Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՈՐՈՇ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅԼ ԵՆ, ՔԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԹԻՎ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՆԵՐԸ` ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ1

 __________________________________

1 Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու ժամանակ:

 

Սույն Արձանագրությունն ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ` ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) I բաժնում և նրան կից` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված թիվ 1 արձանագրության 1-3-րդ հոդվածներում արդեն ընդգրկվածները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1
Պարտքի համար ազատազրկման արգելումը

 

Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 2
Տեղաշարժի ազատությունը

 

1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

 

ՀՈԴՎԱԾ 3
Քաղաքացիների արտաքսման արգելումը

 

1. Ոչ մեկին չի կարելի անհատապես կամ կոլեկտիվ կերպով արտաքսել այն պետության տարածքից, որի քաղաքացին է նա:

2. Ոչ մեկին չի կարելի զրկել այն պետության տարածք մուտք գործելու իրավունքից, որի քաղաքացին է նա:

 

ՀՈԴՎԱԾ 4
Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելումը

 

Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 5
Տարածքային կիրառումը

 

1. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է սույն Արձանագրությունը ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն` նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

2. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություններ հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին:

3. Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն1:

4. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու կամ ընդունվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է սույն հոդվածին համապատասխան այդ պետության հայտարարության ուժով, 2-րդ և 3-րդ հոդվածների նպատակների համար համարվում է ինքնուրույն տարածք:

5. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի` առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-4-րդ բոլոր կամ ցանկացած հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը2:

_____________________________

1 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6
Հարաբերությունը Կոնվենցիային

 

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 7
Ստորագրումը և վավերացումը

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:

2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:

Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1963 թվականի սեպտեմբերի 16-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
''
16.09.1963
Արձանագրություն