(ուժը կորրել է 20.03.2019 թիվ 23-Ն որոշում)
i
603.0025.140109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 01 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 25-Ն
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2008 թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 25-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:
5. Հրահանգը կազմված է ձև թիվ 9-գ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան և լրացվում է «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի 200 թ. անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի հիման վրա:
6. «Առկա տնտեսությունների թիվը»` թիվ 1 սյունակում 001-003 տողերով լրացվում է ձև թիվ 3-ում լրացված առկա գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսությունների թիվը:
7. «Անասուն չունեցող տնտեսությունների թիվը»` թիվ 2-7 սյունակներում լրացվում է ձև թիվ 3-ից, ըստ տնտեսությունների խմբերի, տվյալ անասնատեսակը չունեցող տնտեսությունների թիվը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության |
|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական |
|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման |
|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և |մինչև հաշվետու |
|ծառայության մարզային |քաղաքապետարանները |ժամանակաշրջանին |
|գործակալություն կամ |(թաղապետարանները) |հաջորդող ամսվա 17-ը |
|տարածքային բաժանմունք | | |
| | | |
|____________________________________________________|____________________|
| | |
|Ով է ներկայացնում _________________________________ | ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Գտնվելու վայրը ____________________________________ | |
| | |
|____________________________________ I_I_I_I_I_I_I | «Հաստատված է» |
| (փոստային դասիչ)| Հայաստանի |
|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | Հանրապետության |
|համարը | վիճակագրության |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) I_I_I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
|ծածկագիրը |24 դեկտեմբերի 2008թ.|
| | թիվ 25-Ն որոշմամբ |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I | |
| |____________________|
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|____________________|
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | Չլրացնել \|/ |
|Հանրապետության արդարադատության նախարարության |____________________|
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
| | |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Առ 1-ը հունվարի 200__ թ.
.___________________________________________________________________.
|Տողի |Ցուցանիշի |Առկա |Անասուն չունեցող |
|հա- |անվանումը |տնտեսու-|տնտեսությունների թիվը |
|մարը | |թյուն- |_______________________________|
| | |ների |բոլոր |խոշոր|կով|խոզ|ոչխար|այծ|
| | |թիվը |տեսակի |եղջե-| | | | |
| | | | |րավոր| | | | |
| | | | |անա- | | | | |
| | | | |սուն | | | | |
|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|
| 001 |Գյուղացիական | | | | | | | |
| |տնտեսություններ | | | | | | | |
|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|
| 002 |Բնակչության | | | | | | | |
| |օժանդակ | | | | | | | |
| |տնտեսություններ | | | | | | | |
|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|
| 003 |Ընդամենը | | | | | | | |
| |համայնքում | | | | | | | |
.___________________________________________________________________.
Ղեկավար _________________ ________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
Լրացնող _________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
___________________ «__» _________200__թ.
(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _________@___________