Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 1995 թվականի թիվ 44

 

Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման

պետական հանձնաժողովի մի քանի որոշումներ ուժը կորցրած

ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 15, 21 և 34 հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության հաստատման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության մասին» թիվ 52, 1994 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների և ապահովագրական ընկերությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 20 և 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների և ապահովագրական ընկերությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման կանոնակարգի հաստատման մասին» թիվ 36 որոշումների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի հետևյալ որոշումները.

- 1993 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար լիազորված բանկերի կողմից շարժական փոխանակման կետերի բացման մասին» թիվ 3 որոշումը.

- 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Օտարերկրյա արժույթի փոխանակման կետերի գործունեության կարգի հաստատման մասին» թիվ 6 որոշումը.

- 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ազգային դրամի կայունացման հիմնադրամ ստեղծելու մասին» որոշումը.

- 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ֆինանսավարկային կազմակերպություններին 1993 թվականի նոյեմբերի 18-ից ֆիզիկական անձանցից կանխիկ ավանդների և դեպոզիտների ընդունումն արգելելու մասին» թիվ 14 որոշումը,

- 1993 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման կանոնակարգի հաստատման և արտոնագրման ժամկետների փոփոխման մասին» որոշումը.

- 1993 թվականի դեկտեմբերի 7-ի «Բանկերին և ֆինանսավարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանցից ավանդներ և դեպոզիտներ ընդունելու թույլտվության մասին» որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման, միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը ներկայացնել տեղեկանք դրամի կայունացման հիմնադրամում հավաքագրված միջոցների և նրանց շարժի մասին:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կանխիկ վարկերի տրամադրման» կարգի նախագիծը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
24.02.1995
N 44
Որոշում