041.0355.190698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 1998 թվականի թիվ 355
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐԼՈՍ ՄԵՆԵՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Արգենտինայի Հանրապետության նախագահ Կարլոս Մենեմի և նրան ուղեկցող անձանց 1998 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակության ղեկավարությանը տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` աշխատանքային նախնական և հիմնական խմբերը, պատվիրակության անդամներին և հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի անձնակազմին տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գործելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստանում:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության և ճանապարհման արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախումբ և պատվո պահակախումբ:
9. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:
10. Երևանի քաղաքապետին բարեկարգել քաղաքի համապատասխան հատվածները` այցելության ծրագիրն իրականացնելու համար:
11. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին: