Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱ ...

 

 

020.0794.100309

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» երաշխիքային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված սահմանադրական դատարանում 2009 թվականի մարտի 2-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորել ՀՀ կենտրոնական բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` Վարկային համաձայնագիր) շրջանակներում վճարման ենթակա բոլոր վճարումների պատշաճ և պարտաճանաչ կատարումը և վարկային համաձայնագրում շարադրված կամ հիշատակված` ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ` Վարկառու) բոլոր այլ պարտավորությունների պարտաճանաչ կատարումը:

2. Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք առդիր և մեկ հավելված, որոնցում ամրագրված են Ծրագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը:

3. Վարկային համաձայնագրով սահմանված են Վարկառուին տրամադրվելիք վարկի չափը (50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով` 2014 թվականի հուլիսի 15-ից մինչև 2035 թվականի հուլիսի 15-ը: Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է վարկի գումարի 0,25 տոկոսին:

4. Վարկային համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում ամփոփված ծրագրի նպատակները, 2-րդ առդիրում ամփոփված ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ առդիրում ամփոփված վարկի մարման ժամանակացույցը:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածության մասին և այդ նպատակով երաշխավորել ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկի` համաձայնագրով վճարման ենթակա բոլոր վճարումների պատշաճ կատարումը,

բ) առանց Երաշխիքային համաձայնագրի դրույթների սահմանափակման, Վարկառուին տրամադրել Ծրագրի իրականացման համար պահանջվող ծախսերի կատարմանը չբավարարող միջոցները,

գ) երաշխավորել, որպեսզի Վարկառուն.

- իրականացնի Ծրագիրը ԾԻԳ-ի միջոցով` Գործառնական ձեռնարկի դրույթների և Ընդհանուր պայմանների 5 հոդվածի համաձայն,

- պահպանի ԾԻԳ-ը մինչև Ծրագրի ավարտը և ապահովի, որ ԾԻԳ-ը միշտ գործի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ու համապատասխան և Բանկի պահանջները բավարարող ձևով, աշխատակազմով ու ֆինանսական միջոցներով,

- պահպանի Գործառնական ձեռնարկն այնպիսի ձևով և բովանդակությամբ, որն ընդունելի է Բանկի համար, պատշաճ կերպով կատարի Գործառնական ձեռնարկով նախատեսվող բոլոր իր պարտավորությունները և չփոխանցի, չփոփոխի, ուժը կորցրած չճանաչի կամ չհրաժարվի Գործառնական ձեռնարկից` առանց Բանկի թույլտվության,

- Ծրագրի իրականացումը խթանելու նպատակով վարկային միջոցների մի մասը լրացուցիչ համաձայնագրերի շրջանակում տրամադրի ՄՖՀ-ներին, որոնք կկնքվեն Վարկառուի և յուրաքանչյուր ՄՖՀ-ի միջև` Բանկի հաստատած պայմանների համաձայն,

- իրականացնի Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Բանկի հետ համաձայնեցված ցուցիչների հիման վրա: Ծրագրի մասին յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային եռամսյակ և Բանկին ներկայացվի եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,

- ապահովի ապրանքների և աշխատանքների գնումների կատարումը բացառապես Գնումների ուղեցույցի 1-ին բաժնի պահանջներին համապատասխան:

6. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2011 թվականի սեպտեմբերի 28-ն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիր» երաշխիքային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2009 թվականի

ՍԴՈ-794

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2009
N ՍԴՈ-794
Որոշում