Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏ ...

 

 

020.0788.170209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 փետրվարի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունիսի 25-ին` Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի բացատրությունները, հետազոտելով կանոնակարգը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգն ստորագրվել է 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում` երթևեկությունը և Արաքս գետը հատելը դյուրացնելու, ինչպես նաև ուսումնասիրության տարածքում ժամանակավոր բնակության վայրերի, վարարումները կանխելու համար նախատեսված կառույցների և հիդրոէներգիայի օգտագործման համար նախատեսված տարածքների հիմնումը` հիդրոէլեկտրակայանների նախագծումն ու կառուցումն իրականացնելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Շինարարության ընթացքում Հայաստանի և Իրանի տարածքներում առանձնացնել երկու ընդհանուր գոտիներ: Երաշխավորել, որ այդ գոտիների սահմանագծման համապատասխան աշխատանքներն ավարտվեն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

- Իրականացնել երթևեկության դյուրացումներ շինարարության ընթացքում Հայաստանի և Իրանի տարածքներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ մարմինների կողմից առանձնացված երկու ընդհանուր գոտիներում: Ընդհանուր գոտիների մուտքի և ելքի մոտ տեղակայել սահմանապահների կողմից հսկվող անցակետեր:

- Երաշխավորել Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների նախագծման և կառուցման աշխատանքներում ներգրավվող մասնագետների և բանվորների երթևեկության, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը հատող փոխադրամիջոցների, սարքավորումների, շինանյութերի և շինարարության ընթացքում անհրաժեշտ այլ պարագաների փոխադրման դյուրացումները:

- Հիդրոէլեկտրակայանների նախագծման ու կառուցման ընթացքում աշխատանքներն իրականացնող մասնագետներին և բանվորներին տրամադրել անցագրեր` կանոնակարգով նախատեսված կարգով:

- Հոգալ իր տարածքի սահմաններում ժամանակավոր բնակության վայրերի, վարարումները կանխելու համար նախատեսված կառույցների և հիդրոէներգիայի օգտագործման համար նախատեսված տարածքների ուսումնասիրության, նախագծման, պատրաստման ու կառուցման հետ կապված ծախսերը:

3. Կանոնակարգի հայերեն, պարսկերեն, անգլերեն տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

4. Կանոնակարգն ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա մինչև Արաքսի հիդրոէլեկտրակայանի շահագործման վերջնական հանձնման մասին հայտարարության կազմումը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարական հանձնաժողովների կողմից:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի հունիսի 25-ին` Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 փետրվարի 2009 թվականի

ՍԴՈ-788

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.02.2009
N ՍԴՈ-788
Որոշում