Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 29 ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

03 ապրիլի 1995 թվականի թիվ 64

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1994 թվականի մայիսի 16-ի թիվ 29

որոշումը չեղյալ համարելու մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում առկա դրական տեղաշարժերից, Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի կայունացումից, հաշվի առնելով, որ ներքին արժութային շուկայում ապահովված է Հայաստանի Հանրապետության արժույթի` դրամի ազատ փոխարկելիությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սույն թվականի հուլիսի մեկից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ- ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշումը և այդ որոշմամբ հաստատված կարգը:

2. 1995 թվականի հուլիսի մեկից անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններին տրված կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման բոլոր արտոնագրերը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը սույն որոշման ընդունման օրվանից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի թիվ 29 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման արտոնագրման» կարգի համաձայն արտոնագրերի տրամադրումը:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության վրա:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
03.04.1995
N 64
Որոշում