Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

020.0795.100309

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված սահմանադրական դատարանում 2009 թվականի մարտի 2-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին` Երևանում: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ` Ընկերակցություն) կենսական նշանակության ավտոճանապարհների ընտրված հատվածներն արդիականացնելու և շինարարության ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է տասնվեց միլիոն հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR 16,1 միլիոն) համարժեք վարկ:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք առդիր և մեկ հավելված, որոնցում ամրագրված են Ծրագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը:

3. Համաձայնագրով սահմանված են տրամադրվելիք վարկի չափը, վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չօգտագործված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վճար` վարկի առհանումների դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով` 2019 թվականի հուլիսի 15-ից մինչև 2029 թվականի հունվարի 15-ը:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում ամփոփված Ծրագրի նպատակները, 2-րդ առդիրում ամփոփված Ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ առդիրում ամփոփված վարկի հիմնագումարի մարման ժամանակացույցը, ապահովել Ծրագրի համար պահանջվող աշխատակազմով, ռեսուրսներով և տեխնիկական առաջադրանքներով, ֆինանսավորել Ծրագրի ծախսերի համամասնորեն 18 տոկոսը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել ՀՀ տարեկան բյուջեից բավարար միջոցների տրամադրումը ճանապարհաշինական ոլորտին` միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար,

բ) թույլատրել ավտոճանապարհների և մայրուղիների նախագծման և կառուցման վերաբերյալ Ստանդարտացման եվրոպական հանձնաժողովի առաջարկած նորմերի կիրառումը Ծրագրի շրջանակներում` ավտոճանապարհների նախագծման և կառուցման աշխատանքներում,

գ) ապահովել, որպեսզի Ծրագրի գործողությունները չնպաստեն կամ չհանգեցնեն հողի ոչ կամավոր զավթման, և չնպաստեն կամ չհանգեցնեն պարկերի և պահպանվող տարածքների մուտքի ոչ կամավոր սահմանափակման,

դ) ՏԿՆ-ի միջոցով ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների և ՇՄԿՇ դրույթների համաձայն, և չփոխանցել, չփոփոխել, ուժը կորցրած չճանաչել ՇՄԿՇ-ի որևէ դրույթ կամ հրաժարվել դրա կատարումից` առանց Ընկերակցության կողմից նախապես կատարված ուսումնասիրության և համաձայնության,

ե) ՏԿՆ-ի միջոցով իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Ընկերակցության հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա,

զ) ՏԿՆ-ի միջոցով պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո Ընկերակցությանը ներկայացնել Ծրագրի` տվյալ եռամսյակի վերաբերյալ աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները,

է) ՀՀ ֆինանսական հաշվետվությունները ՏԿՆ-ի միջոցով ենթարկել աուդիտի` Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն, որը պետք է ընդգրկի ՀՀ մեկ ֆինանսական տարի, և յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս հետո Ընկերակցությանը ներկայացնել աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները,

ը) ապահովել, որ ապրանքների, աշխատանքների և խորհրդատվությունների գնումները կատարվեն բացառապես Ծրագրի առդիր 1-ի բաժին 3-ին համապատասխան:

6. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2009 թվականի

ՍԴՈ-795

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2009
N ՍԴՈ-795
Որոշում