Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2009  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0235.291208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

i

1) 3-րդ մասի 3-րդ կետը «հետևանքներ» բառից հետո լրացնել «, կամ» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 52-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «տասնչորս» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից: Քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախագահից և ինը դատավորից:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 53-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 54-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 56-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 57-րդ հոդվածում «հիմք է» բառերը փոխարինել «հիմք են» բառերով, հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 2008 թվականի

ՀՕ-235-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-235-Ն օրենք