Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ` ԲՐՅՈՒՍԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս ...

 

 

020.0778.071108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ` ՄԱՍ II» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 նոյեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի փետրվարի 7-ին` Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 7-ին` Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև` «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների տարեկան ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի և Ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում հավելվածները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ստորագրել համաձայնագրի իրականացումն ապահովող պայմանագրեր` համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, ընդ որում, այդ վերջնաժամկետը չի կարող երկարացվել,

- թույլատրել Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների տարեկան ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարադրամի ներմուծումն ու գնումը, ինչպես նաև մրցույթին մասնակցող բոլոր կապալառուների նկատմամբ առանց խտրականության կիրառել տարադրամի փոխանակման ներքին կանոնները,

- տրամադրել համաֆինանսավորում Եվրոպական համայնքների կողմից չֆինանսավորվող հարկերի, տուրքերի կամ այլ վճարումների համար, բացառությամբ հատուկ պայմաններով նախատեսված դեպքերի (ներառյալ ԱԱՀ կամ համարժեք հարկեր),

- կիրառել Եվրոպական համայնքների կողմից ֆինանսավորվող գնումների պայմանագրերի և դրամաշնորհների նկատմամբ ամենանպաստավոր հարկային և մաքսային պայմաններ` կիրառելի այլ պետությունների կամ զարգացման միջազգային կազմակերպությունների նկատմամբ:

4. Համաձայնագրում ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված վերջին Կողմի ստորագրման օրը, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրը ստորագրվել է վերապահումով` առ այն, որ Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վավերացման ներքին ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Եվրոպական հանձնաժողովի կողմից ստանալու օրը:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 և 48 հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի փետրվարի 7-ին` Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 նոյեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-778

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.11.2008
N ՍԴՈ-778
Որոշում