Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ...

 

 

020.0785.161208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրում (Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագրի նպատակն է 2007 թվականի նոյեմբերի 15-ին Գյուղական ճանապարհների հատվածի ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրով նախատեսված ծրագրի իրականացման գերածախսի ֆինանսական լրացուցիչ վարկ ստանալը:

2. Պայմանագրով Ասիական զարգացման բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում տասնմեկ միլիոն երկու հարյուր մեկ հազար Փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ 11.201.000) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով, 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման գերածախսի ֆինանսավորման նպատակով:

Պայմանագրի բաղկացուցիչ մասն են կազմում երկու հավելվածներ` «Ամորտիզացիոն ժամանակացույց» ու «Վարկային միջոցների բաշխում և մասհանում» վերտառություններով:

3. Վարկային պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) Ասիական զարգացման բանկին վարկային տոկոսներ վճարել տարեկան մեկ (1%) տոկոս տոկոսադրույքով վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում, և տարեկան մեկ և կես տոկոս (1.5%), որը ենթակա է հաշվարկման Վարկային հաշվից ստացված և Վարկի տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ.

բ) Վարկի տոկոսները և ցանկացած այլ վճարումները կատարել կիսամյակը մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին.

գ) Վարկային հաշվից ստացված Վարկի հիմնական գումարը վճարել Վարկային պայմանագրի Հավելված 1-ում սահմանված ամորտիզացիոն ժամանակացույցի համաձայն.

դ) Վարկի հիմնական գումարի և տոկոսների վճարումը կատարել ԱՄՆ դոլարով` ըստ Վարկային կանոնակարգի 4.03 Բաժնի (ա) կետի և 4.04 Բաժնի.

ե) ապահովել վարկային միջոցների ուղղումը Ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը.

զ) կատարել պահանջվող ծախսերի 13.7 %-ի համաֆինանսավորում.

է) վճարել ՀՀ տարածքում գանձվող հարկերն ու մաքսավճարները:

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունը համահունչ է արտաքին քաղաքականության բնագավառում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրում (Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 դեկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-785

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.12.2008
N ՍԴՈ-785
Որոշում