,51|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|27 |1050|2470 |2,2 |2,65 |3.օ |27  |2175,8|2,61|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|28 |1000|2560 |2,2 |2,65 |3,5 |26,5|2165,8|2,60|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|29 |1050|2570 |2,2 |2,65 |3.օ |27  |2245  |2,61|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|30 |1000|2490 |2,2 |2,55 |3,5 |26,5|2121,3|2,51|-0,6| 9  |8,4 |1,5 |0,26 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|31 |780 |2520 |1,8 |2,56 |1,5 |28,5|2267,1|2,52|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|32 |1250|2570 |2,3 |2,65 |3,5 |26,5|2288,1|2,61|-0,7| 9  |8,3 |1,53|0,24 |

|___|____|_____|____|_____|____|____|______|____|____|____|____|____|_____|

|33 |780 |2680 |1,85|2,6  |1.օ |29  |2478,7|2,58|-0,8| 9  |8,2 |1,54|0,23 |

._________________________________________________________________________.

________________

Ծանոթություն. ՍՄՇ քարտեզը կազմելիս, այն կետերում, որոնք գտնվում են 15 աստիճանից թեք լանջերին, հաշվարկային արագացման մեծությունը բազմապատկված է 1.2 գործակցով` համաձայն ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի:

 

3.4. Սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների գոտիների սահմանների և վտանգի մակարդակի որոշումը:

 

Համայնքի տարածքի կազմվելիք ՍՄՇ քարտեզի հիմնական պարամետրերը` սեյսմիկ գոտիների սահմանները և սեյսմիկ վտանգի մակարդակը` արտահայտված գրունտների առավելագույն հորիզոնական արագացումների արժեքներով, որոշվել են տվյալների համալիրի հիման վրա` երկու փուլով:

Առաջին փուլում որոշվել են սեյսմիկ գոտիների սահմանները, որի համար օգտագործվել են փաստացի և հաշվարկային նյութերի երկու խմբեր` մինչև 30 մ խորությամբ երկրաբանական կտրվածքում գրունտների լիթոլոգիական ու ֆիզիկա- մեխանիկական հատկությունների էական փոփոխությունները և գրունտների ակուստիկ կոշտությունների կտրուկ փոփոխությունները նույն կտրվածքում և չափվող կետերում:

Պետք է նշել, որ այս երկու ճանապարհներով որոշված սեյսմիկ գոտիների սահմանների միջև էական տարբերություններ չկան, դրանք հիմնականում համընկնում են: Կարծիք կա, որ սեյսմիկ գոտիների սահմանները պետք է որոշել միայն ակուստիկ կոշտությունների միջոցով, դա մոտավորապես նույնն է ինչ ստացված արագացումների իզոգծերի միջոցով: Սա բերում է անճշտությունների, քանի որ երկրի մակերեսի ակտիվ երկրաբանական պրոցեսները կարող են էականորեն չազդել արագացումների արժեքի վրա, բայց այդ տարածքները դասվեն շինարարության համար անբարենպաստների շարքին: ՈՒստի, սահմանների որոշումը համալիր մոտեցմամբ` գերադասելի է:

Գործող ՀՀ շինարարական նորմերով, լանջերի 150-ից մեծ թեքության ազդեցությունը սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա, քանակական տեսակետից, արդեն սահմանված է, որը ավելացնում է ելակետային արագացումը 1,2 անգամ: Շինարարության տեսակետից անբարենպաստ տարածքների թվին, բացի թեք լանջերից, դասվել են նաև սելավատարերն ու ձորակները, գետերի հուները:

ՍՄՇ-ի աշխատանքների իրականացման երկրորդ փուլում որոշվել է յուրաքանչյուր գոտում սպասվելիք հորիզոնական արագացման և բալականության արժեքները: Շեշտում ենք նաև բալականությունը, քանի որ որոշ դեպքերում այն լրացուցիչ միջոց է արագացման արժեքը որոշելու համար: Բալականությունից արագացման անցնելիս օգտագործվել է նաև հայտնի էմպիրիկ կախվածությունը`

 

A=0.0008x 2I,

 

ուր A-ն արագացումն է, իսկ I-ն բալականությունը:

 

Սեյսմահետազոտական տվյալներով տարբեր գրունտներում ու շերտախմբերում ստացված ալիքների արագությունները, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների, հզորության և այլ տվյալների հաշվառումով կազմված են աղյուսակ

2-ը և աղյուսակ 3-ը: Համակարգչային ծրագրով սկզբում հաշվարկվել է K գործակիցը ըստ շերտում ալիքների արագությունների, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների կամ հզորության, ապա նաև արագացման մեծությունը: Աղյուսակ 3-ը հիմք է ծառայել յուրաքանչյուր սեյսմիկ զոնդավորման կետում հորիզոնական արագացումների արժեքների որոշման համար: Այս արժեքները դրվել են քաղաքի տարածքների սեյսմիկ գոտիներում սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մակարդակի որոշման հիմքում:

 

3.5 Գրունտի տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով

 

Ծաղկահովիտ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման համար կատարվել են բարձր հաճախային միկրոսեյսմերի ֆոնի հետազոտման աշխատանքներ` տարբեր գրունտային պայմաններով տեղամասերի հաճախային առանձնահատկությունների բացահայտման նպատակով:

Կարճ պարբերություն ունեցող միկրոսեյսմերը չափվել են ժամանակի 0,01-1,2 վրկ. տիրույթում:

Տարբեր տեղամասերում դիտարկվել են ամպլիտուդի փոփոխություններ որոշակի տիրույթում` տարբեր պարբերությունների դեպքում նվազագույն և առավելագույն արժեքներով:

Միկրոտատանումների գրանցման կետերը ընտրվել են ելնելով ինժեներա-երկրաբանական պայմաններից, յուրաքանչյուր տիպի գրունտի վրա կատարվել է առնվազն երեք չափում (նրանց տեղադրումը բերված է գրաֆիկական հավելված N 1-ում):

Բարձր հաճախային միկրոտատանումների գրանցումը կատարվել է հետևյալ կերպ: Յուրաքանչյուր կետում սեյսմատվիչները տեղադրվել են 20 սմ խորության վրա` խանգարումների ազդեցությունից խուսափելու նպատակով: Գրանցումները կատարվել են 2 րոպե տևողությամբ օրական երեք անգամ, ժամը 1000-ին,1800 և 2200-ին: Միկրոտատանումների գրանցումները իրականացնելու համար օգտագործվել է սեյսմագրաֆի ռեժիմում աշխատող հատուկ կայան` կիրառելով CM-3 տիպի ուղղահայաց սեյսմաչափ, ՈՒՊՆ ուժեղացուցիչ և H-327-4 տիպի ինքնագրանցող սարք: Օգտագործվել է 50000 առավելագույն խոշորացման բնութագրերը` 0,1-1,2 վրկ պարբերությունների տիրույթում: Կանալի չափաբերումը իրականացվել է գեներատորային մեթոդով: Գրանցման գծի հաստությունը կազմել է 0,5 մմ, իսկ թղթի ձգման արագությունը` 1-50 սմ/վրկ:

Գրունտների բնական միկրոտատանումների գրանցումների մշակումը, որոնց տևողությունը կազմում է 2 րոպե, կատարվել է 30 վայրկյանանոց միջակայքում պարբերությունների և ամպլիտուդների համատարած չափման միջոցով: Գերակշռող պարբերությունների առանձնացման համար կառուցվել են ո(Ti) կրկնելիության գրաֆիկները/ներկայացված են հաշվետվության վերջում/: Որոշվել են առավել հաճախ հանդիպող պարբերությունները ո(Ti), գրաֆիկները վերափոխվել են ո(Ti)% գրաֆիկների, որտեղ ո* = (Ti/ /\t) 100%, /\t - գրանցման տևողությունն է: Պարբերությունը համարվում է գերակշռող, եթե ո* >= 15: Գրանցումների վերլուծության հիման վրա ստացվել են գրունտների տատանման գերակշռող պարբերությունները:

Քանի որ Ծաղկահովտի տարածքում վերին 30 մ հզորության շերտը հիմնականում անհամասեռ է` կազմված է տարբեր կարգի գրունտներից, ապա, ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 5.3.3 կետի, գրունտի հաշվարկային գերակշռող պարբերությունը որոշելիս միկրոսեյսմերի գրանցումների հիման վրա ստացված տվյալները բազմապատկվել են 1,3 գործակցով: Ստացված արդյունքները ամփոփ տեսքով բերված են Աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4. Միկրոտատանումների գերակշռող պարբերությունների արժեքները` կախված գրունտային պայմաններից (Ծաղկահովիտ համայնք)

 

._________________________________________________________.

|Շերտի ինժեներա-  |Չափված|Գրանցում- |Գերակշռող |Գերակշռող |

|երկրաբանական     |կետերի|ների թիվը |պարբերու- |պարբերու- |

|բնութագիրը       |քանակը|մեկ կետում|թյունը`   |թյունների |

|                 |      |          |վրկ       |միջին     |

|                 |      |          |          |արժեքները`|

|                 |      |          |          |վրկ       |

|_________________|______|__________|__________|__________|

|ավազակավ-ճալաքար |   2  |    2     |0,2-0,35  |0,2-0,45  |

|                 |      |          |0,26-0,45 |          |

|_________________|______|__________|__________|__________|

|ճալաքար-բեկորային|   2  |    2     |0,15-0,2  |0,15-0,26 |

|                 |      |          |0,19-0,26 |          |

|_________________|______|__________|__________|__________|

|ավազակավ-ճալաքար |   2  |    2     |0,20-0,25 |0,20-0,36 |

|                 |      |          |0,26-0,36 |          |

|_________________|______|__________|__________|__________|

|բեկորային        |   2  |    2     |0,24-0,4  |0,24-0,52 |

|                 |      |          |0,3-0,52  |          |

|_________________|______|__________|__________|__________|

|ավազակավ         |   2  |    2     |0,25-0,5  |0,25-0,42 |

|                 |      |          |0,26-0,42 |          |

|_________________|______|__________|__________|__________|

|Բազալտ           |   2  |    2     |0,12-0,2  |0,12-0,25 |

|                 |      |          |0,15-0,25 |          |

._________________________________________________________.

 

3.6. Ծաղկահովիտ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ

 

Ծաղկահովիտ համայնքի տարածքի ՍՄՇ 1:2000 մասշտաբի քարտեզն ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության ու գոտիների դիֆերենցվածության, ունի բարդ կառուցվածք: Սա պայմանավորված է սեյսմիկ տեսակետից բավականին բազմազան գրունտային, երկրաբանական պայմաններով ու 150-ից մեծ թեքությամբ ռելիեֆով:

Ընդհանրապես համայնքի տարածքում առանձնացված են 7 տիպի սեյսմիկ գոտիներ սպասվելիք 0,25-0,35 g առավելագույն հորիզոնական արագացումների մեծությամբ: Երեք գոտիները բարենպաստ են շինարարության համար, իսկ չորսը` ոչ (գրաֆիկական հավելված 2): Ըստ վտանգի մակարդակի Ծաղկահովիտ համայնքի տարածքում գերակշռում են 0.30-0.35 g սպասվելիք արագացմամբ գոտիները: Ընդ որում շատ կարևոր է, որ մեծ տոկոս են կազմում շինարարության համար բարենպաստ տարածքները (մոտ 80 տոկոս): Անբարենպաստ տարածքները (մեծամասամբ 0.30 g արագացման մեծությամբ) հիմնականում պայմանավորված են 150-ց մեծ թեքությամբ լանջերի առկայությամբ, որտեղ հնարավոր են նաև քարաթափեր: Այս հրապարակներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի 5.4.3 կետի պահանջները: Այսինքն պետք է իրականացվեն որոշ ինժեներային աշխատանքներ. Փոքր տարածք են կազմում գետահուները և ձորակները, որտեղ շինարարության դեպքում պարտադիր է նորմերի 5.4.1 կետի պահանջների կիրառումը: Ընդհանրապես գլխավոր հատակագծի մշակման և շինարարության նախագծման համար սեյսմիկ վտանգի ու գրունտների տեսակետից Ծաղկահովտի տարածքը կարելի է համարել բարենպաստ:

Ընդառաջ գնալով պատվիրատուին, կազմվել է ավելի մանրամասն քարտեզ, որն ունի 1:2000 մասշտաբ, բայց ըստ ՍՄՇ աշխատանքների իրականացման կարգի [4], բավարար էր և 1:5000 մասշտաբը:

Նշվում է, որ կազմված սեյսմիկ միկրոշրջանացման 1: 2000 մասշտաբի քարտեզը հիմք է ծառայելու բնակավայրի գլխավոր հատակագիծը կազմելու համար, սակայն ցանկացած առանձին օբյեկտի նախագծման համար պետք է կատարվեն մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ հետազոտություններ` շինարարության հրապարակի տարածքում:

 

4. Վերջաբան

 

Ծաղկահովիտ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ կազմվել է առաջին անգամ: Այն ունի 1:2000 մասշտաբ և կազմվել է ինժեներա-երկրաբանական, սեյսմաբանական նոր դաշտային դիտարկումների ու արխիվային փաստացի նյութերի և այլ տվյալների հիման վրա, համալիր մոտեցումով: Քարտեզը կազմելիս առանձնապես մեծ տեղ է հատկացվել սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխման որոշման ակուստիկ կոշտությունների մեթոդին, որպես գլխավոր մեթոդի: Սակայն քաղաքի տարածքին բնորոշ է այնպիսի երկրաբանական կառուցվածք, որ վտանգի մակարդակը որոշելիս հաշվի է առնվել նաև լանջերի 150-ից մեծ թեքությունը, գետահուների ու ձորակների առկայությունը: Առանձնացված սեյսմիկ գոտիներում վտանգի մակարդակը գնահատված է 0.25-0,35 g: Պետք Է նշել, որ ՀՀ բնակավայրերից քչերն են, որոնց տարածքը ունի այսպիսի ցածր վտանգի մակարդակ: Յուրաքանչյուր գոտու համար տրված է նաև գրունտների տատանմումների գերակշռող պարբերությունները:

Շինարարության համար անբարենպաստ տարածքները պայմանավորված են 150-ից մեծ լանջերի և որոշ չափով գետահուների ու ձորակների առկայությամբ: Քարտեզի վրա այն տարածքներում, ուր հորիզոնական արագացման չափի կողքին դրված է աստղանիշներ, շինությունների նախագծման ժամանակ պահանջվում է ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի 5.4.1 և 5.4.3 կետերի կիրառում [1]: Այդ տարածքները բավականին մեծ մակերես են կազմում:

Կազմված ՍՄՇ-ի քարտեզը ըստ գործող նորմերի կարող է հավաստի հիմք ծառայել Ծաղկահովիտ համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար: Այն չի կարելի օգտագործել առանձին օբյեկտի նախագծման նպատակով: Այս դեպքում պահանջվում են լրացուցիչ մանրամասն ինժեներա-երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ:

 

5. Օգտագործված գրականություն

 

1. ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր II-6. 02-2006, Երևան, 2006 թ.

2. Ինժեներական հետազննություններ շինարարության համար, Հիմնական դրույթներ ՀՀՇՆ 1-2,01-99. Պաշտոնական հրատարակություն, Երևան, 2000 թ:

3. Հաշվետվություն «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի գլխավոր հատակագծի մշակման և նախագծման աշխատանքներ: Գիրք 1, Ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություններ (Ե. Ենգիբարյան)» ՀԳՇՆ ինստիտուտի ֆոնդեր, Երևան, 2007 թ.

4. Կարգ սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման: Հաստատված ՀՀ Տարածքային կառավարման և Քաղաքաշինության նախարարությունների 2007թ հունիսի 28-ի թիվ 45 համատեղ հրամաններով:

5. Ռեկօմենդացիյա պօ սեյսմիչեսկօմու միկռօռայօնիռօվանիյու պրի ինժենեռնիխ իզիսկանիյախ դլյա ստռօիտելստվա. Գօսստռօյ ՍՍՍՌ, Մ., 1985 գ.

 

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՎԱԾ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Նկ 1. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ/ կետ # 1/

Նկ 2. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ/ կետ # 2/

Նկ 3. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ/ կետ # 3/

Նկ 4. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ /կետ # 6/

Նկ 5. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ /կետ # 8/

Նկ 6. Գերակշռող պարբերությունների գրաֆիկ /կետ # 14/

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկների օրինակները չեն բերվում

 

I-2.6 ՀՀ Ծաղկահովիտի գյուղական համայնքի վարչական սահմանների ճշգրտում

 

Ծաղկահովիտի գյուղական համայնքի առկա սահմանների ճշգրտման համար հիմք են հանդիսացել կադաստրային քարտեզագրման և «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրման նյութերը:

 

I-2.7 Ժողովրդագրական տվյալներ

 

Վերջին 20 տարվա վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ Ծաղկահովիտ գյուղում բազմանդամ ընտանիքների թիվը պակասում է և հակառակը` սակավաթիվ անդամներով ընտանիքների քանակն ավելանում է:

1970 թ. բնակավայրում ապրել է 804 մարդ, 1979 թ.` 1254 մարդ, 1986 թ.` 1700 մարդ, 1988 թ.` 1900 մարդ:

1989 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից մշակված վերջին գլխավոր հատակագծով 1995 թ. նախատեսվել է 2400 մարդ, իսկ հաշվարկային ժամանակամիջոցի համար, որն ընդգրկում է մինչև 2010 թ., բնակավայրում պետք է ապրեր 3560 մարդ:

Ըստ ՀՀ վիճակագրական պետական խորհրդի, 2006 թ. տարեսկզբի դրությամբ Ծաղկահովիտ գյուղում ապրում են 2161 մարդ, որից առկա` 2025 մարդ:

Ինչպես երևում է թվերից, նախորդ գլխավոր հատակագծով նախատեսված կանխատեսումային ցուցանիշները չեն համապատասխանում բնակչության աճի ցուցանիշների հետ: Դա պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ և բնակչության արտագնացության հետ:

 

I-3 Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն

I-3.1 Բնակելի կառուցապատում

 

Ծաղկահովիտ համայնքի տարածքում ձևավորված արդյունաբերական օբյեկտների առկայությունը, լանդշաֆտի առանձնահատկությունները պայմանավորել են կառուցապատման առկա իրավիճակը: Բնակավայրի մուտքը կազմակերպված է հյուսիսից, որտեղ և գլխավոր փողոցի աջ և ձախ կողմերում ձևավորված է հասարակական կենտրոնը` իր համապատասխան քաղաքաշինական էլեմենտներով: Հենց այս հյուսիսային թաղամասում էլ կառուցվել են հինգ հարկանի շենքեր, որոնց մի մասի հարկայնությունը 1988 թ. երկրաշարժից հետո իջեցվել է մինչև երեք հարկ, իսկ երեք շենք էլ քանդվել են` իրացնելու նպատակով: Այժմ հյուսիսային թաղամասում մնացել է վեց բազմաբնակարան շենք:

Մնացած բոլոր թաղամասերը և փողոցները կառուցապատված են մեկ - երկու հարկանի առանձնատներով: Անհատական կառուցապատման նոր թաղամասերը, որոնք իրականացվել են երկրաշարժից հետո, գտնվում են գյուղի հյուսիս - արևմտյան և հյուսիսային մասերում:

Գյուղի բազմաբնակարան թաղամասի տարածքում դեռևս պահպանվել են փայտե տնակներ, որոնցում մինչև այժմ ապրում են: Վերջին տարիների սեփականաշնորհման և հողաբաժանումների հետևանքով բնակավայրի հարավային և հարավ-արևմտյան հողատարածքները բաժանվել են անկանոն:

Անհատական բնակելի տները մոտ 360 են` որոնցից 20%-ը կիսակառույց:

 

I-3.2 Հասարակական կառուցապատում

 

Ծաղկահովիտ գյուղը հանդիսանում է համայնքի վարչատնտեսական և հասարակական կենտրոն:

Գլխավոր փողոցի աջ կողմում բանկի կիսակառույց շենքն է, գյուղապետարանը, հյուրանոցը, որի դիմաց «Արագած» կինոթատրոնն է: Գյուղի բազմաբնակարան կառուցապատման տարածքում գտնվում են դպրոցը` 600 աշակերտի համար, մանկապարտեզը, որն այժմ բնակեցված է փախստականներով և անհրաժեշտություն կա նոր տարածք հատկացնել մանկապարտեզ կառուցելու համար: Գյուղն ունի 200 հանդիսատեսի համար նախատեսված ակումբ, առևտրի կենտրոն, շուկա, կենցաղի տուն, ճաշարան, խանութներ, փոստ, կենցաղի տուն, ավտոդպրոց, փրկարարական ծառայություն, ՆԳՆ, պրոֆտեխ ուսումնարան, պոլիկլինիկա, դեղատուն, հիվանդանոց: Ընդհանուր առմամբ բնակավայրում առկա են նախկին շրջկենտրոնին անհրաժեշտ բոլոր հասարակական օբյեկտները, որոնց գերակշռելի մասը ներկայումս կարիք ունեն վերականգնման կամ հիմնանորոգման:

 

I-3.3 Արդյունաբերական կառուցապատում

 

Արդյունաբերության ճյուղերի ենթակառուցվածքային էլեմենտների իրականացման համար տարածքների ճիշտ ընտրությունն ու կազմակերպումը համարվում է հասարակական աշխատանքի արդյունավետության բարձրացման ռեզերվային կարևոր ելակետերից մեկը:

Գյուղի հիմնական արդյունաբերական և կոմունալ պահեստային տարածքները գտնվում են հյուսիս-արևելյան կողմում, բայց որոշ արտադրական ձեռնարկություններ գտնվում են հենց գյուղի կենտրոնական մասում:

Վերը նշված օբյեկտներից են գյուղտեխնիկայի տարածքը, որն ամբողջապես ավերակ վիճակում է, կարի արտադրամասը, որը չի գործում, անասնապահական գոմերը, որոնք սեփականաշնորհված են և ավտոտեխնիկայի հավաքակայանը, որը թալանված և նույնպես ավերակ վիճակում է:

Հյուսիս-արևելյան կողմում գտնվող օբյեկտները հետևյալն են.

- արտադրական տարածքները սկսվում են երեք ոչխարանոցներով, այնուհետև գազի գրասենյակն է, էլեկտրացանցը` իր ենթակայանով: Հաջորդ տարածքը ԱՏԿ-ի տարածքն է, որը կիսաքանդ վիճակում է, ջրային տնտեսության տարածքում ավերակներ են: Նախկին շրջկոպից և իր պահեստներից մնացել են միայն հետքեր: Արտադրական տարածքն ավարտվում է գյուղ քիմիայի տարածքով, որը նույնպես կիսաքանդ վիճակում է:

 

I-4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ

 

Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է տրանսպորտային մատչելիությամբ և ապահովվածությամբ, էներգիայի և ջրամատակարարման պայմաններով, բնապահպանական գործոններով:

Գյուղը պատված է կանոնավոր փողոցային ցանցով, որը միայն ավելի վաղ, տարերայնորեն կառուցապատված տարածքներում է դառնում անկանոն և ոլորաններով: Փողոցային ցանցը բաժանվում է հետևյալ կարգերի` գլխավոր փողոցների ցանց, որոնք ստեղծում են տարբեր նշանակության ֆունկցիոնալ գոտիներ (կարմիր գծերով լայնությունը 18 մ, երթևեկելի մասը` 7 մ), արտադրապահեստային գոտու ճանապարհներ (երթևեկելի մասի լայնությունը 7.5 մ), բնակելի փողոցներ (կարմիր գծերով լայնությունը 14 մ, երթևեկելի մասը` 6 մ) և միջանցիկ ճանապարհներ: Գլխավոր փողոցների միջև հեռավորությունը կազմում է միջին հաշվով 400 մ:

Ճանապարհների մի մասն ասֆալտապատված է, բայց ժամանակի ընթացքում ասֆալտը քայքայվել է և ճանապարհների մեծ մասը գտնվում է կիսաքանդ վիճակում:

 

I-5. Լանդշաֆտի դասակարգում և գնահատում

 

Բնակավայրի և համայնքի տարածքն ընդհանուր առմամբ ընդգրկված է լեռնային բնական լանդշաֆտային գոտում: Գոտու ռելիեֆը հիմնականում հարթ է: Ակտիվ արտահայտված հիդրոլոգիական գործընթացներ չկան: Հարուստ են ջրային աղբյուրները:

Գոտու հողատարածությունները կայունորեն օգտագործվում են ըստ ֆունկցիոնալ նշանակության, համայնքի տարածքների որոշ մասը մասամբ ծածկված են նաև կերախոտերի ցանքսերով:

Հաշվի առնելով համայնքի լանդշաֆտային գոտու լեռնայնությունը` հետագա դասակարգման տաքսոնոմիկ միավոր է ընտրվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման հիմնական ձևերը`

1. Կառուցապատված լանդշաֆտներ

2. Կառուցապատման ենթակա լանդշաֆտներ

3. Գյուղատնտեսական նշանակության հողհանդակներ

4. Անտառտնտեսության հողեր

5. Անօգտագործելի հողատարածքներ

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է`

- կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով,

- հարմարավետ կապերի ստեղծում,

- ճարտարագիտական նախապատրաստման միջոցառումների կիրառում (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում),

- տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարական գոտիների պահպանման պահանջների կիրառում:

Գյուղատնտեսական նշանակության հողհանդակների օգտագործման ռեժիմը նախատեսում է միջոցառումների լայն համալիրի կիրառում, որն ընգրկում է`

Ագրոտեխնիկական միջոցառումներ

- ցանքաշրջանառության կիրառում,

- ցածր արտադրողականության վարելահողերի բարելավում (քարերի հավաքում),

- խորը հերկ` երեք տարին մեկ անգամ,

- պարարտանյութերի օգտագործման չափաբաժինների պահեստավորում, պահեստների կառուցում` ըստ սանպահպանման նորմերի պահանջների,

- վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառում:

Մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ

- արոտների բարելավում, ջրարբիացում,

- անասունների արածեցման, քանակների և ժամկետների սահմանում,

- հեռագնա արոտներում ճանապարհային ցանցի կարգավորում,

- մոլախոտերի, վնասակար և թունավոր բուսատեսակների ոչնչացում:

Ջրատեխնիկական միջոցառումներ

- լեռնային առուների կառուցում,

- ձյունապահ վահանների տեղաեդրում,

Անտառտնտեսության հողերում նախատեսվում է`

- անտառածածկ տարածքների պահպանում, ծառերի տնկում,

- գոյություն ունեցող անտառների բիոնիտետի բարելավում:

 

I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումները

 

Ծաղկահովիտ գյուղի տարածքն, ըստ ճարտարագիտական պաշտպանության միջոցառումների բարդության աստիճանի, կարելի է բաժանել երեք տեղամասի:

 

Առաջին տեղամաս - Կառուցապատման համար բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 70% - ը և ունի մինչև 8 # թեքություն: Այս տարածքում անհրաժեշտ է կատարել ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում: Սեյսմակայունությունը գնահատվում է 9 բալ:

Երկրորդ տեղամաս - Կառուցապատման համար պայմանական բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 25 % և ունի 20 # թեքության հատվածներ: Անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ գրունտերի սեյսմակայունության բարելավման համար` կառուցելով գրունտային բարձեր շենքերի և շինությունների տակ: Սեյսմիկ պայմաններով համայնքը գտնվում է երկրորդ գոտում: Սեյսմակայունությունը գնահատվում է 9 բալ: Գրունտային ջրերը գտնվում են 2.9-5.4 մ խորությամբ:

Երրորդ տեղամաս - Կառուցապատման համար անբարենպաստ տարածք է, որը կազմում է ընդհանուր տարածքի 5%` ընդգրկելով տարածքի 15 #-ից մեծ թեքություն ունեցող հատվածներ, որտեղ շինարարություն կատարելը շատ թանկ է: Դա Ծաղկահովիտ գետի հունն ու խզվածքների տարածքն է, այսինքն Ծաղկահովտի ափերը` 100 մ լայնությամբ ամեն ափի երկայնքով: Ըստ ինժեներա - երկրաբանական եզրակացության, խզվածքի տարածքում գտնվող հին կառույցները պետք է հնարավորին չափ ուժեղացնել:

Բացի վերը նշվածից, հնարավոր են այնպիսի ֆիզիկա - երկրաբանական երևույթներ, ինչպիսիք են սահող հատվածները, հեղեղային հոսքերը և այլն:

Հակահեղեղային միջոցառումներ - Մի շարք հեղեղատարներ Արագածի հյուսիսից սկսվելով և անցնելով բնակավայրի հարավ - արևմուտքից դեպի հյուսիս - արևելք, ստեղծում են Ծաղկահովիտ գետը: Տեղատարափ անձրևների ժամանակ գետը դուրս է գալիս իր հունից և վնասում շրջակա տարածքներին` բավականին մեծ վնաս հասցնելով տարածական միջավայրին:

1972 թ. կազմած գլխավոր հատակագծով բնակավայրի սահմանների մոտ գետի հունը ուղղված է և կարգավորված: Ներկա դրությամբ բնակավայրի սահմաններում գետի ափերը ամրացված են երկաթ բետոնե հավաքովի պատերով:

Ըստ նախորդ նախագծի, նախատեսվում էին պատերի իրականացում նոր կառուցվող վայրերի սահմաններում: Նախատեսվել են նաև 2.5 մ - 3 մ բարձրությամբ բարաժներ` առատ հեղեղների դեմ:

Գյուղի հեղեղատարի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար նախատեսվել է բետոնե ջրանցք:

 

1-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմաններով և բնապահպանական գործոններով` ըստ որի.

- Տարածքի ջրամատակարարման պայմանները սահմանափակ բարենպաստ են:

Խմելու ջուրը բերված է Արագածի աղբյուրներից` 5 կմ հեռավորությունից:

Մինչև երկրաշարժը Ծաղկահովիտը ջուր էր ստանում «Սարի-աղբյուր» աղբյուրներից` 7 լ/վրկ և «Ապարան - Արագած» ջրավազանից` 13 լ/վրկ ջրի քանակությամբ: Հետագայում նույն աղբյուրներից ջուր են ստացել նաև Ապարանի և Արագածի շրջանների իննը բնակավայրեր, որի պատճառով Ծաղկահովտին տրվող ջրաքանակը չի բավարարել բնակչության պահանջները:

Ըստ «Հայպետնահագիծ» ինստիտուտի ջրամատակարարման վերականգման նախագծի, նախկին շրջկենտրոնի և Արագածի մի քանի գյուղերի համար նախատեսվում էր նոր արտեզյան հորատանցքերի շինարարություն, որի ջրի աղբյուրները պետք է հանդիսանային Արագած-Ջրաշեն ստորգետնյա ջրերը և Գախձոր գետի ջրերը` մաքրումից հետո:

Ներկայումս բնակավայրի հարավ-արևմտյան մասում կառուցված է 2x600 մ3 հզորությամբ ՕԿՋ-ներ, որոնց մեջ ջուրը լցվում է 300 մմ և 150 մմ խողովակներով, իսկ ՕԿՋ-ներից ջուրն առանց մաքրման տրվում է բնակչությանը:

Բնակավայրի էլեկտրամատակարարումը ներկայումս իրականացվում է «Ծաղկահովիտ» ենթակայանի կողմից` 1 x 2.5 մվտ + 1 x 4 մվտ հզորության սահմաններում:

- Բնակավայրի տարածքով անցնում է բարձր լարման էլ. հաղորդման գիծ` 35 կվ հզորությամբ («Մանթաշ»):

Բնակավայրում գոյություն ունեն 12 ցանցային ենթակայաններ:

Ըստ նախորդ նախագծի, նախատեսվում է ծառնաբեռնվածության կենտրոնում կառուցել բաժանման կետ, որը կսնվի վերը նշված ենթակայանից: Ցանցային ենթակայանները տեղադրվելու էին ենթակայանի ծանրաբեռնված զոնաների կենտրոններում:

- Բնապահպանական տեսակետից Ծաղկահովտի տարածքը չունի սահմանափակող գործոններ:

 

Եզրակացություն

 

Բնակավայրի հեռանկարային զարգացման համար ընտրված տարածքը գտնվում է գոյություն ունեցող բնակավայրի հյուսիսային և հարավ-արևմտյան մասերում: Բացարձակ նիշերը տատանվում են 2070-2120 մ: Թեքությունները հիմնկանում կազմում են 1-3օ և 5-8օ, իսկ բլրապատ մասում մինչև 15օ: Բացասական գեոդինամիկ պրոցեսները (սահքեր, քարաթափումներ) բացակայում են: Երկրաշարժադիմացկունությունը կազմում է 9 բալ:

Ինժեներական նախապատրաստման միջոցառումները պարզ են և էժան (ուղղագիծ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում):

 

I-8 Ճարտագիտական ենթակառուցվածքներ

I-8.1 Ջրամատակարարում

 

Տարածքի ջրամատակարարման պայմանները սահմանափակ բարենպաստ են:

Խմելու ջուրը բերված է Արագածի աղբյուրներից` 5 կմ հեռավորությունից:

Մինչև 1988թ. երկրաշարժը, Ծաղկահովիտ շրջկենտրոնը ջուր էր ստանում «Սարի-աղբյուր» աղբյուրներից` 7 լ/վրկ և «Ապարան-Արագած» ջրավազանից` 13 լ/վրկ ջրի քանակությամբ: Հետագայում նույն աղբյուրներից ջուր են ստացել նաև Ապարանի և Արագածի շրջանների իննը բնակավայրեր, որի պատճառով Ծաղկահովտին տրվող ջրաքանակը չի բավարարել բնակչության պահանջները:

Համաձայն «Հայպետնախագիծ» ինստիտուտի ջրամատակարարման վերականգման նախագծի, շրջկենտրոնի և Արագածի մի քանի գյուղերի համար նախատեսվում է նոր արտեզյան հորատանցքերի շինարարություն, որի համար ջրի աղբյուրներ պետք է հանդիսանային Արագած-Ջրաշեն ստորգետնյա ջրերը և Գախձոր գետի ջրերը` մաքրումից հետո:

Ներկա դրությամբ բնակավայրի հարավ - արևմտյան մասում կառուցված է 2x600 մ3 հզորությամբ ՕԿՋ-ներ, որոնց մեջ ջուրը լցվում է 300 և 150 մմ խողովակներով, իսկ ՕԿՋ-ներից ջուրը առանց մաքրման տրվում է բնակչությանը:

 

I-8.2 Կոյուղի

 

Ծաղկահովիտ գյուղում կոյուղացված է միայն հասարակական գոտու տարածքը և կոյուղին 150 մմ - 200 մմ խողովակներով գնում է մինչև մոտակա դաշտ` ստեղծելով հակասանիտարական պայմաններ:

Ըստ նախորդ նախագծի, պետք է կոյուղացվեր ամբողջ գյուղը, քանի որ գյուղի ռելիեֆը կեղտաջրերի ինքնահոս հեռացման համար համարվում է բարենպաստ, ապա նախատեսվել է ինքնահոս կոլեկտորներներով տանել Ապարանի կոյուղի` 20 կմ երկարությամբ, որն իր մեջ կներառեր նաև մոտ տեղադրված բնակավայրերի կեղտաջրերի հեռացումը:

 

I-8.3 Ոռոգում

 

Ոռոգման համակարգերի վարչության և կոմունալ սպասարկման և բարեկարգման գրասենյակի տվյալներով տնամերձ հողերի և հասարակական օգտագործման կանաչ տարածքների ոռոգումը ներկա դրությամբ կատարվում է Ծաղկահովիտ գետի ջրերով: Բնակավայրի ոռոգման ցանցը հիմնականում բաց է:

Նախորդ նախագծով բնակավայրի ոռոգման ցանցը նախատեսվում էր օղակաձև, որոշ տեղերում փակուղային` ոչ մետաղյա 150-300 մմ տրամագծով խողովակներով: Հաշվի առնելով, որ հողի սառեցման խորությունը 115 սմ է, ապա խողովակները նախատեսվում է անցկացնել 1.2 մ խորության վրա;

Ցածրահարկ տների հողամասերի ոռոգումը նախատեսվում է բաց ջրանցքով` եզրաքարերի երկայնքով:

Տեղումների ամենամեծ քանակը և անհավասարաչափությունը ամռան ամիսներին թույլ չի տալիս աճեցնել գյուղատնտեսական կուլտուրաներ առանց արհեստական ոռոգման:

 

I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում

I-8.4.1 Ջերմամատակարարում

 

Ներկայումս Ծաղկահովիտ գյուղի հասարակական և արտադրական օբյեկտները չունեն ջեռուցում, նրանք ձմռանը տաքացվում են փայտի, նավթի վառարանների կամ էլեկտրական տաքացուցիչների միջոցով:

Գյուղի միակ կաթսայատունը չի գործում:

Ըստ նախորդ նախագծի, հաշվարկային ջեռուցման ջերմաստիճանը -22 oC է, իսկ օդափոխման համար` 14 oC: Մեկ մարդու համար տաք ջրի ծախսը համարվում է 105 լ/օր, ջերմության ծախսը հաշվարկվել է 376 վտ/մարդ հաշվով:

Բնակելի տներում նախատեսված չի եղել կենտրոնական ջեռուցում, այս տները ջեռուցվելու էին գազի ջրատաքացուցիչներով: Ջերմության աղբյուր պետք է հանդիսանար արտադրական մասում գտնվող կաթսայատունը` չորս կաթսաներով: Հասարակական շենքերի և եռահարկ բնակելի շենքերի ջեռուցումը կատարվելու էր փակ շղթայով:

 

I-8.4.2 Գազամատակարարում

 

Ծաղկահովիտ գյուղի գազամատակարարումը կատարվում է «Սպիտակ-Ապարան» գազամուղից:

Ըստ նախորդ նախագծի նախատեսվում էր գազը օգտագործել`

1. Բնակչության կենցաղային պահանջների համար

2. Կենտրոնական ջեռուցման նպատակով

Մինիմալ ծախսը հաշվարկվում է 8050 կկալ:

 

I-8.5 Էլեկտրամատակարարում

 

Ներկայումս բնակավայրի էլեկտրամատակարարումն իրականացվում է «Ծաղկահովիտ» ենթակայանի կողմից` 1 x 2.5 մվտ + 1 x 4 մվտ հզորությամբ:

Նախկին շրջկենտրոնի տարածքով անցնում է բարձր լարման էլ. հաղորդման գիծ` 35 կվ («Մանթաշ»):

Բնակավայրում գոյություն ունեն 12 ցանցային ենթակայաններ:

Ըստ նախորդ նախագծի, նախատեսված է ծանրաբեռնվածության կենտրոնում կառուցել բաժանման կետ, որը կսնվի վերը նշված ենթակայանից: Ցանցային ենթակայանները տեղադրվելու էին ենթակայանի ծանրաբեռնված զոնաների կենտրոններում:

 

I-8.6 Կապի ցանցեր

 

Մինչ երկրաշարժը շրջանի կապի հանգույցը տեղադրված է եղել Ծաղկահովտում: Շենքը տիպային է, եռահարկ:

Գործում է փոստը, հեռախոսացանցը, ԱՀԿ 1000 համարի հզորությամբ: Շենքը երկրաշարժից հետո վնասված է և քանդման ենթակա:

 

1.9.1 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1  Նպատակը և խնդիրները 2  Տարածքի բնակլիմայական բնութագիրը 3  Բնակլիմայական և սանիտարահիգիենիկ հատակագծային սահմանափակումների

համակարգը 4  Տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները 5  Մթնոլորտային օդի պահպանություն 5.1 Մեթոդակարգային մոտեցումներ 5.2 Կլիմայական գործոնների ազդեցությունը մթնոլորտի ցրող հատկությունների վրա 5.3 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը 5.4 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 5.5 Տարածքի համալիր գնահատականը 5.6 Ծաղկահովիտ գյուղի օդային ավազանի բնութագիրը 6  Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն 6.1 Գյուղի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը 6.2 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով 6.3 Ծաղկահովիտ գյուղի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և

ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ անալիզը և պրոբլեմային

խնդիրները 7  Թափոնների կառավարում 8  Հողերի պահպանության 9  Աղմուկի մակարդակի գնահատում 10 Էլեկտրամագնիսական ճառագայթում 11 Կանաչապատման համակարգը 12 Բնակչության կենսակերպի պայմանների բժշկաաշխարհագրական վերլուծություն 13 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի ենթատարածքի պատմամշակութային արժեքը և

դրանց զարգացման առաջարկվող ուղղությունները

Օգտագործված գրականության ցանկ

 

1. Աշխատանքի նպատակը և խնդիրները

 

Ծաղկահովիտ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժինը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ արտացոլված են բնական պաշարների (օդ, ջուր, հող, բուսականություն, հանքեր) ինտենսիվ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ նախագծային, պրակտիկ գործունեության արդյունքները` տնտեսության ճիշտ կազմակերպման, կոմունիկացիաների, կաթսայատների ճիշտ տեղադրման, անթափոն տեխնոլոգիաների և մաքրման սարքավորումների կիրառմամբ, կենցաղային և արդյունաբերական թափոնների մաքսիմալ օգտագործման և վնասազերծման ճանապարհով:

Որպես մշակման որոշիչ կոնցեպցիա ընդունված է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման նպատակով պլանավորված կապիտալ ներդրումների սահմաններում առաջնահերթ միջոցառումների առանձնացումը:

Աշխատանքը կատարված է /1,2/ մեթոդական ցուցմունքների հիման վրա, գործող նորմատիվների, պետական ստանդարտների, բնապահպանական օրենքների հիման վրա:

 

2. Տարածքի բնակլիմայական բնութագիրը

 

Օրոգրաֆիա, Երկրաբանական պայմանները, հիդրոերկրաբանական պայմանները

նայել «I-2.4 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում:

Կլիմայական պայմաններ նայել «I-2.2 Կլիմայական տվյալներ» բաժնում:

 

Կլիմայական գործոնների կենսակլիմայական գնահատականի չափանիշները բերված են աղյուսակի տեսքով:

 

._______________________________________________________________________.

|Կլիմայի գործոնները       |Հարմարավետ|      Անհարմարավետություն         |

|                         |          |__________________________________|

|                         |          |գերտաքացում|    սառեցում          |

|_________________________|__________|___________|______________________|

|1. Օդի ջերմաստիճանը, oC  |1214      |24-ից բարձր|3035 1,5 մ/վրկ քամու  |

|                         |          |           |դեպքում 25 2,0 մ/վրկ-ի|

|                         |          |           |դեպքում, 15` 3,5 մ/վրկ|

|                         |          |           |քամու դեպքում         |

|_________________________|__________|___________|______________________|

|2. Քամու արագությունը,   |0,53      |Փոքր 0,5   |5-ից մեծ բացասական    |

|մ/վրկ                    |          |մեծ 3,0    |ջերմաստիճանի դեպքում  |

|_________________________|__________|___________|______________________|

|3. Հարաբերական           |3070      |30-ից փոքր |80-ից բարձր           |

|խոնավությունը %          |          |70-ից բարձր|                      |

._______________________________________________________________________.

 

Ամռան ամիսների ժամանակահատվածի անալիզը ցույց է տալիս, որ հուլիսից օգոստոս ամիսներին օդի միջին առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում 24 oC:

Գերտաքացման երևույթներ չեն նկատվում: 12o-14 oC գրանցվում է տարվա 2 ամիսներին` հուլիս-օգոստոս:

Ձմռան ամիսներին օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -25+-28 oC, 25 oC-ից բարձր դիտարկվում է դեկտեմբերից-մարտ ժամանակահատվածում: Քամու միջին արագությունը նշված ամիսներին 2 մ/վրկ մեծ է: Կան սառեցման երևույթներ:

Քամու արագությունը 0,53 մ/վրկ դիտարկվում է տարվա բոլոր ամիսների ընթացքում, 4 մ/վրկ-ից մեծ արագություն չի գրանցված:

Օդի հարաբերական խոնավությունը 30-70% նկատվում է միայն օգոստոս ամսին, 80-ից բարձր չի գրանցված:

Անհարմարավետության ժամանակահատվածը կազմում է 24 օր, ինչը կազմում է տարեկան ժամանակահատվածի` 6,5%<8%: Այս ցուցանիշը հանգեցնում է նրան, որ նախագծման ժամանակ անհրաժեշտ չէ նախատեսել մի շարք հատուկ միջոցառումներ /21/:

 

Երկրաբանական կառուցվածք

 

Ծաղկահովիտ ավանը և նրա հարակից տարածքները գտնվում են Արագած լեռան հյուսիսային համեմատական ցածր մինչև 2070-2130 մետր բացարձակ բարձրության լանջերին, որոնք գոյացել են լեռան ժայթքումներից, առաջացնելով բազալտային ծածկոցները (ներկայացված բազմաթիվ հոսքերից) վերին պլիոցենի, որոնք ծածկված են վերին չորրորդական ժամանակի, ալյուվիալ-պրոլյուվիալ կուտակումներով, որոշ տեղերում նկատվում են նաև սառցադաշտային նստվածքներ և նրանց բնորոշ տաշտակային ռելիեֆի ձևեր, բայց դրանք ավանի տարածքից բավական հեռու են և համեմատական բավական բարձր դիրք են գրավում ուսումնասիրվող տարածքի նկատմամբ:

 

Հիդրոերկրաբանական պայմանները

 

ՈՒսումնասիրվող տարածքը գտնվելով Արագած լեռան հյուսիսային ձյունառատ լանջերին, Ծաղկահովիտ ավանի գրունտային ջրերը սնուցվում են հենց այդ ձնհալոցքներից, որոնք ներծծվում են լեռնային ապարների ճեղքերով և ջրամերժ հորիզոններին հասնելով, դուրս են գալիս տարածք և նրա տարածքներից բավական հեռավորության վրա:

Գյուղի տարածքում առանձնացվում են տարածքներ, որտեղ գրունտային ջրերի մակարդակը մինչև 6,0 մետր է, իսկ որոշ տեղերում ավելի բարձր, բայց այդպիսի տարածքները փոքր մակերեսներ են կազմում:

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ծաղկահովիտ գյուղական համայնքի և դրա մերձավոր տարածքների կենսաբազմազանությունը ձևավորվել է ինչպես սեփական աշխարհագրական դիրքի, բնակլիմայական, ռելիեֆային և լանդշաֆտային պայմանների, այնպես ել մերձավոր տարածքների ֆլորիստական շրջանների բուսական և կենդանական աշխարհների ազդեցության ներքո:

Ծաղկահովիտը գտնվում է Իրանական բուսաբանա-աշխարհագրական ֆլորիստական շրջանում: Հյուսիս-արևմուտքից այդ շրջանը բաժանվում է Հայկական լեռնաշխարհի ֆլորիստական շրջանից Ալագյազի նախալեռներով: Արևելքում Իրանական շրջանը կտրուկ անջատվում է Հայկական լեռնաշխարհից Գեղամա և Զանգեզուրի լեռնաշղթաների ջրբաժաններով: Այնուհետ, սահմանը անցնում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներով: Հարավից և արևմուտքից Իրանական շրջանը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից դուրս և մեծ տարածքներ զբաղեցնում Հյուսիսային Պարսկաստանում, Նախիջևանում և Թուրքիայում:

Եթե բուսական աշխարհը սերտ կապված է բնակլիմայական, մորֆոլոգիական, աշխարհագրական և այլ պայմանների հետ, որոնք հստակեցնում են և կանոնավոր կերպով տարանջատում տարբեր տիպի ֆլորաների սահմանները, ապա, համաձայն Ս. Դալի կենդանական աշխարհի տարածման սահմանները ավելի անորոշ են ու աղոտ, ավելի լայն և դժվար են սահմանազատվում շնորհիվ իրենց շարժունակության և ապրելաձևի առանձնահատկությունների (բնակալում, նստակյաց կամ չվող կենսակերպ, արտազոնալ բնակատեղերի առատություն):

Ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հիմնական մասը բնորոշ է միջին բարձրության լեռնային, տաք, չափավոր չորային կլիմայով տափաստանային լանդշաֆտային զոնային:

Բուսական աշխարհ

Բուսական աշխարհը ներկայացված է Շիրակյան և Երևանյան ֆլորիստական շրջանների միջև ընկած սահմանային, միջին բարձրության լեռնային տափաստանային զոնայի տարածքներին բնորոշ բուսականության տեսակներով, որոնցում գերակշռում են հատիկա և հատիկա- տարազգի ներկայացուցիչները: Համաձայն նախկինում կատարված հետազոտությունների, այստեղ` անդեզիտա-բազալտային և տուֆա-լավային մայր ապարների վրա տարածված տարալվացված տիպիկ և սովորական սևահողերով տափաստանային տարածքներում կարելի է հանդիպել մոտ 150 բուսատեսակ: Դրանցից, որպես դոմինանտ կամ բնորոշ տեսակներ կարելի է նշել Festuca sulkata (շյուղախոտ), Artemisia austriaca Jack. (բարձրավենյակ), Koeleria nitidula Vel. (կելերիա), Thymus-ի տեսակներ (ուռց), Aegilops cylindrical Host. (այծակն), Scabiosa virgata Grossh. (քոսքսուկ), Achilea micranta M.B. (հազարատերևուկ) և այլն:

Մարդու գործունեության զարգացմանը զուգընթաց (հողերի գյուղատնտեսական օգտագործում, անասունների արածացում, տնտեսական գործունեություն և այլն) որպես կանոն կրճատվում է լանդշաֆտային զոնայի տեսակների ինչպես կազմը, այդպես ել քանակը` ընդհուպ մինչև որոշ տեսակների իսպառ վերացումը: Մասնագետների կարծիքով այսօր Հայաստանում պահպանության կարիք ունի ֆլորայի տեսակների մոտ 50 տոկոսը:

Ստորև, աղյուսակում բերված են Ծաղկահովիտ համայնքի մերձավոր տարածքներում պահպանության կարիք ունեցոզ բուսատեսակները: Հարկ է նշել, որ աղյուսակը կազմված է Հայաստանի ԽՍՀՄ բուսականության Կարմիր Գրքի հիման վրա, որում գրանցված են պահպանության կարիք ունեցող ֆլորայի 387 տեսակ (տեսակների ընդհանուր թվի 12 տոկոսը): Աղյուսակում բերված է նաև յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակը ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2-հազվագյուտ):

 

Պահպանության կարիք ունեցող ֆլորայի տեսակները

 

.______________________________________________________________.

|Հ/հ|        Բուսատեսակների անվանումը             |Պահպանության|

|   |                                             |կարգավիճակ  |

|   |_____________________________________________|            |

|   |     Լատիներեն          |     Հայերեն        |            |

|___|________________________|____________________|____________|

|1  |Centaurea Takhtajanii   |Տերեփուկ Թախտաջյանի |     1      |

|___|________________________|____________________|____________|

|2  |Hieracium pannosusum    |Ճառակախոտ փրչոտ     |     1      |

|___|________________________|____________________|____________|

|3  |Campanula Massalskyi    |Զանգակ  Մասալսկու   |     2      |

|___|________________________|____________________|____________|

|4  |Cephalaria Tchihatchevii|Ջիվան Չիխաչովի      |     2      |

|___|________________________|____________________|____________|

|5  |Astragalus Massalskyi   |Գազ Մասալսկու       |     2      |

|___|________________________|____________________|____________|

|6  |Alcea Sophial           |Տուղտավարդ Սոֆիայի  |     1      |

|___|________________________|____________________|____________|

|7  |Rheum Ribez L.          |Խավրծիլ հաղարջանման |     1      |

.______________________________________________________________.

 

Կենդանական աշխարհ

 

Ծաղկահովիտ համայնքի և դրա շրջակայքի համար դիտարկվում են միայն ողնաշարավոր կենդանիները, քանի որ գլխավոր հատակագծով նախատեսված աշխատանքները էական ոչ մի ազդեցություն չեն ունենա անողնաշարավոր կենդանիների վրա:

Նկարագրվող տարածքում տարածված են միջին բարձրության (մոտ 1600 մ ծովի մակերևույթից բարձր) լեռնային տափաստաններին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին (կմաղքային սարեր, քարաթափեր, ցանքեր, այգիներ, բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Համաձայն հրատարակված տվյալների, այս լանդշաֆտային զոնայում տարածված են 113 տեսակ ողնաշարավոր կենդանիներ (որոնցից 82-ը` հանդիպում են նաև արտազոնալ բնակատեղերում), այդ թվում` 28 (20) կաթնասուն, 67 (41)` թռչուն, 15 (8)` սողուն և 3 (3)` երկկենցաղ: Կաթնասունները առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ տեսակներով: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ:

Տվյալ տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում ամենուրեք տարածված Crocidura (սպիտակատամիկ), Canis lupus (գայլ), Vulpes vulpes L. (աղվես), Cricetus auratus Nat. (գերմանամուկ), Mucrotus arvalis Pall. (դաշտամուկ), Perdix perdix L.(կաքավ), Grus grus L. (կռունկ) և այլն:

Մարդու գործունեության հետ կապված բազմաթիվ պատճառներով (բուսականության վերացում, ոռոգում, ավտոճանապարհների և այլ գծային կառուցվածքների կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, որսագողություն և այլն) կենդանիների թիվը կրճատվել է և շարունակում է կրճատվել: Կենդանական աշխարհի պահպանության նպատակով դրանց զգալի մասը վերցված է հատուկ պահպանության տակ և գրանցված է Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր Գրքերում: Ստորև, աղյուսակում բերված են Կարմիր Գրքերում գրանցված կենդանիների տեսակները ըստ պահպանության կարգավիճակի (1-անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, 2-անհետացող, կրճատվող):

 

Պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակները

 

.______________________________________________________________________.

|Հ/հ|             Կենդանիների անվանումը                |Գրանցման Կարմիր|

|   |                                                  |գրքի անվանում  |

|___|__________________________________________________|_______________|

|   |         Լատիներեն         |      Հայերեն         |ՀՀ |ԽՍՀՄ|ԲՊՄՄ  |

|___|___________________________|______________________|___|____|______|

|1  |Vormela peregusna peregusna|Հարավռուսական խայտաքիս|2  |2   |-     |

|___|___________________________|______________________|___|____|______|

|2  |Ciraetus gallicus gallicus |Եվրոպական օձակեր      |1  |1   |-     |

|   |Gmelin                     |                      |   |    |      |

|___|___________________________|______________________|___|____|______|

|3  |Luscinia svecica           |Իրանական կապտափող     |2  |-   |-     |

|   |occidentalis               |                      |   |    |      |

|___|___________________________|______________________|___|____|______|

|4  |Lacerta parva Boulenger    |Փոքրասիական մողես     |1  |1   |-     |

.______________________________________________________________________.

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1591-Ն
Որոշում